TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+21.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Նախագահը «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հետ հանդիպում է խնդրել․Իշխան Սաղաթելյան

18:30 06.03.2021

  ՀՅԴ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի համակարգող Իշխան Սաղաթելյանը այսօր կայացած հերթական հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ շարժման ներկայացուցիչներին նախագահ Արմեն Սարգսյանը հրավիրել է հանդիպման: Նրա խոսքով՝ շատ հստակ Հանրապետության նախագահին ներկայացրել են իրենց պահանջը, ստացել են հավաստիացումներ, որ Գլխավոր շտաբի պետի ազատման պահանջով առաջարկություններով հարցը դիմվելու է Սահմանադրական դատարան: «Մենք մինչև այս պահը […]

̰
Իբրահիմովիչը կարող է վերադառնալ Շվեդիայի հավաքական

18:13 06.03.2021

Շվեդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Անդերսոնն ասել է, որ «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է վերադառնալ հավաքական: Ինչպես հաղորդում է ArmSport.am-ը ,Շվեդիայի հավաքականի մարզիչը հայտնել է, որ ավելի վաղ դիմել է Զլատանին, սակայն ֆուտբոլիստը հրաժարվել է: Մարզիչը նաև նշել է, որ դեռ ամեն ինչ ավարտված չէ: Իբրահիմովիչը ազգային թիմում կարիերան ավարտելու մասին հայտարարել էր […]

̰
Նոր Զելանդիայի ափերի մոտ 6,2 մագնիտուդով  երկրաշարժ է տեղի ունեցել

18:05 06.03.2021

6,2 մագնիտուդով  երկրաշարժը տեղի է ունեցել այսօր նորզելանդական Կերմադեկ արշիպելագի ափերի մոտ ։Հայտնում է  ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը ։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։Երկրաբանական ծառայությունը «կանաչ մակարդակ» է հայտարարել, որը ենթադրում է , որ զոհերի և տնտեսական վնասի  հավանականությունը փոքր է։ Այս շաբաթվա սկզբին տարածաշրջանում տեղի է ունեցել 4 հզոր երկրաշարժ, վերջինի  ուժգնությունը  եղել […]

̰
Ֆիզուլիի և Ջաբրայիլի դիրքային հատվածներից հայտնաբերվել է 2 զոհվածի աճյուն

17:53 06.03.2021

Արցախի փրկարարներն այսօր որոնողական աշխատանքներն իրականացրել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջեբրայիլ) շրջաններում:Հայտնաբերվել է ևս երկու աճյուն: Այս մասին հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Նախնական տվյալներով վերջիններս ռազմագործողությունների մասնակիցներ են: Նրանց ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Որոնումները կշարունակվեն երկուշաբթի՝ մարտի 8-ին: Զինադադարից հետո հայտնաբերված զինծառայողների և քաղաքացիական […]

̰
Վրաստանում երեք կարևոր օրենք հասանելի է նաև հայերենով

17:45 06.03.2021

«Վրաստանի օրենսդրության տեղեկատու» կայքում Վրաստանի երեք օրենք արդեն հասանելի է նաև հայերենով: Այս մասին նշված է Եվրոպայի խորհրդի գիտակցության բարձրացման՝ «I Choose Equality» արշավի ֆեյսբուքյան էջում:Հաղորդում է aliq.ge-ն։ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ հայերեն ու ադրբեջաներեն են թարգմանվել հետևյալ օրենքները՝ Վրաստանի Սահմանադրություն, Վրաստանի օրենք «{տրականության բոլոր ձևերի վերացման մասին», Վրաստանի օրենք «Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման կամ ընտանեկան […]

̰
Պոմպեյում վերականգնվել է ավելի քան երկու հազար տարվա յուրօրինակ որմնանկար

17:35 06.03.2021

Պոմպեյում հնագետները  լազերային տեխնոլոգիայով վերականգնել են մ.թ. 79 թվին Վեզուվի  ժայթքումից ավերված հին քաղաքի ամենագեղեցիկ որմնանկարը ։ Հայտնում է Daily Mail- ը: Կառույցի մնացորդները հայտնաբերվել են 1913-1914 թվականներին: Ինչպես ենթադրում են գիտնականները, տունը կառուցվել է  մ.թ.ա. II դարում, և այն ծառայել է որպես տեղական դատավորի և նրա ընտանիքի նստավայր: Հնագետների կողմից վերականգնված որմնանկարը զարդարել է […]

