TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

ԵՄ-ն գնահատել է Ուկրաինայի ենթակառուցվածքներին հասցված վնասը

20:46 17.02.2023

Հակամարտության մեկ տարվա ընթացքում Ուկրաինայի ենթակառուցվածքներին հասցված վնասը Եվրամիությունը գնահատում է 129 միլիարդ եվրո։ Այս մասին ասվում է Բրյուսելում Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ։ «Ռուսական լայնածավալ ագրեսիան մինչ այժմ 129 միլիարդ եվրոյի վնաս է հասցրել Ուկրաինայի ենթակառուցվածքների», – ասվում է հայտարարության մեջ։ Այս հայտարարության հետ միաժամանակ Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վալդիս Դոմաբրովսկիսը Twitter-ում գրել է, որ պատերազմի […]

̰
Քննարկվել են կապիտալ ծախսերի ծրագրով Շիրակի մարզի 21 դպրոցներում վերանորոգման աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր

20:40 17.02.2023

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզում անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրի շրջանակներում դպրոցներում իրականացվող աշխատանքների ընթացքի, որակի, առաջացած այլ հարցերի շուրջ հանդիպում-քննարկում է անցկացվել մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանի, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանի, ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանի և մարզի 21 դպրոցների տնօրենների, շինարարական աշխատանքները վերահսկող […]

̰

20:32 17.02.2023

Ինդոնեզիայի Մալուկու նահանգում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կեյ կղզիների Տուալ քաղաքից 130 կմ հարավ-արևմուտք։ Երկրաշարժի օջախը գտնվել է 38,6 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
Արցախի նախագահը և Աժ «Միասնական հայրենիք» խմբակցության անդամները քննարկել են  երկրում ծագած սոցիալ-տնտեսական խնդիրներին վերաբերող հարցեր

20:25 17.02.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության անդամներին: Տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Քննարկվել են Արցախի ռազմաքաղաքական իրավիճակին, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շարունակվող շրջափակման պայմաններում երկրում ծագած սոցիալ-տնտեսական խնդիրներին վերաբերող հարցեր: Նախագահ Հարությունյանը ներկայացրել է իրադրության հաղթահարման ուղղությամբ գործադիր իշխանության կողմից ձեռնարկվող քայլերը: Հատուկ անդրադարձ է […]

̰
ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպում է տեղի ունեցել ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հետ

20:16 17.02.2023

Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է փաստահավաք առաքելությամբ Հայաստանի Հանրապետություն ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի, Բորիանա Աբերգի և հանձնաժողովի քարտուղար Մեթյու Մոնինի պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարի տեղակալը հյուրերին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

̰
Քաջարան-Կապան ավտոճանապարհին «Mercedes-Benz»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել Գեղի գետում․ վարորդը հոսպիտալացվել է

20:10 17.02.2023

Փետրվարի 17-ին, ժամը 17։48-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհին՝ Գեղի գետի կամրջի տակ, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ. Ս., ծնված 1996 թ․) […]

̰
Մեծ Բրիտանիայում ՈՒԵՖԱ-ին կոչ են անում հեռացնել Բելառուսին Եվրո-2024-ից

20:05 17.02.2023

Բրիտանական Լեյբորիստական ​​կուսակցության ներկայացուցիչ Ջորջ Ֆոլկսը պաշտոնական նամակ է գրել ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին՝ Բելառուսի հավաքականին Եվրոպայի 2024 թվականի առաջնությունից հեռացնելու խնդրանքով։ ArmSport. am-ի փախանցմամբ՝ այս մասին հայտնում է The Guardian-ը։ Ֆոլկսը, Լեյբորիստական ​​կուսակցության անունից, կոչ է անում ՈՒԵՖԱ-ին թույլ չտալ, որ Բելառուսը մասնակցի Եվրոյին՝ Ռուսաստանի հետ «բարեկամության» պատճառով: Բրիտանացիների կարծիքով՝ Բելառուսը Ռուսաստանին մեծ աջակցություն […]

̰
SHANTNEWS

19:59 17.02.2023

̰
Ամփոփվել են Կոտայքի և Արագածոտնի մարզերի դատախազությունների 2022 թվականի գործունեության արդյունքները

