19:32 02.07.2022
Հունգարիայի հետ սահմանին սերբական Սուբոտիցա քաղաքի ծայրամասում միգրանտների միջև փոխհրաձգության հետևանքով զոհվել է մեկ մարդ, կան վիրավորներ։ Շաբաթ օրը՝ հուլիսի 2-ին, հայտնեռլ է սերբական РТС հեռուստաալիքը։ «Սուբոտիցա քաղաքի մերձակայքում գտնվող Մակովա-Սեդմիցա գյուղում միգրանտների միջև զինված բախման հետևանքով, ըստ պաշտոնապես չհաստատված տեղեկությունների, զոհվել է մեկ մարդ, ավելի քան հինգը վիրավորվել են: Բոլոր տուժածները տեղափոխվել են քաղաքային […]
19:22 02.07.2022
Գերմանիայում աշնանը և ձմռանը սպասվում են կորոնավիրուսային համաճարակի «ծանր ալիքներ»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Deutsche welle»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Գերմանիայի առողջապահության նախարար Կարլ Լաութերբախը (Karl Lauterbach): Նախարարը միաժամանակ խոստացել է արագացնել «Համաճարակային պաշտպանության մասին» օրենքի նոր տարբերակի մշակման աշխատանքները։ Գարնանը Գերմանիայում հանվել են մի շարք կարանտինային սահմանափակումներ, որոնք մինչ այդ գործում էին։ Աշնանը համաճարակային […]
19:13 02.07.2022
Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր պայքարն են շարունակում ազատ ոճայինները: Կնյազ Իբոյանը և Մենուա Յարիբեկյանը քառորդ եզրափակիչում զիջեցին իրենց մրցակիցներին: 61 կգ քաշային Հայկ Աբրահամյանը 3:3 հաշվով ցավալի պարտություն կրեց վրացի ըմբիշից։ Սերգեյ Սարգսյանը ևս զիջեց վրացի մրցակցին։ Հիշեցնենք, որ 65 կգ քաշային Տիգրան Ղազարյանը սփոփիչ գոտեմարտում 7:5 հաշվով հաղթեց լեհ մրցակցին և բրոնզե մեդալի համար […]
19:05 02.07.2022
Շաբաթ օրը Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում տասնյակ չվերթներ են չեղարկվել հրշեջների գործադուլի պատճառով։ Նրանք պահանջում են աշխատավարձերի բարձրացում։ Այս մասին հայտնում է BFM հեռուստաալիքը։ Ավելի վաղ Ֆրանսիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը կոչ է արել ավիափոխադրողներին չեղարկել ուրբաթ և շաբաթ օրերին թռիչքների մի մասը՝ կապված հրշեջների գործադուլի հետ։ Գերատեսչությունը մանրամասնել է, որ գործադուլի պատճառով […]
18:56 02.07.2022
Հուլիսի 2-ին Չինաստանի հարավ-արևելքում Գուանդուն նահանգի Չաոժոու քաղաքին հարվածել է հզոր տորնադոն, որը նկարահանել են ականատեսները։ Համացանցում տեղադրված տեսանյութում երևում է, թե ինչպես է ուժեղ քամին պոկել տանիքները, էլեկտրահաղորդման գծերը, քանդել շենքերը։ Սա արդեն երկրորդ խոշոր տորնադոն է հարավային Չինաստանում։ Մինչ այս հունիսի 19-ին ավերիչ տորնադոն հարվածել էր Հարավային Չինաստանին։
18:48 02.07.2022
Սերբիան չի մտնի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հակամարտության մեջ և հավատարիմ կմնա միջազգային իրավունքին, հայտարարել է ՆԳ նախարար Ալեքսանդր Վուլինը։ «Եթե դուք ցանկանում եք հավատարիմ մնալ տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը որպես միջազգային քաղաքականության ամենակարևոր սկզբունքի, և ես կարծում եմ, որ նրանք պետք է սկսեն Սերբիայից: Նախ, չեղյալ համարեք Կոսովոյի ճանաչումը, ասեք՝ կներեք, Սերբիան անձեռնմխելի է, […]
18:38 02.07.2022
Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ Բելառուս մեկնելուց, իսկ եթե նման ուղևորության անհրաժեշտություն կա՝ զգույշ լինել։Նման հայտարարությամբ է հանդես եկել գերատեսչության ղեկավարի տեղակալ Պավել Յաբլոնսկին։ Նրա խոսքերը մեջբերում է Լեհաստանի մամուլի գործակալությունը։ «Խորհուրդ ենք տալիս լինել շատ զգույշ և խուսափել Բելառուս մեկնելուց»,- ասել է նա։ «Բելառուսի իշխանությունների դիրքորոշումը թշնամական է […]
