TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+10.18 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Ուկրաինայի զինված ուժերը ռեսուրսներ ունեն ձմռանը ռազմական գործողությունները շարունակելու համար․ Պենտագոն

22:48 20.11.2023

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Ուկրաինան ունի բոլոր անհրաժեշտ ռեսուրսները ձմռանը ռազմական գործողությունները շարունակելու համար։ Օսթինը այցով Կիևում է։ Պենտագոնի ղեկավարն արդեն հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ և վստահեցրել նրան ամերիկյան անսասան ռազմական աջակցության մեջ։ Պենտագոնի ղեկավարը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Ուկրաինան ունի բոլոր հնարավորությունները «ձմռանը հաջողության հասնելու և պայքարելու համար»։ […]

̰
Երևան-Գյումրի ճանապարհի 91-րդ կմ․ «Ճանապարհային դեպարտամենտը» վարորդներին հորդորում է զգոն լինել

22:26 20.11.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հորդորում է վարորդներին զգոն լինել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ «Երեւան-Գյումրի ճանապարհի 91-րդ կմ։ Հորդորում ենք վարորդներին լինել զգոն։ Ճանշիններն աշխատում են միջպետական եւ հանրապետական ճանապարհներին»,-նշված է հաղորդագրության մեջ։

̰
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 13 300 մարդ

22:18 20.11.2023

Գազայի հատվածում իսրայելական հարվածների մեկնարկից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 13,3 հազարը, ավելի քան 31 հազարը վիրավորվել են, հաղորդում է անկլավի կառավարության տեղեկատվական կենտրոնը։ «Զոհերի թիվը (Գազայի հատվածում) գերազանցել է 13,3 հազարը, այդ թվում՝ ավելի քան 5,6 հազար երեխա։ Վիրավորների թիվը գերազանցել է 31 հազարը»,- հայտնում է տեղեկատվական կենտրոնը Telegram-ի իր ալիքում։

̰
ՀՀ կառավարության նպատակն է տնտեսության դիվերսիֆիկացումը բոլոր բնագավառներում․ Քերոբյանը՝ Ֆինլանդիայի դեսպանին

22:07 20.11.2023

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 20֊ին ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին և Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս Թիմոթի Սթրեյթին։ Հանդիպման սկզբում նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակը և նշել, որ երկրի ՀՆԱ-ն 2023-ի 9 ամիսներին աճել է 9.2 տոկոսով: Այնուհետև անդրադարձ է կատարվել Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ինչպես […]

̰
SHANTNEWS

22:00 20.11.2023

̰
Բժիշկը ցրել է ավելորդ քաշի պատճառի մասին միֆը

21:51 20.11.2023

Մարդկանց մեծամասնությունը ավելորդ քաշ է ունենում ոչ թե հորմոնալ անհավասարակշռության, այլ շատ ուտելու պատճառով։ Հորմոնների մասին այս և մի քանի այլ առասպելներ NEWS.ru-ի հետ զրույցում ցրել է էնդոկրինոլոգ Նատալյա Բալաշովան։ Բալաշովայի խոսքով՝ էնդոկրին հիվանդություններ, որոնք ավելորդ քաշի ավելացում են առաջացնում, գոյություն ունեն, բայց շատ հազվադեպ են։ Միևնույն ժամանակ, նա ավելացրել է, որ քաշի ավելացումը կարող […]

̰
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևի հետ

21:40 20.11.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի հետ: Ողջունելով հյուրին նախագահը շնորհավորել է դեսպանին Ղազախստանի «Հանրապետության և ինքնիշխանության» օրվա կապակցությամբ: «Անկախությունն ու ինքնիշխանությունը բարձրագույն արժեքներ են և Ղազախստանի ժողովրդի համար խորհրդանշական տոնի կապակցությամբ իմ լավագույն մաղթանքներն եմ հղում Ձեր երկրի բարձրագույն ղեկավարությանն ու բարեկամ ղազախ ժողովրդին»,- […]

̰
ԵՄ-ն կմեկնարկի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման և մշտադիտարկման տեխնիկական աջակցության ծրագիր

21:18 20.11.2023

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմանը և մոնիթորինգին» տեխնիկական աջակցության ծրագրի թիմի անդամներին։ Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին այցի համար և ընդգծել արդարադատության ոլորտում ԵՄ-ի հետ իրականացվող ծրագրերի ինստիտուցիոնալ և ռազմավարական նշանակությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացների ամրապնդման և շարունակականության ապահովման հարցում։ Կարեն Կարապետյանը […]

̰
Բժիշկը ձմեռային եղանակին օրգանիզմը նախապատրաստելու եղանակներ է անվանել

21:10 20.11.2023

Օրգանիզմը ձմռանը նախապատրաստելու համար անհրաժեշտ է բուժզննում և որոշ տեսակի հետազոտություններ անցնել, ասել է ուռուցքաբան Անտոն Իվանովը։ Բժիշկը Lente.ru-ի հետ զրույցում խոսել է գրիպով վարակվելու, սեզոնային ալերգիայի և այլ հիվանդությունների զարգացման ռիսկը նվազեցնելու ուղիներ։ Օրգանիզմի աշուն-ձմեռ հետազոտությունը պետք է սկսել արյան ընդհանուր անալիզով, բացատրել է Իվանովը։ Նրա խոսքով, լեյկոցիտների, թրոմբոցիտների և հեմոգլոբինի մակարդակի որոշումը թույլ […]

̰
SHANTNEWS

20:00 20.11.2023

̰
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանի նոյեմբերի 17-ի վճռին

19:57 20.11.2023

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ ողջունել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի նոյեմբերի 17-ի որոշումը՝ նշելով, որ այն բխում է իրողությունների փաստացի և օբյեկտիվ գնահատականից։ Միությունը որոշումը խիստ կարևորել է այն առումով, որ դրա իրականացումը կարող է հիմք դառնալ ապագայում նման իրողությունների կանխարգելման համար, որովհետև հակառակ պարագայում անհնար կլինի ապահովագրել մեր տարածաշրջանում խաղաղ ու անվտանգ գոյակցությունը։ «Արմենպրես»-ի […]

̰
Երկու տղամարդ ձերբակալվել է Գերմանիայում՝ ՀԱՄԱՍ-ի անունից սպառնալիքներ հնչեցնելու համար

19:50 20.11.2023

Գերմանիայի իրավապահ մարմինները հայտնել են, որ ոստիկանությունը երկու կասկածյալի է ձերբակալել դաշնային Բադեն-Վյուրթեմբերգ և Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա նահանգներում։ Կասկածյալները ՀԱՄԱՍ-ի անունից սպառնալիքներ են ուղարկել տարբեր հասարակական հաստատությունների էլեկտրոնային հասցեներին: Հոկտեմբերի 19-ից երկրի մի շարք դպրոցներ և կառավարական գրասենյակներ տարհանվել են ռումբի տեղադրման մասին սպառնալիքների պատճառով: «Հետաքննությունը տարել է դեպի է 19-ամյա կասկածյալը Հոհենլոե շրջանից (Բադեն-Վյուրտեմբերգ – […]

̰
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ

19:37 20.11.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին: Ողջունելով հյուրին նախագահը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին համաձայնագրի կնքման կապակցությամբ և արդյունավետ համագործակցություն է մաղթել: Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ որպես պատվիրակության ղեկավար իր բոլոր ջանքերն ուղղում է Հայաստան-ԵՄ […]

̰
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են  ադրբեջանական զինված ուժերի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողին

19:32 20.11.2023

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այսօր ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում տեսակցել են նոյեմբերի 18-ին Արարատի մարզի Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կրակոցի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողին։ Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են զինծառայողի առողջական վիճակին, բուժանձնակազմի հետ քննարկել են զինծառայողի առողջական վիճակին և բուժման ընթացքին վերաբերելի հարցեր։ Վիրավորում ստացած զինծառայողի և […]

̰
Նոյեմբերի 21-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

19:27 20.11.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Արտաշիսյան փ․ 44/4ա շենքի 1 և 2 մուտքեր, Արտաշիսյան փ․ 44/3, 44/4 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Բագրատունյանց պող․ 1-ին նրբ․ 11, 13, 15 շենքեր, թիվ 77 ավտոմատացված հեռախոսակայան, Նորք […]

̰
Աննա Վարդապետյանը ՄԱԿ հատուկ զեկուցողին է ներկայացրել Դատախազության լիազորությունների էվոլյուցիան

19:13 20.11.2023

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր հանդիպել է Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիի գլխավորած պատվիրակությանը: Աննա Վարդապետյանը բարձր է գնահատել ՄԱԿ հատուկ զեկուցողի մանդատի կարևորությունը և ընդգծել, որ համակարծիք է նրա՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ ֆորումի ժամանակ արված հայտարարության հետ, ըստ որի՝ պատերազմական հանցագործների հերոսացումը չի […]

̰
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը՝ նոյեմբերի 13-19-ը

19:07 20.11.2023

Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և նոյեմբերի 19-ին կազմել է 1900.22մ (19.11.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 6սմ-ով։ 2023 թվականի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել մայիսի 14-ից և շարունակվել է մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ, և համաձայն […]

̰
Թմրամոլության դեմ Վաղարշապատի ոստիկանների պայքարի երկու դրվագ

16:00 20.11.2023

Թմրամիջոց աճեցնելու և պահելու վերաբերյալ առաջին տեղեկությունը Վաղարշապատի ոստիկաններն իրացրին նոյեմբերի 15-ին: Ստուգման նպատակով նրանք այցելեցին Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի 60-ամյա մի բնակչի: Տանտերն ընդունեց, որ ոստիկանների տեղեկությունը ճիշտ է, ինքն ունի կանեփից պատրաստած թմրանյութ և ներկայացրեց պոլիէթիլենային մեկ փաթեթ` 395 գրամ դեղնականաչավուն զանգվածով: Մարիխուանայի նմանվող զանգված հայտնաբերվեց նաև հաջորդ օրը: Վաղարշապատի ոստիկանների տեղեկությունն այս […]

̰
Իսրայելական ուժերը հայտնել են, որ ձերբակալել են ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան անդամներից մեկին

15:56 20.11.2023

Իսրայելի անվտանգության ուժերը Հորդանան գետի արեւմտյան ափին ձերբակալել են հետախուզվող 16 պաղեստինցիների, այդ թվում՝ ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան անդամի, երկուշաբթի օրը հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը: «Հորդանան գետի արևմտյան ափին գիշերային գործողությունների ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը և սահմանային ոստիկանությունը ձերբակալել են  հետախուզվող 16 պաղեստինցիների, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի երկու անդամի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

̰
Մեկ շաբաթում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5706 խախտում

15:53 20.11.2023

Նոյեմբերի 13-20-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5706 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 146 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 172, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 283 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 16, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1, չամրակապված վարելու՝ 1879, վարելիս ծխախոտային արտադրատեսակ […]

̰
Տավուշի ոստիկանները հայտնաբերել են շուրջ 6 խմ փայտանյութով բեռնված բեռնատար

15:49 20.11.2023

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները շարունակում են հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ։ Հերթական արդյունքն արձանագրել են անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները։ Նոյեմբերի 16-ին Գանձաքար-Իծաքար ճանապարհին ուժեղացված ծառայություն իրականացնելիս նրանք ստուգել են 67-ամյա մի տղամարդու վարած բեռնատարը։ Թափքում շուրջ 6 խմ փայտանյութ կար, իսկ վարորդը դրա օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չուներ։ Իրավապահները պարզել են, […]

̰
Դատավորներից արդարություն պահանջելուն զուգահեռ պետք է նրանց նկատմամբ լինել արդար. ԲԴԽ նախագահը Մարտինա Շմիդտին է ներկայացրել գնահատման նոր համակարգը

15:45 20.11.2023

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին: Խորհրդի նախագահը ներկայացրել է հակակոռուպցիոն, դատաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում կատարած հսկայածավալ բարեփոխումները, ունեցած ձեռբերումները, մասնավորապես, անդրադարձել է դատավորների գնահատման նոր համակարգի ներդրմանը, որը կնպաստի արդարադատության որակի բարձրացմանը: Կարեն Անդրեասյանը նշել է, որ գնահատման նոր համակարգը բացառելու է […]

̰
Ժամանակավորապես կդադարեցվի Իսահակյան փողոցից մինչև Թումանյան փողոց հատվածի երթևեկությունը

15:41 20.11.2023

Ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին, ժամը 22:30-ից մինչև նոյեմբերի 21-ի ժամը 06։30-ը, ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Իսահակյան փողոցից մինչև Թումանյան փողոց հատվածի երթևեկությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը»,-նշված է հաղորդագրության մեջ:

̰
Արմավիրի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

15:35 20.11.2023

Նոյեմբերի 17-ին Արմավիրի մարզի գումարտակի պարեկները Էջմիածին-Մարգարա ճանապարհին ուժեղացված ծառայություն իրականացնելիս հայտնաբերել, ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Վաղարշապատի բաժին են տեղափոխել 30 և 51 տարեկան 2 տղամարդու։ 30-ամյա ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 8 գրամ մարիխուանա։ Հերթական դեպքում Արմավիրի պարեկները Էջմիածին-Մարգարա ճանապարհին ձերբակալել և, «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Վաղարշապատի բաժին են տեղափոխել 26-ամյա մի […]

̰
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

15:29 20.11.2023

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք, օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային հագուստ, փորձ է արվել տեղափոխել չհայտարարագրված մոտ 2 տոննա ընկույզ, 6 դեպքով փորձել են տեղափոխել մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտներ, բացահայտվել է հայտարարագրում ոչ ճշգրիտ տեղեկություն նշելու դեպք, տարանցման […]

̰
Կես կիլոգրամից ավելի մարիխուանա և կանեփանման բույսեր. Արմավիրի բաժնի քրեական հետախույզների բացահայտումը

15:22 20.11.2023

Նոյեմբերի 16-ին ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներն օպերատիվորեն իրացրին։ Նրանք Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Արմավիրի բաժին են տեղափոխել 53-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայով փաթեթ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 53-ամյա արմավիրցու բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել են ընդհանուր 670 գրամից ավելի մարիխուանայով փաթեթներ և կանեփանման բույս։ […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կանադայի խորհրդարանական պատվիրակությանը

15:16 20.11.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կանադայի խորհրդարանական պատվիրակությանը` սենատոր Լեո Հուսակոսի գլխավորությամբ: Վարչապետը կարևորել է Հայաստանի և Կանադայի միջև տարբեր ուղղություններով համագործակցության զարգացումը և հավելել, որ երկկողմ հարաբերությունները վերջին շրջանում կրում են դինամիկ բնույթ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Կանադայի աջակցությունը ՀՀ կառավարությանը` ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը շեշտել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական […]

̰
Իսրայելի՝ Գազայի հատվածին հարող շրջաններում օդային տագնապ է հնչել

15:10 20.11.2023

Իսրայելի՝ Գազայի հատվածին հարող շրջաններում կրկին հնչել են հրթիռային հարձակման սպառնալիքի մասին նախազգուշացնող օդային հարվածների ազդանշաններ։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Տագնապի ազդանշանները հնչել են Կիբուց Կիսուֆիմում, որը գտնվում է Գազայի հատվածի մոտ», – ասվում է զեկույցում:

̰
Աշխարհը ոչինչ չի արել Պաղեստինի հակամարտությունը լուծելու համար․ Բորել

15:04 20.11.2023

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ աշխարհը 20 տարվա ընթացքում ոչինչ չի արել պաղեստինա-իսրայելական հակամարտությունը լուծելու համար։ Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, որը կապված է կողմերի տարածքային շահերի հետ, երկար տասնամյակներ շարունակ լարվածության և կռիվների աղբյուր է տարածաշրջանում։ 1947-ին ԽՍՀՄ-ի ակտիվ դերակատարմամբ և ՄԱԿ-ի որոշմամբ որոշվեց երկու պետությունների՝ Իսրայելի և Պաղեստինի ստեղծումը, սակայն ստեղծվեց միայն իսրայելականը։ […]

̰
SHANTNEWS

15:00 20.11.2023

̰
BACK_TO_TOP