21:00 23.12.2021
Դեկտեմբերի 23-ին Ստամբուլի 13-րդ ծանր հանցագործությունների դատարանը վճռել է շարունակել անազատության մեջ պահել թուրք գործարար և հայտնի իրավապաշտպան Օսման Քավալային, որը դատապարտվել է 2013 թվականի ամռանը տեղի ունեցած Գեզիի այգու հակակառավարական ցույցերի գործով։ Փոխանցում է Ermenihaber. am-ը։ Սա եղել է թուրքական դատարանի առաջին վճիռը, որը կայացվել է Օսման Քավալային ազատ արձակելու վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումը չկատարելու […]
20:54 23.12.2021
«Մարդը կարող է ապրել 130-180 տարի։ Ավելին, փորձագետները վստահ են, որ կան հանգամանքներ, որոնցով պայմանավորված՝ վերին սահման ընդհանրապես չկա»։ Այս մասին ասվում է Կանադայի HEC Մոնրեալի համալսարանի կատարած հետազոտությունում։ Գիտնականները կարծում են, որ երբ մարդը հասնում է 50 տարեկանին, ամեն տարի նրա մահվան ռիսկը մեծանում է։ Բայց 80 տարեկանից հետո այն սկսում է աստիճանաբար նվազել […]
20:48 23.12.2021
Վրաստանի փոստը հաղորդագրություն է ուղարկել քաղաքացիներին, որտեղ նշվում է տեղեկություն այն մասին, որ այսօրվանից՝ դեկտեմբերի 23-ից հնարավոր է ուղարկել ծանրոց դեպի Հայաստան։ Հաղորդում է aliq.ge-ն։ Ծանրոցը Երևան կհասնի 3 օրում, իսկ մարզեր 5 օրում։ Գինը պայմանավորված է քաշից, ընդ որում 1 կիլոգրամը կարժենա 8 լարի դոլար։ Գործում է նաև անվճար առաքում Հայաստանի փոստից դեպի կոնկրետ […]
20:36 23.12.2021
Արցախի Հանրապետությունում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու և այն վերացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև 2022 թ. մարտի 24-ը: Հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։ Կառավարության որոշման և դրանից բխող՝ առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ նախկինում կիրառված որոշ սահմանափակումներ հանվել կամ ավելի մեղմ պայմաններ են առաջադրվել: Փոփոխությունները, մասնավորապես, վերաբերում են հետևյալ կետերին՝ […]
20:26 23.12.2021
Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն, ով պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում, հանդիպել է ադրբեջանցի գործընկեր գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ։Aliq.Media-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը: Գերատեսչության տվյալներով՝ Վրաստանի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Զաքիր Հասանովին՝ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ցուցաբերած ամուր աջակցության համար։ «Հանդիպմանը նախարարները քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության խնդիրները, խոսել […]
20:20 23.12.2021
Թուրքիայում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ջեֆ Ֆլեյքին հունվարի 7-ից կստանձնի իր պարտականությունները, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հավատարմագրեր հանձնելուց հետո: Ֆլեյքի թեկնածությունն առաջարկել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Սենատը միաձայն հաստատել էր նրա առաջադրումը: Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Ֆլեյքը նախկին սենատոր է և 2013-2019 թվականներին ԱՄՆ խորհրդարանի վերին պալատում ներկայացրել է Արիզոնա նահանգը, ավելի վաղ՝ 2001-ից […]
20:12 23.12.2021
Այսօր տեղի է ունեցել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի (ՄԱԶԾ-ԿԿՀ) ծրագրի խորհրդի նիստը։ Խորհրդի նիստին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը (Ծրագրի խորհրդի համանախագահ), Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին (Ծրագրի խորհրդի համանախագահ), Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ […]
20:01 23.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ էԱրագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը (մերկասառույց), Շիրակի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները, Գորայք-Սիսիան ավտոճանապարհը դժվարանցանելի […]
19:55 23.12.2021
Վերջին օրերին Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահի թեկնածու, Փարիզի Իլ դը Ֆրանս շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը այցելել է Արցախ, ինչի առիթով Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ադրբեջանի ԱԳՆ-ում Ֆրանսիայի դեսպանին նոտա են հղել, ըստ որի՝ Ֆրանսիայի մի քանի քաղաքացիների, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի […]
19:47 23.12.2021
Տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը: Գործադիրը հաստատել է պետհամալսարանի և բժշկական համալսարանի ռեկտորների ընտրությունների արդյունքները: Ներկայացվել է համաճարակային իրավիճակը Հայաստանում, պատվաստումային գործընթացը:Կառավարությունը հաստատել է նաև ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի համար դրամական աջակցություն նշանակելու կարգը: Կառավարության նիստի մանրամասները՝ տեսանյութում։
19:40 23.12.2021
Իրանի նավթի նախարար Ջավադ Օվջին հայտարարել է, որ 2022 թվականի հունվարի 1-ից կսկսվի թուրքմենական գազի մատակարարումը Իրանի տարածքով դեպի Ադրբեջան, հայտնում են թուրքմենական լրատվամիջոցները։ «Գազի փոխանակման տարեկան համաձայնագրի ծավալը կազմում է 1,5-2 մլրդ խմ բնական գազ։ Մենք կարող ենք օգտագործել այս հնարավորությունը՝ օգնելու կայունացնել բնական գազի մատակարարումը Իրանի հյուսիսային շրջաններ ցուրտ սեզոնի ընթացքում»,- ասել է […]
19:27 23.12.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեծ մամուլի ասուլիսը տևել է երեք ժամ 56 րոպե, պետության ղեկավարը պատասխանել է 55 հարցի։ Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ Միջոցառումը տեղի է ունեցել «Մանեժ» կենտրոնական ցուցասրահում։ Հավատարմագրվել են տարբեր լրատվամիջոցների և հեռուստաալիքների 507 ներկայացուցիչներ, այդ թվում՝ արտասահմանյան և տարածաշրջանային։ Հարցեր են ուղղել Ռուսաստանի դաշնային լրատվամիջոցների 17 լրագրողներ, շրջաններից 19 թղթակիցներ, արտասահմանյան […]
19:20 23.12.2021
Թուրքիայի և Կատարի ընկերությունները պայմանավորվել են համատեղ կառավարել Քաբուլի միջազգային օդանավակայանը։ Այս մասին թուրքական «Anadolu» լրատվական գործակալությանը հայտնել են Թուրքիայի դիվանագիտական աղբյուրները, փոխանցում է Ermenihaber․ am-ը։ Ըստ այդմ՝ Անկարան և Դոհան վերջերս քննարկել են Աֆղանստանի մայրաքաղաքում օդանավակայանի շահագործումը։ Այս բանակցությունների արդյունքում որոշվել է երկու երկրների ընկերությունների ցանկը, որոնց հանձնարարվել է վերլուծել խնդիրը և ստորագրել փոխըմբռնման […]
19:14 23.12.2021
Վրաստանում հաստատվել է Omicron շտամի ևս հինգ դեպք։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին Վրաստանի Առաջին ալիքի եթերում հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։ Նրա խոսքերով՝ բոլոր դեպքերում հիվանդությունը թեթև է ընթանում։ «Ընդհանուր առմամբ լաբորատոր հաստատվել է 29 դեպք, թեև, հավանաբար, շատ ավելին է, քանի որ բոլոր լաբորատորիաների արձանագրության համաձայն՝ վերջին օրերին այդ կասկածները […]
19:00 23.12.2021
Բաթումում ծովը քանդել է նավամատույցի մի մասը։ Նավամատույցը գտնվում է Նոր Բուլվարի տարածքում։ Հաղորդում է aliq.ge-ն։ Փոթորկի ժամանակ նավամատույցի միջին հատվածը փլուզվել է։ Վնասվել է նաև հարևանությամբ գտնվող ռեստորանի շենքը։ Բաթումում վերջին երկու օրերին հորդառատ անձրևներ են, իսկ ծովում 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ է գրանցվել։
18:45 23.12.2021
Սահմանադրական դատարանը հրապարակել է «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» որոշ դրույթներ, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հայցի մասին որոշումը: Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց պարտադիր պատվաստման մասին պահանջը, սակայն ՊՇՌ թեստերի՝ աշխատողի հաշվին հանձնելու […]
19:55 22.12.2021
Տեղի է ունեցել տարածաշրջանի 11 երկրների, այդ թվում` Հայաստանի մասնակցությամբ, Մոլդովայի PAS գիտաhետազոտական կենտրոնի, ԱՀԿ եվրոպական գրասենյակի և «Տուբերկուլյոզ-Եվրոպա» կոալիցիայի` Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տուբերկուլյոզի տարածաշրջանային ծրագրի (TB-REP-2) փակման համաժողովը: Միջոցառմանը մասնակցել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: 2019 թվականին մեկնարկած ծրագրի շրջանակներում մեր մասնագետների փորձագիտական խմբերի կողմից կատարվել են 2021-2026 թթ. […]
19:50 22.12.2021
Ուկրաինայի սահմանից 200 կմ հեռավորության վրա կենտրոնացած է 122 հազար ռուս զինծառայող, ՏԱՍՍ-ին լուրը հայտնել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովը։ «Ինչ վերաբերում է զորքերի թվին.․․ Այսօր մենք տեսնում ենք 122 հազար, սա 200 կմ հեռավորության վրա, իսկ 143,5 հազարը մեր սահմանից 400 կմ հեռավորության վրա է»,- ՏԱՍՍ-ին ասել է Դանիլովը։ […]
19:43 22.12.2021
Վրաստանում 1000 մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի չորս դեղաչափով։ Այդ մասին միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։ Փոխանցում է Aliq Media-ն։ «Սրանք հիմնականում այն քաղաքացիներն են, որոնք պատվաստվել են Sinopharm-ով և Sinovac-ով և ճանապարհորդում են երկրներ, որոնք դեռ չեն ճանաչել որոշակի պատվաստանյութեր և պահանջում են FDA-ի […]
19:26 22.12.2021
Աֆղանստանում զանգվածային լրատվամիջոցների կին աշխատակիցների առնվազն 84 տոկոսը երկրում «Թալիբան» ծայրահեղական շարժման իշխանության հաստատումից հետո կորցրել է աշխատանքը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է «Լրագրողներ առանց սահմանների» հասարակական կազմակերպության ու Աֆղանստանի անկախ լրագրողների ասոցիացիայի համատեղ զեկույցում: «Աֆղանստանում ամռան սկզբին գրանցված 543 ԶԼՄ-ից նոյեմբերի վերջին աշխատում էր միայն 312-ը: Դա նշանակում է, որ աֆղանական ԶԼՄ-ների […]
19:18 22.12.2021
Բելառուսում Ռուսաստանի նոր դեսպանը Ուկրաինայում իրավիճակի կարգավորման եռակողմ կոնտակտային խմբում Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ, «Եդինայա Ռոսիայի» Գերագույն խորհրդի ղեկավար Բորիս Գրիզլովն է, գրում է «Կոմերսանտը»։ Բելառուսում դեսպանի պաշտոնում Գրիզլովի թեկնածությունը հաստատելու մասին հայտարարել է նաև Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Ըստ թերթի, սկզբում Բորիս Գրիզլովը աշխատանքը […]
18:57 22.12.2021