18:28 02.07.2022
Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն սոցցանցերում մեկնաբանել է իր տեղափոխությունը «Ինտեր»։ «Բառերը չեն կարող նկարագրել, թե որքան հպարտ եմ ես հիմա, չեմ կարող սպասել մրցաշրջանի մեկնարկին»,- գրել է Մխիթարյանը։ Մխիթարյանը «Ինտերին» միացել է ազատ գործակալի կարգավիճակով։ 33-ամյա հայ ֆուտբոլիստի պայմանագիրը իտալական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2024 թվականի հունիսը։ Հաղորդում է ArmSport.am-ը։
18:20 02.07.2022
ՀՀ Կառավարության որոշմամբ 1, 385 մլրդ դրամ է տրամադրվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին՝ 18 բնակավարյում իրականացված և դեռ ընթացքում գտնվող 24 սուբվենցիոն ծրագրերի կատարման համար: Արագածոտնի մարզպետարանին հատկացվել է 58 միլիոն դրամ, որը կբաշխվի 2021 թ. հետևյալ սուբվենցիոն ծրագրերի համար․ Աշտարակ համայնքի բանուկ թաղամասերի լուսավորության նոր համակարգի […]
18:03 02.07.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: Նիստին ներկա են գտնվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության […]
17:28 02.07.2022
Հուլիսի 2-ին, ժամը 13։52-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Մաստարա գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 85-րդ կմ-ին «Honda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 1990 թ.) բախվել է ճամփեզրի […]
17:19 02.07.2022
Հուլիսի 4-ին Հայաստանում կգտնվի Հնդկաստանի Հանրապետության ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման` մասնակցելու Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին:
20:56 01.07.2022
Հարթաշեն, Քարաշեն և Խոզնավար բնակավայրերում բնակվող ավելի քան 123 երեխա այսուհետ նախադպրոցական կրթություն կստանա: Տեղեկացնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Եվրոպական միության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների համագործակցության արդյունքում Սյունիքի երեք գյուղական բնակավայրերում բացվեցին նախադպրոցական կրթության կենտրոններ: Այս երեք բնակավայրերում բնակվող երեխաները Հայաստանի մի շարք այլ փոքր գյուղական […]
20:52 01.07.2022
Հունիս ամսին Շիրակի մարզպետարանի քարտուղարությունում մուտքագրվել է քաղաքացիներից ստացված 138 դիմում։Տեղեկացանում է Շիրակի մարզպետարանը։ Ինչպես նախորդ ամիսներին, հունիսին ևս դիմումների գերակշիռ մասը վերաբերվել է դրամական աջակցության տրամադրմանը(91), դիմումներ են ստացվել քաղաքաշինական(27), կրթական-մշակութային(5), առողջապահական(4), ընտանիքի կանանց երեխաների իրավունքների պաշտպանության(4), սոցիալական(3), ՏԻՄ(1), ընդունելությանը(1), գյուղատնտեսական(1) հողաշինության(1) բնագավառներին։ 18 դիմում դեռևս ընթացքի մեջ է, մնացածին տրվել են պարզաբանումներ։ Շիրակի […]
20:47 01.07.2022
ՀՀ քննչական կոմիտեում Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության կապակցությամբ նախապատրաստված նյութերով, ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) 1-ին մասով և 486-րդ հոդվածի (Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) 2-րդ մասի 2-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին «Լուրերին» հայտնել են […]
