16:04 27.12.2018
«Աղցք ավանի պեղումների ընթացքում վերջերս երկու կարևոր բաղադրիչ է բացվել, որը թույլ է տալիս ստանալ քաղաքաշինական պատկերը»,- այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին ասել է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանը: Խոսքը շուրջ 50 քմ տարածք զբաղեցնող գահասրահի և հայերեն արձանագրություններով վաղ միջնադարյան տապանաքարերի մասին է: Մինչ այդ ունեցել ենք վաղ միջնադարյան տապանաքարեր, բայց ոչ մեկը հստակ […]
16:03 27.12.2018
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում տեղեկացնում է, որ լքում է ԱԺ մշտական հանձնաժողովներից մեկի նախագահի պաշտոնը: «Հարգարժա՜ն հայրենակիցներ, լքում եմ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնը, քանի որ այն անցել է «Իմ քայլը» դաշինքի իրավասության տակ։ Ափսո՜ս, շատ մեծ ծրագրեր կային, բայց երկու ամսից […]
16:02 27.12.2018
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունները, թե իր պապիկին «արտոնյալ» պայմաններում են վիրահատել, գրառում է կատարել և կից լուսանկարով տեղադրել իր պապիկի վիրահատության ՀԴՄ կտրոնները. «Լրագրողները փոխվում են, իսկ աշխատելաոճը՝ ոչ։ Արդեն որերորդ դեպքն է, երբ մտնում են մարդկանց անձնական կյանքի դաշտ։ Ի պատասխան «հրապարակման»՝ հանրությանն եմ ներկայացնում պապիկիս վիրահատության վճարման ՀԴՄ կտրոնները […]
15:56 27.12.2018
Իսպանացի հանրահայտ մարզիչ Խինես Մելենդեսի հետ ՀՖՖ-ն 1 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կքնել, որը հնարավոր է երկարացնել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը: Նա նշել է, որ Մելենդեսը Հայաստան կժամանի հունվարին մշտական բնակություն հաստատելու համար: Նրա հետ Հայաստան կժամանի նաև ևս երկու մարզիչ: Մելիքբեկյանի […]
15:54 27.12.2018
ՀՀ կառավարությունը ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար մաքսային արտոնություն է տրամադրել 8 ընկերությունների, ինչի արդյունքում կկատարվի 23․857․785․702 դրամի ներդրում և կստեղծվի 541 նոր աշխատատեղ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
15:53 27.12.2018
Կառավարության այսօրվա նիստում առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հարց է ուղղել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ նշելով, որ վերջին օրերին ինքը բազմաթիվ քաղաքացիներից բողոքներ է ստանում խանութներում հսկից դրամարկղային կտրոններ չտրամադրելու մասին: Դավիթ Անանյանն ասել է, որ ՊԵԿ-ը մշտական վերահսկողություն է իրականացնում առևտուր իրականացնող վայրերում, սակայն իրենք չեն կարող հսկել բոլորին, քանի որ ունեն մոտ 500 […]
15:34 27.12.2018
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ջերմուկի ավագանու` մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու մասին որոշմանը: Նա նշեց, որ իրավաբանորեն չի կարող մեկնաբանել այդ որոշումը, սակայն տեղյակ է, որ մինչ այդ նման որոշում է ընդունել նաև Նոյեմբերյանի ավագանին, և այդ ժամանակ մեկնաբանություն չկար` իրավաչա՞փ է այդ որոշումը, թե՞ ոչ: Գրիգորյանն ասաց, որ […]
15:30 27.12.2018
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին` խնդրելով քաղաքապետարանի կայքում հրապարակել այս տարվա պարգևատրումների կարգադրությունը: Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է դիմումը, դրան կից արել հետևյալ գրառումը. «Հարգելի ընկերներ այսօր դիմել եմ քաղաքապետին՝ խնդրելով կատարել օրենքի պահանջը և քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում հրապարակել այս տարվա պարգևատրումների կարգադրությունը: Ավագանու 25.12.2018թ. նիստին […]
