TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+20.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

19-ամյա վարորդը մահացել է. մեքենայի մոտ ատրճանակներ են հայտնաբերվել

14:50 11.03.2024

Մարտի 10-ի գիշերը, ժամը 2.20-ի սահմաններում, «Նիսան Տիդա» մակնիշի մեքենան Երևան-Արտաշատ ճանապարհին՝ Մասիս քաղաքի կամրջի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կամրջի հենասյանը: Վարորդը՝ 19-ամյա Ռազմիկ Թորոսյանը, մահացել է: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ «Նիսան Տիդանի» մոտ՝ գետնին ընկած, հայտնաբերվել են երկու օդամղիչ ատրճանակ, որոնցից մեկը՝ թմբուկավոր: Կատարվում է նախաքննություն:

̰
Նարեկ Մկրտչյանը կմասնակցի Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին

14:42 11.03.2024

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի հրավերով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մարտի 11-15-ը կմասնակցի Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին (CSW68)։ Նստաշրջանի օրակարգում ներառված են քննարկումներ՝ գենդերային հավասարության, ինչպես նաև կանանց ու աղջիկների առաջխաղացման ապահովման վերաբերյալ․ Նարեկ Մկրտչյանը ելույթ կունենա միջոցառման ընդհանուր քննարկման, ինչպես նաև նախարարական կլոր-սեղանի շրջանակում։ Այցի […]

̰
Սառցադաշտերի ճեղքերն աճում են ռեկորդային արագությամբ

14:35 11.03.2024

Վաշինգտոնի համալսարանի գիտնականները ցույց են տվել Անտարկտիդայի շելֆային սառցադաշտերի երկայնքով ձգվող հայտնի խոշորամասշտաբ ճեղքերից ամենաարագ զարգացողի տեսքը: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Վերջերս AGU Advances-ում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մոտավորապես 10.5 կմ երկարությամբ ճեղքը ձևավորվել է 2012 թվականին, մոտավորապես 5.5 րոպեում՝ Փայն Այլենդ սառցադաշտի վրա, որը նահանջող շելֆային […]

̰
Վրաերթի ենթարկված 73-ամյա տղամարդը մահացել է

14:29 11.03.2024

Մարտի 9-ին, ժամը 8.45-ին «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Գյումրի ճանապարհի 68-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 73-ամյա Գեորգի Առստամյանին, որը մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը մասնակցել է «Շենքերի և կլիմայի գլոբալ ֆորումին»

14:22 11.03.2024

Ֆրանսիայի կառավարության հրավերով Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 7-8-ը Փարիզում մասնակցել է «Շենքերի և կլիմայի գլոբալ ֆորումին»։ Ֆորումի ընթացքում ստորագրվել է «Բեկում շինարարության ոլորտում» կամ «Շեյլոթի» հռչակագիրը (Buildings breakthrough) նպատակ ունենալով մինչև 2030 թվականը նպաստել զրոյական արտանետումներով դիմակայուն շենքերի կառուցմանը և հիմանանորոգմանը՝ Փարիզյան համաձայնագրի նպատակներին հասնելու համար։ Նախարարական բարձրաստիճան հանդիպմանը Շրջակա […]

̰
Դիտավորությամբ հրկիզել էր համագյուղացու մեքենան

14:02 11.03.2024

Մարտի 10-ին, ժամը 17-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Արմավիրի մարզի Շենավան գյուղում ավտոմեքենա է այրվում: ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Շենավան գյուղի բնակիչ 45-ամյա տղամարդը, ալկոհոլ օգտագործած վիճակում, դիտավորությամբ հրկիզել է 61-ամյա համագյուղացու «ԳԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենան: 45-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի […]

̰
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գյումրու բաժնի աշխատակիցների բացատրական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են գնդացիրներ, նռնականետներ, ինքնաձիգներ

13:53 11.03.2024

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գյումրու բաժնի աշխատակիցների կողմից քաղաքացիների շրջանում անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են գնդացիրներ, նռնականետներ, ինքնաձիգներ, փամփշտատուփեր և 3007 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ։ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հաղորդում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ընթացող աշխատանքները շարունակական են լինելու, և միաժամանակ հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ՌՈ տարածքային ստորաբաժանումներ՝ […]

