TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+19.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Արցախում տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի առաջին նիստը

18:28 29.06.2021

Տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը: Տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից։ Նախքան նիստի մեկնարկը, հանձնախումբը մեկ րոպե լռությամբ հարգել է Արցախյան գոյապայքարի ընթացքում նահատակված հերոսների հիշատակը: Հանձնաժողովը նոր կազմով ու աշխատանքային նոր ձևաչափով գործունեությունը սկսել է Արցախյան երրորդ […]

̰
Ժնևի միջազգային բանակցությունների 53-րդ փուլում քննարկվելու է Վրաստանի օկուպացված տարածքներում ձերբակալվածների ազատ արձակման հարցը

18:24 29.06.2021

Այսօր մեկնարկում է Ժնևի միջազգային բանակցությունների 53-րդ փուլը: Վրաստանի պատվիրակության խոսքերով՝ նրանց հիմնական խնդիրը լինելու է օկուպացված տարածքներում ձերբակալվածների ազատ արձակումը: Այս մասին հաղորդում է aliq.ge-ն։ Վրաստանյան կողմը չափազանց կարևոր է համարում, որ Ռուսաստանն իրականացնի 2008 թ. օգոստոսի 12-ին ԵՄ միջնորդությամբ կնքված հրադադարի պայմանագիրը և առաջընթաց գրանցելը Ժնևի միջազգային բանակցություններում օրակարգային առանցքային այն հարցերի շուրջ, […]

̰
Վրաստանը պատրաստվում է հուլիսից երկրում սկսել մասսայական պատվաստումների գործընթաց

19:58 28.06.2021

Տեղեկատվությունը, որ «Սինովակի» և «Սինոֆարմի» պատվաստանյութերը չեն կարող պաշտպանել քաղաքացիներին «Դելտա» շտամից, ամբողջական չէ,- այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն: Հաղորդում է 1tv.ge-ն։ Նրա խոսքերով՝ այս առումով գիտնականները որոշ հարցեր ունեն այլ պատվաստանյութերի վերաբերյալ: Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, համավարակը հաղթելու համար կարևոր է ոչ միայն պատվաստանյութը, այլև համավարակաբանների կողմից տրված կանոնակարգերի պատշաճ պահպանումը: […]

̰
«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են քողարկված թմրամիջոց ատամի մածուկի մեջ

19:47 28.06.2021

Սույն թվականի հունիսի 25-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ռենտգեն սարքով զննության են ենթարկել դատապարտյալ Գ. Մ.-ի անվամբ քաղաքացի Ս. Հ.-ի կողմից բերված հանձնուքը: Զննության արդյունքում հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 2,84 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման զանգված՝ քողարկված ատամի մածուկի մեջ: Փաստի առթիվ նախապատրաստվում […]

̰
8-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովը ներկայացված կլինի 1 կուսակցությամբ և 2 դաշինքով

19:40 28.06.2021

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում հրապարակվել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքների արձանագրությունը: Այսպիսով, ընտրողների ցուցակում ընդգրկված քաղաքացիների ընդհանուր թիվը 2 մլն 591 հազար 316 է, քվեարկությանը մասնակցել է 1 մլն 281 հազար 997-ը կամ 49.39 տոկոս: Անվավեր է ճանաչվել 4593 քվեաթերթիկ։

̰
Կորոնավիրուսի Delta շտամի պատճառով Ճապոնիայի իշխանությունները  խիստ սահմանափակումներ են նախատեսում որոշ երկրների պատվիրակությունների նկատմամբ

19:32 28.06.2021

Ճապոնիայի իշխանությունները նախատեսում են  Delta coronavirus շտամի պատճառով խիստ սահմանափակումներ մտցնել որոշ երկրների (Հնդկաստանի, Պակիստանի, Նեպալի, Շրի Լանկայի, Մալդիվներ, Աֆղանստանի)  պատվիրակությունների նկատմամբ: Ակնկալվում է, որ պահանջները ուժի մեջ կմտնեն հուլիսի 1-ից: Կսահմանվի եռօրյա  կարանտին: Նման իրավիճակում, երկիր ժամանելուն պես, իհարկե խիստ հսկողության պայմաններում, մարզիկները հնարավորության սահմանում կկարողանան  պարապել: Ճապոնիայի  ԱՕԿ-ի ղեկավար Յասուհիրո Յամաշիտան ենթադրում է, որ […]

