18:45 25.02.2023
Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժերից հետո հետցնցումները տեղի են ունենում յուրաքանչյուր երեք րոպեն մեկ, դրանց թիվը մոտենում է 10 հազարի, շաբաթ օրն ասել է Բնական աղետների հետևանքների վերացման վարչության ռիսկերի նվազեցման բաժնի ղեկավար Օրհանը Թաթարը։ «Այստեղ ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է»,- ասել է պրոֆեսոր Օքան Թույսուզը Haber Turk հեռուստաալիքի եթերում։ Նա հիշեցրել է, որ փետրվարի […]
18:34 25.02.2023
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն ու ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը Լոռու և Սյունիքի մարզերում իրականացնում են «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագիրը: Ծրագրի համակարգող Ներսես Կյուրինյանը Լոռու մարզպետարանում ներկայացրել է իրականացվող ծրագրի մանրամասները: Քննարկմանը մասնակցել են Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության […]
18:22 25.02.2023
Արարատի մարզպետարանը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ ՀՀ ներքին գործերի նախարարությունը զգուշացնում է․ Հայաստանի Հանրապետությունում օդի ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց՝ Արարատի մարզում ավելանում է նաև հրդեհների քանակը, որոնց գերակշիռ մասը տեղի է ունենում չոր խոտածածկ տարածքներում՝ քաղաքացիների կողմից հրդեհային անվտանգության կանոնների և նորմերի խախտումների պատճառով: Հրդեհների կանխարգելման, ինչպես նաև դրանցից զերծ մնալու նպատակով խնդրում մեն […]
18:15 25.02.2023
Ճապոնիայի ամենահյուսիսային Հոկայդո կղզու Կուշիրո քաղաքի մոտ 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ճապոնիայի օդերևութաբանական կենտրոնը։ Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 60 կիլոմետր խորության վրա։ Ցունամիի վտանգ չկա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
18:06 25.02.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում իրականացվում են անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողություններ՝ 2023թ․ փետրվարի 21-ին, երեկոյան, Երևան քաղաքի Վարդանանց նրբանցքի հասցեներից մեկում կենցաղային հարցի շուրջ վիճաբանության ընթացքում երկու ազգականների կողմից միմյանց հարվածներ և մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ […]
17:56 25.02.2023
Հերթական երկաշարժը՝ 4,6 մագնիտուդով, գրանցվել է Թուրքիայի արևելքում։ Այս մասին հայտարարել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Էպիկենտրոնը Քահրամանմարաշ քաղաքից 52 կմ հյուսիս է, որտեղ մոտ 376 հազար մարդ է ապրում: Օջախը գտնվում է 5 կմ խորության վրա: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ 5,3 մագնիտուդով երկարաշարժ է գրանցվել նաև Թուրքիայի կենտրոնական Նիղդե նահանգում։
17:45 25.02.2023
Շվեյցարիան չի կարող միջնորդ լինել ուկրաինական ճգնաժամի շուրջ բանակցություններում և հարթակ տրամադրել: Այս մասին ասված է փետրվարի 25-ին, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողների հարցին։ «Շվեյցարիան, որը միացել է Ռուսաստանի դեմ Արևմուտքի անօրինական միակողմանի պատժամիջոցներին, այլևս չեզոք կարգավիճակում չէ և չի կարող միջնորդ դեր ստանձնել ուկրաինական ճգնաժամի լուծման համատեքստում, ներառյալ բանակցությունների հարթակ տրամադրելը […]
17:22 25.02.2023
Եվրամիությունն ընդունել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների տասներորդ փաթեթը։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Պատժամիջոցների այսօրվա 10-րդ փաթեթն ուղղված է նրանց դեմ, ովքեր կարևոր դեր են խաղում այս դաժան պատերազմի շարունակման գործում: Մենք լրացուցիչ գործողություններ ենք ձեռնարկում՝ անդրադառնալով բանկային ոլորտին, երկակի օգտագործման տեխնոլոգիաներին և առաջադեմ տեխնոլոգիաներին […]
17:11 25.02.2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա։ Իլհամ Ալիևին դիմավորել են Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և այլ պաշտոնյաներ։ Նախագահների պաշտոնական կայքերը հայտնում են, որ Ստամբուլում սկսվել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Թայիփ Էրդողանի հանդիպումը։ ։
21:00 24.02.2023
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են 2023թ. փետրվարի 19-ին մարտական դիրքում զինծառայող Հ.Պ.-ի մահվան դեպքի մի շարք հանգամանքներ: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ.Պ.-ն փետրվարի 19-ին՝ ժամը 12։45-ի սահմաններում, հայտնաբերվել էր գլխի շրջանում […]