̰
Մի քանի դրվագ Արագածոտնի պարեկների հակաթմրամոլային պայքարից

13:45 11.03.2024

Արագածոտնի մարզի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Նիսան» մակնիշի մի ավտոմեքենա։ Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով վարորդը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ և դեղնականաչավուն զանգված։ Ձերբակալվածը հայտնել է, որ թմրանյութը ձեռք է բերել Տելեգրամից։ Մարտի լույս 1-ի գիշերը Արագածոտնի պարեկները Երևան-Գյումրի […]

̰
Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

13:34 11.03.2024

Երևանում մարտի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 16-ին սպասվում է կարճատև անձրև։ Մարզերում մարտի 11-ի ցերեկը, 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 16-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 3-6մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 11-ի ցերեկը, 12-15-ին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։

̰
Շվեյցարիայում հայտնաբերվել են լեռներում անհետացած զբոսաշրջիկների դիերը

13:28 11.03.2024

Շվեյցարիայի հարավ-արևմուտքում լեռնադահուկային  արահետին անհետացած վեց զբոսաշրջիկներից հինգին մահացած են գտել, հայտնել է Վալե կանտոնի ոստիկանությունը: Զերմատ-Արոլա զբոսաշրջային երթուղու վրա անհետացած մի խումբ զբոսաշրջիկների որոնողական աշխատանքները շարունակվում են մարտի 9-ից։ «Կիրակի օրը՝ մարտի 10-ին, երեք փրկարարներից և լեռնային ոստիկանից կազմված խումբը ժամը 21.20-ին հասել է Թետ Բլանշի տարածք, որտեղ հայտնաբերել են նախորդ օրը անհետացած վեց […]

̰
Գյումրեցի տղամարդը դանակի սպառնալիքով փող էր հափշտակել. ավազակությունը բացահայտվել է

13:21 11.03.2024

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մարտի 1-ի ժամը 12.30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցում Գյումրի քաղաքի բնակիչ 51-ամյա մի տղամարդ, դանակով կյանքին և առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքով, Աբովյան քաղաքի բնակիչ 49-ամյա մի կնոջից փող է հափշտակել: Մարտի 9-ին վերոհիշյալ կինը հրավիրվել է բաժին և տվել հաղորդում՝ հայտնելով, որ առողջական խնդիրների […]

̰
Գլաձոր բնակավայրի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

13:14 11.03.2024

Մարտի 12-ին՝ ժամը 10։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

̰
16-ամյա պատանու մոտ 20 000 անվանական արժեքով կեղծ թղթադրամ է հայտնաբերվել

13:07 11.03.2024

Մարտի 9-ին, ժամը 23.45-ին, Հին Էրիվացու փողոցի և Հյուսիսային պողոտայի խաչմերուկում ծառայություն կատարող պարեկներին է մոտեցել 31-ամյա մի երիտասարդ և մատնացույց անելով մի քաղաքացու՝ հայտնել է, որ նա առաքման դիմաց իրեն վճարել է կեղծ 20 000-դրամանոց: Պարեկները, կեղծ թղթադրամ պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 16-ամյա մի պատանու: Բաժնում […]

̰
Վերջին 4 օրում գրանցվել է 49 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է

13:00 11.03.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 7-11-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 231 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 36, ֆիզիկական ներգործության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 30-ական, խարդախության՝ 18, հոգեկան ներգործության ու անձնական ունեցվածքի գողության՝ 13-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված […]

̰
Հայ բռնցքամարտիկներն ավարտել են ելույթներն Իտալիայում ընթացող Օլիմպիական վարկանիշային մրցաշարում

12:54 11.03.2024

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց և կանանց հավաքականներն ավարտել են ելույթներն Իտալիայում ընթացող Օլիմպիական վարկանիշային մրցաշարում՝ անմասն մնալով Փարիզ-2024-ի ուղեգրերից: Հայաստանի ներկայացուցիչներից վերջինը ռինգ է դուրս եկել 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը: 1/8 եզրափակչում Մադոյանը մենամարտել է ադրբեջանցի Սարխան Ալիևի հետ և զիջել մրցակցին: Մադոյանը մեկնարկում 5:0 հաշվով առավելության էր հասել մոլդովացի Վասիլի Չեբոտարիի նկատմամբ, իսկ երկրորդ […]