̰
Իսլանդիան վերացնում է բոլոր Covid-սահմանափակումները

19:23 28.06.2021

Իսլանդիան վերացրել է բոլոր Covid-սահմանափակումները: Այսպիսով, Իսլանդիան դարձել է եվրոպական առաջին երկիրը, որն իր սահմաններում վերացրել է բոլոր Covid-սահմանափակումները: Հունիսի 26-ից երկիրը վերացրել է դիմակային ռեժիմը և սոցիալական հեռավորությունը, ինչպես նաև չեղարկել է հավաքների ազատության սահմանափակումը: Հուլիսի 1-ից Իսլանդիա մուտք գործող անձինք, որոնք եվրոպական կարգավորիչի կողմից հաստատված պատվաստանյութերով պատվաստվելու տեղեկանք կտրամադրեն, կազատվեն Covid-19-ի պարտադիր թեստավորումից: […]

̰
Վահան Քերոբյանը և Նարեկ Տերյանը մասնակցել են հայ-իրանական գործարար համաժողովին

19:14 28.06.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հունիսի 28-ին մասնակցել են Prom Expo և IPM ընկերությունների համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված հայ-իրանական գործարար համաժողովին։   Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԲՏԱ նախարարության ներկայացուցիչներ, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, հայկական և իրանական շուրջ 80 խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ։ Համաժողովին […]

̰
Ալավերդիում ինքնաձիգից կրակոցներ արձակած անձը բերման է ենթարկվել

19:07 28.06.2021

Հունիսի 22-ին՝ կեսգիշերն անց, Ալավերդի քաղաքում կրակոցներ էին հնչել։ Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում չէր ստացվել։ Քրեական հետախույզներն իրենք էին պարզել եղելությունն ու հայտնաբերել կասկածյալին։   Հունիսի 24-ին տեղեկություններ էին ստացվել, որ Ալավերդի քաղաքի 36-ամյա մի բնակիչ Ջրավազանի և Սայաթ-Նովայի փողոցների խաչմերուկում ինքնաձիգից կրակահերթ է արձակել։ Խուլիգանություն կատարելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով 36-ամյա […]

̰
Թուրքիան Bayraktar-ներ է վաճառում Ալբանիային

18:54 28.06.2021

Ալբանիան Թուրքիայից կգնի 8 մլն եվրո արժողությամբ թուրքական  Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) և հարվածային ԱԹՍ-ներ կգնի: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ հունիսի 23-ին Ալբանիայի խորհրդարանի կողմից հրապարակված փաստաթղթում նշվում է, որ ԱԹՍ-ների գնումն ուղղված է ազգային անվտանգության ապահովմանը: Ալբանիայի ներքին գործերի նախարար Բլեդար Չուչին հունիսի սկզբին հանդիպում էր ունեցել Baykar ընկերության ղեկավարության հետ, այցելել ԱԹՍ-ների գործարան: […]

̰
«Կրեդո Ֆինանս» ընկերության աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակում կատարած անձը, նախնական տվյալներով, հափշտակել է 2.730.990 ՀՀ դրամ և դիմել է փախուստի

18:48 28.06.2021

2021թ. հունիսի 28-ին՝ ժամը 11:02-ից մինչև 11:04-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը ավազակությամբ հափշտակելու նպատակով, մուտք է գործել Երևան քաղաքում գործող «Կրեդո Ֆինանս» ՈՒՎԿ ՓԲ ընկերության մասնաճյուղ և որպես զենք օգտագործվող, ատրճանակին նմանվող առարկայի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, հարձակվել ընկերության աշխատակիցներ վրա, պահանջել գումար, այնուհետև պահանջել է բացել չհրկիզվող […]

̰
Եվրամիության խորհուրդը Հայաստանի հետ կձևակերպի միասնական օդային տարածքի համաձայնագիր

18:26 28.06.2021

Եվրամիությունը Ուկրաինայի և Հայաստանի հետ կձևակերպի միասնական օդային տարածքի համաձայնագիր: Որոշումը կայացվել է Եվրամիության անդամ երկրների նախարարների կողմից հունիսի 28-ին: Եվրամիության խորհրդի մամուլի ծառայության հաղորդմամբ, Եվրամիությունը պատրաստ է ստորագրել ավիացիոն չորս կարևոր համաձայնագրեր և ամրապնդել քաղաքացիների ազատ տեղաշարժը: Բացի Ուկրաինայից և Հայաստանից, Եվրամիությունը համանման համաձայնագիր կստորագրի Կատարի և Թունիսի հետ: Համաձայնագրերը պաշտոնապես կստորագրվեն աշնանը, որից […]

̰
Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը Մոսկվայում հայտնաբերվել ու տեղափոխվել է Երևան

18:19 28.06.2021

Հունիսի 26-ին Մոսկվա-Երևան չվերթով ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողների ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվեց Շենգավիթում հաշվառված 35-ամյա մի տղամարդ, որը 2012 թվականի հուլիսից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։   Նա 2012 թվականի հունիսի 22-ին ապօրինի պահվող ատրճանակից կրակել էր մի տղամարդու ու փախել դեպքի վայրից, ապա լքել էր Հայաստանը։ […]

̰
Գյումրիում մեկնարկել է դեռահասների ներգավվածությունը տեխնոլոգիական ոլորտում ներառական ծրագիրը

19:58 26.06.2021

  Ներառականությունը տեխնոլոգիական ոլորտում կիրառելու, գործարկելու հմտություններն է  սովորեցնում Upshift Գյումրի ծրագիրը։ Այն առաջինն է  Շիրակի մարզում, որ հնարավորություն է տալու սովորել ու աշխատել ներառական տեխնոլոգիաների ստեղծման ուղղությամբ։ Իսկ ոլորտով հետաքրքրված հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն կտա գիտելիքներ ձեռք բերել և տարբեր ծրագրերում հանդիպած բոլոր տեսակի խնդիրները թույլ չտալ կրկնել՝ ապահովելով հասանելիությունը բոլորին։     Տեղեկատվական տեխնոլոգիաները շարունակում […]

̰
Վայոց Ձորի Արտաբույնք գյուղում այրվել է տան տանիքը

19:50 26.06.2021

Հունիսի 26-ին, ժամը 14։25-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաբույնք գյուղի Հոստուն թաղամասում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաբույնք գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:12-ին, մարվել՝ […]

̰
Գյուղատնտեսական հումքի մթերումների սուբսիդավորման ծրագրից օգտվողների շրջանակը ընդլայնվելու է

19:44 26.06.2021

ՀՀ կառավարությունը ընդունել է գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից օգտվողների շրջանակը ընդլայնելու մասին որոշում: Որոշման ընդունումը պայմանավորված է հանրապետությունում թարմ պտուղբանջարեղենի իրացման, այդ թվում՝ արտահանման համար, ինչպես նաև շինշիլայի մթերումներ (գնումներ) կատարելու նպատակով պետական օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ: Տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։  Ծրագիրը հնարավորություն կտա ձեռք բերելու պտուղբանջարեղենի պահածոների արտադրության […]

̰
«Երևան Ջէկ»-ի խոտածածկ տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

19:36 26.06.2021

Հունիսի 26-ին, ժամը 16։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցում՝ «Երևան Ջէկ»-ի տարածքում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է խոտածածկ տարածք (մոտ 10-12 հա): Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր […]

̰
Մեր նպատակն է ցանել վստահության սերմերը. Ավստրիայի ԱԳ նախարարը խոսեց հայ- ադրբեջանական հաշտեցման անհրաժեշտության մասին

19:30 26.06.2021

Հարավային Կովկասի տարածաշրջանն այս պահին հասարակությունների միջև վստահության մեծ կարիք ունի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Վրաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է  Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը:   Նա անդրադարձել է Երևանում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումներին ու դրանց ընթացքում […]

̰
Գերմանիայի հավաքականին թույլ չեն տվել մարզվել Ուեմբլիում՝ Անգլիայի հետ խաղից առաջ