20:56 24.02.2023
Թալին խոշորացված համայնքում խիստ բնակլիմայական պայմանները շտապօգնության ծառայություն մատուցելը լրացուցիչ դժվարացնում են։ Հատկապես ձյան աննախադեպ առատության պայմաններում վերջերս որոշ բնակավայրեր հասնելն ու բուժսպասարկում իրականացնելը գրեթե անհնար է եղել։ Խնդիրը լուծվել է լրացուցիչ ռեսուրսների ներգրավմամբ։ Այս հիմնավորմամբ և խնդրի լուծման նպատակով, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը օրերս դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը՝ Թալինի ԲԿ-ին շտապօգնության ամենագնաց մեքենա […]
20:47 24.02.2023
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, կողմերը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Թուրքիայի հարավ-արևելքում վերջին երկրաշարժերի հետևանքով ստեղծված իրավիճակը, հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։ «Բանակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերը և ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված իրադարձությունները, որի մեկ տարին լրացավ այսօր: Նախագահ Էրդողանը շնորհակալություն է հայտնել ՌԴ […]
20:39 24.02.2023
Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատում այսօր տեղի է ունեցել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը, որին զորամասի բարձրաստիճան սպայակազմի հետ միասին ներկա են գտնվել նաև Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, զինվորականներ, հյուրեր, նորակոչիկների հարազատներ: Երդման արարողությունը մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության և Հայսատանի Հանրապետության օրհներգներով, որից հետո զորամասի շարային […]
20:31 24.02.2023
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով Հայաստանի միջնորդության վերաբերյալ որոշմանը։ «Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով ժամանակավոր միջոցառումների մասին։ Կարևոր է, որ այդ պարտադիր իրավական կարգը կյանքի կոչվի, և Ադրբեջանն ապահովի մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշել […]
20:25 24.02.2023
Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոնը 2022 թվականի խնայողությունների հաշվին և լիզինգային ծրագրերի միջոցով ձեռք է բերել ժամանակակից բժշկական սարքավորումներ՝ Սոնոգրաֆիայի շարժական սարք Ուրոլոգիական վիրահատությունների հավաքածու Սպիրոմետրիայի սարք: Բժշկական սարքավորումների միջոցով կատարվելու են գործիքային հետազոտություններ, մասնավորապես, սպիրոմետրիայի սարքի միջոցով իրականացվելու է ֆունկցիոնալ հետազոտություն, որով որոշվում է արտաքին շնչական ֆունկցիաները, անբավարարության աստիճանը, տրվում է ախտորոշման ճշգրտում […]
20:16 24.02.2023
Կառուցապատման ներդրումային ծրագրի առաջարկ քննարկելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեում փետրվարի 22-ին հյուրընկալել են կառուցապատող ընկերության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչներին: Դիտարկվում է մայրաքաղաքում՝ 85 հա տարածքում, ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Այդ նպատակով փոխվարչապետի հանձնարարությամբ մեկնարկել են հանդիպումներ կառուցապատման առաջարկներ ներկայացնող ընկերությունների հետ: Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուները լսել են հանդիպմանը մասնակցող կառուցապատողի առաջարկները՝ բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու վերաբերյալ, […]
20:09 24.02.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ընդունել է Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի աշխատակազմի ներկայացուցիչներին՝ տնօրեն հայր Մարիո Կուկարոլլոյի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում մասնագիտական աշխատանքային կազմով քննարկվել են հիվանդանոցի կողմից ազգաբնակչությանը մատուցվող ծառայությունների ծավալներին առնչվող հարցեր, մասնավորապես, անդրադարձ է կատարվել նախորդ տարվա դեկտեմբերից ստացիոնար ծառայությունների դադարեցման խնդրին։ Կարևորելով հիվանդանոցի գործունեության լիարժեք իրականացումը՝ մարզպետը նշել է. «Տիրամայր Նարեկ հիվանդանոցն […]
20:00 24.02.2023
Ուկրաինայում հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, կավարտվի խաղաղ բանակցություններով։ Այս մասին փետրվարի 23-ին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։ «Ամենայն հավանականությամբ, դա կավարտվի ինչ-որ բանակցություններով։ Ուկրաինացիները շահագրգռված են ինքնիշխան տարածքի վերադարձով»,- ասել է նա։ Ըստ Լլոյդի՝ բանակցությունները կարևոր իրադարձություն են լինելու։ Պենտագոնի ղեկավարը հավելել է, որ դա «ուկրաինացիներին թույլ կտա խոսել իրենց մասին»։ […]