19:57 17.02.2023

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 17-ին աշխատանքային այցով եղել է Կոտայքի և Արագածոտնի մարզերի դատախազություններում:   Գլխավոր դատախազին են ներկայացվել 2022 թվականի գործունեության արդյունքները, մասնավորապես՝ մարզերում գրանցված հանցավորության վիճակը, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները, բացահայտման ցուցանիշները, ինչպես նաև կատարված վերլուծություններով վերհանված խնդիրներն ու դրանց լուծման ուղղությունները:   Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանի տեղեկացմամբ, 2022 […]

̰
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Իրաքյան Քուրդիստանի նախագահի հանդիպումը

19:50 17.02.2023

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հանդիպումը: Զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական համագործակցության շարունակական զարգացումը և նշել, որ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները տարեցտարի աճում են: Այդ համատեքստում, կարևորվել է գործարար կապերի ընդլայնումն ու խորացումը: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:

̰
Խարբերդի հայկական ճարտարապետական շինությունները երկրաշարժից չեն տուժել

19:46 17.02.2023

Վերջին 3 տարում 3 խոշոր երկրաշարժ տեսած Էլազըղի (Խարբերդ) 5000 տարվա պատմություն ունեցող Խարբերդի թաղամասը կանգուն է մնացել անգամ վերջին ավերիչ երկրաշարժից հետո: Ermenihaber. am-ի հաղորդմամբ՝ մասնավորապես Էղրի մինարեթում, Խարբերդի ամրոցում և այլ պատմական իջևանատներում, բաղնիքներում ու առանձնատներում, որոնք Պիզայի աշտարակից ավելի կոր են, երկրաշարժների ժամանակ ոչ մի քար չի ընկել։ 1200 մետր բարձրություն ունեցող […]

̰
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերթական նիստն է գումարել

21:00 16.02.2023

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 16-ի հերթական նիստում որոշեց երկարացնելու ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու այն որակավորման վկայականների վավերականության ժամկետը, որոնք լրանում են 2023 թվականի հունվարի 1-ին և փետրվարի 17-ին։ Որոշման համաձայն, նշված որակավորման վկայականները վավեր կլինեն մինչև 2023 թվականի ապրիլի 3-ը: Մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն իրականացրեց մարտի 26-ի ՏԻՄ ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը ԱԺ խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների […]

̰
Ուկրաինան սպասում է ռազմական օգնության վերաբերյալ Իսրայելի որոշմանը

20:31 16.02.2023

  Ուկրաինան սպասում է ռազմական օգնություն ցուցաբերելու Իսրայելի որոշմանը։ Այս մասին Կիևում Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ «Իսրայելը քաջատեղյակ է մեր ռազմական կարիքների ցանկին, այն փոխանցվել է նախորդ կառավարությանը, փոխանցվել է այս մեկին: Կսպասենք համապատասխան որոշումների ընդունմանը։ Խոսքն առաջին հերթին Ուկրաինայի երկինքը պաշտպանելու մասին է»,- […]

̰
Ուկրաինան և Ռուսաստանը գերիներ են փոխանակել

20:20 16.02.2023

Այսօր՝ փետրվարի 16-ին, գերիների հերթական փոխանակումն է տեղի ունեցել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ 100 ուկրաինացի զինվոր և մեկ քաղաքացիական անձ վերադարձել են հայրենիք։ Ազատ արձակված զինվորականների թվում են ազգային գվարդիականները, սահմանապահները և Ուկրաինայի զինված ուժերի զինվորականները։ Նրանցից 94-ը Մարիուպոլի պաշտպաններն են, որոնցից 63-ը՝ Ազովստալից։ Երմակը նշել […]

̰
Կովկասյան ազնվացեղ եղջերուները շփոթված են և զբոսնում են Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող ճանապարհահատվածում․ ՇՄՆ-ն հորդորում է վարորդներին զգոն լինել

20:11 16.02.2023

Այսօր համացանցում տեսանյութեր և լուսանկարներ են հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են բնություն բաց թողնված Կովկասյան ազնվացեղ եղջերուները զբոսնում Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող ճանապարհահատվածում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում  է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ «Հորդորում ենք հատկապես գիշերային ժամերին տվյալ ճանապարհահատվածում երթևեկելիս լինել առավել ուշադիր և զգոն։ Կենդանիները շփոթված են և կարող […]

̰
SHANTNEWS

19:59 16.02.2023

̰
Հրդեհից զոհված զինծառայողների հարազատների հույզերը շահագործելով ապատեղեկատվության տարածումն անթույլատրելի է․ ՀՀ ՔԿ

