12:45 14.08.2022
Ամերիկյան «Բևերլի Հիլզ 90210» հեռուստասերիալի դերասանուհի Դենիզ Դաուսը մահացել է 64 տարեկան հասակում, հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով հայտնի դերասանուհու քրոջը՝ Թրեյսի Դաուսին։ «Ես ուզում եմ օգտագործել այս պահը՝ շնորհակալություն հայտնելու մեր ընկերներին և ընտանիքին բոլոր սիրո և աղոթքների համար: Իմ քույրը՝ Դենիզ Դոուսը, հեռացավ հանդիպելու մեր ընտանիքին հավերժական կյանքում»,- գրել է Թրեյսին շաբաթ օրը՝ […]
12:13 14.08.2022
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մայրը Mtavari Arxi հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ իր որդու մկանները ատրոֆիայի են ենթարկվել։ «Նրա մկանները իսկապես ատրոֆիայի մեջ են: Անզեն աչքով կարելի է տեսնել»,- ասել նա։ Ալասանիայի խոսքով՝ Միխայիլ Սահակաշվիլին տառապում է թուլացած իմունային համակարգով։ Միխայիլ Սահակաշվիլին Թբիլիսիի կլինիկաներից մեկում երկարատև հացադուլից հետո բուժում է անցնում։ Ավելի վաղ […]
12:05 14.08.2022
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոյի հայտարարության համաձայն, Ռուսաստանի քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը զգալիորեն կկրճատվի։ Այս մասին Պեկկա Հաավիստոն հայտարարել է ֆիննական լրատվամիջոցների հետ զրույցում։ Փոխանցում է 1tv.ge-ն։ Նախարարի խոսքով՝ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունն արդեն սահմանել է, թե ինչպես կարելի է սահմանափակել Ռուսաստանի քաղաքացիների համար տուրիստական վիզաների տրամադրումը։ «Գործնականում դա կլինի հետևյալ կերպ՝ երկուշաբթի օրը […]
11:45 14.08.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
11:25 14.08.2022
ՆԱՏՕ-ի դաշնակիցները Արևելյան թևում ԱՄՆ-ին խնդրել են արագացնել զենքի մատակարարումը, ինչպես նաև ընդլայնել ԱՄՆ-ի զինվորականների ներկայությունը տարածաշրջանում, գրում է The Washington Post-ը։ Հոդվածում ասվում է, որ Բալթյան և Արևելյան Եվրոպայի պաշտոնյաները կոչ են արել Վաշինգտոնին մեծացնել պաշտպանական արտադրությունը՝ ավելի վաղ կնքված պաշտպանական պայմանագրերի իրագործումն արագացնելու համար։ «HIMARS հրթիռային համակարգեր, Reaper անօդաչու թռչող սարքեր, հակամարտկոցային ռադարներ. […]
11:16 14.08.2022
Օգոստոսի 13-ի լույս 14-ի գիշերը անհայտ անձինք կրակ են բացել Երուսաղեմի Հին քաղաքում՝ Լացի պատի մոտ գտնվող ավտոբուսի վրա։ Իսրայելական լրատվամիջոցները, վկայակոչելով նախնական հետաքննության տվյալները, գրում են, որ Երուսաղեմում տարբեր վայրերում միանգամից երկու միջադեպ է տեղի ունեցել։ Արդյունքում ութ մարդ վիրավորվել է։ Ենթադրաբար հարձակումների երկու հեղինակները դիմել են փախուստի, իսկ ողջ գիշեր օպերատիվ-որոնողական աշխատանքներ են […]
10:53 14.08.2022
Այսօր՝ օգոստոսի 14-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից […]
10:45 14.08.2022
Օգոստոսի 10-14-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 200 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 2000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 200 քմ, Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում՝ 2000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 2800 քմ, Պտղնի գյուղում ՝ […]
10:21 14.08.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան իր տեսաուղերձում ընդգծել է, որ Դոնբասում շարունակվում են «կատաղի մարտերը»։ Ուկրաինայի նախագահը թվարկել է նաև այս տարածաշրջանում, այսպես կոչված, թեժ կետերը։ «Դոնբասում շարունակվում են կատաղի մարտերը, այս ուղղությամբ ռազմաճակատի ամենաթեժ կետերը մնում են անփոփոխ՝ Ավդիեվկա, Մարինկա, Պեսկի, Բախմուտ, բոլոր համապատասխան ուղղություններով»,- ասել է Զելենսկին։ Զելենսկին նշել է, որ Ռուսաստանն այնտեղ […]
10:13 14.08.2022