20:41 01.07.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը և պաշտոնատար այլ անձինք: Վարչապետը շնորհավորել է Պետական պահպանության ծառայության ներկայացուցիչներին տոնական օրվա կապակցությամբ և նշել, որ ՊՊԾ-ն […]
20:35 01.07.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հուլիսի 1-ին տեղի է ունեցել «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը: Օրակարգն հաստատելուց հետո՝ հոգաբարձուների խորհուրդը քննարկման է դրել մոտ մեկ տասնյակ հարցեր, որոնք վերաբերում էին բուհի կառուցվածքի փոփոխությանը, կրթության որակի բարձրացմանն ուղղված քայլերի ձեռնարկմանը, այդ թվում պատերազմի հետևանքով կորցրած լաբորատորիաների վերականգնմանը, ինչպես նաև ինստիտուցիոնալ հավատարմագրման հայտ […]
20:29 01.07.2022
ԱՄՆ-ը ստուգումներից հետո թույլ է տվել ռուսական նավթամթերքով լցանավը բեռնաթափել Նոր Օռլեանում, գրում է ամերիկյան The Wall Street Journal թերթը։ Լցանավի կալանավորման մասին հայտնի էր դարձել անցած երեքշաբթի։ ԱՄՆ-ը թույլ է տվել ռուսական տանկերին բեռնաթափել իր բեռները Նոր Օռլեանում։ Նավը պատկանում է հունական TMS Tankers Ltd ընկերությանը և վարձակալվել է շվեյցարա-հոլանդական նավթային Vitol ընկերության կողմից: […]
20:23 01.07.2022
2022 թվականի հունիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 106 երեխա, որից 59-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: 20 երեխա ծնվել են Գավառի ԲԿ-ում, 20-ը՝ Սևանի ԲԿ-ում, 40-ը՝ Մարտունու ծննդատանը, 18-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում և 8-ը՝ Ճամբարակի ԱԿ-ում ։ Տեղակացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։
20:17 01.07.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվել Կարապետյանին: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են տնտեսության զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերին, «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքին ու ապագայում նախատեսվող նախագծերին։ Կարևորվել է դրանց արդյունավետ իրականացումն ու ծրագրերի շարունակականության ապահովումը:
20:12 01.07.2022
«Նորվեգիան Ուկրաինային ֆինանսական օգնություն կհատկացնի մոտ 1 միլիարդ եվրոյի չափով»։ Այս մասին հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստերեն նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ճեպազրույցում, փոխանցում է Ukrinform-ը։ Նրա խոսքով՝ Ուկրաինան կկարողանա օգնության փաթեթը ստանալ մինչև այս տարվա վերջ կամ հաջորդ տարվա սկզբին։ «Ես ժամանել եմ Կիև այսօր՝ պատերազմի սկսվելուց հինգ ամիս անց, որպեսզի հայտարարեմ […]
20:06 01.07.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մադրիդում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների համաժողովի շրջանակներում զգուշացրել է, որ եթե եռակողմ հուշագրի դրույթները չիրականան, ապա սկանդինավյան երկու երկրների անդամագրությունը ՆԱՏՕ-ին հարցականի տակ կդրվի: Հաղորդում է Ermenihaber․am-ը։ Այս մասին Էրդողանն ասել է՝ պատասխանելով ֆինլանդացի լրագրողներից մեկի հարցին: Եռակողմ հուշագիրը բաղկացած էր 10 կետից: Էրդողանի խոսքով, եթե սկանդինավյան երկու երկրներն իրենց խոստումները […]
20:00 01.07.2022
Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանն ընդունել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ Ասիական զարգացման բանկի քաղաքաշինության ավագ մասնագետ, մշտական առաքելությամբ Հայաստանում գտնվող Մարիա Պիա Անկոռայի: Դավիթ Առուշանյանը, ողջունելով ներկաներին, խոսել է Գյումրու պատմամշակութային շենք-շինությունների, դրանց պահպանման համար կատարվող աշխատանքների մասին, ապա անդրադարձել նաև պատմական շենք-շինությունների վերականգնման, արտաքին տեսքի պահպանության համար կատարվող […]
