20:49 01.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետական պահպանության ծառայության ներկայացուցիչներին տոնական օրվա կապակցությամբ և նշել, որ ՊՊԾ-ն մեր երկրի կարևոր ինստիտուտներից մեկն է: «Հայաստանի պարագայում դա հատկապես ընդգծվում է, որովհետև ցավոք մեր երկրում տեղի են ունեցել այնպիսի իրադարձություններ, ինչպիսին […]
20:40 01.07.2021
Goldmoney Asian Rapid մրցաշարի կիսաեզրափակչի առաջին խաղայաին օրը գրոսմայստեր Լևոն Արոնյանը մրցել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ։ Մեկ պարտիան ավարտել է ոչ-ոքի, մեկում՝ հաղթանակ տոնել, իսկ երկուսում պարտվել է: Հուլիսի 2-ին Արոնյանը և Կարլսենը ևս 4 պարտիա կխաղան։
20:22 01.07.2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՊՊԾ աշխատակիցներին մասնագիտական օրվա կապակցությամբ․ «Այսօր Պետական պահպանության ծառայության եւ նրա ստորաբաժանումների ղեկավարությունը կոմպետենտ է, իրավասու է կատարել իր առջեւ դրված խնդիրները: Մենք միասին պետք է ապահովենք Պետական պահպանության ծառայության ինստիտուցիոնալ զարգացումը: Այն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ մեր երկրի անվտանգության ապահովման կարևոր հենասյուներից մեկը»,- ֆեյսբուքյան […]
20:11 01.07.2021
Պաշտոնապես վերականգնվել է Ղազախստան – Հայաստան – Ղազախստան ուղիղ կանոնավոր ավիափոխադրումը։ Այսուհետ, ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել ՂՀ տարածք առանց հիմք ներկայացնելու։ Այս պահի դրությամբ, փաստացի դեռ գործում է միայն Ակտաու–Երևան–Ակտաու երթուղին։ Նախնական տվյալներով, Նուր–Սուլթան–Երևան–Նուր–Սուլթան երթուղին գործարկվելու է մոտ ժամանակներս, եթե լինեն անհրաժեշտ քանակությամբ ուղևորներ։ Կանոնավոր ավիափոխադրումները ժամանակավորապես դադարեցվել էին 2020 թ․ հունվարի 21-ից […]
19:51 01.07.2021
ՀՖՖ Մրցումների անցկացման և կազմակերպման բաժինը տեղեկացնում է, որ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի և ՀՀ Առաջին խմբի 2021/2022 մրցաշրջանին մասնակցության հավաստագիր են ներկայացրել «Ալաշկերտ», «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Նոա», «Սևան», «Վան», «Փյունիկ», «Ուրարտու», ԲԿՄԱ, «Նորավանք», «Լեռնային Արցախ», «Ալաշկերտ-2», «Արարատ-Արմենիա-2», «Փյունիկ ակադեմիա» և «Ուրարտու-2» ակումբները։ «Շիրակ» ՖԱ-ն, չնայած ՀՖՖ-ի կողմից Ազգային արտոնագիր ստանալուն, սահմանված ժամկետում՝ մինչև հունիսի 30-ը, […]
19:43 01.07.2021
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա նոր կամրջի շինարարության նախագծանախահաշվային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննության ամփոփ եզրակացությանը: Տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտը։ Ծրագիրը իրականացվում է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև 2012 թ. նոյեմբերի 23-ին ստորագրված «Հայաստանի հյուսիսային սահմանակետերի արդիականացման ծրագիր» վարկային […]
19:32 01.07.2021
Հունիսի լույս 30-ի գիշերը Ճամբարակի բաժնի համայնքային ոստիկանները շրջիկ ծառայություն կատարելիս Ճամբարակի Սեպտեմբերի 21-ի փողոցում նկատել են կասկածելի վարքով մի տղամարդու։ Անմիջապես մոտեցել ու տեսել են, որ ձեռքին պայթուցիչով նռնակ կա։ Վայրկյան չկորցնելով՝ տղամարդու ձեռքից խլել են նռնակը՝ կանխելով հնարավոր հետևանքները։ Տղամարդը բերման է ենթարկվել բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը՝ Ճամբարակի բնակիչ էր, 35 […]
19:12 01.07.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, USAID/Հայաստան առաքելության նորանշանակ տնօրեն Ջոն Ալլեոն, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական պատասխանատու Օլեգ Սոկոլան: Նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, կարևորելով […]
19:04 01.07.2021
Հուլիսի 1-ին՝ ժամը 17:47-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը։ […]
