12:59 24.11.2023
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի առաջին նիստը: Արայիկ Հարությունյանը, ողջունելով նիստի մասնակիցներին, ընդգծել է Սերգեյ Փարաջանովի հոբելյանը պատշաճ մակարդակով կազմակերպելու կարևորությունը: Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են անվանի կինոռեժիսորի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների նախապատրաստական […]
12:52 24.11.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 23-24-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 59 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 19, ֆիզիկական ներգործության՝ 7, խարդախության` 6, անձնական ունեցվածքի գողության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, հոգեկան ներգործության, բնակարանային գողության, ահաբեկչութան, կաշառակերության և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, խոշտանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, վստահված գույքը […]
12:45 24.11.2023
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 18:00-ին, Կինոյի տան մեծ դահլիճում (հասցե՝ Վարդանանց 18) տեղի կունենա «Եվ եկավ Հովհաննեսը» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը նվիրված ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի Ազգային հերոս, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի կյանքին ու գործունեությանը: Ֆիլմի նպատակն է համապարփակ տեղեկություններ ներկայացնել Հովհաննես Չեքիջյանի կյանքի ու գործունեության մասին. այն մեկ […]
12:39 24.11.2023
Հոկտեմբերի 1-ի ժամը 21.47-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության են տեղափոխվել 27-ից 29 տարեկան չորս երիտասարդ՝ չորսն էլ Ձորաղբյուր գյուղի բնակիչ: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ երիտասարդները հրազենային վիրավորում ստացել էին ժամը 20.00-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի Հատիսի փողոցի 2-րդ […]
12:27 24.11.2023
Տասնյակ պաղեստինցիներ, որոնք մնացել են Եգիպտոսում՝ հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածում ռազմական գործողությունների սկսվելուց հետո, առաջին անգամ սկսել են Ռաֆահի սահմանային անցակետով անցնել պաղեստինյան անկլավ, հաղորդում է Al Jazeera-ի թղթակիցը: Հեռուստաալիքի տվյալներով՝ այս րոպեներին Ռաֆահի անցակետում 36 պաղեստինցիներ Եգիպտոսի տարածքից անցնում են Գազայի հատված։ Ըստ սահմանային անցակետի պաշտոնյայի, որը զրուցել է լրատվամիջոցի հետ, սպասվում է, որ […]
12:15 24.11.2023
Նոյեմբերի 23-ին, ժամը 15.20-ին, Երևանի Սարալանջի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 13-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Նոյեմբերի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Նոյեմբերի 23-ին, […]
12:10 24.11.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության նախագահ Բրունո Կալին: Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև ոլորտային համագործակցությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ, անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
12:04 24.11.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում պատասխանում է ՀՀ քաղաքացիների և սփյուռքի հայրենակիցների հարցերին։
23:51 23.11.2023
Խանութից գնված պելմենիի հաճախակի օգտագործումը բացասաբար է անդրադառնում առողջության վրա, մասնավորապես, այն կարող է հանգեցնել սրտի խնդիրների, զգուշացրել է սննդաբան Անտոնինա Ստարոդուբովան։ Նա «Մոսկվա 24»-ի հետ զրույցում մատնանշել է հանրաճանաչ ուտեստի աննկատ վտանգավորությունը։ Դիետոլոգը մարդկանց ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ պելմենին համեղ, բայց ոչ այնքան օգտակար ուտեստ է։ Դասական տարբերակում այն բավականին կալորիական […]
23:45 23.11.2023
Այսօր՝ նոյեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Սիսիան-Երևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Սիամաջ Սալմանիի վարած Scania մակնիշի և Հրանտ Խնկոյանի վարած Iveco մակնիշի ավտոմեքենաները:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր […]
23:36 23.11.2023
Նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստին մասնակցել են Գորիս, Քաջարան, Նաիրի, Չարենցավան, Նոր Հաճըն, Կապան, Մեղրի, Ալագյազ, Գյումրի, Վանաձոր, Թումանյան, Ալավերդի, Տաթև, Վարդենիս, Մասիս, Գավառ, Եղեգնաձոր, Ապարան, Բերդ, Փարաքար, Տաշիր, Բյուրեղավան, Աբովյան համայնքների ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցությունների ղեկավարները և […]
23:14 23.11.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նորք Մարաշ՝ Նորք 5, 7 փողոցների առանձնատներ, Հովսեփյան փողոցի առանձնատներ, թիվ 61 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Խանջյան փ. 47 շենք, Փարպեցի փ. 12, 14, 16, 18, 20 շենքեր, Պուշկինի […]
16:00 23.11.2023
Օրենսդրական նախաձեռնության ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2019 թվականի դեկտեմբերին ընդունված եւ 2020 թվականի ապրիլին ուժի մեջ մտած «Սնանկության մասին» օրենքում իրականացված մեծածավալ փոփոխություններով, իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած բազմաթիվ խնդիրներով եւ էլեկտրոնային արդարադատության գործիքների ներդրման հրամայականով եւ բխում է դատաիրավական ոլորտի 2022-2026 թվականների բարեփոխումների ռազմավարությունից: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը՝ […]
15:53 23.11.2023
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում կան հարցեր, որտեղ միջնորդների ներկայությունը պարտադիր է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանը կո՞ղմ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ առանց միջնորդների հանդիպմանը: «Մենք բազմիցս նշել ենք, որ կան հարցեր, որտեղ միջնորդների առկայությունը պարտադիր է: Կան հարցեր, որտեղ միջնորդների ներկայությունը շատ […]
15:40 23.11.2023
Ռուսաստանը սպառնալիք չի ներկայացնում Եվրոպայի համար, բայց Եվրոպան վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հեռուստալրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ Չեխիայի նախագահ Պետր Պավելն ավելի վաղ ասել էր, որ ոչ միայն Չեխիան, այլև ՆԱՏՕ-ում բոլորը Ռուսաստանը համարում են թիվ մեկ սպառնալիքը Եվրոպայում։ «Ռուսաստանը վտանգ չի ներկայացնում Եվրոպայի համար: Եվրոպան […]
15:33 23.11.2023
Հայաստանի Հանրապետությունը 2002 թվականին միացել է կոնֆլիկտային ադամանդների ապօրինի շրջանառության կանխման նպատակով գործող Քիմբերլի գործընթացին։ Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Քիմբերլի գործընթացի մասնակից պետությունների անդամների պատվիրակությանը, որի կազմում էին Ռուսաստանի Դաշնության, Գանայի և Բելառուսի Հանրապետությունների ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում Քիմբերլի պրոցեսին առնչվող իրավական ակտերի, լիցենզավորման գործընթացի, չմշակված ադամանդների՝ ՀՀ մաքսային […]
15:21 23.11.2023
Նոյեմբերի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար մարդասիրական օգնությամբ հերթական ինքնաթիռը։ Այս անգամ Ռուսաստանից Երևան է ուղարկվել 40 տոննա հումանիտար օգնություն։ Օգնությունը Հայաստան է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության Իլ-76 ինքնաթիռով: Օդանավակայանում էր նաև ՀՀ-ում ՌԴ-ի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանում ապաստանած […]
15:16 23.11.2023
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի հավաստմամբ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է սահմանել հանրային ծառայողների եւ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից ստացված եւ պետական սեփականություն դարձած գույքի տնօրինման հետ կապված կարգավորումներ: Ըստ նրա՝ կսահմանվեն նաեւ նվերները հանրային ծառայողի կամ համապատասխան պետական մարմնի օգտագործմանը թողնելու, առանձին դեպքերում՝ պետական կամ համայնքային թանգարաններին հանձնելու, հրապարակային սակարկություններով կամ նվիրաբերելու եղանակով […]
15:10 23.11.2023
Նախագծերի ընդունման հիմնական նպատակը Հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումների համապատասխանեցումն է գործող «Սնանկության մասին» օրենքի կարգավորումների հարկային պարտավորությունների առաջացման, հաշվարկման կամ դադարեցման առումով: Խոսքը վերաբերում է սնանկության վարույթի ընթացքում, դրանից առաջ կամ հետո առաջացած պարտավորություններին: Այս մասին նոյեմբերի 23-ին տեղի ունեցած Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր […]
