14:57 23.10.2023
Հոկտեմբերի 21-22-ը Հայաստանի հեծանվասպորտի հավաքականը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մասնակցել է Վրաստանի բաց առաջնությանը և 2 ոսկե, 2 արծաթե ու 1 բրոնզե մեդալ նվաճել: Հայաստանի հավաքականը մրցաշարին ներկայացված է եղել 3 մարզիկով: Մեծահասակների պայքարում հանդես է եկել Վահե Վիրաբյանը, երիտասարդների պայքարում՝ Արթուր Վարելջյանը, իսկ պատանիների մրցումներին՝ Էդուարդ Գրիգորյանը: Երեք տարիքային խմբերում […]
14:50 23.10.2023
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ աջակցություն է հայտնել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ի հետ առճակատման ժամանակ նրա ինքնապաշտպանության իրավունքին՝ հույս հայտնելով, որ հակամարտության ընթացքում մարդկային մեծ կորուստներ չեն լինի։ Միցոտակիսը Իսրայել է ժամանել երկուշաբթի օրը, այցի մասին նախապես չի հայտարարվել։ «Հանդիպման ընթացքում վարչապետն իր վրդովմունքն ու դառնությունն է հայտնել Իսրայելի վրա […]
14:43 23.10.2023
Իսրայելի Բեեր-Շևա քաղաքում հնչել են օդային ռմբակոծության ազդանշաններ, հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակը Telegram ալիքում։ «Իսրայելի հարավում գտնվող Բեեր-Շևա շրջանում ձայնային ազդանշաններ են հնչել»,- ասվում է բանակի հայտարարության մեջ: Բեեր-Շևան քաղաք է Իսրայելի հարավում․ այնտեղ ապրում է մոտ 220 հազար մարդ։
14:37 23.10.2023
«Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագրի 5-րդ հոդվածի համաձայն ազգային օպերատորն ապահովում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծելիության կիրառման համար տեղեկատվական համակարգի աշխատանքը` մշտական հիմունքներով` շաբաթական 7 օր եւ օրվա ընթացքում 24 ժամ: Պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ազգային օպերատորը կրում է անդամ պետությունների օրենսդրությամբ […]
14:30 23.10.2023
Ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները հոկտեմբերի 21-ին Արթիկ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել և Արթիկի բաժին են տեղափոխել 41-ամյա Արմեն Ա.-ին: Նա սեպտեմբերի 18-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 297-րդ (Խուլիգանությունը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: […]
14:18 23.10.2023
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 22-ին, ժամը 02.00-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել 54-ամյա Տիգրան Հ.-ն, որը 2010 թ. մարտի 17-ից հետախուզվում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
14:12 23.10.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպան Նարիման Մոհամմեդ Շարիֆ Աբդուլլա Ալմուլլային: ԱԺ խոսնակը շնորհավորել է դեսպանին առաքելության ստանձնման առթիվ` մաղթելով հաջող գործունեություն: Հանդիպմանը քննարկվել է երկկողմ օրակարգն առաջ մղելու հարցում խորհրդարանական դիվանագիտության դերը: Մտքեր են փոխանակվել երկու խորհրդարանների միջեւ հետագա համագործակցության ուղենշային դրույթներ մշակելու […]
14:06 23.10.2023
Հոկտեմբերի 23-ի դրությամբ կարմրուկի ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 467 է, որից 325-ը երեխաներ են, 142-ը՝ մեծահասակ, 1 քաղաքացի հոսպիտալացված է, 295 քաղաքացի դուրս է գրվել: Տվյալները ներկայացրել է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
14:00 23.10.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությանը: Գործընկերները կարեւորել են երկկողմ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը եւ միջխորհրդարանական համագործակցության խորացումը: Հանդիպմանն անդրադարձ է եղել Բաքվի էթնիկ զտման քաղաքականության հետեւանքով Լեռնային Ղարաբաղի հայաթափմանը եւ առաջացած խնդիրներին: Գերմանացի խորհրդարանականը նկատել է, որ ԼՂ բնակչության հանդեպ ադրբեջանական […]
13:53 23.10.2023
Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 22-ին Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանում հայտնաբերվել և Մուշի բաժին է ներկայացվել 41-ամյա Վարդան Գ.-ն: Նա մայիսի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Վարդան Գ.-ն ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:
13:47 23.10.2023
