18:00 25.12.2018
«Փաստորեն, դուք Երևանի ավագանու «Ելք» խմբակցության գործունեությունը շատ բացասական գնահատեցիք, կասկածի տակ դրեցիք և ասացիք՝ այդ 55 հազար դրամը ինչի վրա եք ծախսել»,- Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստիին Հայկ Մարությանի ելույթին ի պատասխան՝ ասել է «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանը: Հայկ Մարությանն իր ելույթում ասել էր, որ անհրաժեշտ չէ ավելացնել ավագանու անդամներին հատկացվող գումարը և շեշտել, […]
18:00 25.12.2018
«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը «Ուղիղ ժողովրդավարության հերթական դրական արդյունքը» վերտառությամբ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է` Ջերմուկ համայնքի ավագանին հավանություն տվեց համայնքի մոտ 3000 բնակիչների ներկայացրած «Ջերմուկ համայնքը էկոտնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը: Նշենք, որ Ջերմուկ համայնքի բնակչությունը շուրջ 3000 ստորագրությամբ հանրագիր է ներկայացրել ավագանուն և ՀՀ կառավարությանը՝ մետաղական […]
17:48 25.12.2018
Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում պարզաբանում է հրապարակվել՝ կապված տեղական տուրքերի շուրջ ձևավորված հանրային կարծիքի հետ: «Արդեն քանի օր է՝ տեղական տուրքերի բարձրացման շուրջ որոշակի հանրային կարծիք է ձևավորվում, որին նպաստում է շահագրգիռ կողմերի յուրովի մեկնաբանությունը, թե փոքր և միջին բիզնեսին և ընդհանրապես բիզնեսին «նեղում են»: Մի քանի կարևոր թվեր։ Եվ այսպես, 2019 թվականի համար սահմանված դրույքաչափերը՝ […]
17:42 25.12.2018
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասին նշանակելու որոշման նախագիծը ստորագրել են կազմակերպության 6 անդամ պետություններից 5-ի ղեկավարները։ Մնացել է միայն Հայաստանը։ Այս մասին այսօր տեղեկացրել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զեյնետդինովը։ Նա հայտնել է, որ ստորագրությունները հավաքվել են անհատական կարգով՝ Զասի հետ առանձին հանդիպումների ժամանակ։ Զեյնետդինովը տեղեկացրել է, որ թեկնածուն դեկտեմբերի 12-20 ժամանակահատվածում հանդիպել […]
17:35 25.12.2018
Քիչ առաջ ցմահ դատապարտյալ Վահագն Մարուքյանն ազատ արձակվեց։ Դատարանը, հաշվի առնելով Մարուքյանի ծանր առողջական վիճակը և պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունները՝ ռևմատոիդ արթրիտը ու միոպատիան, հենց դատարանի դահլիճից ազատեց նրան: Այս մասին հայտնում է Լրագրողներ Հանուն Մարդու իրավունքների իրավապաշտպան կազմակերպությունը: ՀՀ կառավարության N825 որոշման համաձայն՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի […]
17:32 25.12.2018
Երևանի ավագանու նիստում «Լույս» դաշինքից Անի Խաչատրյանն իր ելույթում անդրադարձել է ավագանու անդամներին որպես աշխատավարձ տրվող 55 հազար դրամին և քաղաքապետ Հայկ Մարությանի՝ այդ գումարի հետ կապված որակումներին, թե ստացել են գումար, բայց չեն աշխատել: «Դուք 55 հազար դրամ ասում եք այն մարդկանց, որոնք այսօր այս դահլիճում ներկա բոլորի, այդ թվում նաև ձեր համար հիմնել […]
17:31 25.12.2018
Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում է ներկայացրել զինծառայող Յուրիկ Բրոյանի մասին, որին, ըստ մամուլի որոշ հրապարակումների, ծեծել է հրամանատարը։ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է․ «Շարքային Յուրիկ Վանիկի Բրոյանը (ծնված 1999թ., 2018-2 զորակոչ, Արարատի ՄԶԿ) նախազորակոչային շրջանում կատարված հետազոտությունների արդյունքում ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար սահմանափակումով և ենթակա է եղել զորակոչման դեռևս […]
17:26 25.12.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հնդկական WION TV (World Is One News) լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է հայ-հնդկական փոխգործակցության օրակարգի, համաշխարհային մարտահրավերների, գլոբալ տնտեսական զարգացման միտումների, աշխարհաքաղաքական վերափոխումների և այլ հարցերի շուրջ: – Սկսենք Ձեր երկրում տեղի ունեցող իրադարձություններից: Երկրում արտահերթ ընտրություններ են: Ապրիլին Ձեր հարցազրույցներից մեկում Դուք ասացիք, որ վերջապես Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններ են սկսվում, սակայն […]
17:16 25.12.2018
Սիրիայի քրիստոնյաները պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Դամասկոսում Սուրբ Ծնունդ են նշել: Տոնական այս օրվա առթիվ քաղաքում մեծ դիմակահանդես ու շքերթ է կազմակերպվել: Մասնակիցները թմբուկի զարկերի ներքո անցել են քրիստոնեական Բաբ Թումա թաղամասի և Աբբասիդների հրապարակով, որտեղ կանգնեցված է Սուրբծննդյան տոնի կարևոր մասնակիցը`տոնածառը: Տոնակատարության կազմակերպիչների խոսքերով`սա Դամասկոսի ուղերձն է ամբողջ աշխարհին. առաջին անգամ իրենք […]
17:08 25.12.2018
Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու լուրը տեղիք է տվել հանրային դժգոհությունների, փորձ է արվել անգամ պարզաբանումներ պահանջել որոշում կայացրած դատավորից և այլն: Նմանաբնույթ հարցերը մշտապես եղել են Բարձրագույն դատական խորհրդի ուշադրության առանցքում, ուստի այս առնչությամբ պարզաբանումներ է տվել այդ կառույցի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը: ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ […]
17:07 25.12.2018
ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ տնտեսված գումարների վերաբաշխման արդյունքում 2018 թ. հիմնանորոգվող ու վերանորոգվող ճանապարհների երկարությունը կազմել է 134 կմ` նախատեսված 80 կմ-ի փոխարեն: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն էլ հայտնում է, որ 2018թ. Հայաստանում կառուցվել, հիմնանորոգվել և վերանորոգվել է 210 կմ ճանապարհ։ «Ենթակառուցվածքների զարգացումը շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել […]
17:06 25.12.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով ընտրված պատգամավոր Գևորգ Գորգիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ իրեն դիմել են «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցները՝ իրենց մտահոգությունը հայտնելով կատարվող իրադարձությունների մասին։ «Նրանք նշում են, որ երկաթուղին շարունակում է աշխատել այնպես, ինչպես եղել է, ավելին, ղեկավար անձինք վստահեցնում են, որ որևէ խնդիր չունեն, ինչպես աշխատել են, այնպես էլ կաշխատեն, […]
16:40 25.12.2018
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, կայացել է Գրողների միության ամենամյա գրական մրցանակաբաշխությունը և պարգևատրվել լավագույն ճանաչված գործերի հեղինակները: Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը շնորհավորել է պարգևատրվածներին և հույս հայտնել, որ հաջորդ տարի գրողներն ավելի ակտիվ գործունեություն կծավալեն: «2018թ. ընթացքում շուրջ 40՝ տարբեր սերնդի գրողներ, արժանացել են տարբեր մրցանակների: Այս տարի նաև նոր մրցանակաբաշխություններ ենք իրականացրել, որոնց նպատակը […]
16:30 25.12.2018
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ դեսպանության կողմից գաղտնալսող սարքերի ձեռքբերմանը, նշեց, որ դա աննախադեպ երևույթ չէ, մի շարք պետություններում մի շարք երկրների դեսպանություններ նման սարքեր ունենում են, ձեռք են բերում տարբեր նպատակներով: «Կոնկրետ այս սարքերը, որոնք ձեռք է բերել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը, դեսպանության` ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի և իրավապահ մարմինների դեպարտամենտն […]
16:29 25.12.2018
«Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, նկատվում է քաղցկեղային հիվանդությունների աճ, որը պայմանավորված է նաև դիմելիության աճով»,- այս մասին դեկտեմբերի 25-ին ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ճառագայթային ախտորոշման բաժնի պետ Հովհաննես Վարդևանյանը: Կանանց մոտ առաջատարը կրծքագեղձի քաղցկեղն է, երկրորդ տեղում արգանդի վզիկի քաղցկեղն է, որը ևս երիտասարդացել է և պահանջում է աչալրջություն: Տղամարդկանց մոտ մահացությամբ առաջին տեղում թոքի […]
16:06 25.12.2018
Էջմիածինցիների համար Մանվելի ներկայությունը, անկախ նրա այսօրվա հնարավորություններից, մի տեսակ տագնապի իրավիճակ առաջացնող է: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում հայտարարել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: «Մենք իզուր ենք հեշտությամբ մոռանում, որ Էջմիածինն իսկապես շատ ահաբեկված էր Մանվելի ներկայությունից… Ես չեմ ուզում նորից ասել, որ էստեղ անպայման այն մարդիկ են, որոնք ամենաարդարն են, բայց մարդիկ […]
15:55 25.12.2018
Մեծ Բրիտանիայում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ, հայտնում է Daily Star-ը: Դեպքը տեղի է ունեցել բրիտանական Լիվերպուլ քաղաքի գիշերային ակումբներից մեկի մոտ: Դեպքի հետևանքով 2 մարդ հոսպիտալացվել է, նրանցից մեկի վիճակը ծանր է գնահատվել: Աղբյուրի փոխանցմամբ՝ տեղի ոստիկանները տեղեկացրել են, որ 19-ամյա վարորդը ձերբակալված է:
15:19 25.12.2018
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է Էջմիածնում՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու որոշման և Արցախում՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ որոշման դեմ անցկացվող բողոքի ակցիաների մասին: «Կարծում եմ, որ այս շերտը կարելի է 3 խմբի բաժանել: Կան մարդիկ, որոնք իսկապես երկրի իմաստով են խափանման միջոցը, կալանավորված […]
14:56 25.12.2018
Երևանի ավագանու այսօրվա նիստում քննարկման դրված տեղական տուրքերի 2019 թ․ դրույքաչափերը սահմանելու նախագիծը բանավեճի առիթ է դարձել: Նախատեսվում է որոշ տուրքերի բարձրացում, մասնավորապես, տեղական տուրքը մինչև 20 քմ դեպքում բարձրացվել է 6000 դրամով, իսկ 20 և ավելի քմ դեպքում բարձրացվել է 1000 դրամով: Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկ նավթային գազերի վաճառքի թույլտվության համար տեղական […]
14:45 25.12.2018
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, արձագանքելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հնչեցրած վերջին հայտարարություններին, թե «Բաքուն պատրաստ է ապահովել արցախահայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել», նշեց հետևյալը. «Այս հայտարարությանը մենք պետք է երկակի արձագանքենք, մեկը` կեսկատակ, այսինքն` շնորհակալություն հայտնենք պարոն Մամեդյարովին, որ Ամանորի նախաշեմին, Սուրբ ծննդյան տոների նախաշեմին այսպիսի նվեր է […]
14:39 25.12.2018
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը 2016 թվականի ապրիլին պատվիրել է սարք, որը կարողանում է վերծանել սմարթֆոնների մեջ եղած տվյալները, նամակագրությունները և այլն՝ նույնիսկ այն դեպքում, երբ սարքը պաշտպանված է գաղտնաբառով։ Այս մասին հայտնի է դարձել գաղտնի փաստաթղթերի հրապարակումներ անող Wikileaks կայքը հրապարակումներից, որոնք վերաբերվել են աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանատների պատվիրած ապրանքներին։ Սարքը, որ պատվիրել է երևանյան դեսպանատունը, […]
14:36 25.12.2018
Երևանի ավագանու այսօրվա նիստում քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը ներկայացրել է մայրաքաղաքի զարգացման 5-ամյա պլան, որն ընդգրկում է 2019-2023թթ. ընթացքում Երևանի տարբեր համայնքների համաչափ զարգացումը, բնակիչների սոցիալ-կենցաղային պայմանների ապահովումը, մշակույթի զարգացումը: Բանախոսը նշել է, որ ծրագրով նախատեսվում է վերջնականապես լուծել Երևանի աղբահանության, նաև հասարակական տրանսպորտի խնդիրները, խիստ վերահսկողության տակ պահել բնապահպանական հարցերը: Երևանի փոխքաղաքապետի խոսքերով՝ նախատեսվում […]
14:25 25.12.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 25-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի Հայկավան թաղամասում կառուցվող մարզամշակութային համալիրի շինհրապարակ և ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքների ընթացքին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
14:05 25.12.2018
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը «փողերի լվացման», «սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու» մեջ մեղադրվելուց բացի, մեղադրվում է նաև խոշոր չափերով կաշառք վերցնելու մեջ: SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ Գևորգյանը մեղադրվում է 1 մլն ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեջ: ՀՔԾ-ն այս տեղեկությունները չի մեկնաբանում: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին կայացած դատական նիստի ժամանակ դատարանը մերժեց Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը:
14:02 25.12.2018
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի կողմից Արցախի վերաբերյալ արած հայտարարությանը: Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է՝ Բաքուն հուսով է, որ 2019-ին հայկական զինուժը դուրս կգա «գրավյալ տարածքներից»: «Մարդ ռիսկ չի անում արդեն հորդորել մեր կառավարությանը արձագանքել Ադրբեջանի իշխանությունների կողմից Ղարաբաղի մասին արվող հերթական անհեթեթ հայտարարություններին: Նիկոլ […]
13:54 25.12.2018
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ տոնական օրերին բուժհաստատություններում հերթապահություն կլինի: «Հարգելի համաքաղաքացիներ. Տեղեկացնում եմ Ձեզ, որ նախատոնական և տոնական օրերին՝ սույն թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2019 թվականի հունվարի 7-ը, Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիվանդանոցային /շուրջօրյա/ և ամբուլատոր-պոլիկլինիկական /ժամը 11:00-15:00/ բուժհաստատություններում սահմանվելու են հերթապահություններ: Անհրաժեշտության դեպքում կարող եք […]
13:31 25.12.2018
«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնեց, որ Հատուկ քննչական ծառայությունը ստացել է Ռուսաստանի Դաշնության պատասխանը Միքայել Հարությունյանի` ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին: Օհանջանյանը տեղեկացրեց, որ իրենք լրացուցիչ հարցում են ուղարկել Ռուսաստանի Դաշնություն՝ պարզելու համար, թե Հարությունյանը երբ է ՌԴ քաղաքացիություն ստացել: […]
13:27 25.12.2018
2018 թվականի նոյեմբերին Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մետր մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի հոկտեմբերի համեմատ աճել են 0.3 %-ով, իսկ 2017 թվականի նոյեմբերի համեմատ՝ 11.1 %-ով: ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից հայտնում են, որ մարզերի քաղաքներում 2018 թվականի նոյեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մետր մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 […]