15:29 27.12.2018
«Խնդիրը հետևյալն է, որ մեր հիմնական կապալառուներից «Կորսան» ընկերությունն իր ենթակապալառուներին չի փոխանցել դրամական միջոցները, և հիմա որոշ ընկերությունների աշխատակիցներ չեն ստացել իրենց աշխատավարձերը»,- լրագրողների հետ այսօրվա ճեպազրույցում հայտնել է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը։ Խոսքը նրա մասին է, որ «Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցման աշխատանքներին մասնակցող շինարարները մի քանի ամիս աշխատավարձ չստանալուց […]
15:26 27.12.2018
Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այսօր լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ կառավարության կառուցվածքի փոփոխությունները կիրականացվեն ինչպես որ նախատեսվել են, և կստեղծվի բարձր տեխնոլոգիաների ու ռազմարդյունաբերության նախարարություն։ «Բարձր տեխնոլոգիական ոլորտը տարիներ շարունակ հայտարարվել է և հայտարարվում է որպես առաջնահերթություն, և հիմա իրապես ստեղծվել է այնպիսի իրավիճակ և հնարավորություններ, և կարծում եմ, որ […]
15:23 27.12.2018
«Ես ընդհանրապես այնքան հանգիստ եմ վերաբերվում մեր շոու բիզնեսի աստղերի եկամուտը թաքցնելու այդ հայտարարություններին: Իհարկե, կարող են թաքցնել, բայց մենք իրենց ասում ենք՝ հայտարարագրե՛ք ձեր եկամուտներն այնքան, որքան ստանում եք: Անպայման մտածում են, թե ինչ-որ մի բան էն չեն անելու: Հայտարարագրե՛ք այնքան, որքան ուզում եք, իսկ եթե ուզում եք խաբել, ապա խաբեք»,- շոու բիզնեսի ներկայացուցիչներին […]
15:13 27.12.2018
Կառավարության այսօրվա նիստում տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը ներկայացրել է «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների 2018-2022 թվականների մաստեր պլանը, որով նախատեսվում է կատարել շուրջ 38,2 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ, որի արդյունքում նախատեսվում է ապահովել ICAO ապահովության ստանդարտները, օդանավակայանի թողունակությունը համապատասխանեցնել ուղևորահոսքի նախատեսվող աճին, հասնել IATA-ի ծառայությունների մատուցման C մակարդակի, բարելավել անվտանգության […]
15:08 27.12.2018
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, հրաժարվել պատգամավորական մանդատից: Այս մասին նա նշեց դեկտեմբերի 27-ին` կառավարության նիստից հետո: Գրիգորյանը հայտնեց, որ իրենք ներկայացրել են, թե վեց-յոթ ամսվա ընթացքում համակարգում ինչ աշխատանքներ են կատարել, որը ցույց է տալիս իրենց գրանցած առաջընթացը: Հարցին` վարչապետի կողմից իր աշխատանքին գնահատական տրվե՞լ է, թե՞ ոչ, նա […]
14:58 27.12.2018
Երևանի կենդանաբանական այգու Ակվատերարիումը սողունների նոր խմբով է համալրվել: Այս մասին հայտնում են Կենդանաբանական այգու լրատվության բաժնից: Հաղորդվում է, որ այգին համալրվել է օձերի ու մողեսների նոր տեսակներով: «Երևանի կենդանաբանական այգու Ակվատերարիումը համալրվել է օձերի և մողեսների նոր տեսակներով: Ի դեպ, Ակվատերարիումը, ինչպես և ամբողջ Կենդանաբանական այգին, բաց է ամեն օր. միայն երկուշաբթի օրերին տերարիումը […]
14:52 27.12.2018
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ևս արձագանքել է մամուլում տեղ գտած հրապարակումներին, համաձայն որի` օգտվում է ֆիտնես ակումբի VIP փաթեթից: «Երեկ Հրապարակ թերթը սուտ լուր է տարածել, որ ես օգտվում եմ Գոլդս Ջիմ մարզահամալիրի VIP փաթեթից, որի արժեքը 1 միլիոն 200 հազար դրամ է: Իրականում ես օգտվում եմ Գոլդս Ջիմ մարզահամալիրի այն փաթեթից, որի արժեքը […]
14:50 27.12.2018
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն այսօրվա ճեպազրույցի ժամանակ չբացառեց, որ նախարարությունը լուծարվելու փոխարեն կարող է միանալ որևէ այլ նախարարության։ Հայրապետյանը նշեց, որ չի ուզում հնչեցնել որևէ տարբերակ, քանի որ այժմ քննարկումները շարունակվում են։ «Մեր պատկերացմամբ՝ այն կլինի դեպարտամենտ, որտեղ կներգրավվեն Սփյուռքի նախարարության ներկա աշխատակիցները։ Այս պահին հաստիքակազմի փոփոխությունները չեն քննարկվում, սակայն եթե ենթադրենք, որ Սփյուռքի նախարարությունը […]
14:41 27.12.2018
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունենում իր գործընկերոջ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում տեղի կունենան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները:
14:41 27.12.2018
Կառավարության կառուցվածքի փոփոխության՝ մի քանի նախարարությունների կրճատման նախագծի վերաբերյալ Սփյուռքի նախարարությունն իր մտահոգությունները, առաջարկներն ու դիտարկումներն է ուղարկել արդարադատության նախարարություն։ Այս մասին իր այսօրվա ճեպազրույցում հայտնեց նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նա նշեց, որ մյուս նախարարությունների դեպքում հայտնի է, որ դրանք միավորվելու են կամ դրանց լիազորությունները փոխանցվելու են, իսկ սփյուռքի դեպքում նախարարությունն ուղղակի լուծարվելու է։ «Էս հարցի […]
14:25 27.12.2018
ՀՀ կառավարության դեկտեմբերի 27-ի նիստում որոշում ընդունվեց. նախարարությունների խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով նախարարին կից ստեղծվում է հասարակական խորհուրդ: Ըստ նախագծի` Հայաստանի Հանրապետության նախարարին կից հասարակական խորհուրդը` 1) աջակցում է նախարարության խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ և դիտողություններ նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ. […]
14:20 27.12.2018
Անգլիական Միդլսբրո քաղաքի գեր բնակիչը, ում մարզիչը խնդրել էր քաղաքի արագ սննդի բոլոր կետերին չընդունել տղամարդուն, կարողացել է 10 շաբաթում նիհարել 44 կիլոգրամով, հայտնում է Metro-ն: Շուրջ 254 կիլոգրամ քաշ ունեցող 27-ամյա Դարեն Մաքքլինթոկը սկսել էր նիհարել հոկտեմբերից՝ վախենալով սեփական առողջության համար: Երկրի լավագույն մարզիչներից Մայք Հինդը համաձայնել էր անհատապես աշխատել տղամարդու հետ: Տղամարդուն օգնելու նպատակով […]
14:08 27.12.2018
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հանդիպել է Անկարայում Ռուսաստանի դեսպանի հետ ու նրան վստահեցրել, որ թուրքական կողմը թույլ չի տալու ամերիկյան մասնագետներին ուսումնասիրել Ս-400 ՀՕՊ համակարգերը, որ Ռուսաստանը պատրաստվում է վաճառել Թուրքիային։ Այս մասին դիվանագիտական աղբյուրներից հայտնի է դարձել ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը։ Ո՛չ ռուսական, ո՛չ թուրքական կողմը մանրամասներ չեն հայտնել այս հանդիպման օրակարգից, […]
14:07 27.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ժամանեց Մոսկվա: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջը: Հրապարակվել է նաև Փաշինյանի ինքնաթիռի վայրէջքի տեսանյութը: Նշենք, որ այսօր Մոսկվայում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
14:04 27.12.2018
Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հատուկ պահպանվող «կանաչ գոտում» գտնվող ԱՄՆ դեսպանատան տարածքում մի քանի պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է Shafaaq news-ը: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ մի քանի ականանետային արկ է պայթել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցից հետո: Դիվանագիտական ներկայացուցչությունը, ի պատասխան հարձակմանը, մի քանի նախազգուշացնող կրակ է արձակել: Ամերիկյան կողմը դեռ չի մեկնաբանում միջադեպը: Հիշեցնենք, որ Դոնալդ […]
14:00 27.12.2018
ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է մամուլում տեղ գտած հրապարակմանը, թե ֆիթնես ակումբում օգտվում է 1 մլն դրամը գերազանցող փաթեթից: «Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը «Գոլդս Ջիմ» համալիրի կողմից ինձ մատուցվող ծառայությունների արժեքի վերաբերյալ՝ այսօր «Հրապարակ» օրաթերթում հրապարակված նյութի առնչությամբ՝ հրապարակում եմ պայմանագրի համապատասխան էջը, որտեղ նշված է տարեկան փաթեթի գինը։ Չգիտեմ, թե […]
13:50 27.12.2018
Ամերիկյան Patriot համակարգերի գնման վերաբերյալ վերջնական որոշում ընդունելու համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անձամբ խորհրդակցություն է հրավիրել երկրի ռազմաքաղաքական ղեկավարության հետ, որի մանրամասները պաշտոնապես չեն նշվում։ Հանդիպման նախապատրաստման մասին ամերիկյան Bloomberg-ին հայտնել է պաշտոնավորներից մեկը, որը չի ցանկացել բացահայտվել։ Չնայած դրան՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմից հաստատել են հանդիպման նախապատրաստումը՝ առանց մանրամասնելու դրա օրակարգը։ Այս համակարգերի […]
13:40 27.12.2018
«Հյուսիս-հարավ» մայրուղու՝ Երևան-Գյումրի ճանապարհին՝ Ագարակ բնակավայրի մոտ, ավտոմայրուղու կառուցման վրա աշխատող շինարարները փակել են ճանապարհն ու պահանջում են վճարել մի քանի ամիս չստացած աշխատավարձերը։ Արդեն 2 ժամից ավելի ցուցարարները փակ են պահում ճանապարհը, ինչի պատճառով մեքենաների կուտակումներ են առաջացել։ Շինարարները պնդում են, որ մի քանի ամիս՝ օգոստոսից սկսած, աշխատավարձ չեն ստացել, վարկեր, կոմունալ պարտքեր ունեն, […]
13:21 27.12.2018
Կառավարության այսօրվա նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին առաջարկը: Ըստ զեկուցողի՝ Երևանի գլխավոր հատակագծով նախատեսված որոշմամբ մայրաքաղաքի կենտրոնում պետք է ստեղծվի «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայր, որը հնարավորություն է տալիս կորցված […]
13:13 27.12.2018
2019 թվականին Պետդուման ընդունելու է օրենք, որով արգելվելու է օտարերկրացիների կողմից տաքսի վարելը Ռուսաստանի տարածքում, եթե նրանք ՌԴ քաղաքացի չեն։ Այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի՝ տրանսպորտի հարցերի հանձնաժողովի ղեկավարը։ «Մենք առաջին ընթերցմամբ ընդունել ենք տաքսու մասին օրենքը, և հուսով եմ՝ 2019 թվականին մենք կլրամշակենք ու վերջնական տեսքով կընդունենք մարդատար տաքսիների մասին օրենքը»,- ասել է […]
13:10 27.12.2018
Վիետնամի Նյաչանգ քաղաքի մոտակա հատվածում մոտ երկու տասնյակ չինացի զբոսաշրջիկներ տեղափոխող նավակ է շրջվել: Այս մասին հայտարարություն է տարածվել տեղի Չինաստանի դեսպանությունը, հայտնում է CGTN գործակալությունը: Աղբյուրը հայտնում է, որ նավակում գտնվող թվով 21 ուղևորներից մեկը զոհվել է, մեկ այլ մարդու էլ հայտնաբերել են ծայրահեղ ծանր վիճակում: Նրան անմիջապես հոսպիտալացրել են: Մյուսները բարեհաջող դուրս են […]