TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+17.19 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Կառավարությունը կփոխհատուցի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների 2023-2024 ուստարվա 1 կիսամյակի ուսման վարձը

15:03 23.11.2023

ՀՀ կառավարության նիստում այսօր գործադիրը հավանության է արժանացրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ նախնական, միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման համակարգի այն ուսանողների 2023-2024 ուստարվա 1 կիսամյակի ուսման վարձի մասնակի կամ լրիվ փոխհատուցման մասին որոշումը, որոնք սահմանված կարգով տեղափոխվել են ՀՀ պետական ուսումնական հաստատություններ: Հարցը զեկուցել է […]

̰
SHANTNEWS

15:00 23.11.2023

̰
Տեղի է ունեցել Հայաստանի և Իրաքի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների 2-րդ փուլը

14:52 23.11.2023

Նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել հայ-իրաքյան քաղաքական խորհրդակցությունների 2-րդ փուլը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, իրաքյան պատվիրակությունը՝ Իրաքի Հանրապետության արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մուհամմադ Հուսեյն Բահր Ալ-Ուլումը: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-իրաքյան քաղաքական երկխոսության մակարդակը, հատկապես՝ Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ռաշիդի՝ Հայաստան պաշտոնական այցի համատեքստում: […]

̰
Հայաստանի և Եվրոպայի մերձեցումը պետք է լինի շարունակական և ֆունդամենտալ․ Ալեն Սիմոնյան

14:46 23.11.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ դեսպաններին: Հանդիպմանը բացման ելույթում ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Եվրոպական միությունը շարունակում է մնալ Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին աջակցող առաջնային գործընկեր: Նա շեշտել է, որ ընդլայնվել է իրավապայմանագրային դաշտը, եւ մեր համագործակցությունը համալրվել է նոր ուղղություններով, մասնավորապես, […]

̰
Մեկնարկում է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմը

14:40 23.11.2023

Երևանում այսօր մեկնարկում է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը կմասնակցի 16 մարզիկով: Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ աշխարհի պատանեկան առաջնությանը կմասնակցեն Առնո Դարչինյանը (46 կգ), Վաղարշակ Քեյանը (48 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Վահագն Գալստյանը (54 կգ), Տիգրան Մակիչյանը (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ալիկ Կճոյանը (63 կգ), Արգիշտի […]

̰
Մահացել է ԵՊՀ-ում հրդեհից տուժածներից մեկը

14:31 23.11.2023

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ մահացել է ԵՊՀ հրդեհից տուժածներից մեկը։ «Հարգելի՛ լրագրողներ, կառավարության այսօրվա նիստից հետո ձեզ հետ ճեպազրույցի ընթացքում, ԵՊՀ-ում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին խոսելիս, ներկայացրել եմ երեկ` «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» իմ այցի պահին նրանց առողջական վիճակի մասին եղած տեղեկատվությունը, […]

̰
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավոր

14:27 23.11.2023

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, մի քանիսը կոտրել և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի մեջտեղում:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի […]

̰
Ճանապարհների անցանելիությունը՝ ՀՀ տարածքում

14:15 23.11.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին․ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը գագաթնաժողովից հետո կայցելի Երևան և կփոխանցի ստորագրված փաստաթղթերը

14:00 23.11.2023

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Մինսկում կազմակերպության գագաթնաժողովից հետո կայցելի Երեւան և հայկական կողմին կհանձնի Բելառուսի մայրաքաղաքում ստորագրված փաստաթղթերը, ասել է Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը։ «Ես հեռախոսազրույց եմ ունեցել իմ հայ գործընկերոջ հետ, քննարկել ենք, ի թիվս այլ հարցերի, այս հարցերը։ Որոշումների կայացման մեխանիզմները, բոլոր որոշումները, որոնք այսօր կկայացվեն, միանգամայն լեգիտիմ են, կազմակերպության կանոններին և […]

̰
Նախագիծ՝ ուղղված քրեակատարողական ծառայողի շարունակական կրթության արդյունավետության բարձրացմանը

14:00 23.11.2023

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական ծառայողների վերապատրաստման եւ հատուկ ուսուցման արդյունավետության բարձրացման ընթացքն ապահովելու հետ: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 23-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ նրա՝ ներկայումս քրեակատարողական ծառայողի վերապատրաստման կամ […]

̰
Ժամանակավորապես կդադարեցվի Թումանյան փողոցից մինչև Արամի փողոց հատվածի երթևեկությունը

13:53 23.11.2023

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 24-ի ժամը 06։00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան փողոցից մինչև Արամի փողոց հատվածի երթևեկությունը: «Պատճառվող անհարմարության համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը»,-նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

̰
Կասեցվել է Երևանի մանկապարտեզներից մեկի խոհանոցի գործունեությունը

13:40 23.11.2023

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, երեխաների զարգացման կենտրոնում արձանագրված թունավորման դեպքով պայմանավորված, ստուգում են իրականացրել «Սայադյան» ՍՊԸ-ում (Լիդեր Լենդ երեխաների զարգացման կենտրոն, ք. Երևան), որի ընթացքում կատարվել է նմուշառում «Կաթով խլոպիա» և «Թանապուր» արտադրատեսակներից և ներկայացվել լաբորատոր հետազոտության: Փորձաքննությամբ արձանագրվել է, որ «Կաթով խլոպիա» արտադրատեսակի նմուշը՝ «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ […]

̰
Ալեն Սիմոնյանն Իրաքի նախագահի հետ քննարկել է հայ-իրաքյան բարեկամական հարաբերությունների զարգացման հեռանկարները

13:33 23.11.2023

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 23-ին հյուրընկալել է Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդի գլխավորած պատվիրակությանը: Պաշտոնական ընդունելությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը եւ Իրաքի նախագահը մտքեր են փոխանակել երկու երկրների խորհրդարանների գործունեության նմանությունների, խորհրդարանում փոքրամասնությունների ներկայացվածության, տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելու շուրջ: Ընդլայնված կազմով հանդիպմանը կողմերը խոսել են հայ-իրաքյան բարեկամական […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

13:13 23.11.2023

Երևանում այսօր ցերեկը, նոյեմբերի 24-ին, 25-ին և 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 26-ին հնարավոր է, 27-ին սպասվում է անձրև։ Մարզերում այսօր ցերեկը, նոյեմբերի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 26-ին, 27-ի գիշերն առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Քամին՝ հարավարևմտյան 3-6մ/վ, առանձին վայրերում սպասվում […]

̰
Իսրայելի դեսպանը պատմել է, թե ինչպես է լինելու ՀԱՄԱՍ-ի հետ պատանդների փոխանակումը

13:07 23.11.2023

Պատանդների և ձերբակալվածների հետագա փոխանակումը հավանաբար կրկին տեղի կունենա հետևյալ սկզբունքով՝ ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող մեկ պատանդի դիմաց Իսրայելի կողմից ձերբակալված 3 անձի ազատ արձակում։ Այս մասին պատմել է Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին «Россия 24» հեռուստաալիքի եթերում։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը Գազայի հատվածում զինադադարի շրջանակներում պայմանավորվել էին Գազայի հատվածից 50 պատանդներ փոխանակել Իսրայելում […]

̰
Մեկ օրում գրանցվել է 11 պատահար. 13 մարդ ստացել է վնասվածքներ

13:00 23.11.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 22-23-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 67 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 19, անձնական ունեցվածքի գողության՝ 8, խարդախության` 6, մարմնական վնասվածք պատճառելու և թմրանյութի իրացման՝ 4-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 3-ական, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, բնակարանային գողության, […]