̰
Փորձագետը խորհուրդ է տալիս  COVID-19- ի դեմ  կրկնակի պատվաստել, եթե բավարար քանակության  հակամարմիններ չեն ձևավորվում

17:25 06.03.2021

Այն ռուսաստանցիները, որոնք  պատվաստվելուց կամ COVID-19-ով հիվանդանալուց հետո չունեն  բավարար քանակության  հակամարմիններ , պետք է լրացուցիչ պատվաստվեն վիրուսի դեմ: Միևնույն ժամանակ, տարբեր ռիսկի խմբերի հիվանդների վերապատվաստման չափորոշիչները դեռ որոշված ​​չեն,այս մասին այսօր  լրագրողներին ասել է  ՌԴ առողջապահության նախարարության «Բժշկական հետազոտությունների ազգային  կենտրոն»-ի տնօրենի պաշտոնակատար Դմիտրի Լիոզնովը: «Ենթադրվում է, որ մեկ կամ երկու տարվա ընթացքում մենք […]

̰
Հայաստանի ազգային  հավաքականը պարտություն կրեց Վրաստանի դեմ խաղում

20:58 05.03.2021

Թբիլիսիում  ավարտվեց  ֆուտզալի Եվրոպայի 2022 թ. առաջնության որակավորման խմբային փուլի երկրորդ խմբի երրորդ տուրի Վրաստան-Հայաստան հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականը  0-5 հաշվով պարտություն կրեց։ Այս արդյունքից հետո  մեր հավաքականը  շարունակում է մնալ վաստակած 1 միավորով և  եզրափակում է  առաջնության որակավորման խմբային փուլի երկրորդ խմբի  մրցաշարային աղյուսակը։ Վրաստանն ունի 4 միավոր ու երկրորդն է խմբում։

̰
Գերմանիան ԵՄ-ին կոչ է անում արագացնել Sputnik V պատվաստանյութի սերտիֆիկացումը

20:35 05.03.2021

Բավարիայի վարչապետ Մարկուս Զեդերը Եվրամիությանը կոչ է արել  չքաղաքականացնել  կորոնավիրուսի դեմ Sputnik V ռուսական պատվաստանյութի սերտիֆիկացման գործընթացը և կարճ ժամանակում  իրականացնել փորձաքննություն ։ Այս մասին  հաղորդում է  Ռիա Նովոստին։ «Հույս ունեմ , որ Sputnik V  պատվաստանյութի թույլտվության հարցում հաշվի կառնվեն միմիայն  գիտական փաստարկները»,- հայտարարել է նա։ Զեդերը  դիմել է նաև  դեղորայքի  եվրոպական գործակալությանը՝ խնդրանքով ՝ […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարն աշխատանքային շրջայցեր է կատարել ԶՈՒ ստորաբաժանումներ

20:25 05.03.2021

Մարտի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության և ենթակա վարչությունների ու բաժինների անձնակազմերի հետ։ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը պաշտպանության նախարարին ներկայացրել է ենթակա վարչությունների ու բաժինների ղեկավարներին։ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության ղեկավար կազմի հետ անցկացված խորհրդակցության ընթացքում պաշտպանության նախարարին ներկայացվել են  անձնակազմի աշխատանքային պայմանները, ընթացիկ խնդիրները, պլանային միջոցառումներն ու առաջիկա ծրագրերը։ Այնուհետև Վաղարշակ Հարությունյանը շրջայց է կատարել նաև ԶՈՒ գլխավոր շտաբի զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչությունում։ Վարչության պետ, գնդապետ Արա Պետրոսյանի հետ քննարկվել են զորքերի ծառայության հիմնական միջոցառումների պլանավորմանը, զորքերում ներքին, պահակային ու կայազորային ծառայություններին, ինչպես նաև զինվորական ծառայության անվտանգության կազմակերպչական ու մեթոդական ապահովմանը վերաբերող հարցեր։ Խորհրդակցության ավարտին Վաղարշակ Հարությունյանը տվել է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ։

̰
Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը անձնական օգտահաշիվ չունի որևէ սոցիալական ցանցում․ԶՈՒ ԳՇ

20:18 05.03.2021

Սոցիալական ցանցերում (Facebook, Twitter և այլն) ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի անունով հայտնվել են կեղծ էջեր։ Այս մասին Ֆեյսբուքյան  իր  էջում գրել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը: «Տեղեկացնում եմ, որ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն անձնական օգտահաշիվ չունի որևէ սոցիալական ցանցում և նրա անունից հանդես գալու նմանատիպ […]

