TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+21.09 oC
Admin

Admin

Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից ձկան խավիարի ու պանրի ներմուծումը

12:56 27.12.2018

Ռուսաստանի անասնաբուժական ու ֆիտոսանիտարական գործակալությունը («Ռոսսելխոզնադզոր») սահմանափակումներ է մտցրել մի շարք պետություններից որոշակի ապրանքատեսակների ներմուծումների համար, և այդ երկրների շարքում է նաև Հայաստանը։ Հայկական երեք ընկերության արտադրանքի ներմուծումն արգելվել է պահանջներին չբավարարելու պատճառով։ Դեկտեմբերի 30-ից ժամանակավորապես արգելվում է Հայաստանում գրանցված «Ֆիշարտ» ընկերության արտադրանքի ներմուծումը Ռուսաստան, քանի որ այդ ընկերության ձկան խավիարի մեջ դրոժներ են հայտնաբերվել։ […]

̰
Կառավարությունը 5 մլն-ական դրամ կտրամադրի նախկին զինծառայողներին բնակարաններ ձեռք բերելու համար

12:52 27.12.2018

Կառավարության այսօրվա նիստում պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն առաջարկել է պահուստային ֆոնդից նախարարությանը տրամադրել 5 մլրդ 705 մլն դրամ՝ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով։ Ծրագրի շահառու է ճանաչվել Երևանի 326 և մարզերի 815 ընտանիք, ընդհանուր առմամբ՝ 1141: Դավիթ Տոնոյանն ասել է, որ թեև առանձին ընտանիքներին տրամադրվող գումարը […]

̰
Բողոքի ակցիա կառավարության դիմաց. բեռնափոխադրողները դժգոհում են հարկային փոփոխություններից

12:51 27.12.2018

Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա են իրականացրել բեռնափոխադրողները: Նրանք բողոքում են հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային փոփոխություններից: Բեռնափոխադրողները նշում են, որ իրենց հարկերը բազմապատկվել են նախկինի համեմատ, փաստաթղթավորման պահանջ է դրված, որը չեն կարողանում ներկայացնել: «Եթե մեկը 2000 դոլար գումար է փոխանցում, ես չեմ կարողանում դրանք թղթերով հիմնավորել, դա դիտվում է որպես մաքուր […]

̰
Ոսկերչական խանութից թանկարժեք մատանի հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է

12:42 27.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է հունիսի 25-ին Երևանի կենտրոնում գործող ոսկերչական խանութից թանկարժեք մատանի հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հունիսի 25-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Մոսկովյան փողոցում գործող ոսկերչական խանութի տագնապի ազդանշանը միացել է: Անմիջապես դեպքի […]

̰
Ուիլ Սմիթի սուրբծննդյան տեսահոլովակը համացանցի հիթ է դարձել

12:36 27.12.2018

Ամերիկացի հայտնի դերասան Ուիլ Սմիթը Instagram-ի իր էջում  ցույց է տվել, թե ինչպես են իր ընտանիքի անդամները պատրաստվում Ամանորին: Տեսանյութում Սմիթը և իր ընտանիքի անդամները հագել են զվարճալի կոստյումներ: Դերասանը նկարահանվել է կարմիր գիշերազգեստով, որի վրա պատկերված է Սանտա Կլաուսը զվարճալի գլխարկով: https://www.instagram.com/p/BrtXtloBJqj/?utm_source=ig_web_copy_link Ամանորյա զվարճալի գլխարկներ են կրում նաև Սմիթի ընտանիքի բոլոր անդամները, իսկ դերասանի […]

̰
Չեմ կարծում, որ կթանկանա. նախարարի պաշտոնակատարը՝ գազի սակագնի մասին

12:35 27.12.2018

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը կարծում է՝  գազի սակագինը չի բարձրանա: Նա լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ հայկական կողմը բանակցում է գազի սակագնի իջեցման շուրջ: Բաղրամյանը սակայն չի մանրամասնել՝ հայկական կողմը որքա՞ն իջեցում է ակնկալում: «Բանակցությունների արդյունքում պարզ կլինի. կձևավորվի սահմանի գին, և հետո՝ այն գինը, որ վաճառվելու է սպառողների […]

̰
Մեկնարկել է կառավարության նիստը. օրակարգում հիմնականում 2019-ի բյուջեին վերաբերող հարցեր են

12:33 27.12.2018

Մեկնարկել է ՀՀ կառավարության նիստը: Այն այսօր վարում է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, քանի որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա: Կառավարության նիստի օրակարգում ներառված է 40 հարց, որից մեկը գաղտնի է: Այն ներկայացնելու է ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը: Կան նաև օրակարգային, սակայն չզեկուցվող հարցեր, որոնք հիմնականում տարբեր համայնքներում արտահերթ […]

̰
Ավարտվել է «Արարատյան բակալավրիատ» ծրագրի ուսումնասիրությունը. ԿԳՆ

12:31 27.12.2018

ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ավարտել է «Արարատյան բակալավրիատ» ծրագրի ուսումնասիրությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳ նախարարությունից, նպատակ էր դրվել ուսումնասիրել ծրագրի բովանդակությունը, արդյունքները, մարդկային և կրթական ռեսուրսների զարգացման ընթացքը, ֆինանսական հարցերը, հիմնադրամ-պետություն հարաբերությունների բաց և խնդրահարույց կողմերը։ Ուսումնասիրությունը կատարվել է հետևյալ ուղղություներով` բովանդակություն, ֆինանսներ, ծրագրի ներդրում: Բովանդակություն. «Արարատյան բակալավրիատի» բովանդակային մասի ուսումնասիրության վերհանած խնդրահարույց […]

̰
Ձյան առատ տեղումների պատճառով Գյումրի-Բավրա ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել

12:30 27.12.2018

Այս պահին Գյումրի-Բավրա ավտոճանապարհին կան ձյան մեջ արգելափակված ու վթարի ենթարկված բեռնատար ու մարդատար ավտոմեքենաներ, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Նույն վիճակում են նաև Ամասիայի տարածաշրջանի բնակավայրեր տանող ճանապարհները: Ճանշինի աշխատակիցներն ու տեխնիկան մաքրում են ճանապարհները և ավազով ու աղային զանգվածով մշակում:   Ձյան բարձրությունը տեղ-տեղ հասնում է մինչև կես մետրի: Միջպետական ճանապարհին նաև մառախուղ է, […]

̰
Forbes-ը հրապարակել է հոլիվուդյան ամենից ոչ շահութաբեր դերասանների ցանկը

12:12 27.12.2018

Ամերիկյան  Forbes  ամսագիրը հրապարակել է հոլիվուդյան առավել ոչ շահութաբեր դերասանների վարկանշային աղյուսակը: Ինչպես նշում է աղբյուրը, աղյուսակը գլխավորել է Մեթյու Մակկոնահին, որը նկարահանվել է «Մութ աշտարակ» ֆիլմում, դերասանին վճարված մեկ դոլարի դիմաց ֆիլմի ստեղծողները ստացել են ընդամենը 1․1 դոլար եկամուտ: Հաջորդ երկու հորիզոնականները բաժին են ընկել Քրիստիան Բեյլին (1․5 դոլար) և Մեթ Դեյմոնին (3․7 դոլար), ովքեր նկարահանվել են «Իշխանություն» […]

̰
Հանրային խորհրդի նոր կազմը ձևավորված է

12:08 27.12.2018

Հանրային խորհրդի նոր կազմը ձևավորված է։ Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի ձևավորման ավարտական փուլի նիստը, որը վարել է Վազգեն Մանուկյանը։ Խորհրդի անդամները գաղտնի քվեարկությամբ ընտրել են ՀԽ վերջին 15 անդամներին։ Նրանք են՝ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն, նախկինում Հանրային խորհրդի անդամ), Վազգեն Յակուբյանը (Հայկական բարեգործական […]

̰
Ջերմուկի 20 բնակիչներ Էրիկ Գրիգորյանի դեմ հայցադիմում են ներկայացրել

12:05 27.12.2018

Հայկական բնապահպանական ճակատը ֆեյսբուքյան էջում «Հերթական դատական գործն Ամուլսարի հարցով» վերտառությամբ գրառում է կատարել, որով տեղեկացնում է. «Ջերմուկ համայնքի 20 բնակիչներն ընդդեմ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի հայցադիմում են ներկայացրել վարչական դատարան, որով պահանջում են պարտավորեցնել նախարարին ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական հ. ԲՓ […]

̰
SHANTNEWS

12:04 27.12.2018

̰
Սերժ Սարգսյանն այլևս ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ չէ. ԵՊՀ ռեկտոր

11:52 27.12.2018

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը, փաստացի, չի գործում: Այս մասին SHANTNEWS.am-ին  տեղեկացրեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նա տեղեկացրեց՝ ի պաշտոնե խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանն արդեն այդ պաշտոնում չէ: «Սերժ Սարգսյանն ի պաշտոնե ընտրվել էր այդ խորհրդի նախագահ, հիմա այդ խորհուրդը, փաստացի, չի գործում»,- ասել է Սիմոնյանը: Սիմոնյանի տեղեկացմամբ՝ […]

̰
Մահվան ելքով վրաերթ Կապան-Քաջարան ճանապարհին

11:40 27.12.2018

Դեկտեմբերի 27-ին՝ 00:40-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Կապան-Քաջարան ճանապարհի 11-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 32-ամյա Հենրի Զելյաին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն։

