19:24 12.01.2022
«Ռոսսելխոզնադզորը» հունվարի 12-ից արգելում է Ղազախստանից կենդանիների և անասնաբուծական արտադրանքի ներկրումը, որը պայմանավորված է էպիզոոտիկ հիվանդությունների վիճակի վատթարացմամբ։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Արգելք է մտցվել նաև հում մսի և մսամթերքի, կաթի և կաթնամթերքի, բրդի, աղիքային հումքի, կաշվի, կենդանական և բուսական ծագման կերային և կերային հավելումների ներմուծման վրա։ […]
19:18 12.01.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանին ծննդյան 80-ամյակի առիթով․ «Հայ երգարվեստի, ժողովրդական երգ-երաժշտության անզուգական վարպետ Ռուբեն Մաթևոսյանն արժանիորեն վայելում է ժողովրդի անհուն սերն ու հարգանքը: Մեծանուն արվեստագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի կատարմամբ ամեն երգ ասք է, հոգեթով ձայնով ու նրբաճաշակությամբ ստեղծված մի պատմություն, որ տասնամյակներ շարունակ արձագանքում է մարդկանց հոգիներում: Նրա արվեստը լիուլի […]
19:12 12.01.2022
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստն անվանել է «բարդ, բայց կարևոր քննարկում», այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»։ «Դա հեշտ քննարկում չէր, հենց դրա համար էլ այս հանդիպումն այդքան կարևոր էր»,- ասել է Ստոլտենբերգը հանդիպումից հետո։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցների և Ռուսաստանի միջև կան լուրջ տարաձայնություններ, դրանք հեշտ չէ […]
19:05 12.01.2022
Չինաստանի որոշ քաղաքներում կարանտինային ճամբարներ են կառուցվել, կորոնավիրուսով վարակված անձանց տեղավորում են մետաղական փոքր կառույցներում, հայտնում է Daily Mail-ը։ Հաղորդվում է, որ Անյան, Յուչժոու և Սիան քաղաքները փակ են, բնակիչներին արգելվում է դուրս գալ տներից՝ նույնիսկ սնունդ գնելու համար։ Կարանտինային ճամբարներում մարդկանց պահում են փոքր կոնտեյներային տնակներում՝ փայտե մահճակալով և զուգարանով, որտեղ նրանք պետք է […]
18:57 12.01.2022
Պեկինում բացվել է 2022թ. Ձմեռային օլիմպիական խաղերի մամուլի գլխավոր կենտրոնը, որի մակերեսը 98 000 քմ է։ Տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։ Համալիրը գտնվում է Օլիմպիական այգում տեղակայված Չինաստանի ազգային կենտրոնի նորակառույց տաղավարում, որտեղ կենտրոնացած է մարզահամալիրների մեծ մասը։ Բոլոր ասպարեզները 2008թ. Ամառային օլիմպիական խաղերի ժառանգությունն են: Գլխավոր մեդիա կենտրոնում տեղի կունենան մամուլի ասուլիսների և լրատվամիջոցների պաշտոնական միջոցառումների […]
18:51 12.01.2022
Ալմաթիում, օպերատիվ շտաբի նիստում, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտնել է, որ ՀԱՊԿ զորախմբի դուրսբերման սկիզբը նախատեսվում է հինգշաբթի օրը։ «Վաղը սկսվում է ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի կազմակերպված դուրսբերումը։ Ես բանակցություններ եմ ունեցել համապատասխան պետությունների ղեկավարների հետ։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել զորամիավորման հրամանատարությանը այս մի քանի օրերի ընթացքում կատարած աշխատանքի համար… Եվս մեկ անգամ […]
18:45 12.01.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ժողովի ժամանակ խորհրդարանական ընդդիմությանը մեղադրել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ այս կամ այն կերպ կապված լինելու մեջ: Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Էրդողանը խոսել է վերջերս սոցցանցերում շրջանառվող մի լուսանկարի մասին, որում միասին պատկերված են քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (ԺԴԿ – HDP) կին պատգամավոր Սերմա […]
19:59 11.01.2022
Անվանի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին նվիրված հերթական հուշ-երեկոն է անցկացվել Թբիլիսիի սակրեբուլոյի շենքում։ Միջոցառումը նախաձեռնել էին «Վիրահայերի միությունն» ու Թբիլիսիի քաղաքապետարանը։ Այս մասին հաղորդում է Aliq Media-ն։ Ցուցահանդեսին հրավիրված են եղել բազմաթիվ հյուրեր, մշակութային գործիչներ, որոնցից շատերն անձամբ են ճանաչել ռեժիսորին և աշխատել նրա հետ: Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև յոթերորդ անգամ անցկացված Փարաջանովի անվան […]
19:55 11.01.2022
Հունվարի 9-ի գիշերը Գորիսի համայնքային ոստիկանները, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, Գորիսի Երևանյան խճուղում կանգնեցրել են 45-ամյա մի տղամարդու վարած «Ֆորդն» ու ստուգել։ Այն բարձված է եղել մի քանի խորանարդ մետր փայտանյութով, որի վերաբերյալ վարորդը փաստաթղթեր չի ներկայացրել։ Մեքենան տեղափոխվել է Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Հանգամանքները պարզվում են բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակներում։ `
19:51 11.01.2022
Թուրքիայից 2021 թվականին արտահանվել է ընդհանուր 22.4 միլիարդ դոլար արժողությամբ մեքենա և սարքավորում, ինչը 21․4 տոկոսով ավելին է 2020 թվականի համեմատությամբ։ Իսկ ընդհանուր արտահանումը երկրից 2021-ին կազմել է 225.4 միլիարդ դոլար։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի մեքենաշինական միության կառավարման խորհրդի նախագահ Էմրե Գենջերը։ Նա նշել է, որ մեքենաների և սարքավորումների արտահանման գրեթե […]
19:39 11.01.2022
Պահպանողական կուսակցությունից Մեծ Բրիտանիայի նախկին գլխավոր դատախազ Դոմինիկ Գրիվը վարչապետ Բորիս Ջոնսոնին անվանել է սերիական ստախոս կորոնավիրուսի պայմաններում Դաունինգ սթրիթում երեկույթի ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո և նրան առաջարկել է հեռանալ պաշտոնից, հայտնում է The Independent-ը։ Գրիվը մեղադրել է բրիտանացի առաջնորդին վստահությունը կորցնելու և կորոնավիրուսային սահմանափակումները խախտելու մեջ։ Նա նաև ընդգծել է, որ պահպանողական պատգամավորները, […]
19:33 11.01.2022
ԱՄՆ-ն Աֆղանստանին կտրամադրի հումանիտար օգնության լրացուցիչ փաթեթ, որի չափը կգերազանցի 308 միլիոն դոլարը, այս մասին երեքշաբթի օրը՝ հունվարի 11-ին, հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էմիլի Հորնը ամերիկյան վարչակազմի հրապարակած հաղորդագրության մեջ։ Փոխանցում է Iz.ru-ն։ «Արդյունքում՝ 2021 թվականի հոկտեմբերից Աֆղանստանին և աֆղան փախստականներին ԱՄՆ-ի մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը կազմել է գրեթե 782 միլիոն դոլար, […]
19:26 11.01.2022
ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) հերթական անգամ կոչ է արել ամերիկյան իշխանություններին հնարավորինս շուտ փակել Գուանտանամոյի ԿՀՎ բանտը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։ ԺՀՄԻԳ-ը ողջունել է Միացյալ Նահանգների վարչակազմի բանտը փակելուն հանձնառությունը, որը դրսևորվել է 2021 թվականին Գուանտանամոյից մեկ բանտարկյալի տեղափոխմամբ և ևս երկուսի ազատ արձակման նախապատրաստմամբ: «Սակայն մենք չենք հասել այնտեղ, […]
19:18 11.01.2022
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը երեքշաբթի օրը հանդիպել է Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Հանդիպման ընթացքում Ամիր Աբդոլլահիյանը և Կատարի էմիրը քննարկել են քաղաքական, առևտրային և տնտեսական ոլորտներում երկկողմ համագործակցության հեռանկարները։ Իրանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է երկու երկրների միջև պատվիրակությունների բարձր մակարդակի փոխայցերի անհրաժեշտությունը՝ իրանա-կատարական […]