19:48 01.07.2022
Ֆրանսիայում Վրաստանի դեսպան Թեա Կատուկիան հրաժարվել է իր պաշտոնից։ Կատուկիան սոցցանցերում հրապարակած գրառման մեջ նշել է, որ պատճառը Վրաստանի արտաքին գործերի նախարարության ճնշումներն են իր նկատմամբ։ Կատուկիան դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականի օգոստոսից։ Կատուկիան նշել է, որ մայիսի 1-ին Վրաստանի ԱԳ նախարարին ներկայացրած հրաժարականի դիմումն ուժի մեջ է մտել այսօր։ «Իմ հրաժարականի որոշմանը նախորդել […]
21:00 30.06.2022
Ֆրանսիայի Լիոն քաղաքում ընթանում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև միջտարածաշրջանային և միջհամայնքային կապերի ամրապնդմանն ու խորացմանն ուղղված Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովը։ Հայկական պատվիրակության կազմում համաժողովին մասնակցում է առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը: Վերջինս հանդիպումներ է ունեցել Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի, Լիոնի քաղաքացիական հիվանդանոցների արտաքին կապերի պատասխանատու Ֆլորանս Ադնե Կավայի, Վինատիե հիվանդանոցի միջազգային համագործակցության հարցերով […]
20:55 30.06.2022
Իրանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 523 դեպք, մահացել է 3 քաղաքացի. այսպիսով, մահերի թիվը երկրում հասել է 141 հազար 389-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Երկրում մեկ օրում գրանցված 529 վարակակիրներից 93-ը հոսպիտալացվել է: Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երկրում գրանցված 7 մլն 238 հազար 126 դեպքերից 7 մլն 62 […]
20:43 30.06.2022
Վրաստանի Ազգային բանկի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ 2022 թվականի առաջին եռամսյակում Վրաստանի ընդհանուր արտաքին պարտքն աճել է 6,1 մլն դոլարով: Հաղորդում է aliq.ge-ն։ Ազգային բանկի տվյալներով՝ Վրաստանի ընդհանուր արտաքին պարտքը 2022 թվականի մարտի 31-ի դրությամբ կազմել է 22,1 մլրդ դոլար, ինչը վերջին չորս եռամսյակների համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 110,8 տոկոսն է։ Բանկային հատվածի արտաքին պարտքը կազմել […]
20:37 30.06.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է մարզպետին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել։ Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նախագահին է ներկայացրել մարզում տիրող ընդհանուր իրավիճակը, ինչպես նաև ներկայումս Սյունիքում իրականցվող և ծրագրված բազմաճյուղ ոլորտային ծրագրերը։ Մարզպետը մանրամասներ է ներկայացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ՝ Սյունիքի մարզի բնակիչների կենցաղային […]
20:30 30.06.2022
Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված 4-րդ համաժողովի շրջանակներում Շիրակի մարզի պատվիրակության անդամները, մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ, հանդիպել են Շիրակի մարզի Արթիկ քաղաքի ֆրանսիական քույր քաղաք Վո Ան Վլենի ղեկավարության հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Լիոնում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Լևոն Դավթյանը։ Արթիկի համայնքապետ Անան Ոսկանյանը և պատվիրակության անդամները շեշտադրել են հայկական կողմի պատրաստակամությունը՝ գործակցությունը շարունակելու հարցում։ Վո Ան Վլենի […]