̰
Ստեփանակերտի զարգացման ծրագրերի ծավալները նախապատերազմյան շրջանի համեմատ չեն նվազելու․Արցախի նախագահ

20:07 05.03.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 5-ին այցելել է Ստեփանակերտի քաղաքապետարան և հանդիպել աշխատակազմի պատասխանատուների հետ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։   Երկրի ղեկավարը նախ իր գոհունակությունն է հայտնել քաղաքապետ Դավիթ Սարգսյանին և աշխատակազմի մյուս պատասխանատուներին ինչպես պատերազմի օրերին, այնպես էլ դրանից հետո ցուցաբերած նվիրվածության և քաղաքացիական պատասխանատվության բարձր աստիճանի համար, ապա անդրադարձել […]

̰
Էրդողանը Անգելա Մերկելի հետ քննարկել է տարածաշրջանային և երկկողմ հարաբերությունների հարցեր

20:00 05.03.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 5-ին տեսակոնֆերանսի ռեժիմով զրուցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։   Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր։ Թուրքիայի նախագահը կարևորել է ԵՄ-ի ֆինանսական և տեխնիկական օգնությունը Սիրիա փախստականների կամավոր […]

̰
Արցախի նախագահը Ազիզ Թամոյանին հետմահու պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

19:47 05.03.2021

Մարտի 5-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է Եզդիների ազգային միության պատվիրակությանը՝ Միության նոր ղեկավար Խդր Հաջոյանի գլխավորությամբ:   Հանդիպմանը ներկայացվել է Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը Միության երջանկահիշատակ առաջնորդ, հայ ժողովրդի բարեկամ Ազիզ Թամոյանին հետմահու «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգևատրելու մասին: Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի եզդի համայնքին միշտ Արցախի կողքին լինելու համար և կարևորել […]

̰
Վերսկսվում են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման դրամաշնորհային ծրագրերը

19:42 05.03.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը վերսկսում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման ծրագրի շրջանակներում դրամաշնորհների տրամադրման գործընթացը։ Մինչև ս․թ․ մարտի 30-ն իրականացվելու են դրամաշնորհային մրցույթի հաղթող նախագծերի վերանայման, հաղթող կազմակերպությունների հետ դրամաշնորհային պայմանագրերի կնքման աշխատանքները: Արդեն իսկ կայացել է շահառուների ներկայացրած ծրագրերի վերանայման  հանձնաժողովի առաջին նիստը, և հանձնաժողովի դիտարկմանն են հանձնվել վերաձևակերպված հայտերը: Տեղեկացնենք, […]

̰
Sputnik V-ն դառնում է աշխարհում ամենատարածված երկրորդ պատվաստանյութը

19:37 05.03.2021

Ռուսաստանյան Sputnik V-ն կորոնավիրուսային պատվաստանյութերի շարքում բարձրացել է երկրորդ տեղ՝ առաջ անցնելով Pfizer-ից այն երկրների շարքում, որտեղ հաստատում է ստացել Pfizer պատվաստանյութը։ Այս մասին հաղորդում է պատվաստանյութի Twitter-ի պաշտոնական էջը: «Sputnik V-ն կարգավորող հաստատումների քանակով երկրորդ ամենատարածված կորոնավիրուսային պատվաստանյութն է: Շնորհակալություն վստահության համար»,- նշել են մասնագետները: AstraZeneca պատվաստանյութը ներկայումս հաստատված քանակով աշխարհում առաջին տեղում է, […]

̰
Թուրքիայում արտադրվել է առաջին բեռնատար ԱԹՍ-ն

19:59 04.03.2021

Թուրքիայում արտադրվել է Albatros անվամբ առաջին բեռնատար ԱԹՍ-ն։ Այն շահագործելու են  Թուրքիայի զինված ուժերը։ ԱԹՍ-ն արտադրվել է թուրքական ASELSAN, ALTINAY և DASAL ռազմարդյունաբերական ընկերությունների համագործակցության արդյունքում։ Հաղորդում է Ermenihaber-ը: ԱԹՍ-ի առավելագույն բեռնատարողությունը 50 կգ է, իսկ թռիչքի բարձրությունը՝ բեռնված վիճակում 3000 մետր։ ԱԹՍ-ն կարող է զարգացնել առավելագույնը 90 կմ/ժ արագություն, իսկ օդում կարող է մնալ […]

̰
Զինված ուժերի Գլխավոր շտաբում պլանների ճշգրտման աշխատանքներ են իրականացվում

19:51 04.03.2021

Մարտի 3-5-ը ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբում իրականացվում են զինված ուժերի և զորամիավորումների մարտական պատրաստականության ու կիրառման պլանների ճշգրտման աշխատանքներ, որոնցում ընդգրկված են ԶՈւ Գլխավոր շտաբի և զորամիավորումների պաշտոնատար անձինք, այդ թվում՝ զորամիավորումների հրամանատարները։ Իրականացվող աշխատանքներն ուղղված են պետության ռազմական անվտանգության ապահովմանը, սահմանների պահպանության ամրապնդմանը, զորքերի կիրառման հնարավոր տարբերակների քննարկմանն ու զինված ուժերի բարեփոխումների հետագա ընթացքի […]

̰
Արցախի նախագահի աշխատակազմը խորհրդի նիստում քննարկել է պատերազմի հետևանքով առաջ եկած իրավական հիմնախնդիրները

19:47 04.03.2021

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ մարտի 4-ին հրավիրվել է պատերազմական գործողություններով պայմանավորված իրավական հիմնախնդիրների լուծման աշխատանքների համակարգման խորհրդի նիստ։ Նիստի օրակարգում ընդգրկված էին մի շարք հարցեր, որոնք առնչվում են պատերազմով պայմանավորված տարբեր իրավական հիմնախնդիրների՝ ներառյալ մարտական գործողություններին մասնակցած անձանց կարգավիճակի տրամադրմանը, տեղահանված անձանց աշխատանքային ստաժի ու այլ փաստաթղթերի վերականգնմանը, Արցախի Հանրապետության բռնազավթված […]

̰
Տիգրան Ավինյանը հանդիպել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենի հետ

19:30 04.03.2021

Մարտի 4-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀԲ-ի Երևանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն: Փոխվարչապետը ողջունել է հյուրին՝ արտահայտելով իր գոհունակությունը ՀԲ-ի հետ ընթացող համագործակցության կապակցությամբ, ինչպես նաև ընդգծելով, որ ՀԲ-ն Հայաստանի կարևոր գործընկերներից է, որի հետ համատեղ աշխատանքն առանձնանում է […]

̰
Նոր ուսումնական տարվանից Արցախում անվճար բուհական կրթական համակարգից կարող են օգտվել նաև ՀՀ քաղաքացիները. Արայիկ Հարությունյան

19:22 04.03.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 4-ին ընդունել է ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանին, արցախյան բուհերի ղեկավարներին և կրթության ոլորտի որոշ այլ պատասխանատուների: Քննարկվել են արցախյան բուհերի միջազգային հավատարմագրմանը, 2021-2022 ուսումնական տարվա կրթական գործընթացի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Հարությունյանը հայտարարել է, որ նախատեսվում է նոր ուսումնական տարվանից բուհական կրթությունն Արցախում դարձնել անվճար նաև Հայաստանի […]

̰
Կարասինը խոսել է Վրաստանի հետ ուղիղ ավիաչվերթների վերականգնման հարցի մասին

19:12 04.03.2021

ՌԴ Դաշնության խորհրդի անդամ Գրիգորի Կարասինը «ՏԱՍՍ» գործակալությանը տված հարցազրույցում  խոսել է Վրաստանի հետ ուղիղ ավիաչվերթների վերականգնման հարցի մասին՝ նշելով, որ հարցը մնում է չլուծված՝ այդ թվում նաև համաճարակային իրավիճակից ելնելով: «Որպեսզի ավիահաղորդակցության հարցը տեղից շարժվի, անհրաժեշտ է, որ կորոնավիրուսից ազատվենք, հակառակ դեպքում այս ամենը տեսական բնույթ է կրում»,- հայտարարել է Կարասինը: Կարասինը նաև խոսել […]

̰
Կապսի ջրամբարի կառուցման ծրագիրը Սուրեն Պապիկյանը քննարկել է KfW բանկի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի հետ

18:55 04.03.2021

Նախարար Սուրեն Պապիկյանն այսօր տեսակապով հանդիպում է ունեցել Գերմանական զարգացման բանկի (KfW) Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի հետ: Զրուցակիցները քննարկել են գերմանական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Կապսի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագրի ընթացքը: Ծրագրի շրջանակում ներկայումս աշխատանքներ են տարվում նախագծի տեխնիկական փորձաքննության և մրցութային գործընթացների վերջնականացման ուղղությամբ։ «Կապսի ջրամբարի կառուցումը ՀՀ կառավարության ուշադրության […]