̰
Վանաձորում այրվել է ավտոմեքենա

12:48 11.03.2024

Մարտի 11-ին, ժամը 10։34-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Գ․ Կ․, ծնված 2003 թ.) սրահում։ Վարորդը […]

̰
Գազայի հատվածում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թվի աճի մասին

12:42 11.03.2024

Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 31 112-ի, ավելի քան 72000-ը վիրավորվել են, հայտնում է Գազայի առողջապահության նախարարությունը։ «Հոկտեմբերի 7-ից Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը հասել է 31 112-ի, վիրավորվել է 72760 մարդ»,- ասվում է անկլավի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։ Գերատեսչության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում 67 խաղաղ բնակիչ է զոհվել այդ հատվածում […]

̰
Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:36 11.03.2024

Մարտի 12-ին Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն բնակավայրում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում պատսպարում և բնակավայրի խոցելիությունը ՔՊ տեսանկյունից», «Բնակավայրին բնորոշ արտակարգ իրավիճակները և դրանց կանխարգելումը» թեմաներով տեսական և գործնական պարապմունքներ, որոնց ընթացքում՝ ժամը 13:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

̰
Մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները կվերադարձվեն ինքնաշխատ

12:30 11.03.2024

Մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները ֆիզիկական անձանց առաջիկայում կվերադարձվեն ինքնաշխատ եղանակով և հարկային մարմին դիմելու անհրաժեշտություն այլևս չի լինի: Ֆիզիկական անձանց բանկային հաշվեհամարների վերաբերյալ տեղեկատվության ստացումը կիրականացվի առցանց եղանակով։ Այսինքն, ավտոմատ համակարգի միջոցով, Կենտրոնական բանկը Պետական եկամուտների կոմիտեին կտրամադրի ֆիզիկական անձին պատկանող մեկ վավեր հաշվեհամար (անկախ արժույթից), որին էլ […]

̰
Հրազդան գետի վրա կտեղադրվեն աղբաորսիչ հարմարանքներ

12:24 11.03.2024

Խոշոր տրամաչափի աղբի կուտակումից խուսափելու համար Հրազդան գետի վրա կտեղադրվեն աղբաորսիչ հարմարանքներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Նշվում է նաև, որ Հրազդան գետի, Գետառի և Երևանյան լճի երկայնքով տեղակայված բնակելի տները, բազմաբնակարան բնակելի շենքերն ու հասարակական նշանակության շինությունները շահագործող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կեղտաջրերի ապօրինի ջրահեռացումը կանխարգելելու նպատակով իրականացվել են գույքագրման աշխատանքներ:

̰
2024թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում նորերով կփոխարինվի շուրջ 500 վերելակ

12:18 11.03.2024

2024թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում նորերով կփոխարինվի շուրջ 500 վերելակ: 2019-ից մեկնարկած ծրագրով, ի դեպ, երևանյան բազմաբնակարան բնակելի շենքերում արդեն իսկ 1551 նոր վերելակ է տեղադրվել: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Կիևը խոստացված 45 F-16 կործանիչներից մինչև գարնան վերջ կստանա միայն վեցը․ NYT

12:13 11.03.2024

Ուկրաինան մինչև 2024 թվականի գարնան վերջ կստանա ընդամենը վեց F-16 կործանիչ՝ 45-ի փոխարեն, որը եվրոպական երկրները, ինչպիսիք են՝ Դանիան, Նիդեռլանդները, Նորվեգիան և Բելգիան, խոստացել էին ուղարկել 2023 թվականին։ Այս մասին հայտնում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով աղբյուրներին։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Դանիան առաջին վեց կործանիչները Կիև կտեղափոխի մինչև գարնան վերջ։ Մինչև 2025 թվականի վերջ […]

̰
Լուսահովիտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:07 11.03.2024

Մարտի 12-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսահովիտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

̰
Ֆրանսիայի նախագահը սահմանադրությամբ ամրագրել է կանանց աբորտի իրավունքը

13:00 09.03.2024

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 8-ին ստորագրել է օրենսդրական ամենաբարձր մակարդակով հղիությունը դադարեցնելու կանանց իրավունքը հաստատող օրենքը, սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություն մտցնելու մասին նրա տեքստը շաբաթ օրը հրապարակվել է Հանրապետության պաշտոնական ամսագրում։ Ավելի վաղ Ֆրանսիան դարձավ աշխարհում առաջին երկիրը, որն իր սահմանադրությամբ ամրագրեց կանանց աբորտի իրավունքը։ Դրան ավելացվել է հետևյալ հոդվածը՝ «Օրենքով երաշխավորված է հղիության […]

̰
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա տուժած

12:52 09.03.2024

Երեկ՝ մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Դեպքի վայր են […]

̰
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն դեմ է արտահայտվել Ուկրաինայում զինված ուժերի վերապատրաստումն արևմտյան մասնագետների կողմից

12:47 09.03.2024

Մեծ Բրիտանիան չի պաշտպանում այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են՝ արևմտյան մասնագետների կողմից ուկրաինացի զինվորականների վերապատրաստումը ուղղակիորեն ուկրաինական տարածքում: Այս մասին Sueddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը։ «Այն, ինչին մենք չենք աջակցում, դա ուսումնական առաքելությունն է Ուկրաինայի ներսում։ Ուսումնավարժական առաքելությունները լավագույնս իրականացվում են մեր սահմաններից դուրս: Մենք Մեծ Բրիտանիայում վերապատրաստել ենք […]

̰
Ինչ անելու եք, այսօր արեք․ Գագիկ Սուրենյանը հայտնել է՝ ինչպիսի եղանակ է սպասվում վաղը

12:35 09.03.2024

Ֆեյսբուքի իր էջում գրառմամբ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը գրել է․ «Ինչ անելու եք, այսօր արեք, վաղը մթի և ցրտի մեջ ենք»։

̰
Բելգորոդի մերձակայքում Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու թռչող սարքը պայթուցիկ է նետել գյուղերից մեկի տան վրա

12:27 09.03.2024

Ուկրաինական անօդաչու թռչող սարքը պայթուցիկ սարք է գցել Բելգորոդի մերձակայքում գտնվող Գրայվորոնսկի քաղաքային շրջանի Բեզիմենո գյուղի առանձնատան վրա։ Ոչ ոք չի տուժել, Telegram-ի ալիքում գրել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ «Գրայվորոնսկի քաղաքային շրջանի Բեզիմենո գյուղի վրա հարձակվել է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը, որը պայթուցիկ սարք է նետել մասնավոր բնակելի տարածքի վրա։ Ոչ […]

̰
Գերմանիան կմասնակցի նոր ծովային միջանցքով Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարմանը․ Spiegel

12:16 09.03.2024

Գերմանիան կմասնակցի նոր ծովային միջանցքով Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարմանը։ Այս մասին հայտնում է Der Spiegel ամսագիրը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Հրատարակության համաձայն՝ գերմանական կողմն այժմ իր գործողությունները համակարգում է միջազգային գործընկերների հետ։ Կիպրոսում այս հարցի շուրջ բանակցություններ են ընթանում Գերմանիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ այլ երկրների միջեւ։ Դրանց Գերմանիայից մասնակցում է Նախարարների կաբինետի Մերձավոր Արևելքում մարդասիրական […]

̰
Մահվան ելքով վրաերթ՝ «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհին

12:07 09.03.2024

Այսօր՝ մարտի 9-ին, մահվան ելքեվ վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։15-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 62-ամյա Արտյոմ Մ․-ն  իր վարած «Mercedes Viano» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 68 կմ հատվածում՝ Թալինի վարչական շրջանում, դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել հետիոտն, Արցախի Հանրապետության քաղաքացի, Երևանում ժամանակավորապես բնակվող 73-ամյա Գեորգի Ա․-ին։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող […]

̰
BACK_TO_TOP