19:00 01.07.2021
Արցախի հարավային շրջաններում (Հադրութ, Վարանդա, Ջրական) այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն։ Տեղեկացնում է Արցախի ՆԳՆ պետական ծառայության տեղեկատվության բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ Նախնական տվյալներով՝ նրանք ռազմագործողությունների մասնակիցներ են։ Ինքնությունը կպարզվի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո։ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը Արցախի կորուսյալ տարածքներից տարհանվել է […]
18:57 01.07.2021
Հուլիսի 1-ից ամբողջ ԵՄ տարածքում և Շենգենյան տարածքում սկսել են գործել թվային COVID-վկայագրեր: Նրանց հիմնական նպատակն է թեթևացնել համավարակի պայմաններում ճանապարհորդությունները, հատկապես ամառային արձակուրդների այս սեզոնին: Jnews.ge-ի հաղորդմամբ՝ տեղեկատվությունը տարածել է Deutsche Welle գործակալությունը: Եվրոպական վկայագրերը կլինեն երեք տեսակի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումը հաստատող, բացասական թեստի պատասխանը կամ հիվանդությունից ապաքինումը հավաստող: Մարդիկ, որոնք վարակվել են կորոնավիրուսով, […]
18:48 01.07.2021
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Փարիզ կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Վրաստանի և Ֆրանսիայի նախագահները Ելիսեյան պալատում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունների ակտիվացման և զարգացման, տարածաշրջանում ընթացող զարգացումների, տարածաշրջանում ԵՄ դերի և Սևծովյան անվտանգության հարցերը: «Վրաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են […]
19:55 30.06.2021
Երեկ ուշ երեկոյան Վրաստան է ժամանել Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը։ Վրաստանի առաջին ալիքին տված հարցազրույցում նա նշել է, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենաակտիվ գործընկերն է: ՆԱՏՕ-Վրաստանին կապում է էական համագործակցությունը, այժմ գլխավորն այն է, որ առաջ շարժվեն այս համագործակցության առկա պարամետրերը, ես դա խորհուրդ եմ տալիս իմ իրավահաջորդին […]
19:45 30.06.2021
Թուրքիայում կալանավորված ադրբեջանցի խոշոր գործարար, միլիարդատեր Մուբարիզ Մանսիմով Գուրբանօղլուն ազատ է արձակվել: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը։ Ինչպես փոխանցում է Ermenihaber.am-ը, նա մեղադրվում էր Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական շարժման հետ կապեր ունենալու մեջ։ Գուրբանօղլուն դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման։ Գործարարի նկատմամբ սահմանվել է դատական վերահսկողություն։ «Forbes»-ը 2015-ին Գուրբաօղլուի կարողությունը գնահատել էր 1.3 մլրդ դոլար: […]
19:34 30.06.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մեր երկրում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններով Հայաստանը մտնում է նոր շրջափուլ, որում շատ կարևոր են միջազգային հանրության, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից հնչեցված բարձր գնահատականները ընտրությունների որակյալ անցկացման ու արձանագրված արդյունքների վերաբերյալ: Վարչապետի պաշտոնակատարը, մասնավորապես, կարևորել […]
19:23 30.06.2021
Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ, այսօր՝ հունիսի 30-ի ժամը 23:00-ից երկրում չի գործի երեկոյան ժամերին տեղաշարժի արգելքը: Հաղորդում է aliq.ge-ն։ Տեղաշարժի արգելքը Վրաստանում գործում էր նախորդ տարվա նոյեմբերից: Մասնագետների կարծիքով՝ այս արգելքը լավագույն գործիքներից մեկն էր կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար: Այժմ, չնայած համաճարակային իրավիճակը դեռ ամբողջությամբ չի կայունացել, այնուամենայնիվ, ելնելով զբոսաշրջային սեզոնից, կառավարությունը որոշում […]
19:00 30.06.2021