19:23 26.06.2021

Գերմանական ֆուտբոլային միության ներկայացուցիչ Յենս Գրինտերը հայտնել է, որ Գերմանիայի հավաքականին թույլ չեն տվել մարզում անցկացնել «Ուեմբլի» մարզադաշտում՝ Անգլիայի հավաքականի հետ Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի խաղից առաջ: Հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը նախատեսել է վերջին մարզումն անցկացնել «Ուեմբլիում», սակայն ՈՒԵՖԱ-ն այն չեղարկել է՝ խոտածածկը չծանրաբեռնելու համար: «Մենք շատ կցանկանայինք մարզումը հենց այնտեղ անցկացնել: Ցավալի է, […]

̰
Վրաստանի խորհրդարան կներկայացվի համավարակի սահմանափակումների   կանոնները խախտելու համար տուգանված անձանց համաներման մասին նախագիծ

19:15 26.06.2021

Վրաստանի խորհրդարան կներկայացվեն օրենսդրական փոփոխություններ` կապված մեկուսացման, կարանտինի և շնչադիմակ կրելու կանոնները խախտելու համար տուգանված անձանց համաներման հետ: Հաղորդում է 1tv.ge-ն։ Նախագիծը նախաձեռնելու են հունիսի 28-ին՝ բյուրոյի նիստին: Օրինագիծը վերաբերելու է այն անձանց, որոնք վարչական կամ քրեական պատասխանատվության են ենթարկվել համաճարակով սահմանված կանոնները խախտելու համար: Օրինագծում բերված է տուգանված անձանց վերաբերյալ վիճակագրություն: Միևնույն ժամանակ, օրինագծում […]

̰
Չինական նավերը մտել են Ճապոնիայի ջրային տարածքներ

19:07 26.06.2021

Չինական չորս նավեր մտել են Ճապոնիայի ջրային տարածքներ Սենկակու կղզիների մոտակայքում և մի քանի ժամ մնացել այնտեղ, հայտնում է ճապոնական Kyodonews-ը:    Նրանք փորձել են  մոտենալ ճապոնական ձկնորսական նավերին: Ճապոնիայի ծովային անվտանգության ծառայությունը նշում է, որ չինական նավերը տարեսկզբից 26 անգամ այդ տարածք են մուտք գործել: Չինական նավերից մեկում անգամ զինատեսակ է նկատվել:   Սենկակու կղզիները […]

̰
Լիվերպուլը Մբապպեի տրանսֆերի վերաբերյալ դիմել է ՊՍԺ-ին

18:58 26.06.2021

«Լիվերպուլը» առաջարկով դիմել է ՊՍԺ-ին `հարձակվող Կիլիան Մբապպեի տրանսֆերի համար: Այս մասին հայտնում է Marca-ն: Անգլիական ակումբը փարիզցիներից հետաքրքրվել է, թե որքան գումար են պահանջում հարձակվողի տրանսֆերի համար: Մբապպեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ գործում է մինչեւ 2022 թվականի հունիս: Կողմերը դեռ համաձայնության չեն եկել պայմանագրի  երկարացման հարցում:

̰
Ավելի քան 50 չվերթ  չեղյալ է  հայտարարվել կամ հետաձգվել Մոսկվայի օդանավակայաններում

18:50 26.06.2021

    Ավելի քան 50 չվերթ չեղյալ է հայտարարվել կամ հետաձգվել Մոսկվայի օդանավակայաններում, գրում է Regnum-լրատվականը՝ վկայակոչելով «Yandex.Respisanie» ծառայության տվյալներին:   «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 30 չվերթ, իսկ ևս 7 չվերթ չեղյալ է հայտարարվել: «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 5 թռիչք, ևս 7-ը՝  չեղարկվել. «Շերեմետևո» օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 5  չվերթ, ևս 8-ը հետաձգվել է:   […]

̰
ԱՄՆ-ը կարող է չեղյալ հայտարարել Իրանի հոգևոր առաջնորդ Ալ Խամենեիի նկատմամբ պատժամիջոցները