19:52 16.02.2023

Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհից մահացած զինծառայողների ծնողների ներկայացուցչի գործառույթներն ստանձնած փաստաբանի կողմից վերջին օրերին հրապարակայնորեն արվում են հայտարարություններ, որոնք, որևէ աղերս չունենալով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված փաստական տվյալների հետ, ուղղված են իրականացվող քննության նկատմամբ տուժողների վստահությունը խաթարելուն, հանրության շրջանում տարածվող անհիմն, որոշ դեպքերում աբսուրդային […]

̰
118 մլն 595 հազար դրամ կուղղվի Շիրակի մարզի երեք ճանապարհահատվածների հիմնանորոգմանը

19:44 16.02.2023

ՀՀ կառավարության որոշմամբ հատկացված 118 մլն 595 հազար դրամը կուղղվի երեք ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորմանը։ Հ-32, /Մ-1/ (Գյումրի) – Կապս – Ամասիա – /Մ-1/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 20+900-կմ 22+700 և կմ 23+000-կմ 31+200 հատվածների հիմնանորոգման նպատակին նախատեսվել է 47 մլն 288 հազար դրամ։ Հ-83, /Հ-21/ (Արթիկ)–Պեմզաշեն- /Մ-1/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ8+900 հատվածի հիմնանորոգման համար […]

̰
Ստոլտենբերգը կոչ է արել Թուրքիային հնարավորինս արագ վավերացնել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերը

19:32 16.02.2023

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Անկարայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Ստոլտենբերգն իր ցավակցությունն է հայտնել թուրք ժողովրդին ավերիչ երկրաշարժի համար և նշել, որ ՆԱՏՕ-ն և նրա դաշնակիցները կշարունակեն աջակցել Թուրքիային։ Նրա խոսքով, Դաշինքը ներկայումս կազմակերպում է ժամանակավոր կացարաններ անօթևանների համար։ «Ձեր բարդ պահին ՆԱՏՕ-ն կանգնած է Թուրքիայի կողքին»,- 1tv.ge-ի հաղորդմամբ՝ ասել է […]

̰
Կիևը Բեռլինի հետ չի բանակցում կործանիչների մատակարարման շուրջ․ Ուկրաինայի դեսպան

19:14 16.02.2023

Ուկրաինան ներկայում չի բանակցում Գերմանիայի հետ կործանիչների մատակարարման շուրջ, Կիևը նման քննարկումներ է անցկացնում այլ երկրների հետ։ Այս մասին հայտարարել է Բեռլինում Ուկրաինայի դեսպան Ալեքսեյ Մակեևը։ «Հիմնականում մարտական ​​տանկեր մենք այժմ ստացել ենք հնարավոր սպառազինության գրեթե համակարգերով: Խոսքը հակաօդային կայանների, հրետանու, զրահատեխնիկայի մասին է», – ասել է Մակեևը: Սակայն հակաօդային պաշտպանությունը, նրա խոսքով, ներառում է […]

̰
Վրացական բանկերում ՌԴ-ի գրեթե 110 հազար քաղաքացի հաշիվ է բացել

19:05 16.02.2023

2022 թվականին Վրաստանի բանկերում նոր հաշիվներ են բացել Ռուսաստանի 109 հազար 955 քաղաքացիներ,aliq.ge-ի փոխանցմամբ՝ գրել է BusinessPressNews-ը: Տեղեկության համաձայն, վրացական բանկերում հաշիվ է բացել 6 իրավաբանական անձ։ Ըստ ամիսների` հաշիվներ են բացվել` փետրվարի 24-28, մարտ՝ 7 883, ապրիլ՝ 10 հազար 077, մայիս՝ 6 649, հունիս՝ 7 374, հուլիս՝ 6 985, օգոստոս՝ 6 409, սեպտեմբեր՝ 10 […]

̰
Վերջնափուլում են Գյումրիում միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի շինարարական աշխատանքները

18:56 16.02.2023

Համաշխարհային բանկ Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրով վերջնափուլում են Գյումրիում Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի շինարարական աշխատանքները, իսկ Վայքի և Վաղարշապատի կենտրոնների շինաշխատանքներն ակտիվ փուլում են։ Տեղեկացնում է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակը։ Կենտրոնները մեկ հարկի տակ են միավորելու սոցիալական ոլորտի բոլոր 4 ծառայությունները՝ մեկ պատուհանի սկզբունքով։ Հայաստանում արդեն իսկ գործում են նմանատիպ 19 հիմնովին վերակառուցված և […]

̰
Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ

18:48 16.02.2023

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Նախարարները քննարկել են Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացմանն ուղղված և տարածաշրջանային այլ հարցեր։ Չավուշօղլուն էլ իր հերթին երկրաշարժի գոտում կատարվող աշխատանքների ուղղությամբ վերջին զարգացումների մասին է տեղեկացրել Բայրամովին։

̰
Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

18:39 16.02.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գյումրի քաղաքում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս […]

̰
Աշխարհը կարող է վերջակետ դնել COVID-19 համաճարակին այս տարի․ ԱՀԿ գլխավոր տնօրեն

20:00 15.02.2023

Երկրների կառավարություններին հասանելի գործիքները պետք է հնարավորություն տան այս տարի վերջակետ դնել COVID-19 համաճարակին, ճեպազրույցում ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս  Գեբրեյեսուսը։ «Այս ամիս ամբողջ աշխարհում COVID-19-ով մահացությունների և դեպքերի թիվը նվազել է: Բայց համաճարակի դեմ պայքարելու մեր եղած միջոցների առկայության դեպքում դա էլ դեռ շատ է: Մենք ունենք  գործիքներ և հնարավորություններ այս տարի COVID-19 […]

̰
SHANTNEWS

19:59 15.02.2023

̰
Շիրակի մարզպետարանում քննարկվել է «Կայուն ներառական աճ լեռնային Հայաստանում» ծրագիրը

19:56 15.02.2023

Շիրակի մարզպետարանում տեղի է ունեցել «Կայուն ներառական աճ լեռնային Հայաստանում» (SIGMA) ծրագրի թիմի հանդիպումը մարզպետարանի և համայնքների պատասխանատուների մասնակցությամբ։ Ծրագրի նախաձեռնողներից է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Այս տարվանից մեկնարկած «Կայուն ներառական աճ լեռնային Հայաստանում» (SIGMA) ծրագիրը ուղղված է Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում գյուղատնտեսության, ագրովերամշակման և զբոսաշրջության ոլորտների զարգացմանը՝ շուկայական համակարգերի զարգացման […]

̰
Ֆրանսիան ողջունել է Հայաստանի աջակցությունը երկրաշարժից տուժած Թուրքիային

19:40 15.02.2023

Ֆրանսիան ողջունում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա ՝ երկրաշարժերից տուժած բնակչությանը օգնություն ցուցաբերելու գործում Հայաստանի ներդրման համատեքստում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայի ԱԳՆ-ն: «Ինչպես սեպտեմբերին Թուրքիա կատարած այցի ժամանակ հնարավորություն ունեցավ հայտարարել Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան, Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Թուրքիայի կողմից հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող […]

̰
Ցածր ջերմաստիճանի պատճառով Մանթաշի ջրամբարից սնուցվող Արթիկ համայնքի մի շարք բնակավայրեր ջրազրկվել են

19:35 15.02.2023

Ցածր ջերմաստիճանով պայմանավորված, Մանթաշի ջրամբարից սնուցվող Արթիկ համայնքի մի շարք բնակավայրերում խմելու ջրի քանակը նվազել էր, իսկ Անուշավան, Տուֆաշեն և Հայկասար գյուղերը ջրազրկվել էին։ Տեղեկացնում են Արթիկի համայնքապետարանից։ Համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի հանձնարարությամբ ստեղծվել է օպերատիվ արձագանքման խումբ: Համապատասխան տեխնիկայի կիրառմամբ հալեցվել են սառած խողովակները, իսկ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի մասնագետներն ավելացրել են ջրամբարից բաց թողնվող […]

̰
Երկրաշարժից տուժած Ադիյամանում Արարատ Միրզոյանին  ներկայացրել են հայ փրկարարների կատարած աշխատանքները

19:23 15.02.2023

Փետրվարի 15-ին Թուրքիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաք, որտեղ հանդիպել է փետրվարի 8-ից որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին, ինչպես նաև ծանոթացել ՀՀ-ի կողմից նախօրեին ուղարկված հումանիտար օգնության տեղաբաշխման գործընթացին: ՀՀ որոնողափրկարարական խմբի հրամանատարը նախարար Միրզոյանին է ներկայացրել աղետից տուժած քաղաքում հայկական փրկարարարների կողմից կատարած աշխատանքները՝ նշելով, որ […]

̰
BACK_TO_TOP