Հոկտեմբերի 17-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գայ գյուղի 61-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում և կից շինություններում կանեփ է աճեցնում և թմրանյութ պահում: Իրավապահները մեկնեցին նշված հասցե: Նրանք ակնհայտ տեսանելի վայրում նկատեցին կանեփի չորացված բույսեր: Տղամարդը հայտնել է, որ նաև տանն ունի կանեփից պատրաստված չոր զանգված: Դեպքի առթիվ նախաձեռնվել […]
13:42 23.10.2023
«Սինոփսիս Արմենիա» ընկերությունում հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել Միկրոէլեկտրոնիկայի 18-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը։ Մրցույթի մասնակիցներին և հյուրերին ողջունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։ Նախարարը նշել է, որ նման նախաձեռնությունները չափազանց կարևոր են ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելու, շնորհալի երիտասարդների կարողությունները բացահայտելու տեսանկյունից։ «Միկրոէլեկտրոնիկան այն կարևոր ոլորտներից է, որից մեծապես կախված են կարևոր ենթակառուցվածքների […]
13:36 23.10.2023
ՀՀ արտաքին գործերի նախարարի հրամանով Կարեն Իսրայելյանը նշանակվել է Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
13:30 23.10.2023
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել ՉԺՀ առևտրի նախարարի տեղակալ Լին Ցզիի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՉԺՀ֊ում ՀՀ առևտրական կցորդ Կորյուն Ղազարյանը և ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը։ Քննարկվել են մի շարք հարցեր, որոնց շուրջ ձեռք էին բերվել պայմանավորվածություններ Վահան Քերոբյանի՝ այս տարվա հունիս ամսին Պեկին […]
13:24 23.10.2023
Նախագծով առաջարկվում է հանրային պաշտպանների կատարած արտաժամյա աշխատանքի դիմաց վարձատրելու նպատակով ստեղծել իրավական հիմքեր՝ հանրային պաշտպանի գրասենյակին աշխատավարձի ֆոնդի տասնհինգ տոկոսի չափով պետական բյուջեից գումար հատկացնելու համար: ««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 23-ի նիստում: Այն վարել է […]
13:18 23.10.2023
Հոկտեմբերի 22-ի առավոտյան ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել էր, որ Ուրցաձոր գյուղի հիվանդանոցի մոտ նկատել է, որ իր «Շևրոլե» մակնիշի մեքենայի վրա հրազենային հետքեր կան: Դեպքի վայրի զննությամբ մեքենայի սրահում հայտնաբերվել են որսորդական ողորկափող հրազենի երկու կոտորակներ: Ոստիկանության Արարատի բաժնի և Արարատի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ […]
13:06 23.10.2023
Երևանում այսօր ցերեկը, հոկտեմբերի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ին հնարավոր է կարճատև անձրև։ Մարզերում այսօր ցերեկը, հոկտեմբերի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, հոկտեմբերի 25-27-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի […]
12:59 23.10.2023
Հոկտեմբերի 21-ին ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ ժամը 02.00-ին Նուբարաշենի 9-րդ փողոցի շենքերից մեկի բակում անհայտ անձը, խախտելով հասարակական կարգը և անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ոգելից խմիչքի ազդեցության տակ կրակոցներ է արձակել: Նուբարաշենի բաժանմունքի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կրակոցներ արձակած անձի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում 41-ամյա տղամարդը ներկայացել է […]
12:53 23.10.2023
Նախագծով նախատեսվում է օրենքով սահմանված կարգով թափուր զինվորական պաշտոնին աշխատանքային պայմանագրով ժամանակավորապես նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց եւս ներառել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում ստանալու իրավունք ունեցող շահառուների շարքում: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 23-ի […]
12:41 23.10.2023
Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 14:30-ից մինչև 16:30-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում փորձարկվելու է էլեկտրական շչակ: Խնդրում ենք չանհանգստանալ։
12:35 23.10.2023
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագիծը տեխնիկական եւ բովանդակային փոփոխության չի ենթարկվել: Օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին կետում առաջարկել եմ «զավակ» բառից հետո ավելացնել «կամ ծնող» բառերը, որի դեպքում ՀՀ քաղաքացիություն կարող են ստանալ քաղաքացիություն չունեցող այն անձը կամ անձինք, որոնք ունեն քաղաքացի զավակ կամ ծնող: Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի […]
12:29 23.10.2023
Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները հոկտեմբերի 20-ին Ներքին Չարբախի 1-ին փողոցում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 55-ամյա Մայ Ա.-ին: Նա մարտի 13-ից Մարոկկոյի Թագավորության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
12:25 23.10.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժին:
12:12 23.10.2023
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Չինաստանի Շենճեն քաղաքում հանդիպում է ունեցել «BYD Auto Industry» ընկերության ներկայացուցչների հետ։ Հանդիպման ընթացքում չինական կողմի հետ մանրամասնորեն քննարկվել են նախկինում ներկայացված՝ Հայաստանի ներդրումային քաղաքականության, տրամադրվող արտոնությունների, ներդրումային ծրագրերի ուղղությամբ վերջին տարիներին տարվող ակտիվ աշխատանքները։ Քննարկվել են «BYD Auto Industry» ընկերության գործունեությանը, արևային էներգետիկայի ոլորտին, R&D նորարարական գրասենյակների ստեղծմանն առնչվող մի […]
12:07 23.10.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 20-23-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 160 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 38, անձնական ունեցվածքի գողության՝ 22, ֆիզիկական ներգործության՝ 16, խարդախության՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, խուլիգանության, պետական սահմանն ապօրինի հատելու, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի մաքսանենգության ու սառը զենքի հայտնաբերման՝ 5-ական, գույքը ոչնչացնելու կամ […]
12:59 21.10.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվում է քննություն՝ հոկտեմբերի 20-ին Երևանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության շենքի դիմաց մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած առերևույթ խուլիգանության, բռնության գործադրման, ինչպես նաև՝ հափշտակության հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հոկտեմբերի 20-ին հաղորդում է ստացվել՝ Երևան քաղաքում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության շենքի բակում հավաքված անձանց կողմից քաշքշոցների, […]
12:50 21.10.2023
Հոկտեմբերի 20-ին, Ժամը 23.00-ին, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի հետին մակերեսի կտրած-ծակած չթափանցող վերքեր, արտաքին արնահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ: Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 22.30-ի սահմաներում Արտաշատ քաղաքի Աթարբեկյան փողոցի շենքերից մեկի բակում բարձր խոսելու շուրջ վիճաբանել են հիվանդանոց տեղափոխվածն […]
12:42 21.10.2023
Հոկտեմբերի 21-ին իր ծննդյան օրն է նշում Օլիմպիական չեմպիոն, մրցանակակիր, Աշխարհի քառակի, Եվրոպայի 6-ակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի լեգենդար մարզիկ Արթուր Ալեքսանյանը: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան շնորհավորում է Ալեքսանյանին՝ մաղթելով առողջություն և նոր հաղթանակներ, ինպես նաև շնորհակալություն հայտնում ազգին պարգևած հպարտության պահերի համար
12:33 21.10.2023
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 20-ին, ժամը 04.00-ին, Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել 22-ամյա Խաչիկ Թ.-ն, որը հոկտեմբերի 2-ից ոստիկանության Վայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 525-րդ հոդվածի (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ ժամանակին ծառայության վայր չներկայանալը) 5-րդ մասի մեղադրանքով: […]
12:26 21.10.2023
Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման հետեւանքով վիրավորվածների թիվը գերազանցել է 5 հազարը։ Այս մասին հոկտեմբերի 21-ին հայտնել է Իսրայելի առողջապահության նախարարությունը։ «Այս պահին դրությամբ հիվանդանոցներ են տեղափոխվել 5007 վիրավորներ, որոնցից 12-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 285-ի վիճակը՝ ծանր, 775-ը միջին ծանրության են»,- հայտնել են գերատեսչությունից։ Վերջին տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ի հարձակման հետեւանքով սպանված իսրայելցիների թիվը հասել է 1400-ի։