19:57 24.02.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Վարչապետը բարձր է գնահատել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը և գոհունակությամբ նշել ԵՄ օժանդակությամբ մեր երկրում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների փաստը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը շեշտել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության կարևորությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունությանը և խաղաղությանը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել […]
19:48 24.02.2023
Դատախազությունն հատուկ վերանայման բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ Հակակոռուպցիոն դատարանի՝ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ: Տեղեկությունը «Արմենպրես»-ին հայտնել են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ վարույթն իրականացնող […]
19:39 24.02.2023
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թուրքիայի Հաթայ նահանգի Անթաքիա քաղաքում հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ աշխատանքային ընթրիքի ընթացքում արդյունավետ զրույց է ունեցել: Հաղորդում է aliq.ge-ն։ Վարչապետի փոխանցմամբ, խոսել են երկու երկրների ռազմավարական հարաբերությունների հետ կապված բազմաթիվ ընթացիկ հարցերի մասին։ Ըստ նրա՝ Թուրքիան Վրաստանի համար հիմնական ռազմավարական գործընկերներից է, և համար առաջին առևտրային գործընկերը։ «Երկու […]
20:53 23.02.2023
ԵՄ երկրները կրկին չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու շուրջ, բանակցությունները կվերսկսվեն փետրվարի 24-ին, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով դաշինքի դիվանագետներին։ «Եվրամիության երկրները չկարողացան համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շուրջ, ուրբաթ օրը կվերսկսեն բանակցությունները», – ասվում է գործակալության հայտարարության մեջ: Փետրվարի 15-ին Եվրահանձնաժողովը ներկայացրել է հակառուսական պատժամիջոցների 11 միլիարդ եվրոյի նոր […]
20:46 23.02.2023
ՀՀ կառավարությունը 334 միլիոն դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի երեք սուբվենցիոն ծրագրերի համար։ ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 23-ի հերթական նիստում որոշում է կայացվել 334 միլիոն դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գավառ բնակավայրի կենտրոնական հրապարակում շատրվանային համակարգի տեղադրման, Զոլաքար բնակավայրի մանկապարտեզի շենքի կառուցման և տարածքի բարեկարգման և Ճամբարակ համայնքի Ճամբարակ բնակավայրի Սեպտեմբերի 21/2, Գարեգին […]
20:35 23.02.2023
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ պատգամավոր Արսեն Թորոսյանը փետրվարի 23-ին հանդիպել են Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ալֆոնսիին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները հանգամանորեն քննարկել են աշխարհաքաղաքական մարտահրավերներին եւ Հայաստանին սպառնացող անվտանգային խնդիրներին առնչվող հարցեր: Հայ պատգամավորները ներկայացրել են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի որոշման` Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց […]
20:24 23.02.2023
Թուրքիայի Հաթայ նահանգում 5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է TRT Haber պետական հեռուստաալիքը։ «Վերջին լուրերը. 5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել Հաթայի Դեֆնե շրջանում»,- հաղորդում է հեռուստաալիքը։ Հաթայ նահանգում գրանցած նոր երկրաշարժի մասին տվյալները հաստատել են աղետների կառավարման ծառայությունից։
20:17 23.02.2023
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մտադիր է Կիև այցելել այն ժամանակ, երբ այն ակտուալ լինի։ Այս մասին փետրվարի 23-ին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։ «Ներկայումս ԱԳՆ-ն աշխատում է այցի նախապատրաստման վրա»,- ասել է դիվանագետը Index-ին տված հարցազրույցում։ Հունգարիայի արտգործնախարարը հավելել է, որ Ուկրաինայի մայրաքաղաք այցելելու հրավեր չի ստացել։ Սակայն […]
20:08 23.02.2023
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար: Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։