̰
Ցուցադրվել է «Բացակա պատկեր» ֆիլմը՝ նվիրված Արտավազդ Փելեշյանին

12:53 23.11.2023

«Մոսկվա» կինոթատրոնում կայացել է ռեժիսոր Հրանտ Վարդանյանի «Բացակա պատկեր» ֆիլմի առաջին ցուցադրությունը՝ նվիրված ռեժիսոր, սցենարիստ, դերասան, համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանին: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Արտավազդ Փելեշյանի կինը՝ Աիդա Սարգսյանը, կինոաշխարհի ներկայացուցիչներ և կինոսերներ: Ֆիլմը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի և […]

̰
ՌԴ քաղաքացի հանդիսացող 24-ամյա կինը ՀՀ-ում զբաղվել է կավատությամբ․ վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է

12:46 23.11.2023

Ավարտվել է ՌԴ քաղաքացի հանդիսացող, 24–ամյա կնոջ կողմից կատարված կավատության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2022–2023թթ․ հիշյալ 24–ամյա կինը, այլ անձանց հետ, խմբի կազմում, շահադիտական նպատակով տարբեր սեռական ծառայություններ մատուցող անձանց Հայաստանում […]

̰
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նկատմամբ որևէ պատժամիջոց չի կիրառվում․ հայտարարություն

12:39 23.11.2023

Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հիմնադրված և գործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ «Ընկերություն»), հայտնում է, որ ոչ ընկերությունը, ոչ ընկերության բաժնետերերը կամ իրական շահառուները սույն հայտարարության հրապարակման օրվա դրությամբ ընդգրկված չեն պատժամիջոցներ կիրառող որևէ իրավասու մարմնի կողմից հրապարակվող որևէ ցուցակում և ընկերության նկատմամբ կիրառելի չէ որևէ միջազգային պատժամիջոց: Այս մասին ընկերությունը հայտարարություն է տարածել։ «Նախկինում […]

̰
ԼՂ-ից բռնի տեղահանվածների արտագաղթի հոսք չկա․ Փաշինյան

12:33 23.11.2023

Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց արտագաղթի հոսք Հայաստանից չկա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պետք է գոհունակությամբ հայտնեմ, որ Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների հոսք չկա որպես այդպիսին։ Այսինքն՝ արտագաղթի երևույթներ չկան, որովհետև առաջին օրերին կար գնացողների բավականին անհանգստացնող թիվ, բայց ենթադրում էինք, […]

̰
Բացահայտվել են մասիսցի տղամարդու կատարած գողությունները

12:26 23.11.2023

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մասիս գյուղի 52-ամյա մի բնակիչ Արտաշատ համայնքի վարչական տարածքի տարբեր վայրերից կատարել է գողություններ: Բացատրական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 22-ին 52-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին և խոստովանել, որ օգոստոս ամսին Մասիս գյուղի գերեզմանատան հարակից մատուռից գողացել է մոմակալներ, որոնք հետագայում հանձնել է որպես մետաղի ջարդոն: […]

̰
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների ու նպաստների մասին հաճախ հնչող հարցերի պատասխանները

12:19 23.11.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների ու նպաստների մասին հաճախ հնչող հարցերի պատասխանները։ Կենսաթոշակի ու նպաստի նշանակման համար արդյոք այս պահին կարիք կա՞ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության որևէ տարածքային կենտրոն։ Այս պահին` ո՛չ։ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունել է համապատասխան օրենքները։ Այդ օրենքներով Կառավարությանը վերապահված լիազորությունների շրջանակում առաջիկայում […]

̰
Վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա կնոջը․ ՃՏՊ-ները՝ Հայաստանում

12:11 23.11.2023

Նոյեմբերի 22-ին, ժամը 04.05-ին, Երևանի Մելքումովի փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենան բախվել է էլեկտրասյանը. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: Նոյեմբերի 21-ին, ժամը 20.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում «Հոնդա» մոպեդը կողաշրջվել է. 27-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Նոյեմբերի 22-ին, ժամը 19.30-ին, Երևանի Ուլնեցու փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը […]