18:40 26.06.2021

  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը քննարկում է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալ  Խամենեիի նկատմամբ կիրառած պատժամիջոցները վերացնելու հնարավորությունը՝ որպես իրանական միջուկային գործարքի վերաբերյալ համաձայնագրերի մաս: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է NBC հեռուստաալիքը ՝ վկայակոչելով Ամերիկայի նախագահին մոտ կանգնած աղբյուրներին, գրում է ՏԱՍՍ-ը   Ինչպես հայտնում է NBC- ն, Վիեննայում ԱՄՆ-ը Իրանի հետ համաձայնագրի […]

̰
ԵՄ-ն պետք է ստանձնի դերակատարություն Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության կառուցման հարցում. Լիտվայի ԱԳ նախարար

18:22 26.06.2021

Եվրամիությունն այն աշխարհաքաղաքական ուժն է, որը կարող է կարևոր առաքելություն ունենալ Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ ապահովելու կայունություն, ժողովրդավարություն և բարեփոխումներ, որոնք կօգնեն երկրներին՝ դեպի եվրոպական արժեքներ իրենց ձգտումներում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Վրաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը՝ ամփոփելով Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր […]

̰
Ինքնաթիռի ուռած սանդուղքը խնդիրներ է առաջացրել Չեխիայի ֆուտբոլի ազգային հավաքականի համար

18:15 26.06.2021

Չեխիայի ֆուտբոլի ազգային հավաքականը չի կարողացել ժամանակին թռչել Բուդապեշտ՝ Նիդեռլանդների ազգային հավաքականի հետ Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի խաղին: Այս մասին Twitter- ի իր էջում հայտնել է Չեխիայի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Ալեքս Կրալը:   Թռիչքը հետաձգվել է պատահականորեն ինքնաթիռի ուռած սանդուղքի պատճառով:   «Իմ թռիչքները եղել է, որ հետաձգվեն կորոնավիրուսի պատճառով, տարբեր  տեղափոխումների […]

̰
Ֆրանսիայում ձերբակալվել է վրաց-հայկական մաֆիայի 12 անդամ

18:07 26.06.2021

Ֆրանսիական ոստիկանությունը բերման է ենթարկել 12 մարդու՝ երկրում գործող վրաց-հայկական մաֆիայում ներգրաված լինելու կասկածանքով: Վրացական լրատվականների փոխանցմամբ այս մասին հայտնում է Le Figaro-ն՝ հղում կատարելով Նանսիի մասնագիտացված միջմարզային իրավաբանական վարչության դատախազությանը: Ձերբակալություններն իրականացվել են հունիսի 25-ի առավոտյան: Հաղորդվում է, որ ձերբակալվածների մեջ են եղել վրացի «օրենքով գող» և Ստրասբուրգում գործող հայկական կլանի առաջնորդ, ինչպես նաև […]

̰
Կոկորինը կարող է հեռանալ «Ֆիորենտինայից»

17:57 26.06.2021

  Իտալական «Ֆիորենտինայի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինը կարող է լքել  թիմը, գրում է «Sport-Express»- ը:   Մարզական պարբերականի տեղեկություններով ՝ 30-ամյա հարձակվողի համար պայքարում են մի քանի ակումբներ, հիմնականում  Ռուսաստանից և Մերձավոր Արևելքից:   Նշվում է նաև, որ «Ֆիորենտինայի»  ղեկավարությունը դեմ չէ ռուսաստանցու հեռանալուն,չնայած մինչ 2024 թվականը կնքված պայմանագրին:   Ձմռանից Կոկորինը խաղում էր իտալական ակումբում: […]

̰
«Երևան Ջէկ»-ի տարածքում հրդեհ է բռնկվել․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ

17:40 26.06.2021

Հունիսի 26-ին, ժամը 16։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցում՝ «Երևան Ջէկ»-ի տարածքում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է խոտածածկ տարածք (մոտ 3 հա): Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր […]

̰
Ռումինիայի ԱԳ նախարարն առաջնահերթ է համարել ԼՂ խնդրի հետևանքով գերեվարված անձանց ազատ արձակումը

17:35 26.06.2021

Հարավային Կովկասի տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի Եվրամիության համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Վրաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է  Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն:   Ամփոփելով Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգի, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ համատեղ Հարավային Կովկասի երեք երկրներ՝ Ադրբեջան, Հայաստան և Վրաստան […]

̰
BACK_TO_TOP