19:35 14.01.2023
Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է համագործակցել Լիբանանի հետ տնտեսության, առևտրի և էներգետիկայի ոլորտներում։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Ելույթ ունենալով Բեյրութում լիբանանցի մի շարք քաղաքական ու մշակութային գործիչների հետ հանդիպմանը՝ Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ Թեհրանը կմնա Լիբանանի բարեկամը դժվարին ժամանակներում։ Նա ընդգծել է, […]
19:27 14.01.2023
Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ փետրվարի երկրորդ կեսին կարող է կայանալ Թուրքիայի և Սիրիայի արտգործնախարարների հանդիպումը։ «Փետրվարի երկրորդ կեսին հնարավոր է ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում, սակայն ժամկետ դեռ չկա, մինչ այդ կարող է կայանալ պաշտպանության նախարարների և հետախուզության ղեկավարների ևս մեկ հանդիպում, այն կլինի բանակցությունների շարունակությունը, որը տեղի է ունեցել դեկտեմբերի […]
19:15 14.01.2023
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի մասին։ «Ֆերգյուսոնն ամեն ինչում առաջատար էր, բոլոր խաղացողները լսում էին նրան: Նա ինձ համար ֆուտբոլային հայրերից մեկն է։ Երբ ես առաջին անգամ եկա «Յունայթեդ», Ֆերգյուսոնն անմիջապես ինձ ճիշտ մոտեցում ցուցաբերեց: Նա ինձ շատ բան սովորեցրեց։ Նրա շնորհիվ ես դարձա այսպիսի ֆուտբոլիստ։ […]
19:03 14.01.2023
Չինաստանում COVID-19-ով ծանր հիվանդների թիվը աստիճանաբար նվազում է, պիկն անցել է, թեև թիվը դեռ բարձր է։ Այս մասին շաբաթ օրը , մամուլի ասուլիսում հայտարարել է ՉԺՀ-ի հիգիենայի և առողջության պետական կոմիտեի առողջապահության կառավարման բաժնի ղեկավար Ցզյաո Յահուին։ «Հիվանդանոցներում ծանր COVID-19-ով հիվանդների թիվը հասել է պիկին, որից հետո այն սկսել է դանդաղ նվազման միտում ցույց տալ: […]
18:53 14.01.2023
Նախկին վարչապետ և «Դժգոհ քաղաքացիների ակցիա» քաղաքական շարժման առաջնորդ Անդրեյ Բաբիշը գլխավորում է Չեխիայի նախագահական ընտրությունները, որոնց առաջին փուլը տեղի ունեցավ ուրբաթ և շաբաթ օրերին։ Ձայների նախնական հաշվարկի մասին տվյալներ է հայտնել է CTK լրատվական գործակալությունը՝ հղում անելով Չեխիայի վիճակագրական ծառայությանը։ Բաբիշը ստացել է ընտրողների 42,8%-ի աջակցությունը, որոնց ձայները հաշվվել են հանրապետության ընտրատեղամասերի փակումից հետո […]
18:41 14.01.2023
Առողջապահության ոլորտի պատասխանատուների տվյալներով՝ ներկա պահին Արցախում 847 երեխա տառապում է սրտի բնածին արատներով, 93-ը՝ բրոնխիալ ասթմայով, 66-ը՝ պարբերական հիվանդությամբ, 80-ը՝ էպիլեպսիայով, 16-ը՝ շաքարային դիաբետով։ Նրանք հաշվառման են վերցված և պարբերաբար մեկնում էին Հայաստանի Հանրապետություն` ստանալու համապատասխան բուժօգնություն։ Դեկտեմբերի 12-ից հետո՝ շրջափակման պատճառով, այս երեխաները զրկված են բժշկական օգնություն ստանալու իրավունքից։ Բացի դրանից, ավելի քան […]
18:29 14.01.2023
ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի կովկասյան հարցերի և տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Մարկ Քեմերոնը այցելել է Բաքու։ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան տվյալներով՝ Քեմերոնը կմասնակցի Բաքվում դեսպանատան ներկայացուցիչների հետ հանդիպումներին, կհանդիպի տարբեր պաշտոնյաների, ինչպես նաև ԱՄՆ կառավարության տնտեսական, քաղաքական և այլ գործընկերների հետ։
18:17 14.01.2023
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը շաբաթ օրը Դամասկոսում ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին։ Այս մասին հայտնում է Al-Ikhbariya հեռուստաալիքը։ Իրանի ԱԳՆ ղեկավարը աշխատանքային այցով Սիրիա է ժամանել հարևան Լիբանանից։ Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը, ուրբաթ օրը ելույթ ունենալով Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում, ողջունել է Անկարայի և Դամասկոսի միջև երկխոսության վերսկսումը, որը հնարավոր է […]
18:09 14.01.2023
«Փյունիկի» նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Sport Express-ի հետ զրույցում խոսել է իր խաղային կարիերան շարունակելու մասին։ Փոխանցում է ArmSport. am-ը։ «Հնարավո՞ր է վերադառնամ «Սպարտակ».․․ Ոչ։ Դա, իհարկե, դժվար է: Ես ցանկանում եմ մնալ Հայաստանում։ Շուտով կիմանաք, թե որտեղ եմ շարունակելու կարիերաս։ Այստեղ իմ ընտանիքն է։ Ես ուզում եմ օգնել ֆուտբոլին։ Այն պետք է ավելի լավը […]
17:57 14.01.2023