̰
Արդարադատության նախարարության և ՄԻՊ-ի ներկայացուցիչները քննարկել են քրեակատարողական ոլորտին առնչվող հարցեր

11:27 27.12.2018

ՀՀ արդարադատության նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել քննարկում քրեակատարողական հիմնարկներին վերաբերող մի շարք հարցերի շուրջ:Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպմանը մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը, […]

̰
Պատահար Արմավիր-Գյումրի ճանապարհին. կա զոհ

11:26 27.12.2018

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Գյումրի ճանապարհի 21-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի քարերին, որի հետևանքով 57-ամյա ուղևոր Կամո Ավետիսյանը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է, իսկ վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն։

̰
Նիկոլ Փաշինյանը մեկնեց Մոսկվա

11:15 27.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեկնեց Մոսկվա: Ֆեյսբուքյան իր էջում նա ինքնաթիռից լուսանկար է հրապարակել, որին կից գրառում է կատարել: «Գնացինք Մոսկվա»,- գրել է նա: Նշենք, որ այսօր Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

̰
Գերմանիան համաձայն չէ․ «Իսլամական պետությունը» դեռ վերջնականապես չի ջախջախվել

23:32 26.12.2018

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը անհամաձայնություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերի հետ, ըստ որոնց՝ Սիրիայում «Իսլամական պետությունը» ջախջախվել է, և այդ կապակցությամբ իրենք դուրս են բերում ամերիկյան բանակն այդ պետության տարածքից։ Գերմանիայի ՊՆ ղեկավարի խոսքով՝ մի կողմից ԻՊ խմբավորումը դեռ լիարժեք չի ջախջախվել, մյուս կողմից՝ ամերիկյան կողմը դեռ չի բացատրել, […]

̰
Իսրայելում արգելել են ահաբեկիչների վաղաժամ ազատումը բանտից

22:45 26.12.2018

Իսրայելի խորհրդարանն ընդունել է օրենքի նախագիծ, որով արգելվում է կրճատել ահաբեկչության համար դատապարտվածների ազատազրկման ժամկետը։ Մինչ այս այդ նորմը տարբերակված չէր, և ինչպես մյուս հանցագործները, այդպես էլ ահաբեկչության համար դատապարտվածները կարող էին իրենց ազատազրկման 2/3-ը բանտախցում անցկացնելուց հետո ազատվել հետագա պատիժը կրելուց, հայտնում է իսրայելական The Jerusalem Post պարբերականը։ Նոր օրինագծով սահմանափակում է մտցվում, և դրանով […]

̰ ̰
Ադրբեջանի բանակը գիշերային զորավարժություն է անցկացրել

22:24 26.12.2018

Ադրբեջանի զորամիավորումներից մեկը զորավարժություն է անցկացրել գիշերային պայմաններում՝ իրականացնելով նաև մարտական հրաձգություն ու արձակումներ։ Այս մասին հայտնի է դառնում երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրությունից։ Զորավարժություններին, ըստ հաղորդագրության, ներգրավվել են մոտոհրաձգային, հրետանային, զրահատանկային և ինժեներասակրավորային ստորաբաժանումներ։ Ինչ սցենարով են անցկացվել զորավարժությունները, չի ներկայացվում։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ադրբեջանական առաջապահ ստորաբաժանումները առաջնագծում էլ խախտում են հրադադարի […]

̰
Աբել Աղանբեկյանը դարձել է «Տարվա տնտեսական գիրք» մրցանակի դափնեկիր

21:57 26.12.2018

Ռուսաստանաբնակ հայտնի տնտեսագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ, Ռուսական ազգային տնտեսության ակադեմիայի ամբիոնի վարիչ Աբել Աղանբեկյանի «Ֆինանսներ, բյուջե և բանկերը նոր Ռուսաստանում» գիրքը դարձել է «Տարվա տնտեսական գիրք» մրցանակաբաշխության դափնեկիր, գրում է rusarminfo-ն: «Իմ գրքում ես փորձել եմ մակրոտնտեսական տեսանկյունից նայել ֆինանսներին: Ցավոք, երկրում ֆինանսները համարվում են տնտեսության ամենադանդաղ զարգացող ոլորտներից մեկը: Մենք հետ ենք մնում ներդրումների […]

̰
Մարգարիտա Սիմոնյանը դարձել է 2018թ. Ռուսաստանում ամենացիտվող լրագրողը

20:40 26.12.2018

Ռուսական «Մեդիալոգիա» ընկերությունը կազմել է ՌԴ-ում 2018թ. ամենաշատ ցիտվող լրագրողների վարկանշային աղյուսակը, որը գլխավորում  է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը: Այս մասին Սիմոնյանը հայտնել է թվիթերյան իր էջում: «Ահա, ես Ռուսաստանում ամենաշատ ցիտվող լրագրողն եմ, շնորհակալ եմ, որ կարդացել եք, լսել և մեջբերել իմ խոսքերը ամբողջ տարի»,- գրել է նա: Առավել հաճախ հիշատակվել են լրագրողի խոսքերը Մեծ […]

̰
Ի՞նչ փոփոխություններ են սպասվում հեռահաղորդակցության ոլորտում

20:27 26.12.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն անդրադարձել է հեռահարոդակցության ոլորտում սպասվող փոփոխություններին: Յիրիկյանը նշել է, երբ «ՎիվաՍել» ընկերությունը մտավ շուկա, պահանջված էին ձայնային ծառայությունները, հիմա արդեն տվյալների փոխանցման ծառայություններն են պահանջված դառնում: «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրենի կանխատեսմամբ՝ ոլորտի ընկերությունները վիրտուալ էկոհամակարգերի են վերածվելու, ինչպիսին, օրինակ՝ Uber-ն է: «Այսօր, եթե […]

̰
Լարսի ճանապարհը փակ է, մարզերում կան մերկասառույցով պատված ճանապարհներ․ ԱԻՆ

20:18 26.12.2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Ալագյազ-Ծիլքար և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի գրեթե ողջ տարածքում և Արագածոտնի մարզի Ապարան, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում առկա են […]

̰
Փարիզում Սուրբ Ծննդյան գիշերը թալանել են հրուշակեղենի ամենահին խանութը

20:13 26.12.2018

Մի խումբ մարդիկ Սուրբ Ծննդյան գիշերը թալանել են Փարիզի հրուշակեղենի խանութի ամենահին խանութը: Այս մասին հայտնում է France Bleu ռադիոալիքը: A la Mere de Famille  հրուշակեղենի խանութը բացվել է 1761 թվականին: Այն գտնվում է Փարիզի Ֆոբուր-Մոնմարտր փողոցում: Դեկտեմբերի 25-ի առավոտյան՝ ժամը 04։00-ի սահմաններում, ոստիկաններին հաջողվել է ձերբակալել երեք տղամարդու, որոնք կասկածելի վարքագիծ են դրսևորել: Տարածքը ստուգելիս […]

̰
Նվերի մատուցման յուրօրինակ ձևը հիացրել է սոցիալական ցանցի օգտատերերին

20:11 26.12.2018

Reddit-ի օգտատերը պատմել է, որ արդեն 35 տարի շարունակ Ամանորին ընդառաջ ինքն իր պապիկին հովանոց է նվիրում, որը շատ հմտորեն թաքցնում է մեկ այլ առարկայի տեսք ունեցող փաթեթավորման մեջ: Ընտանիքում նվերներ մատուցելու յուրօրինակ ու գեղեցիկ այս ավանդույթը հիացրել է ցանցի օգտատերերին, հայտնում է РИА Новости-ն: Այս անգամ էլ, ինչպես պատմել է ավանդույթի հեղինակը, նույն հովանոցը թաքցրել […]

̰
Ժամանակն է՝ այսօրվա գործող ցանցը փոխարինվի ավելի արդիական ցանցով. Ռալֆ Յիրիկյան

20:02 26.12.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն անդրադարձել է ընկերության կողմից իրականացվող ցանցի վերազինման աշխատանքներին: «Ժամանակն է եկել, որ այսօրվա գործող ցանցը փոխարինվի ավելի լավ, արդիական ցանցով և պատճառն այն  է, որ մենք միշտ՝ առաջին օրվանից փորձում ենք հավասարը հավասարին քայլել նմանատիպ ոլորտներում»,- նշել է Յիրիկյանը: Նա նշել է, որ […]

̰
Հայտնի են գալիք տարի Եվրոպայում անշարժ գույք գնելու ամենաշահավետ վայրերը

19:58 26.12.2018

Մասնագետները նշել են եվրոպական այն երկրները, որոնցում 2019-ին անշարժ գույքի շուկայում խորհուրդ է տրվում ներդրումներ կատարել․ գրում է  Лента.ru-ն: Ցուցակը գլխավորել են Չեխիան, Կիպրոսը և Սլովենիան: Փորձագետների խոսքերով՝ հենց այս 3 երկրներում է անշարժ գույքի գինը գալիք տարի աճելու 10-15 %-ով, ընդ որում՝ այդ գործընթացը շարունակական է լինելու: Անշարժ գույքը կարող է թանկանալ նաև Հունաստանում, […]

̰
BACK_TO_TOP