11:17 26.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել դստեր` Արփիի մասնակցությամբ, որին կից հետևյալ գրառումն է արել. «Հանրապետության հրապարակում Արփին իր կիտած ունքերով շատերի ուշադրությունը գրավեց, բայց մենք նաև երգում ենք՝ մեկ-մեկ»:
11:15 26.12.2018
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր մասնակցել է Ագարակ քաղաքում շահագործման հանձնված բնակելի շենքի բացման արարողությանը։ 20 զինծառայող այդ շենքում ստացել է ծառայողական բնակարան։ Այս մասին այսօր տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ https://www.facebook.com/arcrun/posts/2054794441222820
00:52 26.12.2018
Ծնողների նախաձեռնությամբ բուսակերության սկզբունքով սնվող երեխայի մոտ ոսկրերի հիվանդություն է զարգացել (ռախիտ-խմբ.): Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Հաղորդվում է, որ 1.5 տարեկան երեխային մայրը միայն կես բանանով, վարսակով ու բրնձի կաթով է կերակրել: Դեպքի հայտնաբերումից հետո ծնողներին զրկել են ծնողական իրավունքից: Երեխան այժմ բնակվում է իր խնամակալ ընտանիքի ու իրենից մեծ երկու եղբայրների հետ: […]
00:38 26.12.2018
Ես հասկանում եմ, թե ինչու են նրանք (ցույցերի մասնակիցները-խմբ.) Արդարադատության նախարարությանը դիմում խափանման միջոցները փոփոխելու համար: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ասել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ու ներկայացրել այդ խնդրի պատճառների վերաբերյալ իր դիտարկումները: «Նրանց դեռ թվում է, թե արդարադատությունը դատարանն է: Կա այդպիսի հանրային ընկալում: Եվ, ցավոք սրտի, սա, հիմա չասեմ՝ արդարադատությունով, […]
23:51 25.12.2018
Արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, ու արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը, միասին ներկա են եղել սուրբծննդյան ծառայությանը: Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mirror-ը: Նշվում է, որ դա տեղի է ունեցել այն խոսակցությունների ֆոնին, թե իբր Մեգան Մարքլի ու Քեյթ Միդլթոնի միջև տարաձայնություններ կան: Մեգանն ու Միդլթոնը միասին գտնվելիս ժպտացել են մեկմեկու:
23:38 25.12.2018
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է վտանգի ենթարկել պինգվինների տեսակների պահպանման ապագա ծրագիրը, այս մասին գրում է Politico-ն: Պարբերականի տեղեկացմամբ՝ վայրի բնության պահպանման բրիտանական խումբը «լուրջ մտահոգված» է ապագա ծրագրերով, որոնք նպատակ ունեն պահպանել պինգվինների տեսակները, քանի որ այդ ծրագրերը ֆինանսավորվում են Եվրամիության կողմից: Դրանց մեծ մասը գտնվում է Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածքներում: Նշվում է, […]
23:25 25.12.2018
Սպիտակ Տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամ է հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է ermenihaber.am-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահին Քալընի հայտարարությունն այն մասին, որ այս տարվա դեկտեմբեր ամսին երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Թուրքիայի նախագահն ամերիկացի իր գործընկերոջը Թուրքիա է հրավիրել, ինչին ի […]
23:12 25.12.2018
Մեծ Բրիտանիայի թագուհու՝ Բուքինգեմյան պալատում նկարահանված սուրբծննդյան տեսաուղերձում, ի թիվս այլ առարկանների, հայտնվել են թագավորական ընտանիքի լուսանկարները, այդ թվում՝ արքայազն Հարրիի և դերասանուհի Մեգն Մարքլի հարսանեկան լուսանկարն ու արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի ընտանեկան լուսանկարը: Նշվում է, որ սուրբծննդյան տեսաուղերձը նկարահանվել է 2 շաբաթ առաջ: Պարբերականը հիշեցնում է, որ առաջին անգամ Գևորգ V-ն է ռադիոյով […]
22:35 25.12.2018
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը փաստաթուղթ է ստորագրել Ուկրաինայի մի շարք ֆիզիկական ու իրավաբանական անձանց ցուցակի ընդլայնման, որոնց հանդեպ նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել: Այս մասին թվիթերյան իր էջում գրառում է կատարել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «Ցուցակը, որում ներառված Ուկրաինայի ֆիզիկական ու իրավաբանական անձանց հանդեպ հատուկ պատժամիջոցներ է նախատեսվում կիրառել՝ ընդլայնվել է: Ես համապատասխան կարգադրություն եմ ստորագրել»,- […]
22:23 25.12.2018
Այսօր ՀԱԱՀ հոգաբարձուների խորհուրդն ընտրել է համալսարանի նոր ռեկտորին: Այս մասին հայտնում են Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Խորհրդի 26 անդամներից ներկա էին 22-ը, որոնք միաձայն քվեարկել են Վարդան Էդիկի Ուռուտյանի օգտին: «Շնորհավորում ենք համալսարանի ուսանողներին, դասախոսներին և բոլոր աշխատակիցներին՝ համալսարանում մեկնարկած բարեփոխումների նոր հանգրվանի կապակցությամբ: Վստահ ենք, որ, […]
20:04 25.12.2018
ՀՀ առողջապահության նախարարության պատվաստումների ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է հանրապետությունում կարմրուկ հիվանդության առկայության մասին՝ միևնույն ժամանակ, մարդկանց մի խմբի հորդորելով դիմել համապատասխան մասնագետների: «Դեկտեմբերի 21-ին Մոսկվա-Երևան թիվ 4377 չվերթի ուղևորները համարվում են սերտ կոնտակտներ և եթե չունեն պատվաստում կարմրուկի դեմ, շատ հնարավոր է՝ վարակված են: Վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով հորդորում […]
19:58 25.12.2018
ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում հարուցված քրեական գործը: Կազմակերպության տնօրենի կողմից 2018 թվականի դեկտեմբերի 5-ին տրված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ քաղաքաշինության պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի տեսուչը, ով հանդիսացել է իրականացված շինարարական աշխատանքների ընդունող հանձնաժողովի անդամը, […]
19:52 25.12.2018
Ռուս-իսրայելցի լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր Ֆեյսբուքյան էջում կեսկատակ-կեսլուրջ գրառում է կատարել՝ անդրադառնալով հայերին: «Հայաստանը երկիր է, որտեղ աղջկա նկատմամբ չափազանց ուշադրությունը համարվում է հենց այնպիսի գռեհկություն, ինչպիսին անուշադրությունն է նրա նկատմամբ: Հայաստանը երկիր է, որտեղ ֆանտաստիկ գեղեցկուհին ինքն է քեզ առաջարկում իր հետ գնալ արշավի վրանով, և ավելացնում է, որ ձեզ հետ կգա նաև […]
19:42 25.12.2018
Ժամեր տևած ավագանու նիստի վերջում ավագանու մի քանի անդամներ հրաժարվեցին իրենց ամփոփիչ ելույթներից, ինչն ավագանու մյուս անդամների ու Երևանի քաղաքապետի կողմից ծափողջույնների արժանացավ: Հայկ Մարությանը ելույթից հրաժարվողներին կես կատակ-կես լուրջ ասաց. «Դուք հերոսացաք»: Այս ամենին հաջորդեց գրանցումն ու բյուջեի նախագծի ընդունման քվեարկությունը: «Լույս» դաշինքից Անի Սամսոնյանն արդեն իր ելույթում շեշտել էր, որ իրենք բյուջեի նախագծին […]
19:39 25.12.2018
Դեկտեմբերի 24-ին ՀՖՖ գրասենյակում կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի հերթական նիստը: Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Օրակարգում էր 3 հարց՝ ՀՖՖ գլխավոր քարտուղարի հաշվետվությունը, ՀՖՖ մշտական կոմիտեների նախագահների և կազմերի հաստատումը և ներդրումային ծրագրերի քննարկումը: ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ Գործկոմի անդամներին […]
19:39 25.12.2018
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում «Անի-97» ՍՊ ընկերության տնօրենի՝ շինարարական աշխատանքների ընթացքում թույլ տված տարաբնույթ չարաշահումների վերաբերյալ Երևանի քաղաքապետարանից գրություն էր ստացվել։ Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Խաղաղ Դոնի 1/34 հասցեում գտնվող, ընկերության տնօրենի մորը պատկանող հողատարածքում, տարբեր տնտեսվարող սուբյեկտների վարձակալությամբ տարածքներ տրամադրելու նպատակով, 1270 քմ մակերեսով շինություն […]
19:34 25.12.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ավագանու «Լույս» դաշինքի անդամ Անի Խաչատրյանի հետ ունեցած բանավեճին: «Երբ ելույթի մեջ ուղղակի ասվում է կեղծ տեղեկատվություն, ասվում է` գիտեք ինչ կա, ասել եք այսպես, երկու տարի հետո նոր կսկսեք… այսպիսի բան երբեք չի ասվել: Ասում են` «ինչո՞ւ է բրիտանական ընկերության այս զեկույցը վատը»: Կներեք, […]
19:33 25.12.2018
ՀՀ խաղողագործության և գինեգործության հիմնադրամը բաց նամակ է գրել, որում դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Նամակում մասնավորապես ասվում է. «Հարգելի՛ պարոն վարչապետ Հայաստանը մշտապես համարվել է գինու նվիրական երկիր, իսկ հայկական գինիները բարձր են գնահատվել պատմության տարբեր ժամանակներում՝ ամբողջ աշխարհում և հանդիսացել են մեր երկրի հիմնական այցեքարտերից մեկը: Խորհրդային ժամանակներում, կապված պլանային տնտեսության թելադրած […]
19:18 25.12.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ավագանու այսօրվա նիստում քննարկման դրված հարցին` տեղական տուրքերի 2019թ․ դրույքաչափերը սահմանելու նախագծին, որով նախատեսվում է տեղական տուրքերի բարձրացում: Մարությանը տեղեկացրեց, որ հունվարին պարտադիր արտահերթ նիստ է հրավիրվելու, որտեղ արտոնություն կտրվի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին, կսահմանեն շեմ, որ տուրքերի բարձրացումները նրանց վրա բացարձակ չազդեն: Քաղաքապետը […]
19:08 25.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում հայտնաբերված առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հետախուզում է հայտարարվել մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության նախկին պետի նկատմամբ: Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել նաև՝ ՀՀ […]
19:05 25.12.2018
Սոցիալական ցանցերում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե բանակցությունների ընթացքում ինչ ռեակցիա է տալիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ելույթի ընթացքում: Տեսանյութը հրապարակվել է «Пул №3» անվանումը Telegram ալիքում: Լուկաշենկոյին լսելիս Պուտինը մեկ ձեռքով ուժեղ բռնում է աթոռից, իսկ մյուս ձեռքով բռունցք է անում: Բացի դրանից՝ Պուտինը անհանգիստ շարժում է ոտքերը՝ […]
18:53 25.12.2018
Երևանի ավագանիում, քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ, քննարկվում է ընթացիկ տարվա բյուջեն: Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն իր զեկույցում նշեց, որ Երևան քաղաքի 2019թ. համար նախատեսված բյուջեի ծրագիրը խարսխվելու է կայուն և համաչափ զգացմունքների վրա. «Երևան քաղաքի 2019թ. բյուջեի նախագիծը կազմվել է ՀՀ բյուջետային համակարգի մասին և Երևան քաղաքում ՏԻՄ ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան, դրա ձևավորման […]
18:35 25.12.2018
ԱՄՆ պատժամիջոցները քիչ ազդեցություն կունենային տնտեսության վրա, եթե Իրանն ավելի քիչ կախված լիներ նավթից: Այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Հասան Ռոհանին՝ ներկայացնելով հաջորդ տարվա բյուջեի նախագիծը: Նշենք, որ Իրանում նոր տարին մեկնարկում է մարտի 21-ից: «Եթե երկրում մասնավոր հատվածն ավելի ակտիվ դերակատարում ունենար և գործերի հիմնական մասը մասնավոր հատվածի հետ կապ ունենար, ապա […]
18:16 25.12.2018
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի` ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ վերջին հայտարարությանը ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը ստանալու համար SHANTNEWS.am-ը դիմեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանին: Վերջինս նշեց. «Երկու մոտեցում կարող է լինել այս հայտարարության առնչությամբ: Կարող ենք վերահաստատել մեր շատ հստակ դիրքորոշումը բանակցային փաթեթում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և անվտանգության գերակայության վերաբերյալ՝ երկու դեպքում էլ տալով առավել լայն պարզաբանումներ: […]
18:14 25.12.2018
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում տեղի ունեցած հանդիպմանը հայտարարել են ռուս-բելառուսական հարաբերությունների խնդրահարույց հարցերի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է «ԲԵԼՏԱ» բելառուսական գործակալությունը: Բելառուսի ղեկավարը համաձայնել է ՌԴ նախագահի այն հայտարարության հետ, որ հաշվի առնելով Բելառուսի և Ռուսաստանի միջև բազմակողմ գործակցության ծավալը, այդ հարաբերություններում անխուսափելիորեն առաջանում են […]
18:10 25.12.2018
Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդը՝ Թ. Գ., ծնված 1977թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու կողաշրջվել: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի մասին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13:59-ին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր […]