19:40 09.03.2021
«Covid-19 Հայաստան. միասին հաղթահարենք համավարակը» դրամահավաքի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամը հավաքագրել է ավելի քան 325 մլն դրամ: Նվիրատուների, ծախսման ուղղությունների մասին տեղեկությունները կառույցը մանրամասն ներկայացրել է կորոնավիրուսի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովին՝ ի պատասխան իրեն ուղղված հարցումների: Ստացվել են նաև ԿԳՄՍ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները և այլ պետական մարմինների պատասխանները, որոնք քննարկվել են […]
19:32 09.03.2021
5-րդ զորամիավորումում անցկացվող գերատեսչական ստուգումների շրջանակում զորամիավորման ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Ստուգվել են «տագնապ» ազդանշանի դեպքում զինծառայողների գործողությունները: Զորամիավորման վարչակազմը և ենթակա զորամասերը սահմանված ժամկետում կատարել են առաջադրված խնդիրները։
19:25 09.03.2021
Կողոպուտի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում ստացվեց մարտի 7-ի ցերեկը: Մազմանյան փողոցի 37-ամյա բնակչուհին հայտնում էր, որ մարտի 6-ին՝ երեկոյան ժամը 21-ի սահմաններում, մի անծանոթ տղամարդ հրել-կոտրել էր տան դուռը և փորձել հափշտակել ննջասենյակի սեղանին դրված նոութբուքը: Այդ պահին ինքը վրա էր հասել և նրա ձեռքից խլել նոութբուքը: Քաշքշոցի ընթացքում տղամարդն իր […]
19:17 09.03.2021
Գերմանիայի երկրպագուների անկախ համազգային միությունը (ProFans) Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիային (DFB) կոչ է արել հրաժարվել Կատարում կայանալիք 2022 թվականի աշխարհի գավաթից, ասված է միության կայքում հրապարակված հայտարարության մեջ: Ասոցիացիան մատնանշել է շինարարների համար «անմարդկային» պայմանների մասին հաղորդումները, որոնք աշխարհի առաջնության համար Էմիրություններում ենթակառուցվածքներ են կառուցում: ProFans-ի ներկայացուցիչների խոսքերով ՝ միգրանտներն աշխատում են խտրական ու […]
19:11 09.03.2021
Մարտի 8-ին և 9-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային […]
18:55 09.03.2021
«Պարի Սեն Ժերմենի» հարձակվողներ Նեյմարը և Մոյզե Քենը, ինչպես նաև պաշտպան Խուան Բեռնատը բաց կթողնեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոնայի» հետ պատասխան խաղը, հաղորդում է փարիզյան ֆուտբոլային ակումբի կայքը: Պատասխան հանդիպումը տեղի կունենա չորեքշաբթի օրը Փարիզում: Բարսելոնում կայացած առաջին խաղը ավարտվեց 1:4 հաշվով ՝ հօգուտ «Պարի Սեն Ժերմենի»: Փետրվարի 10-ին «Կան»-ի հետ Ֆրանսիայի […]
18:47 09.03.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռացնում է երկիրը Եվրոպայից` փոխելով երկրի քաղաքականությունը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախկին վարչապետ և արտգործնախարար, իսկ այժմ ընդդիմադիր «Ապագա» կուսակցության առաջնորդ Ահմեթ Դավութօղլուն հունական «Kathimerini» թերթի հետ զրույցում։ Հաղորդում է Ermenihaber-ը: «Ներկայիս դիրքորոշումը Թուրքիային հեռացնում է ժողովրդավարության և կառավարման եվրոպական մոդելից»,- նշել է Դավութօղլուն: Վերջինս, քննադատելով Թուրքիայում գործող նախագահական […]
18:41 09.03.2021
«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խումբն այսօր հերթական հանրահավաք է կազմակերպել: Բաղրամյան պողոտայում անցկացվող հանրահավաքի ժամանակ «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, հարթակից ելույթ ունենալով՝ քննադատական խոսքեր է հնչեցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, ԱԺ պատգամավորների հասցեին: Ապա կոչ է արել շրջափակել ԱԺ շենքը և շենք տանող բոլոր մուտքերը: Նրա կոչից […]
18:25 09.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ վաղը՝ մարտի 10-ին, ժամը 11:00-ին Ալավերդի խոշորացված համայնքի Հաղպատ բնակավայրում իրականացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով գործնական միջոցառում, որի ընթացքում գործարկվելու է շչակը: «Նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը: Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասվում է ՀՀ ԱԻՆ տարածած հաղորդագրության մեջ։
18:20 09.03.2021
Սոցփաթեթի շահառու աշխատողների սոցիալական կարիքների բավարարման, մոտիվացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է սոցփաթեթի ծառայությունների ավելացման նախագիծ: Ըստ այդմ՝ նախատեսվում է․ Սոցփաթեթի համար հատկացվող միջոցների օգտագործում նաև մարզա-առողջարարական, սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար։ Հնարավորություն` սոցփաթեթի համար հատկացվող միջոցներն օգտագործել նաև պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկի […]
18:05 09.03.2021
