15:32 24.10.2023
Հոկտեմբերի 24-ին՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատ, որտեղ հանդիպումներ է ունեցել Սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիասի, արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերանի և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի հետ։ Քննարկվել են հայ-ֆրանսիական երկկողմ պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել […]
15:26 24.10.2023
Նախագծերի փաթեթով առաջարկվում է Կառավարությանը վերապահել մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետեւանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը սահմանելու, իսկ լիազոր մարմնին՝ այն մշակելու լիազորություններ, հստակեցնել այդ կարգով գնահատված վնասի հատուցման հետ կապված տնտեսավարողների պարտականությունները, տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահել հատուկ սահմանված երթուղով եւ հատուկ հատկացված վայրեր շինարարական աղբի տեղափոխման նկատմամբ վերահսկողությունը: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի […]
15:20 24.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան ջերմաէլեկտրակայանի տարածքում հրդեհ է բռնկվել:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Հրազդանի թիվ 44 և թիվ 43 հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն […]
15:08 24.10.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
15:03 24.10.2023
Հոկտեմբերի 25-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդագրության մեջ։
14:55 24.10.2023
Հոկտեմբերի 24-ին, ժամը 10։22-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մովսես գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, վնասվել է տան տանիքը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ […]
14:40 24.10.2023
Առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել Հանրային պաշտպանի գրասենյակի աշխատավարձի ֆոնդին պետական բյուջեից 15 տոկոսի չափով գումար հատկացնելու համար՝ հանրային պաշտպանների կատարած արտաժամյա աշխատանքի դիմաց վարձատրության նպատակով: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է երկու առանցքային գործոնով՝ յուրաքանչյուր տարի Հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածության կայուն աճով, ինչպես նաեւ Քրեական եւ Քրեական դատավարության նոր օրենսգրքերի՝ 2022 թվականի հուլիսի մեկից ուժի […]
14:33 24.10.2023
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի 57-ամյա մի բնակիչ տանը կանեփից պատրաստված թմրանյութ է պահում: Տեղեկությունները հաստատվեցին: Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում խուզարկվեց տղամարդու տունը: Չհրկիզվող պահարանից հայտնաբերվեցին թղթե 22 փաթեթ՝ ընդհանուր 68,95 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով, ևս երկու փաթեթ՝ մոտ 5 գրամ կանեփի սերմով: Տանիքում հայտնաբերվեց թղթե 3 փաթեթ՝ […]
14:20 24.10.2023
Հոկտեմբերի 24-ին, ժամը 11։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցի թիվ 31 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է. առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Nissan» (վարորդ՝ Մ. Հ.) և […]
14:13 24.10.2023
Հոկտեմբերի 12-ի առավոտյան ոստիկանություն զանգած քաղաքացին գողության վերաբերյալ հաղորդում էր տվել։ Գողացել էին Արաբկիր վարչական շրջանում կայանված նրա «Լեքսուսի» կողային հայելիները։ ժամային որոշ տարբերությամբ ստացվեց նմանատիպ ևս 6 հաղորդում ։ Ձեռագիրը նույնն էր,աշխատել էր նույն մեխանիզմը. հիմնական թիրախը «Լեքսուս» մակնիշի մեքենաների կողային հայելիներն էին։ Մեկ հաղորդում էլ ստացվեց։ Կրկին գողություն էր, բայց՝ ոչ հայելիների։ Գիշերը […]
14:07 24.10.2023
Պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հիմքը պետք է լինի անկախ պաղեստինյան պետության ստեղծումը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուսական կողմի դիրքորոշումը շատ հետևողական է: Դա բազմիցս արտահայտվել է նախագահ Պուտինի կողմից: Մենք դատապարտում ենք ահաբեկչության բոլոր դրսևորումները, ցավակցում ենք զոհվածների հարազատներին և ընկերներին: Կարծում ենք, որ անհրաժեշտ է շուտափույթ հրադադար ապահովել և հասնել խնդրի […]
13:52 24.10.2023
Գազայում մոտ 1400 մարդ, այդ թվում՝ 800 երեխա, ըստ տարբեր աղբյուրների, ներկայումս փլատակներում է, իսկ տասնյակ հազարավոր տներ ավերվել են, ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (OHCHR) ներկայացուցիչ Ջերեմի Լոուրենսը։ «Ավելի քան 1400 մարդ, այդ թվում՝ 800 երեխա փլատակներում են մնացել։ Տասնյակ հազարավոր տներ ավերվել են»,- ասվում է նրա հայտարարության մեջ։
13:42 24.10.2023
«Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ին ստորագրված համաձայնագրով ազգային օպերատորը պետք է ապահովի Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծելիության կիրառման համար տեղեկատվական համակարգի աշխատանքը մշտական հիմունքներով` շաբաթական 7 օր եւ օրվա ընթացքում 24 ժամ: Նշված պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ազգային օպերատորը կրելու […]
13:37 24.10.2023
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 23-ին Միներալնիե Վոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել 52-ամյա Մհեր Մ.-ն: Նա 2017 թ. հուլիսի 24-ից Վոլգոգրադի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 171.2-րդ հոդվածի (Մոլախաղերի ապօրինի կազմակերպումն ու անցկացումը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին […]
13:30 24.10.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 53 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 7, ֆիզիկական ներգործության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու, զենք-զինամթերքի առգրավման և թմրամիջոցի հայտնաբերման՝ 3-ական, սեռական բնույթի բռնի գործողությունների, դրամանենգության ու սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, հոգեկան ներգործության, խոշտանգման, շորթման, […]
