TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+18.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը Վրաստան կատարած այցի ընթացքում ծանոթացել է քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների վրացական հաջողված փորձին

19:51 23.02.2023

  Փետրվարի 22-ին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանն աշխատանքային այցով գտնվում էր Վրաստանում։ Դավիթ Համբարյանին ընդունել են Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Գիորգի Բուտխուզին և Վրաստանի ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալության տնօրեն Բեսիկ Թեֆնաձեն։ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դ․Համբարյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Ա․Թևոսյանը ծանոթացել են Վրաստանի […]

̰
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին

19:40 23.02.2023

Փետրվարի 23-ին Դամասկոսում Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադն ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին: Զրուցակիցները քննարկել են Սիրիայի՝ աղետից տուժած շրջաններում ստեղծված իրավիճակն ու առկա խնդիրները հաղթահարելուն ուղղված աշխատանքները: Հանդիպման օրակարգում էին նաև հայ-սիրիական երկկողմ հարաբերությունների հարցեր: Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում փոխգործակցությանը: Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող […]

̰
Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ և ԱՀ նախկին արտգործնախարարներին

19:35 23.02.2023

Փետրվարի 22-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախկին նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Արա Այվազյանի և ԱՀ ԱԳ նախկին նախարարներ Արման Մելիքյանի և Կարեն Միրզոյանի հետ: Տեղեկացնում են ԱՀ ԱԳ նախարարությունից։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման արդյունքում ստեղծված իրավիճակին, դրա հաղթահարմանն ուղղված հնարավոր քայլերին, […]

̰
Վրաստանի վարչապետը մեկնել է Թուրքիա

19:17 23.02.2023

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատվիրակության հետ մեկնել է Թուրքիա, aliq.ge-ի փոխանցմամբ՝  հայտնում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը: Նշվում է, որ այցի շրջանակներում նախատեսված է Ղարիբաշվիլիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ առ դեմ հանդիպումը։ Ըստ տեղեկության՝ Ղարիբաշվիլին կայցելի նաև երկրաշարժից տուժած Հաթայ նահանգի Անթաքիա քաղաք, որտեղ Վրաստանի ներքին գործերի նախարարարության փրկարարական խմբերը տարբեր երկրների […]

̰
G7-ի երկները նախատեսում են 39 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային

19:09 23.02.2023

Մեծ Յոթնյակի (G7) երկրները 2023 թվականին մտադիր են Ուկրաինային հատկացնել առնվազն 39 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն։ Այս մասին, ըստ Reuters-ի, Բանգալորում հայտարարել է Ճապոնիայի ֆինանսների նախարար Շունիչի Սուզուկին։ Բանգալորում կայացել է G7 երկրների ֆինանսական գերատեսչությունների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումը, իսկ ուրբաթ օրը նմանատիպ հանդիպում տեղի կունենա G20 ձևաչափով։  

̰
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի համահիմնադիր Ֆրանսուա Ալֆոնսն անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգային իրավիճակին

18:53 23.02.2023

Փետրվարի 23-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի համահիմնադիր Ֆրանսուա Ալֆոնսիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգային իրավիճակին, ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությանը, ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությանը և հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Նախարարի […]

̰
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում նշվել է hայրենիքի պաշտպանի օրը

18:46 23.02.2023

Փետրվարի 23-ին Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում նշվել է hայրենիքի պաշտպանի օրը։ Միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, զինվորականներ, հյուրեր: Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի շնորհավորական ուղերձն ընթերցել ու ողջույնի խոսքն է փոխանցել մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների […]

̰
Արգենտինայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

18:38 23.02.2023

Արգենտինայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ըստ հաղորդագրության՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մոտ 4 հազար բնակչությամբ Սան Անտոնիո դե լոս Կոբրես քաղաքից 66 կմ դեպի արրևմուտք, որը գտնվում է Սալտա նահանգում։ Օջախը գտնվում էր 202 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
Բեռնատարների տարանցումից Վրաստանի եկամուտը կրկնապատկվել է

20:00 22.02.2023

Վրաստանի միացյալ բյուջեի եկամուտների համաձայն, 2023 թվականի հունվարին տրանսպորտային միջանցքով բեռնափոխադրումներից Վրաստանի ստացած եկամուտն աճել է։ Հաղորդում է aliq.ge-ն։ Ըստ տվյալների՝ հունվարին բեռնատարների տարանցումից ստացվել է 12 մլն 041 հազար 350 լարի, իսկ 2022 թվականի հունվարին այս ցուցանիշը կազմել է 5 մլն 348 հազար 454 լարի։ Ստացվում է, որ ճանապարհօգտագործման վճարներից ստացված եկամուտները տարեկան կրկնապատկվել […]

̰
SHANTNEWS

19:59 22.02.2023

̰
Արդարադատության միջազգային դատարանն իր որոշմամբ պարտավորեցրեց Ադրբեջանին ապահովել տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով․ Մարուքյան

19:55 22.02.2023

Արդարադատության միջազգային դատարանն իր որոշմամբ պարտավորեցրեց Ադրբեջանին իր ստանձնած պարտականություններով ապահովել տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

̰
ԼՂ-ի անօրինական շրջափակումը հակասում է բոլոր այն սկզբունքներին և արժեքներին, որոնց համար պայքարում է Եվրոպայի խորհուրդը․ դեսպան Արման Խաչատրյան

19:53 22.02.2023

Այսօր Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հանդիպմանը դեսպան Արման Խաչատրյանը կրկին բարձրացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման խնդիրը: Ելույթում նշվել է. 🔹Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումը Լեռնային Ղարաբաղում հանգեցրել է հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամի։ 🔹Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի անօրինական շրջափակումը հակասում է բոլոր այն սկզբունքներին և արժեքներին, որոնց համար պայքարում է Եվրոպայի խորհուրդը։ 🔹Շրջափակման […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում հաստատված սիրիահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների

19:39 22.02.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում հաստատված սիրիահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների, որոնց հետ քննարկվել են վերջերս Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները և առաջացած դժվարությունների հաղթահարման ուղիները, ինչպես նաև համայնքին հուզող մի շարք խնդիրներ: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը, դեսպանության սիրիահայ համայնքի հանձնաժողովի ատենապետ, բժիշկ […]

̰
Զինծառայող Հ․Պ․-ին կյանքից զրկելու դեպքի քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ևս մեկ անձ․ ՀՀ ՔԿ

19:30 22.02.2023

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում շարունակվող քննությամբ պարզվում են 2023թ. փետրվարի 19-ին մարտական դիրքում զինծառայող Հ․Պ -ի մահվան դեպքի հանգամանքները։ Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Քրեական վարույթի շրջանակներում փետրվարի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2֊րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերի, 519-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 524-րդ հոդվածի 2-րդ մասի […]

̰
Սյունիքի մարզպետը և ՀԲ-ի ներկայացուցիչները քննարկել են պատերազմի հետևանքների ազդեցությունը մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա

19:24 22.02.2023

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը փետրվարի 21-ին Գորիսում ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, մարզպետարանի ղեկավար կազմի անդամներ։ Տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից։ Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Նադիա Պիֆարետտին, խորհրդատու Ագոն Մալիքին և գործառնությունների խորհրդատու Վահան Դանիելյանը մարզպետի հետ քննարկել են 2020-ի պատերազմից հետո առաջ եկած հանգամանքների ազդեցությունը Սյունիքի […]

̰
Նոր պայմանագրով ու նոր գնով․ Գյումրիում կշարունակվի թափառող շների ստերջացման ծրագիրը

19:16 22.02.2023

Թափառող շների ստերջացման ծրագիրը Գյումրիում կշարունակվի։ Այն մնում է վնասազերծման, շների հարձակումներից պաշտպանվելու թեև անարդյունավետ, բայց միակ տարբերակը։ Դրա համար քաղաքապետարանը նորից գումարներ է հատկացրել, նորից մրցույթ հայտարարել և պայմանագիր կնքել այն ընկերության հետ, որը պարտավորվում է թափառող կենդանիներին այդ տարբերակով անվնաս դարձնել։ Խոսքը «My vet» անասնաբուժական կլինիկայի մասին է, որը երեք տարի առաջ ստերջացման առաջին […]

