TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+15.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Սերժ Սարգսյանը վերընտրվել է ՀՀԿ նախագահ

19:07 18.12.2021

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության 17-րդ համագումարը։ Համագումարին մասնակցել է 563 պատվիրակ: Ելույթներ են ունեցել ՀՀ երրորդ նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև կուսակցության հայտնի դեմքերն ու անդամները: Համագումարի ընթացքում կուսակցությունը ընդունել է բանաձևի նախագիծ, որի համար հիմք է հանդիսացել կուսակցության ղեկավարի հաշվետու զեկույցը։ Հաշվի առնելով նոր մարտահրավերներն ու զարգացումները, համագումարը […]

̰
Սաակաշվիլիի կողմնակիցները կրկին բողոքի ցույց են անում

19:02 18.12.2021

Վրաստանի ՆԳՆ շենքի մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, հայտնում է Новости-Грузия-ն։ Մի քանի տասնյակ մարդիկնախարարության տարածք են եկել պաստառներով, որոնց վրա վրացերեն և անգլերեն գրված է եղել նրանց հիմնական պահանջը՝ «Ազատություն Միխեիլ Սաակաշվիլիին»։ Ցուցարարներից մեկին բերման են ենթարկել։ Նա ակացիային ներկայացել է հին ոճի ոստիկանական համազգեստով։ «Մենք […]

̰
Սրբուհի Գևորգյանն ընտրվել է ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

18:52 18.12.2021

Այսօր Մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նիստ՝ խորհրդի նախագահ, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ և հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո Վարդանյանի քարտուղարությամբ։ Նիստի ընթացքում մեկ հարց է եղել՝ ռեկտորի ընտրություն։ Ներկա է եղել խորհրդի 20 անդամից 18-ը։ Տեղեկացնում է ԲՈՒՀ-ի պաշտոնական կայքը։ Ռեկտորի թափուր տեղի համար դիմել էր մեկ թեկնածու՝ բուհի ռեկտորի […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ԱԻՆ

18:35 18.12.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Արագածոտնի մարզի Ապարանի և Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Երևան-Երասխ և Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհներին մառախուղ է։

̰
ԱԻՆ-ի հաղորդագրությունը՝ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում պայթուցիկ սարքի տեղադրման մասին

18:30 18.12.2021

Դեկտեմբերի 18-ին, ժամը 15։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը, Փրկարարական […]

̰
Omicron-ով կրկնակի վարակվելու վտանգը հինգ անգամ ավելի բարձր է

18:23 18.12.2021

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ մարդիկ, ովքեր վարակվել են կորոնավիրուսով, 5 անգամ մեծ է հավանակությունը, որ նորից վարակվեն Omicron-ով։ Այս մասին ասվում է Լոնդոնի Կայսերական քոլեջի ուսումնասիրության մեջ։ Համաճարակաբանների կարծիքով, մինչև Omicron-ի հայտնվելը, անձի  բնական իմունիտետը մոտ 85% դեպքերում վեց ամիս  պաշտպանում էր կրկնակի վարակվելուց: Այժմ այս ցուցանիշը իջել է մինչ 19%-ի։ Գիտնականներն ընդգծել են, […]

̰
Bayraktar-ները «ծառայության են անցել» Ղրղզստանի զինված ուժերում

18:15 18.12.2021

Թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերը ծառայության են անցել Ղրղզստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի սահմանային ծառայությունում , հայտնում է ՏԱՍՍ-ը՝վկայակոչելով երկրի նախագահի մամուլի ծառայությունը։ «Դեկտեմբերի 18-ին Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը ուսումնասիրել է Bayraktar անօդաչու թռչող սարքերը, որոնք ներառվել են  Ղրղզստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի սահմանային ծառայությունում»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրությունում։ Նշվում է, որ […]

̰
Արմավիրի մարզպետը հետևել է Մյասնիկյան և Դալարիկ բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

18:05 18.12.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Բաղրամյան համայնքի Մյասնիկյան և Դալարիկ բնակավայրեր, ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ ծանոթացել պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրերով ավարտված և ընթացքի մեջ գտնվող շինաշխատանքներին։ Տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանը։ Մյասնիկյանում մարզպետին ներկայացվել է, որ հաշվետու տարում բնակավայրում հաստատվել է 106 մլն 501,99 հազար դրամ ընդհանուր ծրագրային արժեքով համաֆինանսավորման երեք ծրագիր՝ նախատեսված Մոնթե […]

̰
Թուրքիան և Ադրբեջանը կարող են սկսել մարտական ​​ինքնաթիռների համատեղ արտադրություն

17:48 18.12.2021

«Մարտական ​​ինքնաթիռների համատեղ արտադրության  համար մեր դռները բաց են այն երկրների առջև, որոնք ցանկանում են համագործակցել մեզ հետ։ Այդ հարցի շուրջ բանակցություններ են ընթանում այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ադրբեջանը, Պակիստանը, մենք առաջարկում ենք միավորել մեր ջանքերը»։ Այս մասին CNN Turk-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտպանական արդյունաբերության գլխավոր տնօրինության տնօրեն Իսմայիլ Դեմիրը։ […]

̰
Այսօր, մինչև 24․00-ն, վթարային ջրանջատում է Երևանի Արաբկիր վարչական շրջանում

17:41 18.12.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 18-ին ժամը 16:00-24:00 կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Կոմիտաս, Ադոնց, Ղափանցյան, Մամիկոնյանց, Արղության, Գրիբոյեդով, Վրացական, Վրացական 2-րդ և 4-րդ նրբանցքներ, Փափազյան, Քոչար, Արծրունի, Գյուլբենկյան, Ավետ Ավետիսյան, Կասյան փողոցներ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ […]

̰
Մեսսիի գոլը լավագույնն է ճանաչվել ՉԼ-ի խմբային փուլում

17:30 18.12.2021

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի գոլերի քվեարկության արդյունքները։ Առաջին տեղը զբաղեցրել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին, ով գրավել է «Մանչեսթեր Սիթիի» դարպասը (2-0): Երկրորդ տեղում «Լիվերպուլից» Տիագո Ալկանտարայի հեռահար հարվածն է «Պորտուի» դեմ խաղում (2-0): Երրորդը՝ «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու գնդակն է Կիևի «Դինամոյի» դարպասը (2-1): Փոխանցում է Armsport.am-ը։

̰
Երևանի հետ Անկարայի երկխոսությունը կհամակարգվի Բաքվի հետ․ Թուրքիայի փոխնախագահ

17:10 18.12.2021

«Թուրքիան հանդես է գալիս ոչ միայն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին, այլև ողջ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության օգտին։ Անկարայի դիրքորոշումն այս հարցում չափազանց անկեղծ է»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանում, փոխանցում է Anadolu-ն։ Փոխնախագահի խոսքով, թուրքական կողմը կշարունակի Երևանի հետ երկխոսությունը առավելագույն ուշադրությամբ և Ադրբեջանի հետ սերտ […]

̰
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար

21:00 17.12.2021

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Ապարանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում։ Տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Մարալիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները […]

̰
ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել Հյուսիսային 3 մարզերի աշխատախմբերի հանդիպումը

20:54 17.12.2021

2021թ․ դեկտեմբերի 16-17-ը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» ծրագրի (EU-GAIA) շրջանակներում տեղի է ունեցել Տավուշի, Շիրակի եւ Լոռու մարզերի 3 աշխատանքային խմբերի միջմարզային համատեղ երկօրյա աշխատաժողովը: Աշխատաժողովին մասնակցել են Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը և մարզպետարանի համապատասխան ոլորտների ներկայացուցիչներ: Տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը։ Հանդիպման նպատակն էր ներկայացնել, քննարկել և վավերացնել «AM Partners» ընկերության […]

̰
Որոտանի միջնակարգ դպրոցին միկրոավտոբուս է տրամադրվել՝ մանկավարժներին տեղափոխելու համար

20:50 17.12.2021

Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը Որոտանի միջնակարգ դպրոցի համար ձեռք է բերել «FOTON» մակնիշի նոր մարդատար միկրոավտոբուս, որն այսօր հանձնվել է կրթօջախի տնօրենին։ Տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը։ Տրանսպորտային փոխադրամիջոցով կապահովվի դպրոցում աշխատող դրսեկ մանկավարժների տեղափոխումը։

̰
Ուկրաինան ԱՄՆ-ից պահանջում է օգնությունն ավելացնել 1 միլիարդ դոլարով՝ Ռուսական ագրեսիան զսպելու համար

20:45 17.12.2021

Ռուսական ագրեսիան զսպելու համար Ուկրաինան ԱՄՆ-ից պահանջում է օգնությունը հասցնել 1 մլրդ դոլարի։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։ Նա ասել է, որ 2022 թվականի ԱՄՆ-ի բյուջեի նախագծով Ուկրաինային կտրամադրվի 756 միլիոն դոլարի օգնություն, որից 400 միլիոնը կծախսվի անվտանգության ապահովման համար։ Կուլեբան ասել է, որ Ուկրաինայի նպատակն է ԱՄՆ-ի […]