Գերմանիայում գործող «Կրոնական հարցերի թուրք-իսլամական միության» (DİTİB) նախկին ղեկավարներից Մուստաֆա Քեսքինին «թշնամանք և քինախնդրություն հրահրելու» մեղադրանք է առաջադրվել։ Գրում է Ermenihaber-ը։ Ավելի վաղ սոցցանցերում հրեաների և հայերի դեմ ուղղված վիրավորական գրառումներ կատարելու պատճառով թուրք գործչի դեմ հետաքննություն էր սկսվել։ Արդյունքում, 2021 թվականի փետրվարին DİTİB նախագահը հրաժարական էր տվել։ Գյոթինգենի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ տեղի […]
18:47 30.06.2021
Հուլիսի 1-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կգործարկվի հ.97 երթուղին. այսպիսով՝ ապահովվեց 100 նոր ավտոբուսներով 9 երթուղիների սպասարկումը:Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Վաղվանից՝ հուլիսի 1-ից, կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կսկսի իր աշխատանքը հ.97 երթուղին (այն կփոխարինի ավտոբուսային հ.37 երթուղուն): Նոր երթուղու սպասարկումը կիրականացվի 12 միավոր շարժակազմով, ժամը 7:30-ից մինչև 23:00-ն՝ հետևյալ ուղեգծով. ԷՐԵԲՈՒՆՈԻ ԶԱՆԳՎԱԾ […]
20:35 29.06.2021
Եվրոպական ավիաուղիների և օդանավակայանների ներկայացուցիչները գտնում են, որ «Քովիդ 19»-ի թվային վկայագրերի ընդունումը ճանապարհորդության ժամանակ քաոս կառաջացնի: Հաղորդում է 1tv.ge-ն։ Ինչպես նշել են Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններն ու օդանավակայանները ներկայացնող խմբերը, «Քովիդ 19»-ի թվային վկայագրերի ռազմավարությունը դեռ «մասնատված է», և եթե Եվրամիության անդամ երկրների միջև համակարգումը չբարելավվի, ճանապարհորդները ստիպված կլինեն երկար հերթերում կանգնել օդանավակայաններում: «Հավաստագրերի ստուգման […]
20:20 29.06.2021
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն վարչապետ, Շնորհավորում եմ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Ողջունում եմ այն փաստը, որ միջազգային դիտորդները, այդ թվում՝ մեր խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, այդ ընտրությունները գնահատեցին որպես մրցակցային […]
20:17 29.06.2021
Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ և տարանցիկ փոխադրումների համար միատեսակ անցաթղթի քվոտան ավելացել է 31 տոկոսով՝ 35.000-ից հասնելով՝ 46.000-ի, իսկ երրորդ երկրի անցաթղթի քվոտան 2.500-ից՝ 3.000-ի: Հունիսի 24-25-ին հանդիպում է տեղի ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային տրանսպորտի հարցերով խառը հանձնաժողովի անդամների միջև: Ադրբեջանական պատվիրակությունը գլխավորել է այդ երկրի տրանսպորտի, հաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների նախարարության ցամաքային փոխադրման […]
20:05 29.06.2021
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ հունիսի 29-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստ: Քննարկվել և հաստատվել են 2021 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն համաձայնություն տալու մասին և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին հարցերը: ԱԺ խորհուրդը որոշել […]
19:56 29.06.2021
Թուրքիայի Բիթլիս նահանգի Ադիլջևազ (պատմական Արծկե) շրջանում սկսվել են տեղի 3000 տարվա ամրոցի վերականգման աշխատանքները։ Ըստ թուրքական աղբյուրների՝ ամրոցը կառուցվել է ուրարտական ժամանակաշրջանում։ Գրում է Ermenihaber.am-ը։ Արծկեն պատմական քաղաք էր Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Բզնունիք գավառում, գտնվում էր Վանա լճի հյուսիսային ափին, Խլաթ և Արճեշ քաղաքների միջև։ Հիշատակվում է դեռևս 5-րդ դարից, զարգացում է ապրել […]
19:45 29.06.2021
Հունիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այցելել է «Էրեբունի» օդանավակայան, որտեղ ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության պետ, գնդապետ Գագիկ Ասլանյանն ու ռուսական ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովը ներկայացրել են ռազմաբազայում առկա ավիացիոն միջոցներն ու դրանց տեխնիկական բնութագրերը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական ինքնաթիռների հնարավորություններին ծանոթացել է օդաչուի խցիկում: Վաղարշակ Հարությունյանին ներկայացվել են նաև ռազմական ինքնաթիռների […]
19:37 29.06.2021
Ամիսներ առաջ ՀՀ ոստիկանությունը իր թողարկումներից մեկում ներկայացրել էր, թե Երևանի Մոլդովական փողոցի 36-ամյա մի բնակիչ ինչպես էր Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի մի ամառանոցից հեռուստացույց, կենցաղային իրեր ու գործիքներ գողացել։ Մարտի 17-ին ոստիկանության Նաիրիի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողները տեղեկություններ էին ստացել գողությունը կատարած անձի վերաբերյալ։ Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների փոխգործակցության արդյունքում կասկածյալը Երևանի […]
19:25 29.06.2021
Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի շրջանում իրականացված որոնումների արդյունքում այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն։ Տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։ Նախնական տվյալներով՝ նրանք ռազմագործողությունների մասնակիցներ են, իսկ ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Մատաղիսում որոնումներն արդյունք չեն տվել։ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 29-ը Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից հայտնաբերվել […]
19:13 29.06.2021
Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն անդրադարձել է կորոնավիրուսի բարձր ցուցանիշներին: Նրա խոսքերով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում Վրաստանում զբոսաշրջիկների մոտ կորոնավիրուսով վարակվելու ավելի քան 400 դեպք է գրանցվել: Հաղորդում է aliq.ge-ն։ Ըստ Գամկրելիձեի՝ զբոսաշրջիկների մի մասի մոտ կորոնավիրուս հաստատվել է երկիր մուտք գործելուց հետո: «Ես չեմ կարող ասել, թե արդյոք դեպքերի […]
19:00 29.06.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Հետընդունման համատեղ կոմիտեի հերթական՝ 7-րդ նիստը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։ Տեղեկացնում է Հայաստանի միգրացիոն ծառայությունը։ Նիստը համանախագահում էին ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը և Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի հարցերով գլխավոր տնօրինության անօրինական միգրացիայի և վերադարձի քաղաքականության բաժանմունքի ռեադմիսիայի բաժնի պետ Ռամոնա Թոդերը։ Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին Միգրացիոն ծառայության վերադարձի […]
18:53 29.06.2021
Դիարբեքիրցի լրագրող Հաքքը Բոլթանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուին վիրավորելու մեղադրանքով ազատազրկման է դատապարտվել։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Բոլթանը Էրդողանին և Դավութօղլուին մեղադրել էր 2016թ․ Ջիզրեյում և այլ քաղաքներում տեղի ունեցած անկարգությունների համար, որոնց ընթացքում սպանվել էր քրդական Azadiya Welat թերթի խմբագիր Ռոհաթ Աքթաշը։ Լրագրողը մասնավորապես հայտարարել էր, որ Էրդողանի և […]
18:41 29.06.2021
Հունիսի 29-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել Անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ: Միջոցառմանը ներկա են եղել պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ՊՆ և ԶՈւ ԳՇ բարձրաստիճան զինվորականներ, ազատամարտիկներին միավորող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհայտ կորածների հարազատներ ու մարտական ընկերներ: Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տեր Մովսես Վարդապետ Սարգսյանի գլխավորությամբ Անհայտ կորածներին նվիրված հուշարձանի մոտ կատարվել է […]