Երկրպագուները կարող են ներկա լինել ֆուտբոլի ազգային ընտրանու առաջիկա խաղերին, հայտնում է ՀՖՖ ֆեյսբուքյան էջը։ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մարտի 28-ին հյուրընկալվելու է Իսլանդիայի հավաքականը, իսկ մարտի 31-ին՝ ռումինացիների ընտրանին։ Սակայն ինչպես նշվում է ՀՖՖ-ի հայտարարության մեջ, COVID-19-ի սահմանափակումներից ելնելով՝ առայժմ հանդիպումներին կարող է ներկա գտնվել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տարողության 30%-ի չափով […]
19:59 08.03.2021
Վրաստանի ընդդիմությունը պահանջում է ազատ արձակել «Ազգային միացյալ շարժում» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Նիկա Մելիային և նշանակել արտահերթ ընտրություններ, եթե ոչ, ապա մարտի 20-ին բողոքի զանգվածային ակցիաներ կսկսեն։ Այս մասին լրագրողներին հայտնել է «Ազգային միացյալ շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկը՝ Խատիա Դեկանոիձեն: Հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Եթե «Վրացական երազանքը» չհամաձայնի արտահերթ ընտրություններ անցկացնել և ազատ չարձակի […]
19:52 08.03.2021
Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այս պահին Հանրապետության բոլոր շրջաններում տեղում է ձյուն: Առանձին հատվածներում (լեռնային գոտի) նկատվում է ցածր հորիզոնական տեսանելիություն: Մարտի 9-ի գիշերը և առավոտյան, եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված, Հանրապետության բարձրադիր հատվածներում սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն: Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Սիսիան-«Զանգեր» […]
19:44 08.03.2021
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․ «Մարտի 9-ի գիշերը և առավոտյան, եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված, հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն»:
19:42 08.03.2021
Մարտի 1-ից Վրաստանում մի շարք սահմանափակումներ վերացվեցին: Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ, երկրում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով սահմանված արգելքների մեղմացման հաջորդ փուլը մարտի 8-ից է իրականացվում։ Այսօրվանից Վրաստանում կսկսեն գործել լեռնային հանգստավայրերում առկա ճոպանուղիները, ռեստորաններն ու սննդի կետերը հաճախորդներին կկարողանան սպասարկել նաև փակ տարածքներում, բացի շաբաթ և կիրակի օրերից, խանութները, առևտրի կենտրոններն ու […]
19:22 08.03.2021
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության առաջնորդները կոչ են անում ամրապնդել կանանց առաջնորդությունը, ինչը մեծ կարևորություն ունի բարգավաճող և խաղաղ հասարակության կառուցման համար: ԵԱՀԿ-ն այս մասին հաղորդագրություն է տարածել Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: «Կանանց և աղջիկների տնտեսական իրավունքների և հնարավորությունների ընդլայնումն անհրաժեշտ է որոշումների կայացման գործընթացում նրանց նշանակալի և իրավահավասար մասնակցության համար, […]
19:15 08.03.2021
Ինդոնեզիայի Սումատրա կղզու ափերի մոտ այսօր 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը: Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 12:56-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բենկուլու նահանգից 158 կիլոմետր հարավ-արևմուտք: Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
19:07 08.03.2021
Միլանի «Ինտերը» հետաքրքրված է արգենտինացի հարձակվող Ադոլֆո Գայչի տրանսֆերով, հաղորդում է «ՌԻԱ Սպորտը»: Ըստ գործակալության աղբյուրի, իտալական ակումբը նախկինում ևս հետաքրքրված էր հարձակվողով, սակայն «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն որոշել էր հետաձգել Գայչի տեղափոխությունը: Միլանյան ակումբը մտադիր է հաջորդ ամառ ևս դիտարկել 22-ամյա արգենտինացու թեկնածությունը: «Ինտերի» մարզչական շտաբը կարծում է, որ այս […]
18:40 08.03.2021
Իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նորընտիր նախագահ Ժոան Լապորտան ամեն ինչ կանի, որպեսզի համոզի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին մնա ակումբում: Լապորտայի մեկնաբանությունը մեջբերել է իտալական Sky Sport սպորտային հեռուստաընկերության լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր Twitter-ում: Transfermarkt պորտալի համաձայն՝ Մեսսիի պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականի հունիսի 30-ին: «Ես կխոսեմ Լիոնել Մեսսիի հետ,- ասել է […]
18:27 08.03.2021
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ այսօր ոստիկանության և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության գեղեցիկ սեռի ներկայացուցիչները Կանանց միջազգային տոն օրվա առթիվ ստացել են նվերներ: Նախարար Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՆԳ նախարարության համակարգում ծառայող կանանց և աղջիկներին։ Ուղերձում ասվում է․ «Սիրելի՛ հայուհիներ, մայրեր և քույրեր, ՆԳ նախարարության համակարգում ծառայող կանայք ու աղջիկներ, […]
18:20 08.03.2021
«Լիվերպուլի» երկու երկրպագուներ դրամահավաք են նախաձեռնել «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապպեի տրանսֆերի համար, հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվականը՝ հղում անելով Talksport-ին։ Արշավի նպատակն է հավաքել 250 միլիոն ֆունտ ստեռլինգ: Մինչ օրս երկրպագուներին հաջողվել է հավաքել ավելի քան 1000 ֆունտ ստեռլինգ: «Քանի որ «Լիվերպուլը» բավարար միջոցներ չունի այդպիսի տրանսֆերի համար, մտածեցինք, որ կարող […]
18:05 08.03.2021
Նիդեռլանդներն Ադրբեջանում պահվող բոլոր հայերին համարում է ռազմագերիներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանում Նիդեռլանդների դեսպան Նիկո Սխերմերսը: «Ադրբեջանում պահվող բոլոր հայերը Նիդեռլանդների կողմից ճանաչվում են որպես պատերազմի գերիներ: Նիդեռլանդները շատ փոքր դերակատարում ունի ԼՂ հակամարտության լուծման գործում, և մենք մեր ջանքերը ներդրում ենք Բրյուսելի միջոցով կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով»,- ասել […]
19:31 07.03.2021
Հնագույն հռոմեական Պոմպեյ քաղաքի հնագետները հայտնաբերել են գրեթե ամբողջությամբ պահպանված կառք: Բրոնզով և թիթեղով զարդարված մեծ քառանիվ կառքը հնագետները հայտաբերել են քաղաքից հյուսիս գտնվող գյուղական բնակայրում պեղումների ժամանակ։ Այն համարվում է եզակի գտածո։ Սա հավանաբար եղել է ծիսական կառք, որը որոշ աղբյուրներում կոչվել է Pilentum։Կառքն օգտագործվել է շքերթների և հանդիսավոր երթերի ժամանակ: Հնագույն Պոմպեյ քաղաքը, […]
19:45 06.03.2021
Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 82 մարդ։Մահերի ընդհանուր թիվը հասել է 60 հազար 594-ի:Այս մասին տեղեկացրել է Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարին: Խոսնակը հավելել է, որ վարակված 1 մլն 681 հազար 682 քաղաքացիներից 1 մլն 435 հազար 357-ն առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: Ծայրահեղ վիճակում է 3784 մարդ, նրանք բուժում են […]
19:30 06.03.2021
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հետաքրքրված չէ Գարեթ Բեյլին վերադարձնելու տարբերակով: Defensa Central-ը վստահեցնում է, որ անկախ այն բանից, որ 31-ամյա հարձակվողը կավարտի մրցաշրջանը «Տոտենհեմում», Զիդանը չի ցանկանում նրան տեսնել «Ռեալի» կազմում: Բեյլը 2020/21 մրցաշրջանի համար է վարձավճարով խաղում է «Տոտենհեմում»: ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Բեյլը 10 հանդիպման է մասնակցել , որոնցում դարձել […]
19:20 06.03.2021
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարեց , որ շարունակում են առաջ տանել պայքարը՝ պահանջելով ՀՀ վարչապետի հրաժարականը: «Այս Հայրենիքը միայն մերը չէ, այն նաև ձերն է: Ուզում եք միանալ, միացեք, ուզում եք համագործակցել, ուրեմն համագործակցեք: Չեք ուզում համագործակցել, ուրեմն ստեղծեք ձեր կազմակերպությունները, որոշումներ ընդունեք: Ինչքան […]
19:11 06.03.2021
Կամչատկայում երկու մեծահասակ և մեկ երեխա ձնահյուսի տակ են մնացել։ Նրանցից մեկը մահացել է։ Հայտնել է Քննչական կոմիտեի տարածաշրջանային ղեկավարը: Ձնահյուսը տեղի է ունեցել ունեցել Ելիզովո քաղաքում՝ տեղական ժամանակով ժամը 18: 00-ին, թիվ 3 դպրոցից ոչ հեռու: «Ութ տարեկան մի աղջիկ և կին դուրս բերվեցին ձյան տակից: Մի քանի րոպե անց ձյան շերտի տակից Արտակարգ […]
19:02 06.03.2021
Մարտի 6-ին՝ ժամը 18։30-ի դրությամբ, բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ»-ը։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
18:50 06.03.2021
Տևական դադարից հետո Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը կրկին իր դռներն է բացել այցելուների առջև։ Տեղեկացնում է Լոռու մարզպետարանը: «Լոռին ժամանակների հանդիպման վայր» խորագրով ցուցադրության հանդիսավոր բացմանը ներկա են եղել մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ՝ Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, տարբեր բնագավառների ներկայացուցիչներ, մանկավարժներ, ուսանողներ, աշակերտներ, ինչպես […]
18:40 06.03.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առայժմ խորհուրդ չի տալիս օգտագործել, այսպես կոչված, «իմունային անձնագրերը»կորոնավիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ տվյալների հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը: Այս փուլում ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս ճանապարհորդների համար կիրառել «պատվաստումների վկայագրեր», քանի որ կան շատ մանրուքներ , որոնք պետք է հաշվի առնել ։ «Մենք նաև դեռ այն […]