TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+25.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Թուրքիայում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

18:42 05.01.2022

Չորեքշաբթի օրը Թուրքիայի Միջերկրական ծովի ափերի մոտ 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Էպիկենտրոնը գտնվել է Ալանիա քաղաքից 85 կմ հարավ-արևմուտք։ Օջախը գտնվել է 69 կմ խորության վրա։ Ավերածությունների, զոհերի և ցունամիի վտանգի մասին տեղեկություններ չկան։    

̰ ̰
Արմավիրի մարզում իրականացվել է 60 սուբվենցիոն ծրագիր՝ 2.86 մլրդ դրամ ընդհանուր արժեքով

20:00 04.01.2022

2021 թվականին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել Արմավիրի մարզի 38 համայնքից ներկայացված 60 սուբվենցիոն ծրագիր: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 2.86 մլրդ դրամ, որից ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը եղել է 114 մլրդ դրամ: Սուբվենցիոն ծրագրերն ուղղված են եղել հետևյալ ենթակառուցվածքների զարգացմանը. բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում ասֆալտապատմամբ – 12 ծրագիր, բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում սալարկմամբ,խճապատմամբ – 5 […]

̰
Բուֆոնը վարակվել է կորոնավիրուսով

19:54 04.01.2022

«Պարմայի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի՝ կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել:ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստն արդեն ինքնամեկուսացել է: Բուֆոնն անցած ամառ է պայմանագիր կնքել «Պարմայի» հետ: Ընթացիկ մրցաշրջանում դարպասապահն Ա Սերիայի 18 հանդիպման է մասնակցել, որոնցում 20 գոլ է բաց թողել: Ավելի վաղ Բուֆոնը հանդես է եկել «Յուվենտուսում» և Իտալիայի […]

̰
Երրորդ օրն է Հարավային Աֆրիկայում այրվում է խորհրդարանի շենքը 

19:52 04.01.2022

Հարավաֆրիկյան Հանրապետությունում,  Քեյփթաունի խորհրդարանի շենքում երրորդ օրն է հրդեհը շարունակվում է։ Շենքը կառուցվել է 1880-1980-ական թվականներին։ Հրդեհը սկսվել է հունվարի 2-ին։ Ավելի ուշ իշխանությունները հայտնել են, որ հրդեհը վերահսկվում է։ Սակայն հունվարի 3-ին տանիքը կրկին հրդեհվել է։ Հունվարի 4-ին Հարավային Աֆրիկայի կառավարությունը հայտարարել է, որ հրդեհը մեկուսացվել է, հայտնում է Meduza-ն։ Հրդեհը վնասել է խորհրդարանի շենքի […]

̰
Բժիշկը նշել է տեսողության կտրուկ վատացման պատճառը

19:46 04.01.2022

Բժիշկը նշել է տեսողության կտրուկ վատացման պատճառը Վիտամին A-ն տեսողության համար ամենակարևոր վիտամիններից մեկն է։ Այն օգնում է օպտիկական նյարդին և ամրացնում աչքի մկանները, այս մասին Риа Новости-ին ասել է էնդոկրինոլոգ Տատյանա Բոչարովան։ Մասնագետը նշել է նաև, որ դրա բացակայությունը հանգեցնում է եղջերաթաղանթի չորացման և արցունքաբեր անցքների խցանման։ «Այս զգացողությունը ծանոթ է բոլորին, ովքեր շատ […]

̰
Իրանը հայտարարել է վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործմամբ էլեկտրակայաններ կառուցելու ծրագրերի մասին

19:40 04.01.2022

Իրանը նախատեսում է էներգիայի վերականգնվող աղբյուրների ռեսուրսների կիրառմամբ կառուցել մի քանի էլեկտրակայաններ՝ 35 հազար ՄՎտ ընդհանուր հզորությամբ։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է էներգետիկայի փոխնախարար, Էներգիայի վերականգնվող աղբյուրների և էներգաարդյունավետության կազմակերպության ղեկավար Մահմուդ Կամանին։ Նա նշել է, որ հաջորդ տարի Իրանը մտադիր է սկսել վերականգնվող էներգիայի աղբյուրների հիման վրա նոր էլեկտրակայանների […]