Թուրքիայի նախկին արտգործնախարար ու փոխվարչապետ Ալի Բաբաջանն անդրադարձել է նախագահ Ռեջեփ Էրդողանի նոր տնտեսական քաղաքականությանն ու տարադրամի տատանումները զսպելու քայլերին: Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Ըստ Բաբաջանի՝ Էրդողանն ու իր գործընկերները հասկանում են, որ իրենց ճանապարհի վերջում են ու գործում են «մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով: «Պարոն Էրդողանին եմ դիմում՝ նրան զգուշացնելը պարտականություն համարելով: Ձեր բռնած այս […]
18:51 22.12.2021
Եվրահանձնաժողովի որոշմամբ՝ թվային covid-սերտիֆիկատների ժամկետը կկազմի ինն ամիս: Եվրոպական հանձնաժողովը հաստատել է նոր կանոններ, որոնց համաձայն՝ թվային սերտիֆիկատները վավեր կլինեն 9 ամիս (270 օր): Jnews.ge-ի փոխանցմամբ՝ որոշումը հաշվի է առնում հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի առաջարկությունները, որոնց համաձայն՝ բուստերային դեղաչափերը խորհուրդ են տրվում պատվաստումների առաջին փուլի ավարտից ոչ ուշ, քան վեց ամիս հետո: Բացի […]
18:45 22.12.2021
Ռուսական գազի գինը Հայաստանի համար հաջորդ տարի կմնա անփոփոխ՝ հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ռուսական գազի ներկայիս գինը սահմանին 2022 թվականին կմնա անփոփոխ: Ճիշտ է, դեռ կան հարցեր, որոնք պետք է համաձայնեցվեն. առաջինը Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի հարցն է, […]
19:53 21.12.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ղարաբաղի հարցը, Ուկրաինայում իրավիճակը, ինչպես նաև անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթղթերի նախագծերը, ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ղարաբաղյան կարգավորման շուրջ մտքերի փոխանակության ընթացքում գոհունակություն է հայտնվել իրավիճակի կայունացման և տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման, տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ գործադրվող […]
19:47 21.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Շիրակի մարզի Աշոցք-Կրասար ավտոճանապարհը և Լոռու մարզի Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են։ Սարավան- «Զանգեր» հատվածում և Արագածոտնի […]
19:41 21.12.2021
Ծանրամարտի աշխարհի առաջնության ավարտից հետո Տաշքենդում անցկացվում է մարզաձևի միջազգային ֆեդերացիայի (IWF) համագումարը: Ամփոփվել են կազմակերպության կատարած աշխատանքները, քննարկվել են նոր ծրագրերը։ Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Կոնգրեսի շրջանակներում IWF-ի ղեկավարի պաշտոնակատար Մայքլ Իրանին և գլխավոր քարտուղար Մոհամմադ Շախրիլլոն դրական են գնահատել տաշքենդյան ստուգատեսի կազմակերպումը և կարծիք են հայտնել մարզաձևի հեռանկարների մասին։ Միջազգային ֆեդերացիան (IWF) կրճատել է 2024թ. […]
19:35 21.12.2021
Բերդ համայնքի մի շարք բնակավայրերում նախատեսված է իրականացնել խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման աշխատանքներ: Կառավարության սուբվենցիոն ծրագրով, Բերդի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ Բերդ համայնքի Նորաշեն, Արծվաբերդ, Վերին Ծաղկավան, Վարագավան, Տավուշ բնակավայրերում նախատեսված է իրականացնել խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման աշխատանքներ: Վարագավան բնակավայրում աշխատանքները մեկնարկել են: Ծրագրի արժեքը 614. 305. 580 ՀՀ դրամ է, որից կառավարության ներդրումը կազմում […]
19:28 21.12.2021
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ Երևանում կկայանա Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստն անցկացվելու է դեկտեմբերի 21-22-ը: Դեկտեմբերի 21-ին քննարկումներ են կայացել փորձագիտական մակարդակով, վաղը՝ դեկտեմբերի 22-ին, նիստը կկայանա երկու երկրների […]