TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+18.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Իրանում պայթյունի հետևանքով բնակելի շինություն է փլուզվել

12:21 12.03.2024

Իրանի արեւմուտքում գտնվող Լորեստան նահանգում գտնվող Բորուջերդ քաղաքում բնակելի շինությունը պայթյունի հետեւանքով փլուզվել է։ Այս մասին հայտնել է քաղաքի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Նադեր Մուսիվանդը։ «Դյուրավառ նյութերի բռնկման հետևանքով պայթյուն է տեղի ունեցել բնակելի շինությունում», – մեջբերում է ISNA-ն նրա խոսքերը: Փլատակներում տակ կարող են մարդիկ լինել, հավելել է Մուսիվանդը։

̰
Հանրային կառավարման բարեփոխումները դիտում ենք նոր քաղաքական և քաղաքացիական մշակույթի զարգացման խթան. Արայիկ Հարությունյան

12:15 12.03.2024

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է Հայաստանում հանրային կառավարման սկզբունքների մեկնարկի միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը, ՍԻԳՄԱ ծրագրի ղեկավար Գրեգոր Վիրանթը, Հայաստանում միջազգային կազմակերպությունների և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, նշել է. «Ձերդ գերազանցություն՝ հարգելի՛ պարոն դեսպան, Հարգելի՛ գործընկերներ, Ուրախ […]

̰
Մեկ օրում արձանագրվել է 10 ՃՏՊ, 13 մարդ ստացել է վնասվածքներ

12:10 12.03.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 11-12-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 120 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 26, մարմնական վնասվածք պատճառելու՝ 19, խարդախության՝ 13, հոգեկան ներգործության՝ 11, դրամանենգության և խուլիգանության՝ 6-ական, ֆիզիկական […]

̰
Ուկրաինայի ԱԳՆ-ում Վատիկանի նվիրակին հայտնել են, որ իրենք հիասթափված են Հռոմի պապի նախաձեռնությունից

23:52 11.03.2024

Կիևը հիասթափված է Մոսկվայի հետ խաղաղ բանակցություններ սկսելու Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կոչից։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի արտգործնախարարությունը Կիևում Վատիկանի նվիրակ Վիսվալդաս Կուլբոկասի հետ հանդիպման արդյունքներով։ «Մարտի 11-ին Ուկրաինայում առաքելական նվիրակ Վիսվալդաս Կուլբոկասը հրավիրվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն՝ Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի՝ վերջերս լրատվամիջոցներում հրապարակված հայտարարությունների պատճառով»,- ասված է ուղերձում։ Ավելի վաղ Ուկրաինայի […]

̰
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերում զինամթերքի պակասի մասին

23:44 11.03.2024

Ուկրաինայի զինված ուժերը դժվարություններ են ապրում զինամթերքի պակասի պատճառով։ Այս մասին BFMTV-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Մենք որոշակի դժվարություններ ունենք՝ կապված արկերի բացակայության, օդային շրջափակման, ռուսական հեռահար հրթիռների և ռուսական անօդաչու թռչող սարքերի բարձր խտության հետ»,- ասել է Զելենսկին։ Պատասխանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը՝ արևմտյան երկրներից Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորության […]

̰
Գյումրիում Mazda-ով վրաերթի են ենթարկվել անչափահաս տղան ու աղջիկը

23:25 11.03.2024

Այսօր՝ մարտի 11-ին, վարերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 52-ամյա Հովհաննես Ա.-ն իր վարած Mazda մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Շչերբինայի փողոցի 8 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 9-ամյա Աշոտ Ն.-ին և 14-ամյա Մանե Ն.-ին։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է […]

̰
Իրանում հայտարարել են, որ Ուկրաինային զենքի մատակարարումները վկայում են հակամարտությունը դադարեցնելու Արևմուտքի դժկամության մասին

23:13 11.03.2024

Արևմտյան երկրներից Ուկրաինային զենքի մատակարարումները վկայում են հակամարտությունը դադարեցնելու հարցում նրանց դժկամության մասին: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։ «Այս ճգնաժամի հենց սկզբից մենք շեշտել ենք քաղաքական լուծման անհրաժեշտությունը և ասել, որ պատրաստ ենք միջնորդել և օգնել այս պատերազմի ավարտին: Ցավոք, այն, ինչ մենք տեսնում ենք, հակամարտության հետագա բորբոքումն է: Զենքի […]

̰
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է ՀՀ դեսպանին

23:04 11.03.2024

Մարտի 11-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագրին և դրա շրջանակներում տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի։

̰
ԱՄՆ-ը նախատեսում է Հայաստանին հատկացնել 52 մլն դոլար

22:54 11.03.2024

Միացյալ Նահանգները նախատեսում է 52 միլիոն դոլար ծախսել Հայաստանի ժողովրդավարությունն ու տնտեսությունը «ամրապնդելու» համար, երկուշաբթի հայտարարել է Պետդեպարտամենտը։ «Հայաստանի հարցով բյուջեն ենթադրում է 52 միլիոն դոլար»,- լրագրողներին ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ պատասխանելով «Հայաստանում տնտեսության և ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ծախսերի չափի մասին» հարցին։