̰
Հաագայի միջազգային դատարանը հրապարակում է Հայաստանի և Ադրբեջանի պահանջների վերաբերյալ որոշումը

18:59 22.02.2023

Արդարադատության միջազգային դատարանը հրապարակում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու  Հայաստանի պահանջի մասին որոշումը: Ավելի ուշ դատարանը կհրապարակի նաև Ադրբեջանի կողմից ներկայացված՝ Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու վերաբերյալ պահանջի մասին որոշումը: Հիշեցնենք, որ Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանից պահանջել է կիրառել հետևյալ ժամանակավոր միջոցները՝ Ադրբեջանը պետք է դադարեցնի այսպես կոչված «բողոքի ակցիաների» կազմակերպումը և […]

̰
Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի նիստում քննարկվել են երկրաշարժադիմացկուն շինարարության խնդիրները

18:57 22.02.2023

Քաղաքաշինության կոմիտեում փետրվարի 20-ին ընդլայնված կազմով տեղի է ունեցել կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը: Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի օրակարգային հիմնահարցեր:   Խորհրդի անդամներից բացի նիստին մասնակցել են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորը, Հայաստանի ճարտարապետների պալատի, Հայաստանի շինարարների միության ղեկավար կազմը, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահն ու համահիմնադիրները, ինչպես նաև քաղաքաշինական գործունեություն ծավալող […]

̰
Վաղաշենում, Զոլաքարում, Վարդենիկում ուժեղ քամու պատճառով հոսանքազրկվել են․ նշված բնակավայրերի դպրոցներում դասերը դադարեցվել են

18:51 22.02.2023

Փետրվարի լույս 22-ի ողջ գիշերը գրանցված ուժեղ քամիների հետևանքով հոսանքազրկվել են Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն, Զոլաքար, Վարդենիկ բնակավայրերը։ Տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանում։ Ջեռուցման բացակայությամբ պայմանավորված կասեցվել է նշված բնակավայրերի դպրոցների դասապրոցեսը։ Բաց թողնված դասերը կլրացվեն շաբաթ օրը՝ փետրվարի 25-ին։

̰
Ծավ գյուղի անտառում այրվել է մոտ 4 հա բուսածածկույթ

18:38 22.02.2023

Փետրվարի 22-ին, ժամը 13:55-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծավ գյուղի վերջնամասում գտնվող անտառից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մոտ 4 հա բուսածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։30-ին, մարվել՝ 17։48-ին: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են […]

̰
SHANTNEWS

19:59 21.02.2023

̰
Հայաստանի նկարիչների միությունում բացվել է «Վարկանիշային-23» խորագրով ցուցահանդեսը

19:46 21.02.2023

Հայաստանի նկարիչների միությունում այսօր բացվել է «Վարկանիշային-23» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը ներկայացնում է այն արվեստագետների աշխատանքները, որոնք ցանկանում են ընդգրկվել միության շարքերում: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Շնորհավորելով ցուցադրության բոլոր մասնակիցներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է ներկայացված բոլոր աշխատանքները և ցուցադրության շրջանակում դրանք դիտելու հնարավորությունը: «Մշակույթը […]

̰
«ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի ծրագրով Գյումրիում 8 բնակարան է գնվել ու հատկացվել տնակներում բնակվող ընտանիքներին

19:40 21.02.2023

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Հրաչ Հակոբյանին և հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանը, անշարժ գույքի կառավարման բաժնի պետ ժ/պ Գևորգ Գրիգորյանը։ Տեղեկացնում են Գյումրիի համայնքապետարանից։ Ողջույնի իր խոսքում Վարդգես Սամսոնյանը կարևորել է «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի գործունեությունը, համայնքապետարանի հետ […]

̰
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մարդկային կորուստների թիվը հասել է 42310-ի