15:03 23.11.2023
ՀՀ կառավարության նիստում այսօր գործադիրը հավանության է արժանացրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ նախնական, միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման համակարգի այն ուսանողների 2023-2024 ուստարվա 1 կիսամյակի ուսման վարձի մասնակի կամ լրիվ փոխհատուցման մասին որոշումը, որոնք սահմանված կարգով տեղափոխվել են ՀՀ պետական ուսումնական հաստատություններ: Հարցը զեկուցել է […]
14:52 23.11.2023
Նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել հայ-իրաքյան քաղաքական խորհրդակցությունների 2-րդ փուլը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, իրաքյան պատվիրակությունը՝ Իրաքի Հանրապետության արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մուհամմադ Հուսեյն Բահր Ալ-Ուլումը: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-իրաքյան քաղաքական երկխոսության մակարդակը, հատկապես՝ Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ռաշիդի՝ Հայաստան պաշտոնական այցի համատեքստում: […]
14:46 23.11.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ դեսպաններին: Հանդիպմանը բացման ելույթում ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Եվրոպական միությունը շարունակում է մնալ Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին աջակցող առաջնային գործընկեր: Նա շեշտել է, որ ընդլայնվել է իրավապայմանագրային դաշտը, եւ մեր համագործակցությունը համալրվել է նոր ուղղություններով, մասնավորապես, […]
14:40 23.11.2023
Երևանում այսօր մեկնարկում է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը կմասնակցի 16 մարզիկով: Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ աշխարհի պատանեկան առաջնությանը կմասնակցեն Առնո Դարչինյանը (46 կգ), Վաղարշակ Քեյանը (48 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Վահագն Գալստյանը (54 կգ), Տիգրան Մակիչյանը (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ալիկ Կճոյանը (63 կգ), Արգիշտի […]
14:31 23.11.2023
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ մահացել է ԵՊՀ հրդեհից տուժածներից մեկը։ «Հարգելի՛ լրագրողներ, կառավարության այսօրվա նիստից հետո ձեզ հետ ճեպազրույցի ընթացքում, ԵՊՀ-ում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին խոսելիս, ներկայացրել եմ երեկ` «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» իմ այցի պահին նրանց առողջական վիճակի մասին եղած տեղեկատվությունը, […]
14:27 23.11.2023
Այսօր՝ նոյեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, մի քանիսը կոտրել և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի մեջտեղում:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի […]
14:15 23.11.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին․ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
14:00 23.11.2023
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Մինսկում կազմակերպության գագաթնաժողովից հետո կայցելի Երեւան և հայկական կողմին կհանձնի Բելառուսի մայրաքաղաքում ստորագրված փաստաթղթերը, ասել է Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը։ «Ես հեռախոսազրույց եմ ունեցել իմ հայ գործընկերոջ հետ, քննարկել ենք, ի թիվս այլ հարցերի, այս հարցերը։ Որոշումների կայացման մեխանիզմները, բոլոր որոշումները, որոնք այսօր կկայացվեն, միանգամայն լեգիտիմ են, կազմակերպության կանոններին և […]
14:00 23.11.2023
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական ծառայողների վերապատրաստման եւ հատուկ ուսուցման արդյունավետության բարձրացման ընթացքն ապահովելու հետ: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 23-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ նրա՝ ներկայումս քրեակատարողական ծառայողի վերապատրաստման կամ […]
13:53 23.11.2023
Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 24-ի ժամը 06։00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան փողոցից մինչև Արամի փողոց հատվածի երթևեկությունը: «Պատճառվող անհարմարության համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը»,-նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: