18:20 18.11.2023
ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 17-ին Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցում հայտնաբերվել և Հրազդանի բաժին է տեղափոխվել 26-ամյա Նարեկ Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող […]
18:09 18.11.2023
Նոյեմբերի 18-ին աշխատանքային այցով Մանամայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ: Հանդիպման ընթացում զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տիրող անվտանգային իրավիճակը։ Արարատ Միրզոյանն ԱՊԼ գլխավոր քարտուղարին է ներկայացրել տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման Հայաստանի տեսլականը՝ ընդգծելով, որ չնայած բազում մարտահրավերներին և […]
18:03 18.11.2023
Դիետոլոգ Օլգա Կոնդրատենկոն ասել է, որ առողջ սննդակարգի հիմնական սկզբունքը սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի և վիտամինների հավասարակշռությունն է։ Այս մասին հայտնում է aif.ru-ն։ Նրա խոսքով՝ նորմալ կյանքի համար մարդուն էներգիա է պետք։ Դրա հիմնական աղբյուրը ածխաջրերն են, որոնք պետք է կազմեն սննդի օրական կալորիականության 50 տոկոսը, մանրամասնել է մասնագետը։ Սակայն դա չպետք է լինի հրուշակեղեն՝ տորթերի […]
17:53 18.11.2023
Վարշավայի կենտրոնում պաղեստինամետ երթ է տեղի ունենում, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Ավելի քան հազար մարդ շաբաթ օրը հավաքվել է Փրկչի հրապարակում և մտադիր է երթով շարժվել դեպի Իսրայելի դեսպանատուն։ Ավելի վաղ Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տրզասկովսկին արգելել էր երթը։ Նա իր որոշումը բացատրել էր անվտանգության նկատառումներով և այդ հարցում ոստիկանության տեսակետով։ Սակայն դատարանը բեկանել է […]
17:45 18.11.2023
Իսրայելի հարավային Սդերոտ քաղաքում, ինչպես նաև Գազայի հատվածի մերձակայքում գտնվող շրջաններում օդային հարվածների ազդանշաններ են հնչել, հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) իր Telegram ալիքում։ «Սդերոտ քաղաքում և Գազայի հատվածի շրջակայքում հնչել են ազդանշաններ»,- ասվում է իսրայելական բանակի հայտարարության մեջ։
17:33 18.11.2023
Նոյեմբերի 17-ին, ժամը 16.00-ին, անհայտ մեքենայի վարորդը Երևանի Դեմիրճյան և Պռոշյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 37-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Նոյեմբերի 17-ին, ժամը 15.50-ին, Երևանի Բագրևանդի փողոցում իրար են բախվել «Կիա» և «Միցուբիշի» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «Միցուբիշին» բախվել է կայանված «Ֆոլքսվագենին»: «Կիայի» և «Միցուբիշիի» վարորդները մարմնական վնասվածքներով […]
17:23 18.11.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կնախաձեռնի ստեղծել տեսչական մեխանիզմ՝ ստուգելու, թե արդյոք Իսրայելը միջուկային զենք ունի, ինչը, ըստ նրա, պետք է արվի «քանի դեռ շատ ուշ չէ»։ «Մինչ օրս հազարից ավելի փաստաբաններ դիմել են Միջազգային քրեական դատարան՝ խնդրելով հետաքննություն սկսել այս պատերազմական հանցագործությունների վերաբերյալ (Իսրայել), և այդ բողոքները շարունակվում են։ Սա […]
17:05 18.11.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին: Զրուցակիցներն անդրադարձել են Երևանում անցկացվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, օրակարգային հարցերին, ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությանը: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող […]
09:51 18.11.2023
Մի սովորություն, որը շատերին անվնաս է թվում, կարող է հանգեցնել վարակի և քաղցկեղի զարգացման, զգուշացրել է նյարդաբան Եկատերինա Դեմյանովսկայան։ Այս մասին նա խոսել է Газета.Ru-ի հետ զրույցում։ Դեմյանովսկայան շուրթերն ու այտերը ակամա կծելը կապում է քաղցկեղի առաջացման հետ։ «Շրթունքները և այտերը կծելը պատկանում է պաթոմիմիայի՝ օբսեսիվ խանգարումների, որոնց դեպքում մարդ ինքն իրեն վնաս է պատճառում: […]
09:41 18.11.2023
Ճիշտ ձևակերպված սննդակարգը կարող է հեշտացնել ծխելը թողնելը, ասել է ՌԴ Առողջապահության նախարարության Թերապիայի և կանխարգելիչ բժշկության ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնի ծխախոտի սպառման կանխարգելման և վերահսկման կենտրոնի ղեկավար Մարինե Ղամբարյանը։ aif.ru-ի հետ զրույցում նա թվարկել է մթերքներ, որոնք կօգնեն ազատվել այս սովորությունից։ «Կարևոր է ինքներդ հասկանաք պատճառները, թե ինչու պետք է թողնել ծխելը (առողջություն, ընտանիք, […]
09:28 18.11.2023
Առողջության համար ամենավտանգավոր քաղցրավենիքներն են վաֆլիները, կարամելն ու կոնֆետները, նշել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։ Նրա խոսքով՝ այդ մթերքները պարունակում են մեծ քանակությամբ բուրավետիչներ, շաքար, իսկ վաֆլիները տրանս ճարպեր են պարունակում։ «Տրանս ճարպերն ու շաքարը ոչնչացնում են բջջային թաղանթները։ Սպիտակուցը դառնում է շաքարավազ, և այն այլևս չի կարող կատարել իր գործառույթները։ Հետեւաբար, նյութափոխանակության գործընթացները խաթարվում են»,- […]
09:08 18.11.2023
Ցուրտ սեզոնին արժե կարգավորել սննդակարգը, ասել է գաստրոէնտերոլոգ Անաստասիա Չիժիկովան։ Նա RIAMO-ի հետ զրույցում նշել է այն սկզբունքները, որոնք պետք է պահպանել սննդակարգ ընտրելիս։ Չիժիկովան նախազգուշացրել է, որ աշնանը և ձմռանը մարդուն անհրաժեշտ են ածխաջրեր՝ ջերմափոխանակության օպտիմալ մակարդակը պահպանելու համար, և վիտամին D, որի պակասը հանգեցնում է «ուրախության հորմոնների»՝ սերոտոնինի և դոֆամինի արտադրության նվազմանը։ Ցուրտ […]
23:51 17.11.2023
Որոշ մթերքներ հատկապես վտանգավոր են սրտի ճիշտ աշխատանքի համար, ասել է սրտաբան Յուրի Կոնևը։ Նա News.ru-ի հետ զրույցում նշել է այս օրգանի համար ամենավնասակար մթերքները։ Բժիշկը մատնանշել է, որ աղի, թթու և խոլեստերինով հարուստ սննդի պատճառով տուժում են երիկամները, որոնք պատասխանատու են արյան ճնշումը կարգավորող հորմոնների արտադրության համար։ «Ավելորդ աղի օգտագործումն ազդում է անոթային մի […]
23:40 17.11.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան իրեն կապահովի կործանիչներով՝ չնայած Գերմանիայի դիրքորոշմանը Անկարային Eurofighter տրամադրելու վերաբերյալ։ Թուրքիան մտադիր է գնել 40 Eurofighter կործանիչ, ստացել է Մեծ Բրիտանիայի և Իսպանիայի համաձայնությունը և փորձում է համոզել Գերմանիային, ավելի վաղ հայտարարել էր երկրի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։ «Արդյո՞ք Գերմանիան միակ երկիրն է աշխարհում, որ […]
23:21 17.11.2023
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ, որը տեղի կունենա նոյեմբերի 23-ին Մինսկում, նախատեսված չէ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դեռ նախատեսված չէ, բայց բուն գագաթնաժողովը դեռ չի կայացել։ Որքան գիտեմ, Փաշինյանը Մինսկ չի մեկնի»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
23:12 17.11.2023
Ամերիկացի կինը գրիպով հիվանդանալուց հետո կորցրել է բոլոր վերջույթները։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Օհայոյի ավագ դպրոցի տնօրեն 42-ամյա Քրիստին Ֆոքսը գրիպով հիվանդացել է 2020 թվականի մարտին։ Կինը գնացել է հիվանդանոց, որտեղ նրան հակավիրուսային դեղամիջոց են նշանակել ու ուղարկել տուն։ Հաջորդ օրը Ֆոքսի վիճակը կտրուկ վատացել է։ Կնոջ ընկերը չափել է նրա արյան ճնշումը […]
22:54 17.11.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում ներկա է գտնվել նախորդ տարի Հայաստանում անցկացված «STARMUS VI» փառատոնին նվիրված ֆիլմի պրեմիերային: Վերջինիս ներկա են եղել նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Կառավարության, խորհրդարանի այլ անդամներ: Ֆիլմի պրոդյուսերներն են՝ աստղաֆիզիկոս, փառատոնի համահիմնդաիր Գարիկ Իսրայելյանը, աշխարհահռչակ […]
22:44 17.11.2023
Քրոնիկական հոգնածությունը, հաճախակի մրսածությունը և տարբեր վարակները թուլացած իմունային համակարգի նշաններ են, ասում է Կենտրոնական Լանկաշիրի համալսարանի (Մեծ Բրիտանիա) կենսաբժշկության պրոֆեսոր Փիթեր Աբելը: Նրա կարծիքը, ինչպես նաև այլ փորձագետների խոսքերը մեջբերում է Daily Mirror-ը։ Ըստ Աբելի՝ կարելի է խոսել օրգանիզմի պաշտպանիչ ֆունկցիայի թուլացման մասին, եթե մարդը տարեկան երկուսից չորս անգամ տառապում է շնչառական կամ վիրուսային […]
22:21 17.11.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Սիլիկյան 1, 2 փողոցներ մասնակի, Բաբաջանյան փ․ 26/4, 26/5, 26/6, 26/10 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բագրատունյաց պող․ 7 շենք, Արտաշիսյան փ․ 41 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Մուշական 2, […]
22:08 17.11.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը միջուկային զենք ունի, սակայն Թել Ավիվը չի խոստովանում դա։ «Իսրայելն այժմ միջուկային զենք ունի՞: Այո։ Բայց եթե հարցնեք Իսրայելին, նրանք այո չեն ասի: Որովհետև նրանք շատ լավ են օգտագործում սուտը», – ասել է Էրդողանը Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ ասուլիսում:
17:00 17.11.2023
Նոյեմբերի 16-ին լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ անհայտ անձը փորձել է հրկիզել Երևանում հրեական սինագոգի դռները: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեպքի առթիվ հայտնում է իր մտահոգությունը և նշում, որ պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն անընդունելի է և դատապարտելի։ Պաշտպանն ընդգծում է, որ իրավասու մարմինների կողմից գործի քննության շրջանակներում պատշաճ գնահատման պետք է արժանանա այն […]
16:50 17.11.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 17-ին ընդունել է ԵԱՀԿ ԽՎ Պորտուգալական Հանրապետության Ասամբլեայի պատվիրակության ղեկավար Պաուլա Կարդոսոյին: «Շատ կարեւոր է այն փաստը, որ վերջին շրջանում մեր երկրների միջեւ շփումները բազմակողմ հարթակներում ակտիվացել են: Վերջերս պատիվ ունեցա Դուբլինում կայացած Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում հանդիպելու իմ գործընկեր Աուգուշտու Սանտուշ Սիլվային, ում հետ մտքեր […]
16:45 17.11.2023
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հանդիպել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան պարոն Ֆան Յոնի հետ։ Պաշտոնական ընթրիքի ընթացքում քննարկվել են իրավական փոխօգնության ոլորտում Հայաստանի և Չինաստանի միջև առկա համագործակցության շրջանակը և դրա հետագա ընդլայնումը, արդարադատության ոլորտում երկու երկրների միջև առկա և հնարավոր համագործակցության ուղղությունները։ Նախարարը խոսել է Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունների, այդ […]
16:40 17.11.2023
Կառավարության որոշմամբ, սահմանվել է Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման, ինչպես նաև էլեկտրոնային հսկողության համակարգի տվյալների շտեմարանը վարելու, տվյալներից օգտվելու կարգը՝ համաձայն «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մարտի 22-ի ՀՕ-109-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի: Որոշման ընդունմամբ կապահովվի «Ընտանիքում բռնության կանխարգելման, […]
16:35 17.11.2023
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Ֆուկուշիմայի դեպքից հետո իրականացված սթրես-թեստերից քաղած դասերի իրականացում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև նախատեսվում է «Ֆուկուշիմայի դեպքից հետո իրականացված սթրես-թեստերից քաղած դասերի իրականացում» ֆինանսավորման համաձայնագրի կնքում՝ 2 մլն եվրո արժողությամբ, որը կուղղվի շարժական դիզել պոմպերի ձեռք բերմանը: Վերջիններս կբարձրացնեն ՀԱԷԿ […]
16:25 17.11.2023
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ 57-ամյա մի արմավիրցի հողամասում կանեփ է աճեցնում, իսկ կից օժանդակ շինություններում թմրամիջոց է պահում։ Ստուգողական գործողությունների և ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալները հաստատվեցին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 57-ամյա տղամարդու բնակության հասցեում կատարված զննությամբ հայտնաբերվել են շուրջ 390 գրամ կանեփանման բույս ու մարիխուանա։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
16:19 17.11.2023
Կառավարությունը հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության» օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծերի փաթեթի հիմնական նպատակներն են՝ շրջիկ առևտրի պահանջարկի բարելավումը, շրջիկ առևտրի կետերի շրջանառության բարձրացումը, համապատասխանաբար […]
16:14 17.11.2023
Կառավարությունը հավանություն է տվել «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում վճարային քարտեր ընդունող սարքեր՝ պոս (pos) տերմինալներ տեղադրելու մասին» ՀՀ կառավարության որոշմանը: Որոշման ընդունումը պայմանավորված է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ՝ վճարային քարտեր ընդունող ՊՈՍ (POS) տերմինալների կիրառման ընդլայնմամբ պայմանավորված ապահովելով պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող անկանխիկ վճարումները և նվազեցնելով […]