̰
Գրքի միջից գողացել էր 84-ամյա համաքաղաքացու 5000 դոլարը

12:05 23.11.2023

Նոյեմբերի 22-ի առավոտյան ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածի շենքերից մեկի մի բնակարանից գողություն է կատարվել: Նշված հասցե ոստիկանության Վաղարշապատի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ նոյեմբերի 21-ի ժամը 10.00-ից նոյեմբերի 22-ի ժամը 08.30-ն ընկած ժամանակահատվածում մուտք են գործել նշված բնակարան և հյուրասենյակի պահարանի գրքի միջից […]

̰
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայկական դրամի ներդրման 30-ամյակին նվիրված ընդունելությանը

22:30 22.11.2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայկական դրամի ներդրման 30-ամյակին նվիրված ընդունելությանը: Միջոցառման ընթացքում նախագահը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով ազգային արժույթի ստեղծման և ներդրման պատմության դրվագներին:  

̰
Բժիշկը որոշ մարդկանց հորդորել է խուսափել դատարկ ստամոքսին ջուր խմելուց

22:24 22.11.2023

Երիկամային հիվանդություն ունեցող մարդիկ դատարկ ստամոքսին չպետք է ջուր խմեն, նշել է գաստրոէնտերոլոգ Ռուստեմ Սադիկովը։ Նրա խոսքերը մեջբերում է «Doctor Peter» պարբերականը։ Սադիկովի խոսքով, կարևոր է բավականաչափ ջուր խմել, քանի որ այն պահպանում է ամբողջ օրգանիզմի առողջությունը, իսկ ձմռանը նվազեցնում է սուր վարակիչ հիվանդություններով վարակվելու հավանականությունը։ Չոր լորձաթաղանթները բակտերիաների բազմացման համար իդեալական վայր են, բացատրել […]

̰
Կոտայքում կառավարություն-համայնք գործակցությամբ արդեն թարմացրել են ջրի 54-կիլոմետրանոց ցանց

22:10 22.11.2023

Ավելի քան 100 մլն դրամ՝ Գառնիի ջրամատակարարման խնդրի լուծմանը. նախորդ դարի կեսերին անցկացված խողովակաշարի մաշվածության պատճառով գյուղի բնակիչները զրկված էին կանոնավոր ջրամատակարարումից: Հիմա արդեն սուբվենցիոն ծրագրով լուծում են տարիների խնդիրը: Կոտայքում կառավարություն-համայնք գործակցությամբ արդեն թարմացրել են ջրի 54-կիլոմետրանոց ցանց: Մարզում նաև արդիականացնում են ոռոգման ենթակառուցվածքները:

̰
ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը վերահաստատել է Հայաստանի քաղաքական կամքը՝ ջանքեր գործադրելու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ

22:03 22.11.2023

Նոյեմբերի 22-ին կայացել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հանդիպումը։ Քաղաքական հարցերի քննարկման ժամանակ ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը Նախարարների կոմիտեին ներկայացրել է Արդարադատության միջազգային դատարանի՝ Լեռնային Ղարաբաղի հայերին վերաբերող նոյեմբերի 17-ի որոշման մանրամասները և Ադրբեջանի իրավական պարտավորությունները։ Դեսպան Խաչատրյանը վերահաստատել է Հայաստանի քաղաքական կամքը՝ ջանքեր գործադրելու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղության […]

̰
SHANTNEWS

22:00 22.11.2023

̰
Անահիտ Ավանեսյանը պատվոգրեր է հանձնել ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի» աշխատակիցներին

21:44 22.11.2023

Առողջահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատվոգրեր է հանձնել ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի» աշխատակիցներին: Նա ընդգծել է բուժանձնակազմի անձնվեր ու ծանրաբեռնված աշխատանքը` Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ծանր այրվածքներով տուժածների բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու ժամանակ` բարձր պրոֆեսիոնալիզմ ցուցաբերելով: «Այդ դժվարին օրերին ձեզ վրա վերցրեցիք ոչ միայն բուժելու, այլև վիրավորներին ու նրանց հարազատներին ապրումակցելու, հոգեբան […]

̰
BACK_TO_TOP