̰
Քննարկվել են քաղաքաշինության բնագավառում հայ-իրանական համագործակցության հեռանկարները

22:51 11.03.2024

Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են իրանական առևտրատնտեսական ոլորտի մի խումբ ընկերությունների ներկայացուցիչներին։ Քննարկվել են քաղաքաշինության բնագավառում հայ-իրանական համագործակցության հեռանկարները։ Իրանցի գործարարները ներկայացրել են յուրաքանչյուր ընկերության գործունեության ուղղությունները և ցանկություն հայտնել իրացնելու իրենց ներուժը նաև Հայաստանում։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը ողջունել է իրանական ընկերությունների ակտիվությունը՝ հաշվի առնելով Հայաստանում ընթացող մեծածավալ շինարարությունը։ Իրանցի գործարարները ներկայացրել […]

̰
Թայվանն ակնկալում է, որ Վաշինգտոնը չի փոխի իր մոտեցումը կղզու նկատմամբ ընտրություններից հետո

22:18 11.03.2024

Թայվանի իշխանությունները ակնկալում են, որ Վաշինգտոնի մոտեցումը կղզու նկատմամբ չի փոխվի 2024 թվականի նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո։ Այս մասին օրենսդիրների առջեւ ելույթի ժամանակ հայտարարել է Թայվանի Ազգային անվտանգության գործակալության ղեկավար Ցայ Մինյանը։ Նրա խոսքով՝ թե՛ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, թե՛ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել են Թայվանի նեղուցում անվտանգության ապահովման հարցում իրենց […]

̰
Ստոլտենբերգն ասել է, որ ողջունում է Ուկրաինային հեռահար հրթիռների մատակարարումը

22:09 11.03.2024

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հրաժարվել է մեկնաբանել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի դիրքորոշումը Ուկրաինային Taurus հրթիռների մատակարարման վերաբերյալ, սակայն ասել է, որ ողջունում է դաշինքի երկրների կողմից հեռահար հրթիռային համակարգերի ուղարկումը Կիև։ «Ես նաև ողջունում եմ, որ որոշ դաշնակիցներ հեռահար համակարգեր են մատակարարում: Բայց մեկնաբանություն չեմ տա կոնկրետ համակարգերի և կոնկրետ դաշնակիցների մասով», – ասել […]

̰
SHANTNEWS

22:00 11.03.2024

̰
Ֆրանսիան հզոր կիբերհարձակման է ենթարկվել

21:39 11.03.2024

Ֆրանսիայի բազմաթիվ պետական ​​կառույցների առցանց ռեսուրսները ենթարկվել են հզոր կիբերհարձակման։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։ Հարձակումը սկսվել է կիրակի երեկոյան։ Այժմ հաքերների գործողություններից վնասը հասցվել է նվազագույնի, վերականգնվել է հասանելիությունը պետական ​​տեղեկատվական ռեսուրսներին, պարզաբանել է BFMTV-ն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ պետական ​​կառույցները ենթարկվել են DDoS հարձակման, որի ժամանակ ինտերնետ ռեսուրսի բազմաթիվ հարցումները […]

̰
Մարտի 12-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:28 11.03.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 16 թաղ․ 18, 19, 20, 21 շենքեր, Արարատյան 1-ին զանգ․ 8, 10, 10/1, 10/2, 12, 14, 16 շենքեր, Նորք Մարաշ՝ Նորք 1-ին փողոցի առանձնատներ, Նորք 1-ին նրբանցքի առանձնատներ, Նորք Թաղի առանձնատներ, […]

̰
Շոլցը չի համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցությունների վերաբերյալ Հռոմի պապի ձևակերպմանը

21:08 11.03.2024

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը համաձայն չէ Հռոմի պապի կարծիքի հետ, ով կոչ է արել բանակցություններ վարել Ուկրաինայի հարցով և օգտագործել է «սպիտակ դրոշ» արտահայտությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեստրեյտը։ «Ինչպես կարող եք պատկերացնել, այս հարցում կանցլերը չի կիսում նույն կարծիքը, ինչ Հռոմի պապը: Մենք նաև նկատեցինք, որ Վատիկանի ներկայացուցիչը […]

̰
Կանայք` Հայաստանի Հանրապետության բանակում

16:00 11.03.2024

Զինծառայող կանայք աչքի են ընկնում իրենց պատարստակամությամբ, համբերատարությամբ, վճռականությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է  Հայաստանի Հանրապետության բանակում կանանց մասին պատմող տեսանյութ։

̰
9-ամյա երեխա է մահացել․ նրա մոտ նկատվել է ջրծաղիկին բնորոշ ցան

15:58 11.03.2024

Արարատի մարզի բնակիչ` 9-ամյա երեխայի մահվան պատճառը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Երեխան մարտի 7-ից ունեցել է ջրծաղիկին բնորոշ ցան և այլ ախտանշաններ: Մարտի 10-ին որովայնացավերի պատճառով դիմել են «Արարատի» ԲԿ, որտեղ նախնական ախտորոշվել է ինֆեկցիոն տոքսիկ շոկ, ջրծաղիկ «կասկածելի»: Մի քանի ժամ անց ընդհանուր վիճակի կտրուկ վատացման ֆոնին որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևանի […]

̰
Դանիել Դանիելյանը բարձր է գնահատել երիտասարդական օպերային ծրագրի մասնակիցների ձեռքբերումները

15:55 11.03.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանին: Հանդիպմանը ներկա էին նաև ծրագրի մասնակիցները՝ օպերային մեներգիչներ Սիլվա Պետրոսյանը, Նունե Գրիգորյանը, Օֆելյա Համբարձումյանը և Գագիկ Վարդանյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշել է, որ հանդիպման […]

̰
Կարծում եմ՝ հավանականություն կա, որ առնվազն ևս 8 տարի գազի գինը կմնա նույնը․ ՏԿԵ փոխնախարար

15:49 11.03.2024

Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը 2024 թվականի ընթացքում իրականացնում է «Հայաստանի Հանրապետության նախագահության տարին ԵԱՏՄ-ում. նախաձեռնողական քաղաքականության նոր ուղղությունները» խորագրով թեմատիկ քննարկումներ՝ անդրադառնալով ոլորտային նախարարությունների կողմից իրականացվող միջոցառումների ծրագրերին ու դրանց արդյունքներին: Հանձնաժողովի՝ մարտի 11-ի նիստում քննարկվել են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության առաջնահերթություններին ու նախաձեռնողական քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցեր: ՀՀ […]

̰
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է

15:45 11.03.2024

Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է: Երևանի քաղաքապետարանը նախագիծն սկսեց 2023-ին՝ երկու փուլով: Այս տարի կհինանորոգվի ստորգետնյա անցումը, աստիճանահարթակն ու երթևեկելի հատվածը։ 1956 թվականի շահագործումից հետո սա երրորդ նորոգումն է:

̰
Սողանք Հրազդան գետի ափամերձ հատվածում

15:42 11.03.2024

Մարտի 11-ին, ժամը 11։00-ից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Արզնի 2 ջրատարը սողանքի պատճառով վնասվել է. դադարեցվել է ջրագծի շահագործումը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ մարտի 10-ին, ժամը 23։00-ի սահմաններում Քանաքեռավանի […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

15:37 11.03.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
ՀՀ տարածքում կան փան ավտոճանապարհներ

15:30 11.03.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փան ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

̰
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

15:24 11.03.2024

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Փորձ են արել տեղափոխել չհայտարարագրված և պակաս հայտարարագրված ապրանքներ, 117.5 կգ քաշով ապրանքի` ներկերի, լաքերի, շուշաթղթերի տեղափոխումն անօրինական ճանապարհով կանխվել է, բացահայտվել է ապրանքների հայտարարագրում ոչ ճշգրիտ տեղեկություն նշելու դեպք, 2 դեպքով հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 2420 լիտր դիզելային վառելիք, կանխվել է մաքսային […]

̰
Լծեն-Տաթև ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չէր կարողանում շարունակել ընթացքը

15:18 11.03.2024

Մարտի 11-ին, ժամը 11:00-ից Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Volvo» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ. Պ.) մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]

̰
Իտալիայում երեք պաղեստինցի է ձերբակալվել ահաբեկչություններ ծրագրելու համար

15:11 11.03.2024

Իտալիայի կենտրոնական Աբրուցո շրջանի վարչական կենտրոն Աքվիլայում երեք պաղեստինցի է ձերբակալվել՝ ահաբեկչություններ նախապատրաստելու և ծայրահեղական գաղափարախոսություն տարածելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է ANSA-ն։ Հետաքննության տվյալներով՝ ձերբակալվածները պատկանում էին ռազմական բջջին, որն իր հերթին կապված է ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Ալ-Աքսայի նահատակների բրիգադների» պաղեստինյան պարագլխի հետ։ Ինչպես պարզաբանում է ANSA-ն, երեքից մեկի համար  արտահանձնման հարցում է […]

̰
Ադրբեջանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Բաքվում Հայաստանին առնչվող գրքերի վաճառքի վերաբերյալ

15:08 11.03.2024

Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը մեկնաբանել է սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունը, ըստ որի՝ Բաքվի կենտրոնում վաճառքի են հանվել Հայաստանի վերաբերյալ գրքեր։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ դեպքի վերաբերյալ հետաքննություն է սկսվել: «Կատարվում է հետաքննություն և բացահայտումների մասին կզեկուցվի հանրությանը»,-նշված է հայտարարության մեջ։ Minval.az կայքում […]

̰
Դովեղ գյուղում քաղաքացին ընկել էր ձորը

15:05 11.03.2024

Մարտի 11-ին, ժամը 13:12-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դովեղ գյուղում քաղաքացին ընկել է ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ձորից (մոտ 30 մ) դուրս են բերել Մ․ Փ․-ին (ծնված 1953 թ.) […]

̰
SHANTNEWS

15:00 11.03.2024

̰
BACK_TO_TOP