Այսօր՝ հունվարի 14-ին, Վրաստանի մայրաքաղաք Թբիիլիսիի Վազիսուբանի թաղամասում վերելակի ընկնելու հետևանքով երկու մարդ է մահացել։ Տեղեկությունը հաստատել են Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից։ Հաղորդում է aliq. ge-ն։ Արտակարգ իրավիճակների ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր ժամանած փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել մահացած կնոջ ու տղամարդու դի։ Այս պահին դեպքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ չկան: Հարկ է նշել, […]
17:50 14.01.2023
ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը հայտարարել է 2022 թվականին Իրանի նավագնացության նավատորմի թողունակության ավելացման մասին՝ նշելով, որ Իրանին հաջողվել է պահպանել իր 22-րդ տեղը ծովային առևտրի համաշխարհային վարկանիշում։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Համաձայն զեկույցի՝ համաշխարհային ծովային առևտուրը, որն աճել է 3,2%-ով 2021 թվականին և Covid-19 համաճարակի հետ կապված իրավիճակը հաղթահարելուց հետո, տուժել է 2022 թվականին […]
17:41 14.01.2023
Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի խոսքով՝ Անկարան չի միանա հակառուսական պատժամիջոցներին, քանի որ դրանք ավելի շատ վնաս կհասցնեն իրենց երկրի տնտեսությանը, քան հենց Ռուսաստանի Դաշնությանը։ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը կարծում է, որ Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից ձեռնարկված պատժամիջոցներն անարդյունավետ են եղել։ Այս կարծիքը նա հայտնել է շաբաթ օրը օտարերկրյա լրագրողներին։ «Արևմուտքի կողմից մինչ այժմ […]
17:30 14.01.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
17:23 14.01.2023
Այսօր՝ հունվարի 14-ին, Թբիլիսիի ժամանակով 12:36-ին Դաղստանում, Վրաստանի պետական սահմանից 5 կմ հեռավորության վրա 3,8 մագնիտուդով (ML) երկրաշարժ է տեղի ունեցել։ Aliq Media-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը տարածում է Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի կենտրոնը: Նշվում է, որ ցնցումները զգացվել են Վրաստանի տարածքում, այդ թվում՝ մայրաքաղաք Թբիլիսիում։ Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի […]
20:55 13.01.2023
Հոգևորական ծառայությունն այլևս պարտադիր զինվորական ծառայությունը հետաձգելու հիմք չէ։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության փոխնախարար Գրիգոլ Գիորգաձեն: Ըստ ՊՆ փոխնախարարի՝ բոլոր կրոնների ներկայացուցիչները պարտավոր են ծառայել բանակում, և ոչ մի դավանանք չի ունենա հայեցողական պայմաններից օգտվելու հնարավորություն։ Գիորգաձեն նշել է, որ հոգևորականները հնարավորություն կունենան անցնելու ոչ զինվորական՝ այլընտրանքային աշխատանքային ծառայություն, որի […]
20:46 13.01.2023
Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ժամանակ քննարկվել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության ժամանակավոր արգելքի որոշման միջոցառումների կատարման ընթացքը։ Տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից։ Խորհրդակցությունը վարել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։ Խորհրդակցությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ Վազգեն Կիրակոսյանը, ՀՀ ընդերքի եւ բնապահպանության տեսչական […]
20:41 13.01.2023
Իսրայելի իշխանությունները նպաստ չեն վճարի ներգաղթյալներին, որոնք ժամանել են Ուկրաինայի հակամարտության պատճառով, գրում է «Հաարեց» թերթը։ Նպաստների վճարումը կդադարեցվի փետրվարին՝ բազմաթիվ ներգաղթյալների համար ժամանակավոր պատվերի ժամկետը լրանալուց հետո։ «Ինտեգրման նախարարությունը ներկայում մտադիր չէ երկարաձգել որոշումը»,- ասվում է թերթի հոդվածում։ Նախարարությունը ֆինանսավորում չի ստացել, ուստի շատ այցելուներ չեն ստացել դեկտեմբեր ամսվա իրենց նպաստը։ Գումարը հասել է […]
20:36 13.01.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությանը: Իր խոսքում վարչապետը նշել է. «Հարգելի տիկին նախագահ, ուրախ եմ Ձեզ ողջունել Հայաստանի Հանրապետությունում նման ներկայացուցչական պատվիրակության հետ: Ձեր այցը շատ կարևոր է մեզ համար և ունի թե՛ խորհրդանշական, թե՛ քաղաքական իմաստ: Կարծում եմ՝ այցն առաջին հերթին ի ցույց է դնում այն […]
20:33 13.01.2023
Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների հաստատությունները հրապարակել են Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույց՝ 2023թ հունվարի 13-ի դրությամբ նոր թարմացված տվյալներով։ Զեկույցում Պաշտպաններն անդրադարձել են Լաչինի միջանցքի խնդրին միջազգային կառույցների, գործիչների և մեդիայի արձագանքին, Լաչինի միջանցքը շրջափակելու վերաբերյալ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների և հասարակային գործիչների կողմից սադրիչ հայտարարություններին, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից […]
20:19 13.01.2023
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ավելի քան 10 եվրոկոմիսարներ առաջիկա շաբաթներին կայցելեն Ուկրաինա։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ «Մենք տեսնում ենք, որ մեր եվրոպացի գործընկերները հավատարիմ են արդյունավետ համագործակցությանը ինտեգրման հարցում: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցն առաջիկա շաբաթներին դրա վառ ապացույցը կլինի: Մենք ակնկալում ենք, որ […]
20:11 13.01.2023
Ինչպես հայտնում են դիվանագիտական աղբյուրները, Թուրքիայում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպանը կանչվել է երկրի արտգործնախարարություն։ Փոխանցում է Ermenihaber. am-ը։ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ- PKK), Սիրիայի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցության (ԺՄԿ- PYD) և «Ժողովի ինքնապաշտպանական» ջոկատների (YPG- ԺԻՋ) աջակիցների կողմից երեկ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կազմակերպված «ահաբեկչական քարոզչության» և նախագահ Էրդողանին «թիրախավորելու» համար Թուրքիայի […]
19:54 13.01.2023
Հայաստանի Հանրապետության ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը հայտարարել է, որ 2022 թվականին Հայաստանը Վրաստանին ավելի շատ էլեկտրաէներգիա է վաճառել, քան վերջին 10 տարում միասին: Aliq Media-ի փոխանցմամբ՝ ըստ Վարդանյանի՝ 2022 թվականին Հայաստանը Վրաստան է արտահանել 365 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, մինչդեռ 2012-2021 թվականներին այդ ցուցանիշը կազմել է 242 մլն կՎտ/ժ։ Ի դեպ, Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը դեռ չի […]
19:46 13.01.2023
ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանն այսօր այցելել է Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: ՀՀ զինվորական դատախազին ուղեկցել են Երևանի կայազորի զինվորական դատախազ Արթուր Անտոնյանը և ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի բաժնի պետ Միսակ Սահակյանը: Համալսարանի պետ, գնդապետ Արթուր Երոյանը զինդատախազին է ներկայացրել ուսումնառության գործընթացը, սպայական կադրերի պատրաստման ու վերապատրաստման […]
19:38 13.01.2023
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է 2019 թվականի նոյեմբերից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 4-ը Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած, կոչումով գնդապետ Ս.Ա.-ի կողմից ուժեղացված մարտական հերթապահության մեջ գտնվելու պայմաններում «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով, ՀՀ պաշտպանության նախարարի մի շարք […]
21:00 12.01.2023
Նիդերլանդների կոալիցիոն կուսակցությունները դեպի Արցախ օդային կամուրջ հաստատելու մասին հարց են ուղղել երկրի ԱԳ նախարարին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայից: Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել ծանր կացության մեջ հայտնված արցախահայությանը և տեղեկացրել, որ Նիդերլանդների կառավարական կոալիցիայի երկու կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակներ Ագնես Մյուլդերը (Agnes Mulder – CDA) […]
20:51 12.01.2023
Գերմանիայի միգրացիայի և փախստականների դաշնային գրասենյակի տարեկան զեկույցի համաձայն՝ 2022-ին 217․774 մարդ Գերմանիային է դիմել ապաստան հայցելու համար։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են աղբյուրները, 70976 դիմում եղել է Սիրիայից, 36358 դիմում Աֆղանստանից, իսկ 3-րդ տեղում Թուրքիան է՝ 23938 դիմումով։ Դրան հաջորդել է Իրաքը 15175 դիմումով, իսկ հնգյակը եզրափակել է Վրաստանը 7963 դիմումով։ Ուշագրավ է, […]
20:43 12.01.2023
Արցախը Հայաստանին կապող փակ ճանապարհը փոխել է շատերի կյանքը, բազմաթիվ ընտանիքների է իրարից բաժանել ու կիսել։ Ամենածանրն այն ծնողների ու երեխաների հոգեվիճակն է, որոնք հայտնվել են Հայաստան-Արցախ միակ ճանապարհի փակուղում։ 6 անչափահաս քույրերը մնացել են առանց մայրական խնամքի։ Այս երեխաների համար մայրիկի միակ շփումը հեռավար զրույցն է դարձել։ Մեկ ամսից ավելի է երեխաների առօրյան ու […]
20:21 12.01.2023
ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրած փաստերի՝ հունվարի 12֊ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը Շուշիի հատվածում (շրջափակման վայր) դիտավորյալ կտրել է Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ եկող հաղորդակցության լարերը՝ Արցախի ամբողջ տարածքում խաթարելով հեռահաղորդակցության և ֆիքսված համացանցի հասանելիությունը։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրաել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ «Օգտվելով այն հանգամանքից, որ դեպի Արցախ եկող […]