19:11 11.01.2022
Հունվարի 11-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է։ Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հայտնի է երեք վիրավորի մասին։ Իրադրության զարգացումների […]
19:07 11.01.2022
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) կազմած «Ժողովուրդ» խորհրդարանական դաշինքը ավարտել է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: Այս մասին հայտում է «Artı gerçek» լրատվական կայքը: Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Կայքը, հղում անելով ԱԶԿ-ի աղբյուրներին, տեղեկացնում է, որ նախագիծը օրակարգ կբերվի փետրվարին: Ըստ թուրքական աղբյուրի՝ դա նշանակում է, որ արտահերթ ընտրություններ կարող […]
19:00 11.01.2022
Հունվարի 11-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: Զրուցակիցները շնորհավորել են միմյանց երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և գոհունակություն հայտնել հայ-ամերիկյան երկխոսության զարգացման դինամիկայի առնչությամբ՝ հիմնված ընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության վրա: Երկուստեք […]
18:55 11.01.2022
Հունվարի 10-ի առավոտյան Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում հավաստի տեղեկություններ ստացվեցին, որ Արտաշատի Իսահակյան փողոցում բնակվող 64-ամյա մի տղամարդ տանը ապօրինի զենք-զինամթերք ունի։ Նույն օրը՝ ժամը 13.30-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները զննեցին տղամարդու տունն ու օժանդակ շինությունները։ Նրանց տեղեկությունները հաստատվեցին։ Տարբեր հատվածներում հայտնաբերվեցին «Ֆ-1» տիպի նռնակ՝ իր պայթուցիչով, և ինքնաձիգի փամփուշտներ, որոնք […]
18:47 11.01.2022
Հունվարի առաջին տասնօրյակում Շիրակում ծնվել է 72 երեխա, անցած շաբաթում լույս աշխարհ է եկել 52 երեխա։ Մինչ օրս մեկ զույգ է ծնվել, տղաների թիվը 38 է, աղջիկներինը՝ 34։
18:40 11.01.2022
Իրանը վերաբացել է ցամաքային սահմանները հարևան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ։ Այս մասին ասել է Իրանի ներքին գործերի նախարար Ահմեդ Վահիդին։ Վահիդին նշել է, որ սահմանները, որոնք փակվել էին 15 օր առաջ կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի պատճառով, վերաբացվել են, և հարևան երկրների քաղաքացիները կարող են Իրան այցելել ցամաքային ճանապարհով։ Նախարարի խոսքերով՝ Իրան այցելելու համար այցելուները պետք […]
18:35 11.01.2022
Եվրոպայում 2022 թվականի առաջին շաբաթվա ընթացքում գրանցվել է COVID-19-ի ավելի քան 7 միլիոն նոր դեպք, երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեն, այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։ «Հունվարի 10-ի դրությամբ 26 երկրներ հայտնում են, որ ամեն շաբաթ իրենց բնակչության ավելի քան 1%-ը վարակվում է COVID-19-ով: Մահացության մակարդակը […]
18:28 11.01.2022
Հունվարի 7-ին՝ ժամը 18.30-ի սահմաններում, ոստիկանության Ախուրյանի բաժնի քրեական հետախույզները Ջաջուռ գյուղից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին Շիրակի մարզի Կամո գյուղի 38-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց շագանակագույն, յուրահատուկ հոտով զանգված ու ծալովի դանակ: Ըստ բերման ենթարկված տղամարդու՝ հայտնաբերվածը շոկո տեսակի թմրանյութ է։ Նշանակվել են դատաքիմիական և դատաքրեագիտական փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում […]