19:33 21.02.2023

Երեքշաբթի՝ փետրվարի 21-ին, Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման մարմնի տվյալներով՝ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 42310-ի։ «Քահրամանմարաշ, Գազիանթեփ, Շանլըուրֆա, Դիարբեքիր, Ադանա, Ադըյաման, Օսմանիե, Հաթայ, Քիլիս, Մալաթիա և Էլազըգ նահանգներում ընդհանուր առմամբ զոհվել է 42310 քաղաքացի։ Տարհանվել է 448 018 քաղաքացի»,- ասված է հաղորդագրությունում։ Այսօր ավելի վաղ Թուրքիան հաստատել է վերջին երկու երկրաշարժերի հետևանքով երկրի հարավ-արևելքում […]

̰
Վարչապետը և Իտալիայի մշակույթի նախարարը քննարկել են հայկական մշակույթն Իտալիայում առավել ճանաչելի դարձնելու հետագա քայլերը

19:17 21.02.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոյին: Վարչապետը նշել է, որ Հայաստանն ու Իտալիան քաղաքական, տնտեսական ոլորտներում ունեն ինտենսիվ հարաբերություններ և համոզմունք հայտնել, որ դրանք էլ ավելի կամրապնդվեն մշակութային բնագավառում համագործակցության զարգացմամբ ու ընդլայմամբ: Նիկոլ Փաշինյանի խոսքով, ՀՀ կառավարությունը հետաքրքրված է մշակույթի ոլորտի կառավարման, մշակութային արժեքների վերականգնման ու պահպանման մասնագետների պատրաստման Իտալիայի […]

̰
Գլխավոր դատախազը և ՌԴ դեսպանը քննարկել են իրավական փոխօգնությանը վերաբերող մի շարք հարցեր

19:11 21.02.2023

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:   Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին և վերահաստատել նախորդ տարեվերջին ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ուղղված կոռուպցիայի, փողերի լվացման, անդրազգային հանցագործությունների դեմ պայքարին:   Դեսպան Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել […]

̰
ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման ծրագրի միջոցառումների շուրջ քննարկումների շարքը շարունակվում է

19:05 21.02.2023

«ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի» նախագծի հանրային քննարկումների շարքը շարունակվել է կրթության ոլորտի զարգացման գործընկերների մասնակցությամբ կազմակերպված հերթական հանդիպմամբ։ Հանդիպումը նախաձեռնել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն Ասիական զարգացման բանկի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական վարչության պետ Լուսինե Գրիգորյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի ղեկավար […]

̰
ՆԱՏՕ-ն զինամթերքի գույքագրում է անցկացրել

18:49 21.02.2023

ՆԱՏՕ-ն  իր զինամթերքի պաշարների ամբողջական գույքագրում է կատարել և նոր նպատակներ է դնելու՝ իր ռազմաթերքի արդյունաբերությունը խթանելու,  արտադրությունն ավելացնելու համար: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ԵՄ արտաքին ծառայության ղեկավար Ժոսեպ Բորելի և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ մամուլի ասուլիսում։   Ստոլտենբերգն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի երկրները « ամիսներ աշխատել […]

̰
Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը մերժվել է․ նա դատարանի դահլիճից ազատ է արձակվել

18:40 21.02.2023

2006-2010 թվականներին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած  գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը դատարանի դահլիճից ազատ է արձակվել: Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Խաչատուրովին կալանավորելու ԱԱԾ քննիչի միջնորդությունը: Այս տեղեկությունը հայտնել է Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանը:

̰
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով փոխադրված նավթի ծավալն աճել է 10,2 տոկոսով

18:34 21.02.2023

Հունվարին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) խողովակաշարով փոխադրված նավթի ծավալը կազմել է 2 մլն 533 հազար 500 տոննա, ինչը 10,2 տոկոսով ավելի է 2022 թվականի հունվարի համեմատ, aliq.ge-ի փոխանցմամբ՝ գրում է BusinessPressNews-ը: Հունվարին ԲԹՋ-ի մասնաբաժինը Ադրբեջանի հիմնական խողովակաշարերով փոխադրվող նավթի ընդհանուր ծավալի մեջ կազմում է 77,8 տոկոս: Դրանից ԲԹՋ-ով փոխադրվել է 370,6 հազար տոննա տարանցիկ նավթ, ինչը 13,8 […]

̰
BACK_TO_TOP