TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+27.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Գյումրիում բախվել են շտապ բուժօգնության կայանի «ՈՒԱԶ» և «Մերսեդես» մակնիշների մեքենաները

19:13 10.01.2022

Հունվարի 10-ին՝ ժամը 17․00-ի սահմաններում, Գյումրիի Գարեգին Նժդեհ փողոցում բախվել են Ախուրյանի շտապ բուժօգնության կայանին պատկանող «ՈՒԱԶ» և «Մերսեդես» մակնիշների  ավտոմեքենաները։ Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ շտապ բուժօգնության մեքենան շտապել է կանչի վայր։ Մեքենայում եղել է մեկ գծային բրիգադ՝ մեկ բժիշկով, բուժքույրով և վարորդով։ Դեպքի վայրից «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել շտապ բուժօգնության […]

̰
Վահան Բիչախչյանը տեղափոխվում է լեհական ակումբ

19:06 10.01.2022

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը 3.5 տարվա պայմանագիր է ստորագրել լեհական Շեցին քաղաքի «Պոգոն» թիմի հետ։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։  «Շնորհավորում ենք Վահանին և մաղթում հաղթական գոլեր իր նոր թիմում»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՖՖ-ն։

̰
Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի մինչև 10%-ը բաժին է ընկնում Omicron-ին 

19:00 10.01.2022

Վրաստանում կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի մինչև 10%-ը բաժին է ընկնում Omicron շտամին։ Jnews.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։ «Ամենայն հավանականությամբ, կարող ենք ասել, որ այսօր հաստատված դեպքերի ընդհանուր թվի 10%-ը Omicron է»,- ասել է Գամկրելիձեն։ Հունվարի 7-ի դրությամբ Վրաստանում լաբորատոր կերպով հաստատվել է Omicron […]

̰
«Սիրիայի դեմոկրատական ուժերի» քուրդ հրամանատարը հերքում է PKK-ի հետ իրենց կապի մասին Անկարայի մեղադրանքները

18:45 10.01.2022

Հիմնականում քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (ՍԴՈւ-SDF) հակակառավարական զինված ուժերի հրամանատար Մազլում Քոբանին հայտարարել է, որ իրենք որպես կողմ հանդես չեն գալիս Թուրքիայի ու «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության հակամարտության մեջ: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Քուրդ հրամանատարը պնդել է, որ իրենք բազմիցս են հայտարարել այդ մասին՝ ավելացնելով, որ պատրաստ են ամեն տեսակ բանակցությունների թուրքական իշխանությունների […]

̰
ՀՀ ՔԿ-ն պարզում է Կոտայքի և Արագածոտնի մարզերում մահվան ելքով ավտոպատահարի հանգամանքները

18:38 10.01.2022

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ պարզելու 2022թ. հունվարի 9-ին Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ավտոպատահարի հանգամանքները: Ըստ նախնական տվյալների՝ հիշյալ վայրում «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Սևան ընթանալիս բախվել է ճանապարհի […]

̰
Վեդի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ կանցկացվեն մարտի 27-ին

18:31 10.01.2022

Այսօր գումարած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հաշվի առնելով 2022 թվականի հունվարի 4-ի Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին» թիվ 1-Ն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 22-ի «2022 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանելու մասին» […]

̰
2021 թվականին Շիրակի մարզում իրականացված սուբվենցիայի ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 4 մլրդ 463 մլն դրամ

18:26 10.01.2022

2021 թվականին Շիրակի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 4 մլրդ 463 մլն դրամ, որից պետության մասնաբաժինը՝ 2մլրդ 278 մլն դրամ (51%), իսկ համայնքների մասնաբաժինը՝ 2 մլրդ 185 մլն (49%)։ Իրականացվել են փողոցների կառուցում, նորոգում, ասֆալտապատում, սալարկում և խճապատում, մանկապարտեզների և հասարակական շենքերի վերանորոգում ու կառուցում, խմելու […]