13:23 24.10.2023
Երևանում այսօր երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-ին, 27-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վ արագությամբ։ Մարզեր․ առանձին շրջաններում այսօր ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 3-7մ/վ, հոկտեմբերի 25-28-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն […]
13:17 24.10.2023
Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի պատանդների թվում 30 երեխա կա։ «Իրավիճակը չափազանց բարդ է և փխրուն։ Մենք պահանջում ենք ազատ արձակել բոլոր գերեվարված քաղաքացիներին։ ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները, որոնք իրականացրել են ժամանակակից ամենասարսափելի վայրագություններից մեկը, առևանգել են 30 երեխաների», – ասել է Հերցոգը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ։
13:10 24.10.2023
Կիևում պայթյուն է որոտացել, պատճառն անհայտ է, հայտնում է ուկրաինական Klymenko.Time հրատարակությունը։ «Պայթյուն Կիևում։ Ահազանգը չի հայտարարվել»,- ասվում է հրատարակության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Պայթյունի պատճառի և բնույթի մասին պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա։
13:04 24.10.2023
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թեհրանում 3+3 ձևաչափով հանդիպման շրջանակներում ոչ պաշտոնական շփում է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Տեղի է ունեցել ոչ պաշտոնական շփում, ինչը սովորական է նման հարթակների համար»,- ասաց Բադալյանը: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները […]
12:57 24.10.2023
Նախատեսվում է բարձրացնել փաստաթղթերի իսկության ստուգման արդյունավետությունը, կրճատել հավելյալ ծախսերը, մասնավորապես, ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների մասով համապարփակ կարգավորել հետախուզվող անձի նկատմամբ նոտարական գործողություններ կատարելու մերժման կարգը եւ հստակեցնել ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների անունից նոտարական գործողություն կատարող անձանց շրջանակը: Այս մասին հոկտեմբերի 24-ի ԱԺ հերթական նիստերի ընթացքում ասել է ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը` առաջին ընթերցմամբ […]
12:48 24.10.2023
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ, ռեգիոնի հայաշատ Վիեննի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությանը: Անդրադառնալով Հայաստանին մշտապես աջակցելուն, ստեղծված իրավիճակում Ֆրանսիայի հետ գործակցության արդյունքում արված աշխատանքներին ու ապագայում ոլորտի զարգացման ծրագրերը կյանքի կոչելու հեռանկարներին` փոխնախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բնակչության բռնի տեղահանման հետևանքով առկա առողջապահական պատկերը` մեր հայրենակիցների առաջնային օղակում […]
12:42 24.10.2023
Ազգային ժողովը հոկտեմբերի 24-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանն անցել է նախագծերի քննարկմանը: Առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հեռուստաալիքների եւ առանձին հաղորդումների վարկանիշավորման եւ հեռուստալսարանի […]
12:36 24.10.2023
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի, Արա Մարգարյանը նշանակվել է Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս)։ ՀՀ նախագահը համապատասխան հրամանագիր է ստորագրել։
12:30 24.10.2023
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հոկտեմբերի 16-23-ը Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 53 խախտում, այդ թվում՝ ոչ սթափ՝ 5 վարորդ և սահմանված արագության գերազանցման 2 դեպք։ 1 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 2-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 3-ը՝ […]
12:24 24.10.2023
ԱՄՆ Լուիզիանա նահանգում տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով յոթ մարդ է զոհվել, ևս 25-ը վիրավորվել, հայտնում է նահանգի ոստիկանությունը։ «Նախաքննությամբ պարզվել է, որ վթարին մասնակցել է առնվազն 158 մեքենա։ Հաստատվել է 7 մահվան դեպք։ Ավելի քան 25 մարդ վնասվածքներով տեղափոխվել է շրջանի հիվանդանոցներ»,– ասվում է ոստիկանության X սոցիալական ցանցի հաղորդագրության մեջ։ Ինչպես հայտնել է […]
12:18 24.10.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարարության լեզվական կրթության և համագործակցության կենտրոնի պետի տեղակալ Ծին Վեյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարության, ՉԺՀ կրթության նախարարության լեզվական կրթության ու համագործակցության կենտրոնի ներկայացուցիչներ, ինչպես նաև Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի հայկական կողմի տնօրեն […]
12:12 24.10.2023
Հոկտեմբերի 23-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 51-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 78-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 23-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Հայանիստ-Էջմիածին ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում […]
12:06 24.10.2023
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի առավոտյան համերաշխության այցով ժամանել է Իսրայել և արդեն հանդիպել է ՀԱՄԱՍ-ի պատանդների ընտանիքների հետ, որոնց թվում կարող են լինել նաև Ֆրանսիայի քաղաքացիներ, հաղորդում է KAN ռադիոն։ «Մենք միևնույն սգով կապված ենք Իսրայելի հետ: Հոկտեմբերի 7-ին մեր 30 հայրենակիցներ սպանվեցին, ևս 9-ը անհետ կորած են կամ պատանդ են պահվում: Այսօր Թել […]
23:59 23.10.2023
Բրիտանական իշխանությունները կարծում են, որ այժմ ճիշտ ժամանակը չէ Գազայի հատվածից փախստականներին ընդունելու և երկրում նրանց ապաստան տրամադրելու համար, երկուշաբթի Sky News-ին ասել է երկրի տրանսպորտի նախարար Մարկ Հարփերը։ Ավելի վաղ Շոտլանդիայի իշխանությունները կոչ էին արել բրիտանական կառավարությանը սկսել աշխատանքը փախստականների ընդունման ծրագրի վրա և հայտարարել էին, որ պատրաստ են նրանց ապաստան և բժշկական օգնություն […]