18:15 10.01.2023
Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին իրավապահներին հրահանգել է ակտիվացնել պայքարը հիջաբ կրելու կանոնների խախտման դեմ, գրում են իրանական լրատվամիջոցները։ Մասնավորապես, Մոնթազերին ոստիկանությանը հրահանգել է վճռականորեն ճնշել հիջաբի հրապարակային հեռացումը։ Ըստ Իրանի օրենսդրության՝ նման խախտումների համար, բացի տուգանքներից, սպառնում է ազատազրկում՝ 10 օրից մինչև երկու ամիս։ Իսկ նրանց համար, ովքեր համոզում են հրաժարվել հիջաբից, նախատեսվում […]
20:00 09.01.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմեն Ղազարյանին Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արմեն Ղազարյանին նշանակել միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ»,- նշված է վարչապետի որոշման մեջ:
19:56 09.01.2023
Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2023 թվականի հունվարի 1-8-ը գրանցվել է 68 ծնունդ։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ 33 տղա է լույս աշխարհ եկել, 35՝ աղջիկ։ Ծնունդներից երկուսը զույգ է եղել։
19:51 09.01.2023
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Համբարյանը նշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դավիթ Համբարյանին նշանակել ներքին գործերի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ Դավիթ Համբարյանն ազատվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից:
19:46 09.01.2023
Վարշավան հավանություն է տվել լեգեոնների առաջին հետևակային դիվիզիոնի ստեղծման հայեցակարգին, որը տեղակայվելու է երկրի արևելքում։ Այս մասին հունվարի 9-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։ Բլաշչակն ընդգծել է, որ նոր դիվիզիոնի առաջին ստորաբաժանումների կազմավորման գործընթացն արդեն սկսվել է, և գործընթացը գնալու է «դինամիկ»։ Նա նաև հավելել է, որ առաջին լեգեոնի […]
19:37 09.01.2023
Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրությունները նախատեսում են 2023-ի հունիսի 18-ի փոխարեն անցկացնել մայիսի 7-ին կամ 14-ին: Այս մասին հայտնել է կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր, խորհրդարանի փոխխոսնակ Սյուրեեյա Սադի Բիլգիչը: Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Ըստ Բիլգիչի՝ ընտրության օրվա փոփոխությունը պայմանավորված է Քուրբան Բայրամով (Զոհաբերության տոն), Հաջի շրջանով (մուսուլմանների ուխտագնացությունը դեպի Մեքքա և հարակից սրբազան […]
19:29 09.01.2023
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արփինե Սարգսյանին ներքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արփինե Սարգսյանին նշանակել ներքին գործերի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ Արփինե Սարգսյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորություններից։
19:19 09.01.2023
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և վարութային ակտիվ գործողություններ՝ Կապան քաղաքի բնակչի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ 2023թ. հունվարի 8-ին՝ ժամը 17:00-ին, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ Կապան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի 52-ամյա բնակիչը տարբեր աստիճանի այրվածքներով […]
18:58 09.01.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է Արցախի ներդրումային հիմնադրամի և Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդների կազմերում փոփոխություններ կատարելու մասին կառավարության որոշումները: Համաձայն որոշումների հաստատվել են՝ Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հետևյալ կազմը՝ բաղկացած 4 անդամից՝ 5-ի փոխարեն. Ռուբեն Վարդանյան՝ ԱՀ պետական նախարար (Խորհրդի նախագահ), Մեսրոպ Առաքելյան՝ ԱՀ […]
18:47 09.01.2023
Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Միքայել Կորյունի Հարությունյանի եղբայրը, ում ծնողները կրկին անվանակոչել են Միքայել: Մայրիկի՝ Սիրանուշ Հովհաննիսյանի խոսքով՝ վերածնվել է զոհված Միքայելը, տունը լցվել է նրա շնչով՝ վերաիմաստավորելով ընտանիքի անդամների կյանքը: Այդ մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից: «Շնորհավորում ենք Հարությունյանների ընտանիքին, իսկ փոքրիկին մաղթում առողջություն և, որ ամենակարևորն է, խաղաղ երկնքի տակ անհոգ […]
18:41 09.01.2023
Եվրահանձնաժողովի գործադիր փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսը, ով գտնվում է Կիևում, Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչների հետ պետք է քննարկի երկրի վերակառուցման ծրագիրը, հայտնում է ԵՀ մամուլի ծառայությունը։ Ըստ Եվրահանձնաժողովի հաղորդագրության, Թիմերմանսը «մասնավորապես կքննարկի էներգետիկ ոլորտին և էներգակիրների մատակարարմանն ուղղված կոնկրետ աջակցությունը, ինչպես նաև Ուկրաինայի վերակառուցման կառավարության ծրագիրը»: Եվրահանձնաժողովի փոխնախագահի ծրագիրը ներառում է հանդիպում նախագահ Վլադիմիր Զելենսկիի և կառավարության […]
18:30 09.01.2023
Հունվարի 9-ին, ժամը 05:41-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Mercedes-Benz E» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ե., ծնված 1991 թ.) դուրս է եկել […]
18:21 09.01.2023
Դիարբեքիրի (Տիգրանակերտ) Սուրբ Կիրակոս եկեղեցում 8 տարվա դադարից հետո առաջին անգամ սուրբծննդյան պատարագ է մատուցվել։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։ 2015-ին Սուրում սկսված բախումների հետևանքով եկեղեցուն լուրջ վնասվածքներ էին հասցվել, սակայն վերականգնումից հետո այն կրկին բացվել էր։ Պատարագին մասնակցելու համար Դիարբեքիր է ժամանել հայր Նաթան Արաբյանը Ստամբուլից, տարբեր քաղաքներից բազմաթիվ հայեր և «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) […]
18:13 09.01.2023
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վահե Ղազարյանը նշանակվել է ներքին գործերի նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Վահե Ղազարյանին նշանակել ներքին գործերի նախարար»,- նշված է հրամանագրում:
18:09 09.01.2023
Հինգերորդ սերնդի թուրքական ռազմական ինքնաթիռը թռիչք կիրականացնի մինչև 2023 թվականի վերջը։ Այս մասին CNN Türk հեռուստաալիքի եթերում հայտարարել է TUSAŞ-ի գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը, փոխանցում է Anadolu-ն։ Նա հիշեցրել է, որ ի սկզբանե ինքնաթիռի նախատիպի առաջին թռիչքը նախատեսված էր 2025 թվականին, սակայն ընկերությունը որոշել է վերանայել թռիչքի ժամկետը՝ նախագծի տեմպերի արագացման արդյունքում։ Քոթիլը ուշադրություն է […]
20:00 07.01.2023
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է: Գեղարքունիքի մարզի Գավառ և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության […]
19:55 07.01.2023
Ճապոնական Չուբու օդանավակայանում Jetstar ավիաընկերության ինքնաթիռի հարկադիր վայրէջքից հետո ռումբի սպառնալիքի պատճառով չեղարկվել է 63 չվերթ, ևս չորս չվերթ ստիպված են եղել փոխել իրենց ուղղությունը, հաղորդում է Nippon Television Network-ի լրատվական ծառայությունը։ Շաբաթ առավոտյան Jetstar չվերթը Տոկիոյի մոտ գտնվող Նարիտա օդանավակայանից թռչում էր երկրի հարավում գտնվող Ֆուկուոկա: Դրանից հետո Նարիտա օդանավակայանը զանգ է ստացել Գերմանիայից […]
19:47 07.01.2023
Իսրայելական բանակը շահագործման է հանձնել նոր մարտական անօդաչու թռչող սարք («Rhino»), որը կարող է բարձր ճշգրտությամբ տարբեր մարտական նռնակներ արձակել՝ միաժամանակ մի քանի թիրախների ուղղությամբ։ Նոր անօդաչու թռչող սարքը կարող է նռնակ ուղղել այն սենյակի պատուհանին, որտեղ թաքնված են ահաբեկիչները, ասել է ռազմական մեկնաբան Յոավ Զեյթունը։ Ի տարբերություն մեկանգամյա օգտագործման Maoz մահապարտ անօդաչու թռչող սարքի, […]
19:40 07.01.2023
Հունվարի 7-ին, ժամը 16։21-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Գետաշեն-Մարտունի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:34-ին, մարվել՝ 16:40-ին։ Ըստ նախնական տվյալների կա 6 զոհ։
19:34 07.01.2023
Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու ենթադրյալ անդամների, ովքեր Ամանորի գիշերը ահաբեկչություն էին ծրագրում Ստամբուլում, գրում է Sabah թերթը։ «Երկու կասկածյալներ՝ Ուզբեկստանի և Տաջիկստանի քաղաքացիներ, Ամանորից մի քանի ժամ առաջ՝ դեկտեմբերի 31-ին, փորձել են թաքնվել Ստամբուլի Բաշաքշեհիր թաղամասում իրենց հետևող ոստիկաններից, սակայն նրանց հաջողվել է կրակել մեքենայի անիվներին, գրում է թերթը։ Ձերբակալվածներից […]
19:21 07.01.2023
Ֆինլանդիան պատրաստում է Ուկրաինային ռազմական օգնության 12-րդ փաթեթը, հայտարարել է երկրի պաշտպանության գերատեսչության նոր ղեկավար Միկկո Սավոլան։ «Ֆինլանդիան աջակցում է Ուկրաինային: Մենք պատրաստում ենք օգնության 12-րդ փաթեթը: Որոշումներ կկայացվեն առաջիկա շաբաթների ընթացքում: Օգնության բովանդակությունը պատրաստվում է պաշտպանության ուժերի հետ համատեղ, մինչդեռ մենք փորձում ենք չխաթարել մեր սեփական պաշտպանունակությունը»,- գրել է նախարարը Twitter-ում։ Ուկրաինային 28,8 […]
19:09 07.01.2023
Փարիզում շաբաթ օրը սկսվել է «դեղին բաճկոններ» շարժման կողմնակիցների ցույցը, նրանք բողոքում են գնաճի և թանկացումների դեմ, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Բողոքի ակցիային հազարավոր մարդիկ են մասնակցում։ «Դեղին բաճկոններ» շարժման անդամները բողոքում են գնաճի, կենսաթոշակների բարձրացման, կենսաթոշակային բարեփոխումների և կառավարության կողմից երկրի սահմանադրության 49.3-րդ հոդվածի կիրառման դեմ, որը թույլ է տալիս օրենք ընդունել խորհրդարանում […]
18:55 07.01.2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին որոշել է խուսափել լրագրողների հետ հանդիպումից Սպիտակ տանը ելույթից հետո, որը նվիրված էր Կապիտոլիումում անկարգությունների երկրորդ տարելիցին։ Հունվարի 6-ին The Hill-ի Twitter-ի էջում տեսագրություն է հայտնվել ամերիկացի առաջնորդի հետ։ Ամերիկացի առաջնորդը մամուլի ներկայացուցիչների հետ խոսելու փոխարեն նախընտրել է վազել դեպի ուղղաթիռը, որպեսզի արագ նստի և Դելավեր մեկնի, որտեղ անցկացնելու է […]
18:43 07.01.2023
Բելգիայի հավաքականի նախկին մարզիչ Ռոբերտո Մարտինեսը կգլխավորի Պորտուգալիայի հավաքականը։ ArmSport. am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Athletic-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացի մասնագետը բանավոր համաձայնության է եկել Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ, իսկ պաշտոնական գրանցումը կավարտվի հաջորդ շաբաթվա վերջին։ Մարտինեսը Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի Ֆերնանդու Սանտուշին, ով 2014-ից 2022 թվականներին գլխավորել է ազգային հավաքականն […]
18:30 07.01.2023
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը մտահոգություն է հայտնել Արցախը աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակման և դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Աքչամը «Ֆեյսբուք»-ի իր էջում, մասնավորապես, գրել է․ «Հայերը նշում են Սուրբ Ծնունդը։ Բոլոր հայ բարեկամներին շնորհավորում եմ Սուրբ Ծննդյան օրվա կապացությամբ։ Թող այս տոնը բոլորիս բերի երջանկություն, խաղաղություն և լավ […]
18:18 07.01.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հարևան երկրին և ՆԱՏՕ-ի դաշնակից Հունաստանին կոչ է արել հրաժարվել Անկարայի դեմ Էգեյան ծովի կղզիների լարվածության և ռազմականացման քաղաքականությունից: Ելույթ ունենալով Անթալիա նահանգում՝ նա վստահեցրել է, որ Թուրքիան Հունաստանին հարվածելու ծրագրեր չի մշակում և կպատասխանի միայն հարձակման դեպքում։ Հայտնում է TRT հեռուստաալիքը։ Մենք արձակեցինք «Թայֆուն» հրթիռը՝ 561 […]
18:05 07.01.2023
Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Ալեքսանդր Դյուկովը հայտարարել է, որ Ռուսաստանի հավաքականը տեխնիկական նոր գործընկեր կունենա, իսկ գերմանական adidas ընկերության հետ համագործակցությունը կավարտվի․ «Կարելի է վստահ ասել, որ 2023 թվականին մենք չենք ունենա adidas-ի մարզաշապիկներ։ Ե՞րբ կունենանք նոր հովանավոր․ առաջին եռամսյակում։ Հիմա բանակցություններ ենք վարում․ կունենանք տեխնիկական նոր հովանավոր»,-ArmSport. am-ի փոխանցմամբ՝ ասել է Դյուկովը։ Adidas-ը 2008 […]