TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+21.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Զոհերի թիվը հասավ 7-ի․ փրկարարները փլատակներից դուրս են բերել ևս մեկ դի

19:10 15.08.2022

Քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս է բերել ևս մեկ դի։ Այս մասին հայտնում է ԱԻՆ  մամուլի խոսնակը: «Այս պահի դրությամբ ունենք 7 զոհ: Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հայկ Կոստանյանը։

̰
Տեղի ունեցածը պետք է մանրամասն քննության առարկա դարձվի՝հետագայում նման ողբերգական դեպքերից խուսափելու անհրաժեշտությունից ելնելով․ ՀՀ ՄԻՊ

19:00 15.08.2022

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները 2022 թվականի օգոստոսի 15-ին իմ հանձնարարությամբ այց են կատարել «Էրեբունի» բժշկական կենտրոն, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից տուժած քաղաքացիներին տեսակցելու, նրանց հիվանդասենյակների պայմանները, իրավունքների ապահովման վիճակին և այլ հարցերին ծանոթանալու նպատակով: Բժշկական կենտրոնների տնօրենների տեղեկացմամբ՝ տուժած քաղաքացիների բուժօգնությունը տրամադրվում է անվճար:  Տուժած […]

̰
Արցախի նախագահը ընդլայնված աշխատանքային խորհրդակցությանն անդրադարձել է բնակարանների կառուցման ընթացքին և կորցրած գույքի դիմաց տրվող ֆինանսական աջակցության հարցերին

18:53 15.08.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 15-ին միջնաժամկետ ծախսային ծրագրի քննարկումների շրջանակում համայնքների սոցիալ-տնտեսական հարցերին նվիրված ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել:Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։   Իրականացվող ծրագրերի և առկա խնդիրների վերաբերյալ նախ զեկուցումներով հանդես են եկել շրջանային վարչակազմերի ղեկավարները, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտին և շրջկենտրոններին վերաբերող հարցերը ներկայացրել են քաղաքային համայնքների ղեկավարները:   […]

̰
ՀՀ-ում Իրանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ

18:47 15.08.2022

ՀՀ-ում Իրանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին։ «Կիսում ենք Ձեզ հետ այս ողբերգության ցավը։ Զոհվածների ընտանիքներին մաղթում ենք համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- նշված է դեսպանատան «Թվիթեր»-ի էջում հրապարակված հաղորդագրության մեջ։ Երևանում ԻԻՀ դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնում «#Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին։ […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին՝ անկախության օրվա առիթով

18:40 15.08.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները Հնդկաստանի Հանրապետության անկախության 75-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուրախալի է տեսնել իր անկախության տարիների ընթացքում Հնդկաստանի նշանակալի առաջընթացն ու նվաճումները։ Հնդկաստանի դինամիկ զարգացումը տարբեր ոլորտներում իր դրական ներգործությունն է ունենում աշխարհի զարգացման և արդիականացման վրա։ […]

̰
Անհետ կորածների թիվն այս պահին 20 է, ցուցակում ավելացել է Իրանի 3 քաղաքացու անուն․ԱԻՆ

18:33 15.08.2022

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝ 1․ Արամ Հայրապետյան (ծնված 1981 թ․) 2․ Մարատ Շահբազյան 3․ Սիրարփի Խաչատրյան 4․ Մարիամ Խաչատրյան 5․ Հարութ Գարաքյան 6․ Գագիկ Կարապետյան 7․ Արտավազդ Հայրապետյան 8․ Էռնա Գրիգորյան (ծնված 1980 թ․) 9․ Հրաչյա Սարգսյան (ծնված 1976 թ․) 10․ […]

̰
Օլիվեր Վարհեին ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

18:21 15.08.2022

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: «Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Երևանի «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հարազատներին կորցրած ընտանիքներին: Մաղթում եմ շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր էջում գրել է Վարհեին:

̰
Նոր ուսումնական տարվա դասագրքերը ներկրվել են Շիրակի մարզ․ ստացվել է 100718 դասագիրք

18:15 15.08.2022

Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարվա դասագրքերն արդեն ներկրվել են Շիրակի մարզ, օգոստոսի 15-19-ը, ըստ նախնական մշակված ժամանակացույցի, դասագրքերը կբաշխվեն մարզի դպրոցներին։ Գործընթացը մեկնարկել է և իրականացվում է մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պատասխանատուների վերահսկողությամբ։ Շիրակի մարզը ստացել է 100718 դասագիրք, որոնցից 72947-ը տարրական դասարանների, իսկ 12 անուն՝ 25116 դասագիրք 7-րդ, 8-րդ […]

̰
Բժշկական տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 12 տուժած

18:08 15.08.2022

Թարմացված. «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 12 տուժած: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Բժշկական կենտրոններ տեղափոխվածների ընդհանուր թիվը 62 է: Ունենք 6 մահ:

̰
Անհետ կորածների թիվը 17 է․ 3-րդ զոհի ինքնությունը պարզվել է

01:10 15.08.2022

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուnքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝ 1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․ 2․ Վարդան Քոչարյան, ծնված 1960 թ․ 3․ Մարատ Շահբազյան 4․ Սիրարփի Խաչատրյան 5․ Մարիամ Խաչատրյան 6․ Հարութ Գարաքյան 7․ Գագիկ Կարապետյան 8․ Արտավազդ Հայրապետյան 9․ Գայանե Ավետիսյան, ծնված 1965 թ․ 10․ […]

̰
Ի խորոց սրտի աղոթում ենք զոհերի հոգիների խաղաղության ու հանգստության համար․ Գարեգին Երկրորդ

00:22 15.08.2022

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցական ուղերձ է հղել «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ․   «Սրտի խոր ցավով ենք հետևում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքներին: Ի խորոց սրտի աղոթում ենք զոհերի հոգիների խաղաղության ու հանգստության համար, Սուրբ Հոգու սփոփանքն ու մխիթարությունը հայցում նրանց ընտանիքներին և հարազատներին: Այլև աղոթում ենք բոլոր […]

̰
Տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել

00:16 15.08.2022

Օգոստոսի 14-ին, ժամը 16։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հերթական անգամ տեղեկություն է ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական […]

̰
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը ցավակցություն է հայտնել պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին

00:05 15.08.2022

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը ցավակցություն է հայտնել Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին․ «Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում այսօր կեսօրին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին: Շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին»,- ասված է  դեսպանատան սոցիալական ցանցի էջում։

̰
Իսրայելը հարվածել է սիրիական Տարտուս քաղաքին

23:49 14.08.2022

Օգոստոսի 14-ի երեկոյան իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Դամասկոսից հյուսիս-արևմուտք գտնվող Տարտուս նավահանգստային քաղաքի մոտակայքում գտնվող թիրախներին, ինչպես նաև Լիբանանի հետ սահմանին գտնվող Քալամուն լեռնաշղթայի տարածքում: ՈՒժեղ պայթյուններ են լսվել, հաղորդում են սիրիական լրատվամիջոցները։ SANA գործակալությունը հայտնում է, որ սիրիական հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղում օդային հարձակումը։ Տարտուսում տեղակայված է Ռուսաստանի ռազմածովային նավատորմի 720-րդ […]

̰
Պայթյունի 3 զոհերից 2-ի ինքնությունը պարզվել է․ԱԻՆ

23:27 14.08.2022

ԱԻՆ-ից հայտնում են , որ հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները շարունակվում են։ ժամը 22։15-ի դրությամբ կա 3 զոհ․ երկու քաղաքացիների ինքնությունը պարզված է՝ Անահիտ Մխիթարյան և Միսակ Մարգարյան։ Հոսպիտալացված տուժածների վերաբերյալ տեղեկություն կարելի էստանալ «911» թեժ գծի միջոցով։ ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում, վերջին տվյալներով, «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել […]

̰
«911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում անհետ կորած են համարվում 25 քաղաքացիներ․ԱԻՆ

23:05 14.08.2022

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝ 1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․ 2․ Վարդան Քոչարյան, ծնված 1960 թ․ 3․ Մարատ Շահբազյան 4․ Սիրարփի Խաչատրյան 5․ Մարիամ Խաչատրյան 6․ Հարութ Գարաքյան 7․ Գագիկ Կարապետյան 8․ Արտավազդ Հայրապետյան 9․ Գայանե Ավետիսյան 1965 թ․ 10․ Էռնա […]

̰
Լեհաստանը պատրաստվում է դադարեցնել Ռուսաստանի քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը․ԱԳՆ

22:57 14.08.2022

Լեհաստանը ծրագրում է դադարեցնել Ռուսաստանի քաղաքացիների համար զբոսաշրջային վիզաների տրամադրումը,1tv.ge-ի հաղորդմամբ՝ հայտարարել է երկրի արտաքին գործերի փոխնախարար Պյոտր Վավչիկը լեհական լրատվամիջոցների հետ զրույցում։ «Լեհաստանն աշխատում է հայեցակարգի վրա, որը թույլ կտա մեզ դադարեցնել վիզաների տրամադրումը ռուսներին»,- ասել է լեհ դիվանագետը։ Նրա խոսքով՝ Վարշավան որոշման մասին կհայտարարի առաջիկա շաբաթների ընթացքում։ Նա նաև ասել է, որ ներկայումս […]

̰
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցից՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 14-ամյա աղջիկ

22:45 14.08.2022

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 14-ամյա աղջիկ։ Այդ մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։ Ունի վնասվածքներ կրծքավանդակի շրջանում, բայց կյանքին վտանգ չի սպառնում։ Գտնվում է բժիշկների հսկողության տակ, ստանում է համապատասխան բուժօգնություն։

̰
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՀՀ դատախազություն

22:41 14.08.2022

«Սուրմալու» առևտրի կենտրոնում այսօր տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատարի հանձնարարությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները […]

̰
Փլատակների տակից փրկարարները գտել են ևս մեկ քաղաքացու դի․ պայթյունի զոհերի թիվը 3 է

22:25 14.08.2022

Փլատակների տակից փրկարարները գտել են ևս մեկ քաղաքացու դի: Այս պահի դրությամբ պայթյունի հետևանքով զոհերի թիվը 3 է: Հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ավելի վաղ գերատեսչությունից հայտնել են, որ պայթյունի հետևանքով ևս մեկ քաղաքացի է տեղափոխվել բժշկական կենտրոն: Ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվը հասել է 61-ի: Այս պահին տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 24 […]

̰
ԱԻ նախարարի ինքնազգացողությունը լավ է և քիչ անց կլինի դեպքի վայրում

22:02 14.08.2022

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ինքնազգացողությունը բավականին լավ է և քիչ անց կլինի դեպքի վայրում:   «Ինքնազգացողությունս բավականին լավ է, ստացել եմ անհրաժեշտ բուժօգնություն, քիչ անց կրկին կլինեմ դեպքի վայրում: Որոնողափրկարարական և հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են»,- հայտնել է նախարարը: ԱԻՆ մամուլի քարտուղարը հայտնել էր, որ Արմեն Փամբուխչյանի ինքնազգացողությունը վատացել էր […]

̰
Նիգերիայում ջրհեղեղը 50 մարդու կյանք է խլել

21:54 14.08.2022

Նիգերիայում ջրհեղեղների հետևանքով առնվազն հիսուն մարդ է մահացել, հայտնել է Ջիգավա նահանգի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության գործադիր քարտուղար Սանի Յուսուֆը։ Քարտուղարի խոսքով՝ պետության կողմից ստեղծվել է 11 ճամբար՝ անօթևան մնացածներին ժամանակավոր կացարանով ապահովելու համար։ Նշվում է, որ ջրհեղեղը նահանգում ավերել է «հազարավոր» տներ։  

̰
Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել

21:45 14.08.2022

ԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում, իրականացրած տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։ Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Ժամը 21:30-ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։

̰
Պայթյունի հետևանքով բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվը հասել է 61-ի

21:42 14.08.2022

Պայթյունի հետևանքով ևս մեկ քաղաքացի է տեղափոխվել բժշկակական կենտրոն: Ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվը հասել է 61-ի: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Այս պահին, տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 24 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության: Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել:

̰
«Թալիբան»-ի պատվիրակությունը կայցելի Մոսկվա և Կազան

21:23 14.08.2022

  Օգոստոսի 14-ին Մոսկվա կժամանի Աֆղանստանի արդյունաբերության և առևտրի նախարար Նուրիդին Ազիզին, որը նշանակվել է թալիբների կողմից։ Այս մասին հայտնել է ՌԴ մայրաքաղաքի դիվանագիտական ​​աղբյուրը։ «Նախարար Ազիզին Մոսկվա կժամանի կիրակի օրը, իսկ ռուս գործընկերների հետ բանակցությունները նախատեսված են 15-ին»,- հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Գործակալությանը զրուցակիցը նշել է, որ նախարարի հետ ժամանելու է ներկայացուցչական գործարար պատվիրակություն։ […]

̰
Աստվածածնի Վերափոխման տոնին Սուրբ Գայանե վանքում կատարվել է Պատարագի սրբազան արարողություն

21:11 14.08.2022

Օգոստոսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Բերկրառատ օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Պատարագի սրբազան արարողությանը: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը: Ներկայացնելով տոնի խորհուրդը՝ պատարագիչ Սրբազանը մասնավորապես ընդգծեց. […]

̰
Հոսպիտալացված տուժածների վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ` զանգահարելով «911» թեժ գծի ծառայություն

21:01 14.08.2022

Հոսպիտալացված տուժածների վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ` զանգահարելով ԱԻՆ-ի «911» թեժ գծի ծառայություն, որտեղ գործում է մասնագիտական խումբ, տվյալների հավաքագրումն արվում է տեղում։ Տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիները տեղափոխվել են «Արմենիա», «էրեբունի», Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ» «Իզմիրլյան», «Աստղիկ» և «Նաիրի» բժշկական […]

̰
Պայթուցիկների տեղադրման մասին ահազանգերը տարբեր մարմիններին փոխանցվում են հիմնականում էլեկտրոնային փոստի նամակների միջոցով․ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

20:52 14.08.2022

Հայկական  միասնական տեղեկատվական կենտրոնը Երևանի տարբեր վայրերում պայթուցիկի տեղադրման մասին հաճախակիացած ահազանգերի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որով անհրաժեշտ է համարում հայտնել հետևյալը․ «Վերջին ամիսներին պայթուցիկների տեղադրման մասին ահազանգերը տարբեր մարմիններին փոխանցվում են հիմնականում էլեկտրոնային փոստի նամակների միջոցով։ Էլեկտրոնային նամակներ ուղարկող անձանց պարզելը մեծ մասամբ տևական և բարդ գործընթաց է։ Կեղծ ահազանգեր հնչեցնող անձանց հայտնաբերելը և […]

̰
«Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները շարունակվում են

20:43 14.08.2022

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, կինոլոգիական, […]

̰
Պայմանագրային զինծառայողի ինքնազգացողությունը վատացել է․ կյանքը փրկել չի հաջողվել

20:34 14.08.2022

Օգոստոսի 14-ին, ժամը 15:20-ի սահմաններում, կտրուկ վատթարացել է ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Մանվել Մյասնիկի Թադևոսյանի (ծնվ. 1981թ.) ինքնազգացողությունը: Չնայած անմիջապես ցուցաբերված բժշկական օգնությանը` զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և […]

̰
BACK_TO_TOP