̰
Omicron շտամից մահացության առաջին դեպքերն են գրանցվել Լեհաստանում

18:20 10.01.2022

Լեհաստանում գրանցվել են Omicron շտամով վարակվելու հետևանքով մահվան առաջին դեպքերը։ Այդ մասին երկուշաբթի օրը՝ հունվարի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լեհաստանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Վոյչեխ Անդրուսևիչը։ Omicron-ը նույնպես վտանգավոր է: Մենք ունենք առնվազն առաջին երկու մահերը վիրուսի նոր տարբերակից՝ Omicron-ից: Ընդհանուր առմամբ, այս շտամը Լեհաստանում հայտնաբերվել է 193 մարդու մոտ»,- ասել է Անդրուսևիչը: […]

̰
Աֆղանստանում ականի պայթյունից երեխաներ են զոհվել

18:07 10.01.2022

Աֆղանստանի արևելյան Նանգարհար նահանգում ականանետի պայթյունի հետևանքով զոհվել է ինը երեխա, հայտնում է Aamaj News-ը: «Նանգարհար նահանգի Լալ Պուր շրջանի դպրոցի մոտ ականանետի պայթյունի հետևանքով զոհվել է ինը դպրոցական, չորսը վիրավորվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Միջադեպի առնչությամբ թալիբները դեռ մեկնաբանություններ չեն տվել։  

̰
Ղազախստանի արևելքում անկարգություններին մասնակցել է առնվազն 3 հազար մարդ

19:59 08.01.2022

Ղազախստանի արեւելքում անկարգություններին մասնակցել է առնվազն 3 հազար մարդ։ Այս մասին հունվարի 8-ին հայտնել է երկրի ոստիկանությունը։ «Ոստիկանության տվյալներով՝ երկրի արևելքում անկարգություններին մասնակցել է առնվազն 3000 մարդ, 500-ը բերման է ենթարկվել, ավելի քան 25 ոստիկան վիրավորվել է»,- ասվում է պետական ​​Khabar 24 հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։ Արևելյան Ղազախստանի շրջանի ղեկավարը հայտնել է, որ տարածաշրջանում հակաահաբեկչական գործողություն […]

̰
Ղազախստանից Քութայիսի է վերադարձել 68 քաղաքացի․ Վրաստանի ԱԳՆ

19:55 08.01.2022

Այսօր Նուրսուլթանից Քութայիսի է ժամանել FlyArystan ինքնաթիռը, որում եղել է 68 ուղևոր։ Այս մասին հայտնում է Mtavari Arkhi հեռուստաընկերությունը։ Փոխանցում է jnews.ge-ն։ Ղազախստանից Վրաստան չվերթն իրականացվել է երեք օրվա ընթացքում առաջին անգամ։ Միջինասիական այս երկրում անկայուն իրավիճակի  պատճառով դժվարացել է  օդային հաղորդակցությունը: Վրաստանի ԱԳՆ-ի տվյալներով՝ Նուրսուլթան-Քութայիսի չվերթի 68 ուևորներից միայն երեքն են Վրաստանի քաղաքացիներ։ Արտգործնախարարության […]

̰
Ալմաթիում շարունակում են թալանել խանութներն ու սուպերմարկետները

19:40 08.01.2022

«Ալմաթիում կրկին թալանվում են այն խանութները, որոնք ենթարկվել են հարձակումների։ Ուստի, ոստիկանության ջոկատները հերթապահում են խոշոր առևտրի կենտրոններում և սուպերմարկետներում: Նրանց խնդիրն է կանխել հետագա թալանը»։ Այս մասին գրում է «Sputnik Ղազախստան»-ը։ Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «Ցավոք, նման դեպքեր եղել են։ Իսկ դրանք, ըստ Ալմաթիի բնակիչների պատմածների, հազվադեպ չեն։ Այսինքն՝ արդեն թալանված խանութներից անցորդներն իրենց […]

̰
Հարավային Աֆրիկայի գիտնականները կանխատեսել են համաճարակի ավարտ` Omicron-ի շնորհիվ 

19:33 08.01.2022

  Omicron շտամի առաջացումը նշանակում է, որ կորոնավիրուսային համաճարակի ամենասուր փուլը մոտենում է ավարտին։ Այս մասին հայտարարել են հարավաֆրիկացի գիտնականները՝ հետազոտություն անցկացնելով այն հիվանդանոցում, որտեղ առաջին անգամ գրանցվել է Omicron-ը,  հաղորդում է Bloomberg-ը։ Նշվում է, որ փորձագետները վերլուծել են վերջին ալիքում հիվանդացած 466 հիվանդների և ավելի վաղ ապաքինված 3976 հիվանդների տվյալները։ Պարզվել է, որ Omicron-ի […]

̰
Հրդեհ Լուսառատ գյուղում․ փրկարարները տարհանել են 6 քաղաքացու

19:18 08.01.2022

Հունվարի 8-ին, ժամը 15:07-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսառատ գյուղի Բաղրամյան փողոցի թիվ 5 շենքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարաններից մեկի ննջասենյակում (մոտ 12 քմ)։ Փրկարարները տարահանել են 6 քաղաքացու։ Հրդեհը […]

̰
Սիրիան դժգոհել է ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով դեղագործության ոլորտում ունեցած խնդիրներից

19:11 08.01.2022

Սիրիայում, ԱՄՆ պատժամիջոցների պատճառով, լուրջ խնդիրներ կան դեղագործության ոլորտում։ Այս մասին շաբաթ օրը՝ հունվարի 8-ին, հայտնել է Iz.ru-ի աղբյուրը։ Գործարանի աշխատողները անցել են  ձեռքով պատվաստուկների դասավորմանը և թափոնների մաքրմանը, թեև դրանք պատերազմից առաջ ռոբոտներն էին անում: Դժվարություններ են առաջանում նաև հումքի և սարքավորումների մատակարարման հետ կապված։ Դեղագործական գործարանի տնօրենի խոսքով՝ երբեմն իրենք չեն կարողանում գտնել […]

̰
Սաակաշվիլիի կողմնակիցները կազմավորում են «անհնազանդության խմբեր» և հայտարարում են հանրահավաքների մեկնարկի մասին

19:03 08.01.2022

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները հայտարարել են «անհնազանդության խմբեր» ստեղծելու և ամբողջ երկրում հակակառավարական ցույցեր սկսելու մասին, գրում է «Նովոստի Գրուզիան»։ «Մենք առաջարկում ենք լայն միավորում այն ​​մարդկանց, ովքեր ցանկանում են տապալել ռեժիմը խաղաղ գործողությունների շրջանակներում։ Մարզերում մեր համախոհների հետ սկսելու ենք մի շարժում, որը կտարածվի Հանրապետությունով մեկ։ Մայրաքաղաքում առաջիկա օրերին անհնազանդության խմբեր ենք […]

̰
Եվս մեկ երկիր անցնում է եվրո արժույթի կիրառմանը

18:56 08.01.2022

Բուլղարիան տեխնիկապես պատրաստ է եվրոյի ներդրմանը, մնացել են լուծել չնչին խնդիրներ։ Այս մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ասեն Վասիլևը, գրում է vesti.ru-ն։ Այսպիսով, 2024 թվականի հունվարի 1-ից Բուլղարիան կանցնի եվրոյի։ «Անհրաժեշտ է բացատրական քարոզարշավ անցկացնել, որպեսզի բոլորը հասկանան, թե ինչ է նշանակում այս անցումը»,- ընդգծե է Ա.Վասիլևը՝ ելույթ ունենալով խորհրդարանում։ Եվրագոտու պաշտոնական արժույթի […]

̰
Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի անկանոն կրակահերթ են արձակել․ հայկական կողմը չի պատասխանել

18:48 08.01.2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե հունվարի 8-ին ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` չի համապատասխանում իրականությանը: Սահմանի տվյալ հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի անկանոն կրակահերթ են արձակել, որոնց հայկական կողմը չի պատասխանել: Այս պահին իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ […]

