19:52 07.07.2022
Ամեն օր քաղաքի փողոցներում է հայտնվում մի նոր շուն. ոմանք բարձրաձայնում են շների քանակի ու ագրեսիվության, ոմանք՝ կենդանիների պաշտպանության մասին: «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»-ն ամեն օր տեղափոխում, հետազոտում, ստերջացնում ու պատվաստում է տասնյակ շների: Մի մասին նաև քնեցնում են, բայց դա արվում է բացառապես կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում, օրինակ՝ լեյշմանիոզ, ժանտախտ հիվանդությունների առկայության ժամանակ: Մանրամասները՝ […]
19:45 07.07.2022
«Խորհուրդ եմ տալիս փակ շենքերում դիմակ կրել»,- Վրաստանի Առաջին ալիքին ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։ Նրա տեղեկություններով՝ վերջին երկու շաբաթվա համեմատությամբ գրեթե երկուսուկես անգամ ավելացել են կորոնավիրուսի նոր դեպքերը, ինչը կապված է «Օմիկրոն»-ի նոր ենթաշտամների հետ։ Ինչպես նշել է Գամկրելիձեն՝ խոսելով այս շտամների մասին, այսպես կոչված B-E-4 և B-E-5 շտամները արագորեն […]
19:38 07.07.2022
Հուլիսի 7-ին՝ ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։ Հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական […]
19:37 07.07.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտակ Կրկյաշարյանն ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Արտակ Կրկյաշարյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
19:30 07.07.2022
Եվրամիությունը, այսպես կոչված, «համերաշխության գծով» Ուկրաինայի տարածքից արտահանել է ավելի քան 5,8 մլն տոննա հացահատիկ, հուլիսի 7-ին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։ «Մեր համերաշխության գծերն աշխատում են ուկրաինական հացահատիկի հին պաշարները մաքրելու, ներմուծման և արտահանման հոսքերը կարգավորելու ուղղությամբ: Այս պահին հնարավորություն է ստեղծվել 2022 թվականի ապրիլից Ուկրաինայից ապահովել 5,8 միլիոն տոննա […]
19:25 07.07.2022
Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը քննադատել է, որ այդ երկրի «Ձախ» կուսակցության պատգամավորները լուսանկարվել են որոշ երկրներում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության դրոշով։ Անդերսոնն այդ քայլը «ծայրաստիճան անպատշաճ» է որակել։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Նշենք, որ շվեդ պատգամավորները լուսանկարվելիս պարզել էին նաև Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) և վերջինիս ռազմական թևը համարվող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» […]
19:18 07.07.2022
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սկսվել և ընթացքի մեջ է ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 թվականի ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի 7 սուբվենցիոն ծրագրերից 3-ի իրականացման մրցութային գործընթացը: Տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանը։ Սուբվենցիոն հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել. «Բաղրամյան համայնքի Քարակերտ բնակավայրի մշակույթի տան տանիքի վրա արևային համակարգի տեղադրման […]
19:12 07.07.2022
Հունիսին Վրաստան է մուտք գործել 90 հազար 239 Ռուսաստանի քաղաքացի, ինչը 503 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Վրաստան մուտք գործած օտարերկրացիների 23 տոկոսը կազմում են Ռուսաստանի քաղաքացիները։ Հաղորդում է Aliq Media-ն։ Ընդհանուր հաշվով հունիսին Վրաստան է այցելել 387 հազար 781 միջազգային այցելու, ինչը 164 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ, թեև այս թիվը 47 […]
19:06 07.07.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պարոն Շամխանիի այցը Հայաստան և կարևորել Իրանի հետ բարեկամական ու եղբայրական հարաբերությունների շարունակական զարգացումը: «Բարձր մակարդակի փոխայցելությունները կարևոր են այդ խնդիրը լուծելու համար: Ուրախ եմ արձանագրել, որ Իրանի նախագահ պարոն Ռայիսիի հետ մեզ հաջողվել է […]
19:03 07.07.2022
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանն ընդունել են «Վեոլիա Ջուր», «Դարոժնիկ» ընկերությունների և KFW ծրագրի պատասխանատուներին, ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Գյումրու համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները: Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են KFW բանկի ֆինանսավորմամբ Գյումրիում և, մասնավորապես, «Անի» թաղամասում ջրամատակարարման ցանցի նորացման ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացի, փողոցներում առկա վիճակի, […]
18:56 07.07.2022
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններից Ուկրաինայի հրաժարվելու պատճառը արևմտյան երկրների ռազմական աջակցությունն է։ Լավրովն այս կարծիքը հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ Ինդոնեզիայում G20-ի նախարարների հանդիպման շրջանակներում ընթացող բանակցությունների ժամանակ։ «Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը հաստատվել է Կիևի ռեժիմի ռազմատենչ հավակնություններին Արևմուտքի հետագա աջակցության անընդունելիության պատճառով, ինչը նպաստել է ուկրաինական […]
18:50 07.07.2022
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը վարչապետ Բորիս Ջոնսոնի վարչապետի պաշտոնից հեռանալու որոշումը ճիշտ է համարել: Այդ մասին ԱԳ նախարարը գրել է Twitter-ում։ «Վարչապետը ճիշտ որոշում է կայացրել… Հիմա մեզ անհրաժեշտ է հանգստություն և համախմբվածություն, որպեսզի երկրի կառավարումը շարունակի մինչև նոր ղեկավարի ընտրությունը»,- գրել է նա։
18:45 07.07.2022
2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություններ ընդունված, այն ավարտած և սպայական ծառայության անցած զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով կհատկացվեն բնակարաններ: Ռազմաուսումնական հաստատություն ընդունված քաղաքացիների հետ կնքվող զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը սահմանվել է 20 տարի, որից ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության ժամկետը՝ որպես պարտադիր զինվորական ծառայություն, իսկ ուսումնառությունն ավարտելուց հետո՝ որպես հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն: Ռազմաուսումնական հաստատությունն […]
18:38 07.07.2022
Իսրայելի տրանսպորտի նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ 1951 թվականից ի վեր առաջին անգամ Թուրքիայի հետ կկնքվի ավիացիոն համաձայնագիր՝ երկու երկրների միջև օդային հաղորդակցությունն ընդլայնելու նպատակով։ Փոխանցում է Ermenihaber.a-ը։ Ձեռք բերվելիք պայմանավորվածության արդյունքում իսրայելական ավիաընկերությունները կվերսկսեն թռիչքներ իրականացնել դեպի Թուրքիայի տարբեր հատվածներ, իսկ թուրքական ավիափոխադրողներն էլ չվերթուղիներ կունենան դեպի Իսրայել։ Հիշեցնենք, որ Իսրայելի և […]
19:59 06.07.2022
Հուլիսի 6-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ։ Հանդիպման սկզբում Հրաչյա Փոլադյանը հանձնել է ՀՀ ԱԳ նախարարի նամակը՝ Արաբական պետությունների լիգայում ՀՀ ներկայացուցչի հավատարմագրման մասին։ Այս առիթով կազմակերպության գլխավոր քարտուղարը շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով նրան հաջողություն իր նոր առաքելության մեջ։ Կողմերը մանրամասն քննարկել են […]
19:53 06.07.2022
2022-ի առաջին կիսամյակի ընթացքում Լոռու մարզպետարանի աշխատակազմի քարտուղարությունում մուտքագրվել է թվով 9874 փաստաթուղթ՝ պաշտոնական և ոչ պաշտոնական գրություններ, հանձնարարականներ, դիմումներ և այլն: Հաշվետու ժամանակաշրջանում առցանց համակարգով և առձեռն եղանակով քաղաքացիների կողմից մարզպետարան մուտք է եղել շուրջ 2478 դիմում, բողոք, առաջարկություն, տեղեկատվական հարցում: Սահմանված կարգով և ժամկետներում պատասխանվել են բոլոր գրություններին: Դիմումների գերակշիռ մասը՝ 1549 դիմում, […]
19:47 06.07.2022
«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանի մասին։ «Ես միշտ Մխիթարյանի երկրպագուն եմ եղել։ Նա միշտ դժվարություններ է ստեղծել ինձ համար, երբ հանդիպել ենք»,- Ինձագիի խոսքերն է փոխանցում Sempre Inter-ը։ Հաղորդում է ArmSport.am-ը։ Հիշեցնենք, որ Մխիթարյանն «Ինտեր» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 33-ամյա ֆուտբոլիստը միլանյան ակումբի […]
19:41 06.07.2022
Հուլիսի 6-ին՝ ժամը 13։27-ին, տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում, հերթապահություն իրականացնող հատուկ ջրափրկարարական ջոկատի անձնակազմի հետ կապն ընդհատվել է։ Որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հավանական դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից չորս մոտորանավակ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի սարքավորումների մասնագիտացված խումբը։ Պարզվել […]
19:35 06.07.2022
Հուլիսի 4-ից սաների առաջ իր դռներն է բացել նորակառույց «Սուրբ Մարիամ» մանկապարտեզը։ «Սուրբ Մարիամ» մանկապարտեզը կառուցվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրի շրջանակներում: Ծրագրի իրականացման համար ներդրվել է մոտ 172 մլն դրամ, որից համայնքի ներդրումը կազմում է մոտ 20 մլն դրամ: Մանկապարտեզը նախատեսված է […]
19:30 06.07.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում դեղորայքը հատկացվում է անվճար։
19:23 06.07.2022
Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարումը կարգավորող ազգային հանձնաժողովի նախագահ Դավիթ Նարմանիան հայտնել է, որ այս փուլում Վրաստանը Ռուսաստանից էլեկտրաէներգիա գործնականում չի ստանում, քանի որ վերջին ամիսներին լավ արտադրություն է ունեցել: Հաղորդում է aliq.ge-ն։ Ազգային հանձնաժողովի նախագահի խոսքերով՝ դեֆիցիտի ամիսներին Վրաստանն էլեկտրաէներգիա է ներկրում տարբեր երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, և այս պահին որոշիչ գործոնը գինն է. ավելի […]
19:17 06.07.2022
30 բուժաշխատող առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագրեր են ստացել։ Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագրեր է հանձնել առաջին 30 բուժաշխատողներին: Լենա Նանուշյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է. «Հաշվի առնելով բուժաշխատողների շարունակական կրթության նոր մոտեցումների անհրաժեշտությունը` Հայաստանում իրականացվում է շարունակական բժշկական կրթության համակարգի բարեփոխմանն ուղղված ռեֆորմ և անցում բուժաշխատողների ՇՄԶ կրեդիտային համակարգի: […]
19:12 06.07.2022
Մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները Կիրովականյան փողոցում։ Հիմնանորոգման աշխատանքների մեկնարկին տեղում հետևել են Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը: Ոլորտային պատասխանատուների հետ շրջել և տեղում քննարկել են տվյալ փողոցի ենթակառուցվածքներին առնչվող հարցեր. ջրատար, կոյուղատար ցանցեր, ջրահեռացման համակարգեր, փողոցների լուսավորության ցանց: Շինարարի հետ քննարկվել են նաև աշխատանքների մեկնարկին, առաջիկա անելիքներին առնչվող հարցեր: […]
19:05 06.07.2022
Արևմտյան Վրաստանի Սամեգրելոյի շրջանում ձերբակալվել է պատվաստվածների բազայում գումարի դիմաց քաղաքացիներին գրանցած բուժքույրը, aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։ Տեղեկությունների համաձայն քաղաքացիները բուժքրոջը վճարել են 300 լարի։ Այս պահի դրությամբ ծառայությունից օգտված 15 անձի ինքնություն է բացահայտվել։ Բուժքրոջ մյուս հաճախորդներին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ «Նախնական տվյալներով՝ նույն հանցավոր եղանակով պատվաստվածների էլեկտրոնային բազայում […]
18:57 06.07.2022
Փոխվարչապետ, Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթևոսյանն այսօր մասնակցել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի 2022 թվականի շրջանավարտների ավարտական հանդիսությանը։ Միջոցառմանը մասնակցել և ելույթով են հանդես եկել նաև կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ուսանողները, այլք։ Փոխվարչապետը շնորհավորել է […]
18:51 06.07.2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հայտնի է դարձել երեխաների շրջանում կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակվածության դեպքերի մասին, չորեքշաբթի ասել է ԱՀԿ ջրծաղիկի դեմ պայքարի քարտուղարության ղեկավար Ռոզամունդ Լյուիսը: «Կան դեպքեր երեխաների մոտ։ Մինչ օրս մոտ մեկ երրորդը 10 տարեկանից ցածր երեխաների մոտ է գրանցվել, իսկ կեսը՝ մինչև հինգ տարեկան երեխաների»,- ասել է Լյուիսը ճեպազրույցում։ Նա հավելել է, որ […]
18:46 06.07.2022
Ռուսական Միացյալ հացահատիկային ընկերության ղեկավար Դմիտրի Սերգեևը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ասել է, որ ընկերությունը «բարեկամական» երկրների գործընկերների հետ անցնում է ռուբլով վճարման։ Այս պայմանները, մասնավորապես, արդեն իսկ ընդունել է Թուրքիան։ Գրում է «Կոմերսանտ»-ը։ Սերգեևն ասել է, որ ընկերությունն ակնկալում է ազատվել միջազգային թրեյդերների միջնորդությունից և ուղղակիորեն աշխատել ներմուծող երկրների հետ։ Նա նշել է, […]