13:37 26.03.2024
Փրկարարական խումբը փորձում է ջրից դուրս բերել մոտ 20 մարդու, ովքեր, հնարավոր է, ընկել են գետը, երբ Բալթիմորում գտնվող Ֆրենսիս Սքոթ Քի կամուրջը փլուզվել է նավի բախումից հետո: Այս մասին CNN-ին հայտնել են քաղաքի հրշեջ ծառայությունից։ «Ցավոք, մենք հասկանում ենք, որ Պատապսկո գետում կարող է լինել մինչև 20 մարդ, ինչպես նաև մի քանի մեքենաներ», – […]
13:30 26.03.2024
Մարտի 25-ին, ժամը 8.50-ի սահմաններում, Մասիս քաղաքի Արարատյան փողոցում «Միցուբիշի» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել էլեկտրասյանը և կողաշրջվել: Վարորդը՝ 33-ամյա Տիգրան Մարգարյանը, մահացել է: Կատարվում է նախաքննություն:
13:23 26.03.2024
Մարտի 26-ին արևմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներ՝ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում՝ ձյան տեսքով։ Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը, լուսադեմին, ժամը 6։00-7։00 ընկած […]
13:15 26.03.2024
Իսպանիայի քաղաքացիական գվարդիան Բարսելոնայում ձերբակալել է մի տղամարդու, ով կասկածվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու համար։ Այս մասին ասվում է իրավապահ մարմինների մամուլի հաղորդագրությունում։ Հետաքննությունը սկսվել է անցյալ տարի, երբ իրավապահները պարզել են, որ ձերբակալվածն օգտագործել է ակնթարթային հաղորդագրությունների կոդավորված հարթակներ, որտեղ ակտիվ աջակցություն է ցուցաբերել Իսլամական պետությանը։ Նա սոցիալական ցանցերի միջոցով բովանդակություն է […]
13:04 26.03.2024
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի պարեկները մարտի 25-ին ծառայություն իրականացնելիս ժամը 19-ի սահմաններում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում կանգնեցրել են «ՈՒԱԶ» մակնիշի մի մեքենա: Ստուգման արդյունքում մեքենայի թափքում հայտնաբերվել է 5 խմ փայտանյութ: Մեղրիի բնակիչ 62-ամյա վարորդը փայտանյութի ձեռք բերման վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Ոստիկանության Մեղրիի բաժնում կազմված փաստաթղթերն […]
12:58 26.03.2024
Շատ հաճախ մեր քաղաքացիները բողոքում են դատարանների գերբեռնվածության արդյունքում նիստերի, վարույթների երկարաձգումից: Այս ուղղությամբ 2023 թվականին իրականացված բարեփոխումները, իրոք, բեկումնային էին, որոնց մեծ մասն օրենսդրական բարեփոխումներն էին: Ներկայացնելով հաշվետու տարվա արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումների հիմնական ուղղությունները՝ ասել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 26-ի նիստում քննարկվել է «ՀՀ կառավարության ծրագրի […]
12:51 26.03.2024
Փետրվարի 24-ի գիշերը՝ ժամը 1.29-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 50 և 29 տարեկան երկու տղամարդ: Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները պարզել էին, որ նրանք վնասվածքները ստացել են Սվաճյան փողոցի շենքերից մեկի բակում: Մարտի 21-ին նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ սպանության փորձի և միջին ծանրության վնասվածք պատճառելու հատկանիշներով: ՆԳՆ […]
12:43 26.03.2024
2024թ․ մարտի 24-ին, ժամը 17.00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց մուտք գործելու և սպառնալիքներ հնչեցնելու և պայթյունի դեպքի առթիվ ՀՀ Քննչական Կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, ՀՀ […]
12:41 26.03.2024
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա, դադարել են Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանի լիազորությունները: Ըստ օրենքի, Մնացականյանի լիազորությունները կդադարեն նաև Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամի պաշտոնում։
12:35 26.03.2024
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում գործող Գ.Դումանյանին պատկանող ձկնաբուծարանում արձանագրել են առանց ջրօգտագործման թույլտվության 2 խորքային հորից իրականացվող ապօրինի ջրառի դեպք։ Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի հորերի շահագործումը կասեցվել է։ Գ.Դումանյանի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք, ներկայացվել շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։
12:29 26.03.2024
Մարտի 25-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Դիանա Մոնդինոյի հետ: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ հիմնված Հայաստանի և Արգենտինայի ժողովուրդների միջև երկարամյա բարեկամական կապերի վրա։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Հարավային […]
12:23 26.03.2024
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-331-Ն օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում, փոփոխվել են հարկային պարտավորությունների դադարման հիմքերը: Մասնավորապես, ի թիվս դադարման այլ հիմքերի, նախատեսվում է, որ․ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով հարկային պարտավորությունները դադարում են, եթե երկու […]
12:14 26.03.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Kathimerini օրաթերթին։ Kathimerini օրաթերթ՝ Աթանասիոս Կացիկիդիս– Վարչապետ Միցոտակիսի հետ հանդիպման ընթացքում Դուք կարևորեցիք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ առևտրային հանգույցի ստեղծման համար, որը պետք է կապի Հայաստանը Միջերկրական ծովի և Հունաստանի հետ՝ անցնելով Թուրքիայի տարածքով: Ինչպե՞ս կարող է այս ծրագիրը նպաստել Կովկասից մինչև Միջերկրական ծով տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը: Վարչապետ Նիկոլ […]
12:09 26.03.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 25-26-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 91 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման, խարդախության և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 9-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, հոգեկան ներգործության՝ 6, ֆիզիկական ներգործության՝ 5, […]
00:00 26.03.2024
Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 139-ի, 182 մարդ վիրավորվել է։ Այս մասին այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Ռուսաստանի ՔԿ նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը։ «Հարձակման հետևանքով զոհվել է 139 մարդ, նրանցից 75-ի ինքնությունը պարզվել է։ Զոհվածների թվում կան 3 երեխաներ։ Մահացածների նույնականացումը շարունակվում է»,- ասել է Բաստրիկինը։
23:49 25.03.2024
Մարտի 25-ին, ժամը 18:45-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Վեդի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տափերական գյուղի վարչական տարածքում բախվել են «Nissan» (վարորդ՝ Լ. Հ., ծնված 1981 թ․) և «Volkswagen» […]
23:38 25.03.2024
Crocus-ում ահաբեկչության մեջ մեղադրվողները մանրամասն ցուցմունքներ են տվել պատվիրատուների և նրանց մասին, ովքեր օգնել են նախապատրաստմանը, ասել է ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը։ «Բոլոր մեղադրյալները հարցաքննությանը և դատարանում ընդունել են իրենց մեղքը և հանգամանալից ցուցմունքներ տվել հանցագործության հանգամանքների, պատվիրատուների և ահաբեկչության նախապատրաստմանն աջակցած անձանց մասին», – զեկուցել է նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
23:28 25.03.2024
Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո թաքնվելիս հանցագործները մեքենայով հարվածել են երկու երեխա ունեցող ընտանիքին, ասել է ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը։ «Մեքենայով կայանատեղից հեռանալիս հանցագործները մեծ արագությամբ հարվածել են հետիոտներին՝ երկու անչափահաս երեխա ունեցող ընտանիքին։ Երեխաները ծանր վնասվածքներ են ստացել։ Նրանք հոսպիտալացվել են»,- ասել է նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցելու ժամանակ։
23:19 25.03.2024
ԱՄՆ-ն գործողություն է իրականացրել՝ Գազայի հյուսիսային հատված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակ հասցնելու համար։ Այս մասին հայտնում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։ «Մարտի 25-ին՝ Գազայի ժամանակով ժամը 12:10-ին, ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը հումանիտար օգնություն է իրականացրել Գազայի հատվածի հյուսիսում՝ շարունակվող հակամարտությունից տուժած խաղաղ բնակիչներին էական աջակցություն ցուցաբերելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ամերիկյան ինքնաթիռները ավելի […]
23:08 25.03.2024
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը նշել է Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման և իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ավարտը ԵՄ առաջնահերթություն համարելու անհրաժեշտությունը։ Այս մասին նա հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հայտնում է Իրանի ԱԳՆ-ն։ «Բորելը, հայտարարելով, որ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ավարտը մնում է Եվրամիության առաջնահերթությունը, նշել […]
22:56 25.03.2024
Միջերկրածովյան սննդակարգը կարող է նվազեցնել Ալցհեյմերի հիվանդության առաջացման վտանգը, ասել է էնդոկրինոլոգ Նատալյա Լազուրենկոն։ NEWS.ru-ի հետ զրույցում նա անվանել է ուղեղի առողջության համար իդեալական դիետա: Բժիշկը բացատրել է, որ միջերկրածովյան դիետան ներառում է ձուկ և այլ ծովամթերք, ընկույզ և յուղեր, ի թիվս այլ բաների: Այս մթերքները պարունակում են առողջ ճարպեր և մանրաթելեր, որոնք աջակցում են […]
22:45 25.03.2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ԱՄՆ-ը փորձում է բոլորին համոզել, թե Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության մեջ Կիևի հետք չկա։ Այս կարծիքը նա հայտնել է տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ խորհրդակցության մեկնարկին։ «Մենք նաև տեսնում ենք, որ ԱՄՆ-ը տարբեր ուղիներով փորձում է իր արբանյակներին և աշխարհի այլ երկրներին համոզել, որ, […]
22:34 25.03.2024
Тesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը հերթական անգամ գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշը՝ ըստ Forbes-ի չինական անալոգի՝ Hurun բիզնես հրատարակության: Միլիարդատիրոջ կարողությունը, ըստ Hurun-ի, մեկ տարվա ընթացքում աճել է 47%-ով և հասել 235 մլրդ դոլարի։ Վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցրել է Amazon-ի հիմնադիր և ղեկավար Ջեֆ Բեզոսը՝ 187 մլրդ դոլար կարողությամբ։ Բեռնար Արնոն՝ Louis Vuitton […]
22:23 25.03.2024
Արգենտինա ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցի կապակցությամբ միջոցառում է կազմակերպվել Բուենոս Այրես քաղաքի խորհրդարանում, որտեղ նախարարին ողջունել են խորհրդարանի առաջին և երկրորդ փոխնախագահներ Մատիաս Լոպեսը և Մատիաս Լամենսը: Իրենց խոսքում փոխնախագահներն ընդգծել են Հայաստանի և Արգենտինայի միջև ամուր հարաբերությունները՝ հիմնված երկու ժողովուրդների միջև երկարամյա բարեկամության վրա: Միջոցառմանը մասնակցել են խորհրդարանի անդամներ, ԱԳՆ և քաղաքային իշխանությունների […]
22:17 25.03.2024
ԱՄՆ-ը կրկին հետախուզական տեղեկատվություն կփոխանցի Ռուսաստանին հնարավոր ահաբեկչության մասին, եթե նման տեղեկություն ունենա։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ «Եթե ապագայում մենք ունենանք հետախուզական տվյալներ, ինչպիսիք ունեինք այս հարձակման վերաբերյալ (Crocus City Hall), մենք, իհարկե, այն կտրամադրենք Ռուսաստանի կառավարությանը, քանի որ մենք չենք ցանկանում, որ ահաբեկչական հարձակումները հաջողությամբ ավարտվեն որևէ […]
22:07 25.03.2024
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն իր պաշտոնական կայքում տեղադրել է Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թարմացված ցուցակը։ Ցուցակը պարունակում է 95 մարդու անուն։ Զոհերի տվյալները հաստատվել են առաջին դատաբժշկական հետազոտությունների արդյունքներով։ Այն կլրացվի։ Ընդհանուր առմամբ, Crocus City Hall-ում ահաբեկիչների ձեռքով զոհվել է 137 մարդ։
21:55 25.03.2024
Crocus City Hall-ի շենքում բռնկված հրդեհի արագ տարածումը, բարձր ջերմաստիճանը և թանձր ծուխը դժվարացրել են հրշեջների աշխատանքը, մարդկանց գտնում էին շոշափելու միջոցով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի ԱԻՆ Մոսկվայի մարզի գլխավոր վարչության հրդեհաշիջման կազմակերպման և արտակարգ փրկարարական աշխատանքների իրականացման վարչության պետ Դմիտրի Կիսելևը։ «Աշխատանքի դժվարությունն այն էր, որ դահլիճն ամբողջությամբ այրվեց, կրակն արագ տարածվեց […]
21:49 25.03.2024
Գազայի հատվածում իշխող պաղեստինյան շարժումը՝ ՀԱՄԱՍ-ը, ողջունել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Գազայում հրադադարի մասին բանաձեւը՝ հայտարարելով մշտական հրադադարի անհրաժեշտության և գերիների անհապաղ փոխանակման պատրաստակամության մասին: «ՀԱՄԱՍ-ը ողջունում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կոչը անհապաղ հրադադարի մասին, և մենք շեշտում ենք մշտական հրադադարի հասնելու անհրաժեշտությունը, որը կհանգեցնի Գազայի հատվածից բոլոր սիոնիստական ուժերի դուրսբերմանը և տեղահանվածների վերադարձին տներ, […]
21:40 25.03.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Ջրվեժ՝ Մայակ թաղամասի առանձնատներ, «Սիրող սրտեր» թաղամասի առանձնատներ, «Յասոն», «Լևոն Սաֆարյան» ՍՊԸ-ներ, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Դավթաշեն 2-րդ թաղ. 13, 14, 15, 16, 17 շենքեր և Ոսկանյան, Մեծարենց փողոցներ և ոչ […]