̰
Ղազախստանում իրավիճակը բարելավվում է․ ՌԴ ԱԳՆ

18:45 08.01.2022

«Ղազախստանում իրավիճակը աստիճանաբար բարելավվում է, Հանրապետությունում նկատվում է կյանքի գործունեության և տնտեսական ակտիվության նորմալացում»։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Նշվում է, որ Հանրապետությունում ամբողջությամբ վերականգնվել է մարդատար գնացքների շարժը, գործարկվել են լրացուցիչ գնացքներ ամենահայտնի երթուղիներով, կայունացել է որոշ ազգային վճարային համակարգերի աշխատանքը։ Հայտարարվել են կողոպտիչների գործողություններից տուժած փոքր և միջին բիզնեսին պետական […]

̰
Ուկրաինան ոչնչացնում է  AstraZeneca պատվաստանյութի գրեթե 600 հազար դոզա

18:30 08.01.2022

Ուկրաինան ոչնչացնում է AstraZeneca  պատվաստանյութի գրեթե 600 հազար չափաբաժին, որոնք տարբեր պատճառներով դարձել են անպիտան ։ Այս մասին հունվարի 8-ին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։ Փոխանցում է Iz.ru-ն։ «Հունվարի 5-ի դրությամբ AztraZeneca պատվաստանյութի 561,729 չափաբաժին, որը որպես մարդասիրական օգնություն ստացվել է այլ պետություններից, հավաքվել է  պահեստներում և կհանձնվի ոչնչացման մասնագիտացված կազմակերպությանը»,- ասվում է հաղորդագրությունում։ Հստակեցվում […]

̰
Ամերիկյան հյուպատոսությունների աշխատակիցների մի մասը անկարգությունների պատճառով կլքի Ղազախստանը

18:23 08.01.2022

Ալմաթիում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակիցներից մի քանիսը կվերադառնան հայրենիք, հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։ Վաշինգտոնը հավանություն է տվել նաև անձնակազմի ընտանիքների վերադարձին, հաղորդում է Iz.ru-ն։ Պետդեպարտամենտը կարծում է, որ Ղազախստանում բողոքի ցույցերը շատ արագ են զարգանում։ Նշվում է, որ անկարգությունները կարող են ազդել հյուպատոսական ծառայությունների վրա։    

̰
Թուրքական ավիաուղիների ինքնաթիռը ուժեղ քամու պատճառով չի կարողացել վայրէջք կատարել Բաթումում

18:10 08.01.2022

Ստամբուլից Բաթում թռչող Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը ուժեղ քամու պատճառով չի կարողացել վայրէջք կատարել Վրաստանի սևծովյան քաղաքում, ինչից հետո մեկնել է Թուրքիայի Տրապիզոն քաղաքի օդանավակայան։ Այս մասին հայտնում է Batumelebi հրատարակությունը։ Ինչպես հայտնում է Flightradar 24-ը, TK390 ինքնաթիռը երկար ժամանակ պտտվել է Բաթումի վրայով, այնուհետև թեքվել դեպի հարավ-արևմուտք և ի վերջո վայրէջք կատարել Տրապիզոնում՝ Վրաստանի […]

̰
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 51 քաղաքացու նկատմամբ

18:02 08.01.2022

Իրանի իշխանությունները նոր պատժամիջոցներ են սահմանել ԱՄՆ 51 քաղաքացիների նկատմամբ, ովքեր մասնակցել են իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության գործողությանը։ Այս մասին հունվարի 8-ին հայտնել են երկրի ԱԳՆ-ում։ Փոխանցում է Iz.ru-ն։ «Պատժամիջոցների ցանկում նշված անձինք մասնակցել են որոշումների կայացմանը, պլանավորմանը, կազմակերպմանը, ֆինանսավորմանը, աջակցությանը, ինչպես նաև (Սուլեյմանիի դեմ) ահաբեկչական գործողության ղեկավարմանը կամ իրականացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ […]

̰
Ադրբեջանը խախտում է 2020 թվականի հրադադարի պայմանները. Քերոլայն Քոքսը Լորդերի պալատում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը

17:48 08.01.2022

Բարոնուհի Քերոլայն Քոքսն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Լորդերի պալատում տեղի ունեցած «Փախստականներ. Զանգվածային տեղահանումներ» խորագրով լսումների ժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր ելույթում Քերոլայն Քոքսն ընդգծել է, որ համառոտ կանդրադառնա Լեռնային Ղարաբաղին, որտեղ պատմականորեն հայկական անկլավի 80%-ն այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից: «2020 թվականին Լեռնային Ղարաբաղից Հայաստան է փախել ավելի քան 91 000 մարդ, որոնց 88%-ը կանայք […]