̰
Էրդողանը փոխել է ֆինանսների փոխնախարարներին՝ լիրայի արժեզրկման ֆոնին

20:40 17.12.2021

Թուրքական լիրայի շարունակական արժեզրկման ֆոնին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը պաշտոնանկ է արել երկրի ֆինանսների և գանձապետարանի երկու փոխնախարարներին: Գրում է  Ermenihaber․ am-ը։ Շաքիր Էրջան Գյուլի եւ Մեհմեթ Համդի Յըլդըրըմի փոխարեն ֆինանսների պաշտոնում նշանակվել են Մահմութ Գյուրքանն ու Յունուս Էլիթաշը։ Մինչդեռ դեկտեմբերի 2-ին ևս Էրդողանի հրամանով աշխատանքից ազատվել է ֆինանսների և գանձապետարանի նախարար Լյութֆի Էլվանը, որին […]

̰
Արցախի Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում 77 առանձնատան շինարարություն է ընթանում

20:25 17.12.2021

ԱՀ Ասկերանի շրջանում շարունակվում են պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչներին բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում իրականացվող մեծածավալ շինարարական աշխատանքները։ Տեղեկացնում է Արցախի քաղաքաշինության նախարարությունը։ Հովսեփավան համայնքի վարչական տարածքում այս պահին միանգամից 2 վայրում նոր թաղամասերի կառուցման շինարարական աշխատանքներ են կատարվում։ Թաղամասերից մեկը կունենա թվով 77 առանձատուն, որոնցից 22-ը երեք, իսկ 55-ը՝ չորս սենյականոց։ Այս պահին իրականացվում են […]

̰
Ախուրյանի Մոր և մանկան առողջության կենտրոնում ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Հենրիկ Ասատուրյանի եղբայրը

20:17 17.12.2021

ՀՕՄ-ի Ախուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոն» հիմնադրամում 14.12.2021թ-ին լույս աշխարհ է եկել Արցախյան քառասունչորս օրյա պատերազմում զոհված Հենրիկ Լևոնի Ասատուրյանի եղբայրը: Հայտնում են Ախուրյանի Մոր և մանկան առողջության կենտրոնից «Բուժհաստատության տնօրինությունը և ամբողջ անձնակազմը շնորհավորում են ծննդյան կապակցությամբ, ցանկանալով անամպ երկինք, առողջություն և անսահման ժպիտ»,- տեղեկացնում է Ախուրյանի Մոր և մանկան առողջության կենտրոնի ֆեյսբուքյան էջը […]

̰
Անկարան դիմել է Եվրամիությանը

20:08 17.12.2021

Եվրոպական համայնքի ընդլայնմանն առնչվող ընդհանուր հարցերի վերաբերյալ Եվրոպական միության խորհրդի որոշումները անտեսում են ԵՄ ռազմավարական տեսլականը և ընդունվում են զուտ «ԵՄ անդամ երկրների համերաշխության» սուբյեկտիվ սկզբունքի լույսի ներքո։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ, փոխանցում է Anadolu -ն։ Թուրքիայի ԱԳՆ-ն կարծում է, որ նման քայլերը չեն նպաստում Անկարայի և Բրյուսելի երկխոսությանը` դանդաղեցնելով երկկողմ […]

̰
Վահագն Գևորգյանը նշանակվել է ՀՀ ջրային կոմիտեի նախագահ

20:00 17.12.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վահագն Գևորգյանին ՀՀ ջրային կոմիտեի նախագահ նշանակելու մասին : «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Վահագն Գևորգյանին նշանակել ջրային կոմիտեի նախագահ»,- նշվում է վարչապետի որոշման մեջ:

̰
Հայաստանը կարևորում է Ռումինիայի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը` հիմնված փոխադարձ վստահության վրա․ ՀՀ ԱԳՆ

19:51 17.12.2021

  Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «1991թ. այս օրը՝ դեկտեմբերի 17-ին, Հայաստանն ու Ռումինիան հաստատել են դիվանագիտական հարաբերություններ: Ռումինիան Միավորված ազգերի կազմակերպությանն անդամակցած առաջին պետությունն էր, որ ճանաչեց ՀՀ անկախությունը, և մենք ջերմությամբ ենք հիշում այդ փաստը: Հայաստանը կարևորում է Ռումինիայի […]

̰
«Ներուժ» ծրագրի համատեղ իրականացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