̰
Անկարայում հետաքննություն է սկսվել ԱՄՆ-ում հակաէրդողանական բնույթի պաստառների առթիվ

18:42 04.03.2021

Անկարայի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում տեղադրված գովազդային վահանակի վրա տեղ գտած «Կանգնեցրեք Էրդողանին» (Stop Erdoğan!) գրառման առթիվ։ Այս մասին գրում է Ermenihaber-ը: Դատախազության կողմից տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի որոշ փողոցներում տեղադրված գովազդային վահանակների վրա տեղ գտած «Stop tripled femicide in Erdogan’s Turkey  5,000 Women […]

̰
Էրդողան-Մակրոն հանդիպումից հետո Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է՝ «Այլևս վիրավորանքներ չկան»

19:53 03.03.2021

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ լե Դրիանը հայտարարել է, որ Թուրքիայի հռետորաբանությունն արդեն շատ ավելի վստահություն ներշնչող է, սակայն մինչև որոշակի հստակ քայլեր չարվեն, երկկողմ հարաբերությունները կշարունակեն խոցելի մնալ։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ ՆԱՏՕ-ի անդամներ Ֆրանսիան և Թուրքիան Սիրիայի, Լիբիայի և Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանի շուրջ ծագած տարաձայնությունների պատճառով վերջին շրջանում պարբերաբար խնդիրներ են ունեցել։ Սակայն փետրվարին կողմերը հայտարարեցին […]

̰
Հայ-ադրբեջանական սահմանին միջադեպեր չեն արձանագրվել

19:36 03.03.2021

Մարտի 2-ին և 3-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ […]

̰
Ներմուծման դիվերսիֆիկացիոն ուղեցույցները օգնելու են գործարարներին նոր շուկաներ գտնել

19:22 03.03.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Գործարարության աջակցման գրասենյակի համագործակցությամբ մշակվել են ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ հինգ ապրանքախմբի համար՝ պլաստիկ ապրանքներ, հագուստ և տեքստիլ, կենցաղային տեխնիկա, ցիտրուսային մրգեր, լվացող միջոցներ։ Ուղեցույցներում ներառված է անհրաժեշտ տեղեկատվություն ներմուծման գործընթացի կազմակերպման համար, մասնավորապես՝ ապրանքախմբերի մատակարարների կոնտակտները տարբեր երկրներից: Մանրամասն նկարագրված են նաև հիմնական պահանջները, քայլերի հերթականությամբ ներկայացված են ներմուծման ընթացակարգերը, արտաքին […]

̰
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի հետ

19:15 03.03.2021

Մարտի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի հետ: Ի շարունակումն նախկին հեռախոսազրույցի` ԱԳ նախարարները հանգամանալից քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Ընդգծվել է փոխադարձ պատրաստակամությունը շարունակական քայլեր ձեռնարկել հայ-իտալական քաղաքական երկխոսությունն առավել ամրապնդելու և հարստացնելու ուղղությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության […]

̰
Ես չեմ լսել որևիցե իրավաբանի, որը պնդի՝ ԳՇ պետի հեռացման հրամանագիրը համապատասխանում է Սահմանադրությանը․ Վ․ Մանուկյան

19:07 03.03.2021

Բաղրամյան պողոտայի մի հատվածն արդեն մի քանի օր է՝ փակ է. «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի մի շարք ներկայացուցիչներ անցած գիշերը ևս անցկացրել են այնտեղ տեղադրված վրաններում: Այսօր շարժման անդամները հերթական հանրահավաքն են անցկացրել, որի մեկնարկից առաջ Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագրի շուրջ ստեղծված իրավիճակի նկատմամբ իրենց դիրքորոշումը:  

̰
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հայտարարությունը ստացված ահազանգերի մասին

18:47 03.03.2021

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգեր առ այն, որ ՀՀ Ազգային ժողովի պատուհաններից բացահայտ երևում են դիպուկահարներ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հավաքի ուղղությամբ: Արձանագրվել են նաև նման հրապարակային անհանգստություններ: Պաշտպանի աշխատակազմը դիտարկում է իրականացնում լրատվամիջոցներով և հավաքի վայրում, որտեղ առկա են նաև երեխաներ ու տարեցներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմը։ «ՀՀ […]

̰
BACK_TO_TOP