̰
ՀՀ մաքսային ծառայությունը 30 տարեկան է

19:33 04.01.2022

 ՀՀ մաքսային ծառայությունը նշում է 30-ամյա հոբելյանը։ ՊԵԿ-ը  մաքսային ծառայության կայացման և զարգացման 30-ամյա պատմության մասին տեսանյութ է հրապարակել

̰
Շվեդիայի թագավորն ու թագուհին վարակվել են կորոնավիրուսով

19:23 04.01.2022

Շվեդիայի թագավոր Կառլ 16-րդ Գուստաֆի և Շվեդիայի թագուհի Սիլվիանի կորոնովիրուսի թեստերը դրական արդյունք են տվել, միապետ զույգի մոտ վիրուսն ունի   մեղմ ախտանիշներ, հայտնում է Շվեդական ռադիոն՝ վկայակոչելով Թագավորական պալատը։ Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Նշվում է, որ թագավորն ու թագուհին ամբողջությամբ պատվաստված են COVID-19-ի դեմ և կրկնակի պատվաստվում են անցել։ Շվեդիայի թագավորը 75 տարեկան է, թագուհին՝ […]

̰
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավորներ հրաժարականի դիմում են ներկայացրել

19:16 04.01.2022

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ  Սեդրակ Թևոնյանը և Սերգեյ Մովսիսյանը հրաժարականի դիմում են ներկայացրել։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո` մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն […]

̰
Ֆրանսիայի նավթավերամշակման գործարանում ածխաջրածինների արտահոսք է տեղի ունեցել

19:10 04.01.2022

Ֆրանսիայի հարավում, Total նավթավերամշակման գործարանից դեպի Մարսել-Ռոնա ջրանցք ածխաջրածինների արտահոսք է տեղի ունեցել, հայտնում է BFM TV-ն։ Ինչպես պարզել է BFM Marseille-ը, երկուշաբթի կեսօրին Մարսել-Ռոնա ջրանցքում ածխաջրածիններ են հայտնաբերվել… Այս աղտոտվածությունը կապված է Total La Mede նավթավերամշակման գործարանի հետ։ Գործարանի ղեկավարությունն արդեն կարգադրել է միջոցներ ձեռնարկել արտահոսքը կանխելու համար։ Իրավիճակը վերահսկելու համար ստեղծվել է ճգնաժամային […]

̰
Նշվել է՝ որն է 2021 թվականի ամենակայուն արժույթը

19:03 04.01.2022

Կորոնավիրուսային համաճարակի պատճառով համաշխարհային ճգնաժամը թուլացրել է ԱՄՆ դոլարի դիրքերը, ռուսական «Փրայմ» գործակալությանն ասել է Ռուսաստանի տնտեսական համալսարանի տնտեսագիտության տեսության ամբիոնի փորձագետ Պլեխանովա Կավա Խոջան։ Տնտեսագետի խոսքով՝ շվեյցարական ֆրանկը նախորդ տարի դարձել է արտարժույթի շուկայում ամենակայուն արժույթը։ Ըստ նրա , դա պայմանավորված է Շվեյցարիայի հզոր տնտեսությամբ և վստահելի բանկային համակարգով: 2021 թվականի լավագույն եռյակում են […]

̰
Արմավիրի մարզում 155,23 հեկտար խաղողի և պտղի տարածությունները պատվել են հակակարկտային ցանցերով

18:55 04.01.2022

2021 թվականին Արմավիրի մարզում հիմնվել է 1040,71 հա բազմամյա տնկարկ, որից՝ 927,19 հա պտղատու և 113,52 հա խաղողի այգի: Մարզում ինտենսիվ այգիները կազմում են 1314,77 հա, որից՝ խաղող՝ 378,8հա, ընկուզենի՝ 262,4 հա, նշենի՝ 198 հա, պիստակ՝ 221,7հա, կեռասենի՝ 100,6հա: 2021 թվականին մարզի գյուղացիական տնտեսություններից մթերող կազմակերպությունները մթերել են 7935 տոննա պտուղ, 5268 տոննա բանջարեղեն և […]

̰
Լեհաստանը հիմնական պատնեշ կկառուցի Բելառուսի հետ սահմանին

18:38 04.01.2022

Լեհաստանի սահմանապահ ծառայությունը պայմանագրեր է կնքել կապալառուների հետ Բելառուսի հետ սահմանին հիմնական պարիսպ կառուցելու շուրջ, ասել է Լեհաստանի ներքին գործերի և վարչակազմի փոխնախարար Մաչեյ Վոնսիկը։ Իր հերթին Լեհաստանի սահմանապահ ծառայության գլխավոր հրամանատարի տեղակալ Վիոլետա Գոժկովսկայան ասել է, որ արգելապատնեշի երկարությունը կկազմի 186 կիլոմետր։ Շինարարական աշխատանքները կիրականացվեն միաժամանակ չորս տեղամասերում։ Կառուցման համար կօգտագործվի պողպատ, դրանում նախատեսված […]

̰
Մեկ օրում 1 մլն դեպք ԱՄՆ-ում․ գրանցվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդ

18:32 04.01.2022

Կորոնավիրուսի դեպքերի առավելագույն թիվ՝ ավելի քան 1 միլիոն, գրանցվել է ԱՄՆ-ում վերջին 24 ժամվա ընթացքում,տվյալները հաղորդում է Ջոնս Հոփկինսի համալսարանը։ տ Համաձայն տվյալների՝ 2022 թվականի հունվարի 3-ին երկրում հայտնաբերվել է COVID-19-ի 1 082 549 դեպք։ Նշվում է, որ սա համաճարակի սկզբից մեկ օրում գրանցված առավելագույնն է։ Նույն օրը մահացել է 1688 մարդ։ Ընդհանուր առմամբ, համաճարակի […]

̰
Նիդերլանդներում նախարար է դառնում Թուրքիայի հակառակորդ Դիլան Յեշիլգյոզը

18:25 04.01.2022

Նախորդ տարվա մարտին Նիդերլանդներում կայացած համընդհանուր ընտրություններից հետո 271 օր տևած բանակցությունների արդյունքում որոշվել են կոալիցիոն կառավարության նախարարները։ Կառավարությունում ներկայացված կլինեն երկու ազգությամբ թուրք կանայք, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Նիդերլանդների անվտանգության և արդարադատության նոր նախարար կնշանակվի աջ կենտրոնամետ ազատական ​​«Ազատություն և ժողովրդավարություն» (VVD) կուսակցության պատգամավոր Դիլան Յեշիլգյոզ-Զեգերիուսը, իսկ «Դեմոկրատներ 66» (D66) կուսակցության անդամ Գյունայ Ուսլուն՝ […]

̰
Ղազախստանի կառավարությունը ցուցարարներին խոստացել է նվազեցնել գազի գինը

18:17 04.01.2022

Կառավարական հանձնաժողովը Ղազախստանի արևմտյան Ակտաու քաղաքում ցուցարարներին խոստացել է նվազեցնել գազի գինը և նրանց պատասխանատվության չենթարկելու երաշխիքներ է տվել, երեքշաբթի օրը հայտնել է երկրի վարչապետի մամուլի ծառայությունը։ Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Նոր տարվա սկզբին Ղազախստանի արևմուտքում, նավթարդյունահանող Մանգիստաու շրջանի Ժանաոզեն և Ակտաու քաղաքների  բնակիչները բողոքի ցույց են անցկացրել հեղուկ նավթի գների կրկնակի բարձրացման դեմ։ Երկրի […]

̰
ԱՀԿ-ն հայտնել է Ֆրանսիայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամի մասին

18:08 04.01.2022

Նոյեմբերից Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հետևում է կորոնավիրուսի նոր շտամին, որը հայտնաբերվել է Ֆրանսիայի հարավում, ճեպազրույցի ժամանակ ասել է կազմակերպության փորձագետ Աբդի Մահամուդը։ «Մենք ուշադիր հետևում ենք. Մենք ունենք երեք տեսակի շտամներ։ Այսպիսով, մենք նոյեմբերից շատ ուշադիր հետևում ենք B.1.640.2-ին, ինչպես նաև դրա երկու ենթատեսակներին»,- ասել է Մահամուդը, հաղորդում է  ՌԻԱ Նովոստին: ԱՀԿ-ն կշարունակի հետևել այս […]

̰
Omicron-ը դառնում է գերիշխող շտամ Նորվեգիայում

20:00 03.01.2022

Նոր omicron կորոնավիրուսային շտամը դարձել է Նորվեգիայում COVID-19-ի գերակշռող տարբերակը, ասվում է Նորվեգիայի հանրային առողջության ինստիտուտի (FHI) մամուլի հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ նորվեգական NRK հեռուստաալիքը հայտնել էր, որ omicron-ը դարձել է վիրուսի գերիշխող շտամ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ Անցած շաբաթ երկրում հայտնաբերվել է նոր շտամով վարակման 6143 հաստատված դեպք։  

̰
Ղազախստանում գազի գնի թանկացմամբ պայմանավորված բողոքի ակցիաներ են

19:55 03.01.2022

Ղազախստանի Ժանաօզեն քաղաքում շարունակվում են բողոքի ակցիաները՝ կապված գազի գնի հետ: Հունվարի 1-ից երկրում գազի գինը բարձրացել է, իսկ քաղաքացիները բողոքում են՝ պահանջելով իջեցնել այն: Կապույտ վառելիքի թանկացման դեմ ակցիաներ են անցկացվել նաև Մանգիստաու շրջանի մի քանի գյուղերում: Ակտաու քաղաքում ևս քաղաքացիները նույն պահանջով դուրս են եկել փողոց: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կառավարությանը հանձնարարական է տվել […]

̰
Վաշինգտոնում ձնաբուք է․ շատ դպրոցներ փակվել են

19:50 03.01.2022

Վաշինգտոնում այս ձմռանն առաջին անգամ ձյուն է տեղացել , հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ջերմաստիճանը կտրուկ նվազել է, զրոյից ցածր ջերմասիճան է հաստատվել, ինչն այս   այս սեզոնին  հազվադեպ է լինում, սակայն, ըստ կանխատեսումների՝ մինուս ցուցանիշները կպահպանվեն մինչև շաբաթվա վերջ, հիմնականում ՝գիշերը։ Միևնույն ժամանակ օդերևութաբանության ազգային բյուրոն զգուշացրել է վարորդներին ձնաբքի մասին՝ մինչև երկուշաբթի կեսօրվա վերջ սպասելով […]

̰
Իսրայելը վերաբացում է իր սահմանները

19:40 03.01.2022

Հաջորդ շաբաթվանից օտարերկրյա քաղաքացիների մուտքը թույլատրելի է, սակայն «կարմիր» երկրներից զբոսաշրջիկներին դեռ արգելված է այցելել Իսրայել, հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից։ Նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ ավիափոխադրումների սահմանափակումները  երկիր և երկրից դուրս կթուլանան։ «Իսրայել ժամանող զբոսաշրջիկները, ովքեր պատվաստված չեն եղել, կարանտինի կենթարկվեն՝ մեկուսացման ժամկետը մինչև մեկ շաբաթ կրճատելու հնարավորությամբ՝ լրացուցիչ բացասական ՊՇՌ թեստով։ Մուտքի […]

̰
ՕՊԵԿ-ի նոր գլխավոր քարտուղար է նշանակվել

19:30 03.01.2022

ՕՊԵԿ-ի նոր գլխավոր քարտուղար է նշանակվել Քուվեյթի ներկայացուցիչ Հայսամ ալ-Գայսը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նա այս պաշտոնը կստանձնի այս տարվա օգոստոսին։ Այսպիսով, նոր քարտուղարը կփոխարինի նիգերիացի Մոհամմադ Բարկինդոյին, ով այս պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականից։

̰
Բժիշկը խոսում է տաք թեյի՝ քաղցկեղի առաջացման վտանգը կրկնապատկելու մասին

19:22 03.01.2022

  Քաղցկեղի ամերիկյան միության (ACS) առաջատար հետազոտողներից մեկը՝ բժիշկ Ֆարհադ Իսլամին, ասում է, որ ճիշտ է, թեյը համարվում է օգտակար ըմպելիք, սակայն  չարաշահումը կարող է լուրջ վտանգներ ներկայացնել առողջության համար, հայտնում է Medic Forum-ը: Մասնագետն ասել է, որ եթե դուք թեյ եք խմում, որի ջերմաստիճանը գերազանցում է 60 աստիճանը, դա կարող է կրկնապատկել քաղցկեղի առաջացման […]