18:22 11.01.2022
«Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հրաժարական է տվել: Ակումբի ղեկավարության հետ հանդիպումներից հետո որոշում է կայացվել փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը խզելու մասին: Վարդան Բիչախչյանը 2020 թվականի ամռանն էր գլխավորել «Արարատը»: Նրա գլխավորությամբ ակումբը 13 տարի անց դարձավ Հայաստանի գավաթակիր և մեկ փուլ հաղթահարեց եվրագավաթներում: Ակումբից հեռանում են նաև նրա օգնականներ Ֆելիքս Խոջոյանն ու Արթուր Հովհաննիսյանը: […]
18:18 11.01.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել։ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով՝ 1. Գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանի մահվան […]
18:08 11.01.2022
Հունվարի 11-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին։ Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ժամանակ Արման Խաչատրյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում ԵԽ կողմից տրամադրվող աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ապահովման և մարդու իրավունքների պաշտպանության գործում։ Մշտական ներկայացուցիչը վերահաստատել է ՀՀ […]
19:52 10.01.2022
Շրջակա միջավայրի նախարարությունը e-draft.am կայքում շրջանառության մեջ է դրել «Աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը: «Աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կսահմանվի աղբավայրի մոնիթորինգի ծրագրի մշակման և իրականացման կարգը։ Սահմանված կարգին համապատասխան պատշաճ իրականացված մոնիթորինգը կնպաստի աղբավայրերի շահագործման ընթացքում մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց վնասակար […]
19:46 10.01.2022
Առնվազն հաջորդ երեք ամիսները դժվարին կլինեն Omicron-ի բռնկման պատճառով, բայց դրա վերջը մոտ է: Այս մասին հայտարարել է ԱՀԿ-ի COVID-19-ի դեմ պայքարի հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Նաբարոն, հայտնում է Sky News-ը։ Հատուկ ներկայացուցչի խոսքերով՝ բացի Omicron-ից, կարող են հայտնվել այլ շտամներ, քանի որ վիրուսը շարունակում է զարգանալ։ «Ոչ մի պետություն, հատկապես աղքատ երկրները, հնարավորություն չունեն լուրջ […]
19:40 10.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում որոշ ավտոճանապարհներ և Երևան-Գյումրի ավտոճանապարհի (ձնաբուք) 77-85-րդ կմ-երը։ Շիրակի, Վայոց ձորի և Արագածոտնի մարզերում, Գեղարքունիքի մարզի Մարտունի և Սևան, Կոտայքի մարզի Չարենցավան, Աբովյան և Հրազդան, […]
19:32 10.01.2022
Ժամը 17:00-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Նախիջևանիկ գյուղի տարածքում գտնվող նռան այգում 4 քաղաքացիական անձ տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից շուրջ 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակ են բացել նրանց ուղղությամբ և չեն թողնում դուրս գան այգուց: Կրակը դադարել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ, իսկ Արցախի […]
19:20 10.01.2022
«Pfizer»-ի գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլայի խոսքերով՝ կորոնավիրուսի Omicron շտամի դեմ պատվաստանյութը հասանելի կլինի մարտին։ Այս մասին տեղեկություն է տարածում CNBC-ն։ Փոխանցում է 1tv.g-ն։ «Այս պատվաստանյութը պատրաստ կլինի մարտին։ Մենք սկսում ենք դեղաչափեր արտադրել»,- ասել է Բուրլան Կայանին: «Pfizer»-ի ներկայացուցիչն ասել է, որ պատվաստանյութը կուղղվի նաև ներկայումս շրջանառվող այլ տարբերակների դեմ: