TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+28.09 oC
Admin

Admin

Նիկոլ Փաշինյանը ստիպված կլինի դառնալ կենտրոնամետ. Լևոն Շիրինյան

11:55 11.12.2018

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ խորհրդարանական ընտրությունից հետո հաղթած ուժի ղեկավար Նիկոլ Փաշինյանը ստիպված կլինի դառնալ կենտրոնամետ, հակառակ դեպքում՝ շատ շուտ կզրկվի հեղափոխության առաջնորդի կերպարից: «Եթե Նիկոլ Փաշինյանը շարունակեց մնալ զուտ որպես ՔՊ կուսակցապետ, կդադարի լինել առաջնորդ: Նա պետք է կենտրոնամետ քայլեր անի»,- ասաց Լևոն Շիրինյանը:

̰
Կրեմլը ռուս-ուկրաինական բարեկամության համաձայնագրի չեղարկումն անընդունելի քայլ է որակել

11:50 11.12.2018

Պաշտոնական Մոսկվան Ռուսաստանի հետ բարեկամության համաձայնագիրը չեղարկելու Ուկրաինայի նախագահի որոշումը համարում է ուկրաինացիների շահերի ոտնահարում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մի բան ակնհայտ է: Այդ քայլն այնքան էլ չի բխում ուկրաինացիների շահերից, որոնց հետ, անկախ ամեն ինչից, մեզ կապում են եղբայրական հարաբերությունները»,- ասել է Պեսկովը: Կրեմլը նաև ափսոսանք է հայտնել […]

̰
Հայաստանի խորհրդարանը չի ստացել ընդդիմություն. Լևոն Շիրինյան

11:48 11.12.2018

«Մենք չունեցանք դասական կառուցվածքով խորհրդարան: Հայաստանի խորհրդարանը չի ստացել ընդդիմություն»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանը` նշելով, որ ԲՀԿ-ն կողմնորոշված չէ գաղափարական իմաստով, իսկ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստանը» բացահայտ ազատական կուսակցություններ են, չեն տարբերվում միմյանցից, հետևաբար ո՛չ ԲՀԿ-ին, ո՛չ «Լուսավոր Հայաստան»-ին չի կարելի դիտարկել որպես ընդդիմություն: Շիրինյանի խոսքով, քանի որ ՀՀԿ-ն […]

̰
Տրցակներում 6-րդ համարի քվեաթերթիկները հաճախ բացակայել են. Լևոն Շիրինյան

11:46 11.12.2018

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ քվեարկության ժամանակ իրենց նկատմամբ իրականացվել է ընտրողական քաղաքականություն: «Տրցակներում 6-րդ համարի քվեաթերթիկները հաճախ բացակայել են, մենք կորցրել ենք բազմաթիվ ձայներ. դրանք կորել են»,- ասաց Շիրինյանը` նշելով, որ չնայած դրան, իրենք չեն պատրաստվում բողոքարկել, քանի որ համոզված են` ոչինչ չի փոխվի: Շիրինյանն ասաց, որ միաժամանակ […]

̰
Ձեզ հետ եղել եմ, ձեզ հետ կմնամ, ձեզ կտամ բարձրակարգ վերլուծություններ. Լևոն Շիրինյան

11:36 11.12.2018

«Ես շնորհավորում եմ բոլոր հաղթողներին, բայց չգիտեմ՝ ում են հաղթել»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանը` նշելով, որ կշարունակի զբաղվել քաղաքագիտական գործունեությամբ: «Ձեզ հետ եղել եմ, ձեզ հետ կմնամ, ձեզ կտամ բարձրակարգ վերլուծություններ»,- ասաց Շիրինյանը` միաժամանակ դժգոհություն հայտնելով, որ որոշ ԶԼՄ-ներ իրենց նկատմամբ կեղտոտ քարոզչություն են տարել: «Եղել են նաև ճիզվիտական […]

̰
Մենք քաղաքագիտական «սերմեր» ցանեցինք. Լևոն Շիրինյան

11:26 11.12.2018

«Շնորհավորում եմ մեր ժողովրդին այս մարաթոնի ավարտի կապակցությամբ, քանի որ ապրիլից սկսած` սա մարաթոն էր, որը վերջացավ: Բայց այն տեղաշարժը, որ ես կուզեի` լիներ, չստացվեց: Ծնվում են խնդիրներ, որոնք առաջիկայում իրենց արդյունքները ցույց կտան»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանը` նշելով, որ իր գլխավորած կառույցը, բաղկացած լինելով բացառապես քաղաքագետներից, չհասավ հաջողության: Շիրինյանն […]

̰
Տիգրան Փարվանյանի գլխավորած պատվիրակությունն այսօր ՌԴ-ում ռազմագիտական համաժողովի կմասնակցի

11:18 11.12.2018

ՀՀ զինված ուժերի և ՌԴ զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի դեկտեմբերի 11-ին Եկատերինբուրգում կայանալիք ՌԴ կենտրոնական ռազմական շրջանի ղեկավար կազմի օպերատիվ զորահավաքային միջոցառմանը և ռազմագիտական համաժողովին: Այս մասին ասվում է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ:

̰
Պահպանողական կուսակցությունը շնորհավորում է 7-րդ գումարման ԱԺ անցած քաղաքական ուժերին

11:10 11.12.2018

Պահպանողական կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ շնորհավորելով 7-րդ գումարման Ազգային ժողով անցած երեք քաղաքական ուժերին և բարեմաղթելով պետականաշահ բեղմնավոր գործունեություն: Այս մասին տեղեկանում ենք Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհրդից: «Միևնույն ժամանակ շնորհավորում է ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր տասնամյակներից ի վեր կրկին հնարավորություն ունեցան ազատ կամարտահայտման, ինչը ժամանակակից պետականության ամրության հիմնարար գրավականն է: Գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերներին հնարավորինս […]

̰
Ամենառեյտինգայինները. 7-րդ ընտրատարածքում ամենաշատ քվե ստացած թեկնածուները

09:30 11.12.2018

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին 7-րդ ընտրատարածքն ընդգրկող Արագածոտնի մարզում ամենաշատ ձայներ հավաքել է «Իմ քայլը» դաշինքից Դավիթ Գևորգյանը (16․5 հազար ձայն)։ Նա միակն է, որ հավաքել է 10 հազարը գերազանցող քվեներ։ 20-յակի մյուս թեկնածուները հավաքել են մոտ 300-7000 քվե։ Սա այն քիչ ընտրատարածքներից է, որտեղ «Իմ քայլը» դաշինքի գերակայության պայմաններում տասնյակի մեջ կա 2 և ավելի […]

̰
Ամենառեյտինգայինները. 6-րդ ընտրատարածքում ամենաշատ քվե ստացած թեկնածուները

09:00 11.12.2018

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին 6-րդ ընտրատարածքն ընդգրկող Արմավիրի մարզում ամենաշատ ձայներ հավաքել է մարզի ներկա ղեկավար Արգիշտի Մեխակյանը («Իմ քայլը» դաշինք)։ Նա միակն է, որ հավաքել է 10 հազարը գերազանցող քվեներ։ 20-յակի մյուս թեկնածուները հավաքել են մոտ 1000-7000 քվե։ Այստեղ նույնպես, ինչպես բոլոր տեղերում, «Իմ քայլը» դաշինքի թեկնածուները գրավել են առաջին տասնյակի գրեթե բոլոր տեղերը։ Այլ […]

̰
Ամենառեյտինգայինները. 5-րդ ընտրատարածքում ամենաշատ քվե ստացած թեկնածուները

07:30 11.12.2018

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին 5-րդ ընտրատարածքն ընդգրկող Արարատի մարզում ամենաշատ ձայներ հավաքել է մարզի ներկա ղեկավար Գարիկ Սարգսյանը (ավելի քան 22 հազար), նրանից հետո՝ Սեդրակ Թևոնյանը (ավելի քան 11 հազար)։ Երկու թեկնածուներն էլ «Իմ քայլը» դաշինքից են։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած դաշինքի մյուս թեկնածուները «ընդհատումներով» զբաղեցրել են 3-20-րդ տեղերը՝ 800-9000 ձայներով։ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների զբաղեցված տասնյակում […]

̰
Apple-ը հասանելիություն ունի iPhone-ի օգտատերերի էկրաններին

01:00 11.12.2018

Apple ընկերությունը կարողանում է iPhone-ի օգտատերերի էկրաններին հեռահար կերպով հասանելի լինել, գրում է life.ru-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ ընկերության աշխատակիցներից մեկը հաստատել է, որ նման բան հնարավոր է: Օգտատեր Բրայան Քեմփբելը նկարահանել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Apple ընկերության տեխնիկական բաժնի աշխատակիցը սմարթֆոնի օգտատիրոջը տալիս խորհուրդներ էկրանային հուշումների միջոցով: Քեմփբելի աղջկա մոտ խնդիրներ էին առաջացել սմարթֆոնի […]

̰
Եգիպտոսում բժիշկները վիճաբանել են վիրահատության ժամանակ

00:57 11.12.2018

Եգիպտական Էլ Մանուֆիա նահանգի բժիշկ անեսթեզիոլոգը և մեկ այլ բժիշկ վիճաբանել են վիրահատության ընթացքում, գրում է  РИА Новости-ն: Բժիշկները կեսարյան հատում կատարելիս վիճել են՝ վիրահատարանում ընդունված օրենքների պատճառով: Անեսթեզիոլոգը հրաժարվել է աշխատել հաջորդ վիրահատության ընթացքում, ինչից հետո բժիշկը երեք անգամ սուր ծակող գործիքով հարվածել է նրան: Դեպքի առթիվ ոստիկանությունում ընթանում է քննություն։

̰
Էմինեմը նոր տեսահոլովակ է հրապարակել

00:54 11.12.2018

Ամերիկացի ռեփ կատարող Էմինեմը նոր տեսահոլովակ է ներկայացրել հանրության դատին: Good Guy տեսահոլովակը տեղադրվել է YouTube-ում: Տեսահոլովակը նկարահանվել է կանադացի երգչուհի Ջեյսի Ռեյեսի հետ համագործակցությամբ: Այստեղ ներկայացվում է զույգի սիրո դրամատիկ պատմություն: Տեսահոլովակում զույգը վիճում է ու աղմուկ բարձրացնում, այդ պահին աղջիկը վերցնում է դանակն ու սպանում սիրած տղամարդուն: Korrespondent-ը հայտնում է, որ Good Guy […]

̰
Ամենառեյտինգայինները. 4-րդ ընտրատարածքում ամենաշատ քվե ստացած թեկնածուները

00:46 11.12.2018

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին 4-րդ ընտրատարածքն ընդգրկող Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի համայնքներում (Երևան) ամենաշատ ձայներ հավաքել է Ալեն Սիմոնյանը (գրեթե 22 հազար), նրանից հետո՝ Դավիթ Սանասարյանը (ավելի քան 14 հազար)։ Երկու թեկնածուներն էլ «Իմ քայլը» դաշինքից են։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած դաշինքի մյուս թեկնածուները «ընդհատումներով» զբաղեցրել են 3-19-րդ տեղերը՝ 700-5600 ձայներով։ Եզակի «այլակուսակցական» թեկնածուները, որ կարողացել են հայտնվել […]

̰
Samsung-ը ներկայացրել է Galaxy A8s-ը

00:27 11.12.2018

Samsung ընկերությունը ներկայացրել է Galaxy A8s-ը գրում է life.ru-ն: Սա առաջին սմարթֆոնն է, որն ունի  Infinity-O էկրան, որի դիմային տեսախցիկի առջևի մասում անցք է նախատեսված: Հեռախոսը ունի 6․4 դյույմանոց 2340 և 1080 կետայնությամբ էկրան։ Էկրանի անկյունում 24 մեգապիքսելանոց տեսախցիկի մոտ գտնվում է 6․7 մմ շառավղով անցք, որի շնորհիվ էկրանը զբաղեցնում է դիմային հատվածի 91․56 տոկոսը: Այն ունի […]

̰
Ամենառեյտինգայինները. 3-րդ ընտրատարածքում ամենաշատ քվե ստացած թեկնածուները

00:10 11.12.2018

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին 3-րդ ընտրատարածքն ընդգրկող Մալաքիա-Սեբաստիա, Շենգավիթ համայնքներում (Երևան) ամենաշատ ձայներ հավաքել է Արարատ Միրզոյանը, նրանից հետո՝ Արաիկ Հարությունյանը։ Երկու թեկնածուներն էլ «Իմ քայլը» դաշինքից են ու հավաքել են ավելի քան 10 հազար ձայն։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած դաշինքի մյուս թեկնածուները «ընդհատումներով» զբաղեցրել են 3-20-րդ տեղերը՝ 600-9000 ձայներով։ Եզակի «այլակուսակցական» թեկնածուները, որ կարողացել են հայտնվել […]

̰
Ուկրաինայի նախագահը ստորագրել է ՌԴ-ի հետ բարեկամական հարաբերությունները խզելու մասին փաստաթուղթը

23:59 10.12.2018

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է ՌԴ-ի հետ բարեկամական հարաբերությունները խզելու մասին հավաստող փաստաթուղթը: Այս մասին նա գրել է թվիթերյան իր էջում: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Պորոշենկոն ցանկանում է չեղարկել Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների մասին համաձայնագիրը: Հայտնի է, որ Պորոշենկոյի այս որոշումը քննադատվել է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի ընդդիմադիր թևի կողմից՝ որակվելով […]

̰
Իրաքում նշում են «ԻՊ»-ի դեմ տարած հաղթանակը

23:53 10.12.2018

Իրաքում տոնում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազնակերպության դեմ տարած հաղթանակի մեկ տարին: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը: Ավելի վաղ՝ 2017 թվականի դեկտեմնբերի 9-ին, այդ երկրի վարչապետ Հեյդար ալ Աբադին հայտարարել էր «ԻՊ»-ի դեմ տարած հաղթանակի մասին: Հաղորդվում է, որ այսօր Իրաքում ոչ աշխատանքային օր է հայտարարված, ավելի ուշ նախատեսվում է լռության րոպե պահպանել՝ […]

̰
Ամենառեյտինգայինները. 2-րդ ընտրատարածքում ամենաշատ քվե ստացած թեկնածուները

23:51 10.12.2018

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին 2-րդ ընտրատարածքն ընդգրկող Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն համայնքներում (Երևան) ամենաշատ ձայներ հավաքել է Տիգրան Ավինյանը, նրանից հետո՝ Լենա Նազարյանը։ Երկու թեկնածուներն էլ «Իմ քայլը» դաշինքից են ու հավաքել են ավելի քան 10 հազար ձայն։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած դաշինքի մյուս թեկնածուները «ընդհատումներով» զբաղեցրել են 3-16-րդ տեղերը՝ 800-9000 ձայներով։ Եվ միակ այլակուսակցական թեկնածուն, որ կարողացել […]

̰
Ամենառեյտինգայինները. 1-ին ընտրատարածքում ամենաշատ քվե ստացած թեկնածուները

23:32 10.12.2018

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին 1-ին ընտրատարածքն ընդգրկող Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն համայնքներում (Երևան) ամենաշատ ձայներ հավաքել է Հայկ Կոնջորյանը, նրանից հետո՝ Երջանիկ Հակոբյանը։ Երկու թեկնածուներն էլ «Իմ քայլը» դաշինքից են ու հավաքել են ավելի քան 10 հազար ձայն։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած դաշինքի մյուս թեկնածուները ավելի քիչ քվեներով, իրար հետապնդելով, զբաղեցրել են 3-13-րդ տեղերը՝ 1200-6200 ձայներով։ Եվ […]

̰
Հորիզոն 22.00

23:27 10.12.2018

̰
Ընտրողները՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին

23:24 10.12.2018

Ի՞նչ կարծիք ունեն ընտրողները խորհրդարանական արտահերթ ընտրությունների վերաբերյալ և արդյո՞ք քվեարկության արդյունքները սպասելի էին: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբն այսօր փորձել է  այս հարցերի պատասխանները ստանալ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰ ̰
̰
Ավստրալուհին 103 տարեկանում դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը

21:37 10.12.2018

Ավստրալիայի 103-ամյա բնակիչ Իռեն Օ՛Շիան ռեկորդ է սահմանել՝ դառնալով աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Հաղորդվում է, որ պարաշյուտով ցատկելուց ու բարեհաջող վայրէջքից հետո կինը հայտարարել է, որ լավ ինքնազգացողություն ունի: Տատիկն առաջին անգամ չէ, որ նման քայլի է գնում: Աղբյուրը հայտնում է, որ սա նրա արդեն 3-րդ ցատկն է: Առաջին անգամ […]

̰
Բրիտանացի միլիոնատիրոջ դուստրը սպանվել է Նոր Զելանդիայում հանգստի ժամանակ

19:59 10.12.2018

Նոր Զելանդիայում հանգստի ժամանակ սպանվել է բրիտանացի միլիոնատիրոջ 22-ամյա դուստրը՝ Գրեյս Միլլեյնը, հայտնում է Stuff-ը: Նշվում է, որ աղջիկը հանգստանում էր Օկլենդ քաղաքի զբոսաշրջային ճամբարում: Նա անհետացել էր դեկտեմբերի 4-ին, իսկ դեկտեմբերի 9-ին նրա մարմինը հայտնաբերվել է անտառում: Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը ներողություն է խնդրել սպանվածի ընտանիքից: Նախնական տեղեկություններով՝ աղջկան սպանել է 26-ամյա մի երիտասարդ, […]

̰
Դեկտեմբերի 7-10-ը իրավապահները բացահայտել են հանցագործության 218 դեպք

19:33 10.12.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 7-10-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 218 դեպք։ Մասնավորապես՝ ընտրական իրավունքի խախտման 135, մարմնական վնասվածք հասցնելու 20, խարդախության 12, անձնական ունեցվածքի գողության 10, ծեծի 9, յուրացման կամ վատնման 4, թմրամիջոցի հայտնաբերման 3, սպանության սպառնալիքի, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, ընտրողներին կաշառք տալու, […]

̰
Ունեցանք միաբևեռ Ազգային ժողով, ինչը երկրի զարգացման տեսանկյունից դրական երևույթ չէ. «Մենք» դաշինք

18:21 10.12.2018

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած «Մենք» դաշինքը հայտարարություն է տարածել. «Սիրելի՛ հայրենակիցներ Դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հրապարակված են և կարող ենք ասել, որ վերջին 20 տարում Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցան ընտրություններ, որտեղ իր գործուն ազդեցությունը չի ունեցել կրիմինալը, փողաբաժանությունն ու կեղծիքները: Այս փաստի առթիվ շնորհավորում ենք բոլորիս և նաև […]

̰
Այժմ դուք եք ու ձեր ունակությունը՝ դիմակայելու այդ մարտահրավերներին. Արփինե Հովհաննիսյան

18:18 10.12.2018

ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետական կուսակցության ու իր օգտին քվեարկած քաղաքացիներին ու հաջողություն մաղթել ԱԺ ընտրությունների շեմը հաղթահարած ուժերին: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ. «Հարգելի՛ հայրենակիցներ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին ու յուրաքանչյուրին, ովքեր երեկ քվեարկեցին Հայաստանի Հանրապետական կուսակցության […]

̰
BACK_TO_TOP