̰
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը մարզումների կվերադառնա հունվարի 8-ին

19:13 03.01.2022

Ամանորյա արձակուրդից «Ուրարտուն» կվերադառնա հունվարի 8-ին։ Թիմն ընթացիկ մրցաշրջանի գարնանային հատվածի նախապատրաստությունը կսկսի սեփական մարզաբազայում։ Այս ընթացքում «Ուրարտուն» պատրաստվում է 2 ստուգողական հանդիպում անցկացնել, որոնցից առաջինը կկայանա հունվարի 20-ին՝ ԲԿՄԱ-ի հետ։ Թիմը նախատեսում է նաև արտասահմանյան հավաք անցկացնել։ Նախապատրաստական շրջանի ծրագրերի ու ստուգողական հանդիպումների մասին ավելի մանրամասն երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը կտեղեկացնի առաջիկայում։

̰
Գերմանիայի նոր կանցլերը ծրագրում է հանդիպել Պուտինի հետ

19:06 03.01.2022

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ծրագրում է հունվարին հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Bild պարբերականը։ Լրատվամիջոցների աղբյուրների համաձայն՝ ԳԴՀ կանցլերը Ռուսաստանը համարում է իր առաջնահերթությունը՝ արտաքին քաղաքականության մեջ և ձգտում է որակապես նոր  հարաբերությունների սկիզբը դնել Մոսկվայի հետ։ Պարբերականը նաև պնդում է, որ Օլաֆ Շոլցի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլետները երկու շաբաթ […]

̰
Հունաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչն այցելել է ոստիկանական բաժանմունքում գտնվող Սևան Նիշանյանին

18:57 03.01.2022

Այսօր Հունաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչն այցելել է Սամոս կղզիի ոստիկանական այն բաժանմունք, որտեղ գտնվում է պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը, ծանոթացել պայմաններին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։ Հիշեցնենք, պոլսահայ մտավորական Սևան Նշանյանին, ով մի քանի տարի առաջ փախել էր թուրքական բանտից և ապաստանել Հունաստանում, կարող են արտաքսել Թուրքիա:  այդ մասին հայտնել […]

̰
Վիեննայում վերսկսվել են Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները

18:51 03.01.2022

Վիեննայում վերսկսվել են Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի ամբողջական գործունեությունը վերականգնելու շուրջ բանակցությունները, այս մասին հայտնել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։ «Ամանորյա կարճատև ընդմիջումից հետո Վիեննայի բանակցությունների ութերորդ փուլն այսօր վերսկսվում է ոչ պաշտոնական հանդիպումների ձևաչափով»,- գրել է Ուլյանովը Twitter-ում։ Ներկայումս ընթանում է Վիեննայի բանակցությունների ութերորդ փուլը, որը է դեկտեմբերի 27-ին, իսկ […]

̰
Միջուկային հնգյակի երկրների ղեկավարները համաշխարհային անվտանգության վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել

18:40 03.01.2022

  Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ֆրանսիայի Հանրապետությունն իրենց առաջնային պատասխանատվությունն են  համարում միջուկային զենքի տիրապետող  պետությունների միջև պատերազմի կանխումը  և ռազմավարական ռիսկերի նվազեցումը: Այս մասին ասվում է Կրեմլի կայքում հրապարակված հինգ տերությունների   համատեղ հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ նշվում է, որ միջուկային հնգյակի երկրներն […]

̰
 Հայտնի են երեխաների մոտ ի հայտ եկած COVID-ի վտանգավոր ախտանիշները

18:32 03.01.2022

Երեխաների մոտ կորոնավիրուսը կարող է դրսևորվել տարբեր ձևերով, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ​​ինստիտուտի գիտական ​​աշխատանքների գծով փոխտնօրեն, ՌԴ ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր Գորելովը։ «Ընդհանուր առմամբ, ի լրումն շնչառական ախտանիշների, անչափահասների մոտ կարող են նկատվել ստամոքս-աղիքային տրակտի խանգարումներ, իսկ փոխանցված Covid-ից հետո կարող են խնդիրներ առաջանալ երիկամների, լյարդի, սրտանոթային համակարգի, շնչառական համակարգի […]

̰
BACK_TO_TOP