Օգոստոսի 11-14-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ամասիա և Արարատի մարզի Լանջազատ գյուղերում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։
09:58 14.08.2022
Օգոստոսի 13-ին, ժամը 19։03-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ որ Մ-2 ավտոճանապարհին՝ Արտաշատ քաղաքի վարչական տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բախվել են «Toyota Jeep» (վարորդ՝ Կ․ Ն․, […]
19:56 13.08.2022
Մոսկվան Չեռնոգորիայից ռուս դիվանագետի վտարումը դիտարկում է որպես Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից սանձազերծված հիբրիդային արշավի հերթական դրվագ։ Այս մասին օգոստոսի 13-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք դա տեսնում ենք որպես պաշտոնական Պոդգորիցայի անկարողությունը՝ հեռու մնալ նման ավերիչ քաղաքական գծից՝ ի վնաս միջազգային անվտանգության և համագործակցության, ինչպես նաև սեփական ազգային շահերի», […]
19:45 13.08.2022
Թուրքիայում գործող «Եվրասիա» հանրային կարծիքի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Քեմալ Օզքիրազը հրապարակել է կենտրոնի վերջին սոցիալական հետազոտության արդյունքները, որոնք ցույց են տալիս թուրքական քաղաքական կուսակցությունների վարկանիշը։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ արդյունքներն ուշագրավ են եղել այն առումով, որ Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանի կողմից հիմնադրված ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA) կուսակցությանը վստահություն է հայտնել հարցվածները 5․1 տոկոսը, իսկ գլխավոր […]
19:36 13.08.2022
Գերմանական իշխանությունները պնդում են, որ Լեհաստանն է մեղավոր խոշոր բնապահպանական աղետի համար, այն բանից հետո, երբ սահմանային Օդեր գետում սնդիկ են հայտնաբերել, դա հանգեցրել է ձկների, թռչունների և կենդանիների զանգվածային ոչնչացման։ Օգոստոսի 13-ին հայտնել է գերմանական rbb24 հեռուստաալիքը։ Բրանդենբուրգի շրջակա միջավայրի նախարարը էկոլոգիական աղետի պատճառ է անվանել ջրում լուծված աղերը։ Սակայն, թե ինչպես են նրանք […]
19:25 13.08.2022
Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը միացել է Ռուսաստանի քաղաքացիների մուտքը ԵՄ երկրներ արգելելու կոչերին։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիտվայի Հանրային հեռարձակողը։ Ինչպես նշել են Վիլնյուսում, նրանք բարձր են գնահատում Էստոնիայի որոշումը՝ արգելելու այդ երկրի կողմից տրված շենգենյան վիզա ունեցող Ռուսաստանի քաղաքացիների մուտքը երկիր, սակայն նշում են, որ սահմանափակումներն ավելի արդյունավետ կլինեն, եթե դրանք ընդունվեն […]
19:15 13.08.2022
Հայաստանի Առաջին խմբի առաջնության 3-րդ տուրում «Վեսթ Արմենիան» հյուրընկալվելիս 12։0 հաշվով հաղթել է «Լեռնային Արցախ 2-ին»։ Սա «Վեսթ Արմենիայի» առաջին հաղթանակն էր ընթացիկ առաջնությունում։ Առաջին տուրում թիմը ոչ-ոքի էր խաղացել «Արարատ-Արմենիա 2-ի» հետ, իսկ երկրորդ տուրում՝ 0։2 հաշվով պարտվել «Արարատ 2»-ին։ Հաղորդում է ArmSport. am-ը։
18:55 13.08.2022
Երաշտը Մեծ Բրիտանիայում եւ Եվրոպայում էլեկտրաէներգիայի արտադրության կրճատման պատճառ է դառնում,- 1tv.ge-ի հաղորդմամբ՝ գրում է BBC-ն։ Փորձագետների գնահատմամբ՝ բարձր ջերմաստիճանի և տեղումների բացակայության պատճառով հիդրոէլեկտրակայանների արտադրած էներգիայի քանակը նվազել է 20%-ով։ Ատոմակայանները նույնպես աշխատում են սահմանափակ հզորությամբ, քանի որ հովացման համար օգտագործում են գետի ջուրը։ Այս ամենը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում Եվրոպայի համար, որը փորձում […]
18:46 13.08.2022
Քաբուլում կանայք դուրս են եկել բողոքի՝ իրենց իրավունքների ոտնահարման դեմ։ Կանայք վանկարկել են «Հաց և ազատություն», «Կրթությունը մեր իրավունքն է», «Օգոստոսի 15-ը Աֆղանստանի համար սև օր է»,- հայտնում է AFP-ն։ Նրանք փորձել են պաշտպանել կրթության իրենց իրավունքը։ Ցուցարարներին ցրելու համար թալիբները օդ են կրակել, ինչի հետևանքով մի քանի կանայք վիրավորվել։ Վիրավորում են տսացել նաև 2 […]