19:43 17.12.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի միջև դեկտեմբերի 17-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել «Ներուժ» ծրագիրը համատեղ մշակելու և իրականացնելու համար: Հուշագրի նպատակն է Հայաստանի տնտեսության զարգացման գործում Սփյուռքի ներուժի ներգրավումը և հայրենադարձության խթանումը: Նախատեսվում է նաև համագործակցություն իրականացնել Հայաստանում նորարարական և տեխնոլոգիական ստարտափ էկոհամակարգի զարգացման ուղղությամբ: Հուշագիրը ստորագրել են ՀՀ բարձր […]

̰
Մեծ Բրիտանիայում մեկ օրում Omicron շտամի ավելի քան 4 հազար դեպք է հայտնաբերվել

21:59 16.12.2021

Մեծ Բրիտանիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի ռեկորդային՝ 78 հազար նոր դեպք։ Վարակվածներից ավելի քան 4 հազարի մոտ Omicron շտամ է հայտնաբերվել։ Այս ցուցանիշnերի ֆոնին` Ֆրանսիան սահմանափակումներ է մտցրել Մեծ Բրիտանիայից ուղևորների համար։ Ըստ նոր կանոնների՝ Ֆրանսիա կարող են մուտք գործել միայն դրա համար շատ լուրջ պատճառ ունեցող բրիտանացիները։ Հիշեցնենք՝ դեկտեմբերի 13-ին Բրիտանիայում արձանագրվել […]

̰
Հայտնի են Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները Ազգերի Լիգայում

21:55 16.12.2021

Հայտնի են Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները Ազգերի Լիգայում: Հայտնում է ՀՖՖ-ն։ Դեկտեմբերի 16-ին` շվեյցարական Նիոն քաղաքում, կայացավ Ազգերի Լիգայի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվեց B լիգայի առաջին խմբում, որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն Իռլանդիայի, Շոտլանդիայի, Ուկրաինայի հավաքականները:   Հանդիպումների կկայանան 2022 թ. հունիսին և սեպտեմբերին: Վերջնական խաղացանկը կհաստատվի դեկտեմբերի 17-ին:

̰
ԱՄՆ Պետդեպարտամենտը պնդում է, որ Ալ-Քաիդայի առաջնորդներն ապրում են Իրանում

21:51 16.12.2021

ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման մի շարք առաջնորդներ Թեհրանի իշխանությունների գիտությմաբ շարունակում են գտնվել Իրանում։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է  պաշտոնակատարը Պետքարտուղարության ահաբեկչության դեմ պայքարի համակարգողի պաշտոնակատար Ջոն Գոդֆրին. «Մենք խորապես մտահոգված ենք այն փաստով, որ Ալ-Քաիդայի առաջնորդները շարունակում են ապրել Թեհրանում և Թեհրանի շրջակայքում։ Եվ օգնելով նրանց շարունակել հանդես գալ […]

̰
Մադրիդի Ռեալը դադարեցրել է մարզումները

21:43 16.12.2021

Մադրիդի «Ռեալը» հետաձգել է մարզումները՝ կորոնավիրուսի լրացուցիչ թեստավորում անցկացնելու համար, Armsport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է AS-ը՝ հղում անելով Cope-ին։ Լուկա Մոդրիչի և Մարսելոյի դեպքերը անհանգստություն են առաջացրել թիմի բժիշկների և ղեկավար կազմի մոտ: Նախօրեին հաղորդվել էր, որ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի և թիմի պաշտպան Մարսելոյի կորոնավիրուսի թեստերը դրական են եղել։ Խաղացողները, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեն ինքնամեկուսացման […]

̰
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են օրենքների նախագծեր

21:35 16.12.2021

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ««Հարկային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է կարգավորել հարկային և մաքսային ծառայություններում պաշտոնի նշանակման հետ […]

̰
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետի պաշտոնում առաջադրում է փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը

21:27 16.12.2021

«Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց: Երևանի քաղաքապետի պաշտոնում Դաշինքն առաջադրում է գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանդես է եկել  հայտարարությամբ, որում ասված է՝ «Հաշվի առնելով, որ «Իմ քայլը» դաշինքը 2018 թվականի սեպտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում ձևավորել է քաղաքային իշխանություն՝ դրանից բխող միասնական քաղաքական և գործառնական […]

̰
Արմեն Գրիգորյանը ԱՄՆ այցի շրջանակներում հանդիպել է Ֆրենկ Փալոնի հետ

21:21 16.12.2021

Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցի շրջանակներում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի հետ։Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ «Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցի շրջանակներում հանդիպել եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փըլոնի հետ։ Բարձր եմ գնահատել Ներկայացուցիչների պալատում Հայկական հանձնախմբի և առանձնապես […]

̰
BACK_TO_TOP