̰
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

17:41 08.01.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Ռուսաստանը տարհանում է իր քաղաքացիներին Ղազախստանից

17:30 08.01.2022

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հունվարի 9-ին չվերթներ կիրականացնի՝ իր քաղաքացիներին Ղազախստանից տեղափոխելու համար։ Չվերթները նախատեսված են Ալմաթիից դեպի Իվանովո և Օրենբուրգ։ Մինչ օդանակավակայան, քաղաքացիները պետք է հասնեն իրենց ուժերով։ Կազմակերպիչները կոչ են անում իրենց հետ հնարավորինս քիչ բեռներ վերցնել՝ առաջնորդվելով մեկ ուղևոր մեկ ուղեբեռ սկզբունքով։ Փոխանցում է jnews.ge-ն։

̰
Ալմաթիի հիվանդանոցներից մեկում զինյալները կրակ են բացել

17:25 08.01.2022

Զինյալները ներխուժել են ԱլմաթիիԿալկաման միկրոշրջանի թիվ 7 հիվանդանոց և բժիշկներից պահանջել բուժօգնություն ցուցաբերել իրենց վիրավոր հանցակիցներին։ Շաբաթ օրը՝ հունվարի 8-ին, հայտնել է Sputnik Ղազախստանը։ Կրակոցներ են  հնչել հիվանդանոցի երրորդ հարկում, որտեղ գտնվում է վերակենդանացման բաժանմունքը։ Հիվանդանոցի անձնակազմը և հիվանդները չեն տուժել։ Հանցագործները լքել են շենքը՝ այնտեղ թողնելով վիրավոր ընկերներին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ղազախստանի […]

̰
Տոկաևը պաշտոնանկ է արել ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյայի

17:11 08.01.2022

Ղազախստանի նախագահը զբաղեցրած պաշտոնից ազատել է երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ազամաթ Աբդիմոմունովին, հայտնում են Ղազախստանի պաշտոնական լրատվամիջոցները։ Նա Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալն է 2015 թվականից։ Մինչ այդ Աբդիմոմունովը եղել է Ղազախստանի վարչապետի անկախ խորհրդականը և կրթության և գիտության փոխնախարարը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Տոկաևը բողոքի ցույցերի պատճառով ընդունել էր կառավարության հրաժարականը և ինքն էլ  […]

̰
Թուրքիան առաջին մարտական ​​ինքնաթիռը կներկայացնի 2023 թվականին

21:00 07.01.2022

«Թուրքիան մտադիր չէ ներկրել պաշտպանական արտադրանք, մեր առաջնահերթությունը կմնա պաշտպանական արդյունաբերության զարգացումն ու հզորացումը»։ Այս մասին հայտարարել է նախագահ Էրդողանը «Ազգային տեխնոլոգիաներ և նոր ներդրումներ» նախագծի մեկնարկի արարողության ժամանակ, փոխանցում է Anadolu գործակալությունը։ Նրա խոսքով, Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախագծերի բյուջեն 5,5 միլիարդից հասել է 75 միլիարդ դոլարի, իսկ ոլորտի տարեկան շրջանառությունը 1 միլիարդից հասել է […]

̰
Աֆղան աղջիկները հագել են տղամարդու հագուստ և բողոքի ակցիա են իրականացրել

20:51 07.01.2022

Աֆղան աղջիկները յուրօրինակ ակցիա են անցկացրել։ Որպես բողոք իրենց իրավունքների ոտնահարման դեմ՝ կանայք հագել են տղամարդկանց աֆղանական հագուստ։ Այս մասին հայտնում է Sputnik Աֆղանստանի տելեգրամյան ալիքը։ Նրանց խոսքով՝ գործողությունները նպատակ ունեն ցույց տալ աշխարհին, որ ժամանակակից աֆղանները նախկինի նման չեն և չեն հանդուրժի թալիբների կառավարության ճնշումները։

̰
BACK_TO_TOP