18:25 13.08.2022
Օգոստոսի 12-ը Գորիսում նշանավորվել է մի շարք համայնքային իրադարձություններով, որոնց մասնակցում էին Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու մարզպետարանի այլ ներկայացուցիչներ։ Գորիս քաղաքում տեղի է ունեցել Արտաշեսյան փողոցի եւ խաղահրապարակի բացման հանդիսավոր արարողությունը։ Փողոցի նորոգումն իրականություն է դարձել 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով՝ կառավարություն-համայնք համաներդրմամբ․ իրականացվել է 139 մլն դրամի աշխատանք, որից 62 մլն դրամը կառավարության […]
18:16 13.08.2022
Աննոմալ շոգերի ֆոնին երաշտի պատճառով Եվրոպայի 17%-ը հայտնվել է աղետալի վիճակում։ Այս մասին հայտնում է El Pais-ը։ Փորձագետների կարծիքով՝ Եվրոպայի գրեթե կեսը վտանգի տակ է գետերի չորացման պատճառով։ «Ջրի պակասից տուժում է ոչ միայն Եվրոպայի հարավը, խիստ պակաս է զգացվում նաև հյուսիսում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ եղանակային կանխատեսումների, մոտ […]
18:08 13.08.2022
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ կավարտի մարզչական կարիերան, երբ հեռանա մադրիդյան ակումբից։ «Ռեալում» կարիերայի այս փուլը վերջինը կլինի։ «Ռեալից» հետո կավարտեմ կարիերաս։ Մադրիդի «Ռեալը» ֆուտբոլի գագաթնակետն է։ Նման փորձից հետո իմաստ ունի ավարտել կարիերան»,- ասել է Անչելոտին Il Messagero-ին տված հարցազրույցում: Փոխանցում է ArmSport.am-ը։ Անչելոտին այս տարի նաև դարձավ առաջին մարզիչը, […]
18:00 13.08.2022
Օգոստոսի 13-ին, ժամը 13։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան 127 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […]
17:42 13.08.2022
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Հայաստանի կառավարության և այլ գործընկերներին ներկայացրել է Պարենային ապահովության և խոցելիության 4-րդ գնահատման (ՊԱԽԳ) տվյալները: Տեղեկացնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։ ՊՀԾ-ն համառոտ ներկայացրել է պարենային անվտանգության և խոցելիության գնահատումները, բացատրել դրանց նպատակը, ներկայացրել օգտագործված մեթոդաբանությունը և հիմնական արդյունքները: Միջոցառման ընթացքում ՊՀԾ-ն համեմատականներ են անցկացրել մինչ այժմ իրականացված բոլոր չորս ՊԱԽԳ-ների […]
17:23 13.08.2022
Էստոնիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի դաշինքին միանալուց հետո Բալթիկ ծովը կդառնա ՆԱՏՕ-ի ներքին ծով։ Այս մասին Հաննո Պևկուրն ասել է ֆիննական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։ Փոխանցում է 1tv.ge-ն։ Նրա խոսքով՝ Էստոնիան եւ Ֆինլանդիան պայմանավորվել են, որ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալուց հետո երկու երկրները կմիավորեն առափնյա պահպանությունը։ Դա նրանց թույլ կտա փակել Բալթիկ […]
20:50 12.08.2022
Թուրքիայում իշխող կուսակցության «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր Ահմեդ Արսլանն այցելել է Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող Աքյաքայի շրջան։ Նա հայտարարել է, որ ղարբաղյան առաջին պատերազմի պատճառով փակված հայ-թուրքական արևելյան այդ սահմանադուռն արդեն 30 տարի փակուղային վիճակ է ստեղծել Աքյաքա քաղաքի և շրջանի համար։ Հսղորդում է Ermenihaber. am-ը։ «Այս փակուղու բացման հնարավորությունը շատ արժեքավոր է այս […]
20:44 12.08.2022
Օգոստոսի 12-ին, ժամը 16։38-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սառնակունք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 24-րդ կմ-ին բախվել են «Nissan Pathfinder» (վարորդ՝ Կ․ Ա․, ծնված 1992 թ.) և «Volkswagen Touareg» […]