18:15 10.12.2018
Գերագույն Ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյի առողջական վիճակն ավելի է վատացել: Այս մասին հայտնել է պատգամավորի քույրը՝ Վերա Սավչենկոն: «Քիչ առաջ եմ եղել Նադեժդայի մոտ: Չոր հացադուլի հինգերորդ օրն է: Նա շատ վատ տեսք ունի: Ես նրան այդպիսին դեռևս չէի տեսել… Գիշերը ցավերն ավելի են ահագնանում, երիկամներն են ցավում: Աչքերը դեռ կյանքով լի են»,- գրել է […]
18:06 10.12.2018
2018 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը դեկտեմբերի 10-ին Օսլոյում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ հանձնվել է վիրաբույժ Դենի Մուկվեգեին, որը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից է, և իրաքցի իրավապաշտպան, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նախկին ստրկուհի Նադյա Մուրադին: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Նշենք, որ մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Նորվեգիայի կառավարության և թագավորական ընտանիքի անդամների […]
17:56 10.12.2018
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը հայտարարություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների վերաբերյալ: «ՀՀ Ազգային ժողովի 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունները էական առաջընթաց քայլ էին նախկին հանցավոր ռեժիմին հեռացնելուց հետո Հայաստանում ժողովրդավարության հաստատման և ազգային պետականության կայացման ճանապարհին: Քվեարկությունը, չնայած դրա ընթացքում արձանագրված խախտումներին, ընդհանուր առմամբ եղել է ազատ ու […]
17:32 10.12.2018
Աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին զեկուցել են, որ նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարներով ստացված 461 հեռախոսազանգերի գերակշիռ մասը (61 զանգ) վերաբերել է թափառող կենդանիների խնդրին: Քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է հարցին՝ նշելով, որ թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության համար նոր մրցույթ կհայտարարվի, որին կներկայացվեն միջազգային ստանդարտներին համապատասխանող պահանջներ: […]
17:17 10.12.2018
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, նշեց, որ դրանք մեծ մասամբ կանխատեսելի էին և, ըստ էության, արտացոլում են այն պատկերը, որ ունենք հայ հասարակությունում: «Պետք է նկատել, որ այն, ինչ արձանագրվում է, իսկ ես կարծում եմ`շատ տատանումներ չեն լինի նախնական և վերջնական արդյունքների միջև, Նիկոլ Փաշինյանի թիմի համոզիչ հաղթանակը […]
17:14 10.12.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կազմել է դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը, որը միաձայն հաստատվել է ԿԸՀ արտահերթ նիստում: Նիստից հետո ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանել է լրագրողների հարցերին, իսկ հարցերից մեկը վերաբերել է այն պնդումներին, թե ընտրություններին մասնակցությունը պասիվ է եղել: «Ես կարծում եմ, որ այդ հարցի […]
17:07 10.12.2018
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 09:40-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Իծաքար գյուղի «Կատավանք» կոչվող հանդամասին հարակից անտառում մոլորվել է քաղաքացի Ռ. Չ.-ն. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարներն «Աղսու» կոչվող կամրջի մոտ հայտնաբերել են Ռ. Չ.-ին (1950 թ.) և ուղեկցել դեպի գյուղ:
17:06 10.12.2018
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին տպավորիչ հաղթանակի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից: Նշվում է, որ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հեռախոսազրույց է ունեցել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, որում, մասնավորապես ասել է, որ «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ տպավորիչ էր, որը դրական կանդրադառնա Հայաստանի հետագա ժողովրդավարական զարգացման վրա։ Վրաստանի նախագահը հաջողություններ […]
17:03 10.12.2018
«Ցավոք, չեմ կարող ասել, որ այս ընտրություններն ավելի լավն էին, քան 2018թ.-ի սեպտեմբերին կայացած ավագանու ընտրությունները»,- դեկտեմբերի 10-ին, ներկայացնելով ԱԺ արտահերթ ընտրությունների դիտարկման արդյունքները, ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Նրա խոսքերով՝ այս անգամ բռնության էական դեպքեր չեն նկատվել: Այս անգամ կուսակցություններն իսկապես մրցում էին ձայների համար, և ըստ Իոաննիսյանի՝ դրանով էր […]
16:58 10.12.2018
Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ ողջունելով նոր Ազգային ժողովի ընտրությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Արամ Ա կաթողիկոսը դեկտեմբերի 9-ն անվանել է նշանակալի օր Հայաստանի համար: «Մեր ժողովուրդն իր հավաքական կամքն արտահայտեց նոր Ազգային ժողովի ընտրությամբ՝ հանուն ազատ, ժողովրդավար ու հզոր Հայաստանի: Ժողովրդի կամքը նաև արդար սպասում […]
16:51 10.12.2018
«Այս ընտրությունների մասնակցության մակարդակը որևէ ձևով չի ստվերում ընտրությունների որակը»,- դեկտեմբերի 10-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ նախագահ Լևոն Բարսեղյանը: Նա հիշեցրեց, որ խոսվում էր մասնակցության սարսափելի ցածր մակարդակի մասին, ինչն ուղեկցվում էր բացականչություններով. «Աստվա՛ծ իմ, ի՞նչ է լինելու, ասում էին շատերը, բայց, ի վերջո, ունենք ցուցանիշ՝ 46.63 տոկոս մասնակցություն: Եթե համեմատենք […]
16:39 10.12.2018
«Ընտրատեղամասերում դիտարկում իրականացնող 600 դիտորդներից 3-ի նկատմամբ ճնշման փորձ և ոչ բարյացակամ վերաբերմունք է դրսևորվել: Նույնիսկ փորձ է արվել մեկ դիտորդի հեռացնել տեղամասից: Բողոք ներկայացնելուց հետո գործընթացը կասեցվել է»,- դեկտեմբերի 10-ին այս մասին ասաց Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: 84 դիտորդներով իրականացվել է երկարաժամկետ դիտորդական առաքելություն բոլոր մարզերում, իսկ քվեարկության օրը 300 տեղամասերում […]
16:34 10.12.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Ներկայացնենք ուղերձն ամբողջությամբ. «Մեծարգո՛ պարոն Փաշինյան, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում Ձեր ղեկավարած դաշինքի տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Հուսով եմ, որ նոր Ազգային ժողովն ու կառավարությունն […]
16:25 10.12.2018
Դեկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին` ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական կցորդի`Հայաստանում ռազմադիվանագիտական առաքելության ավարտի և նոր ռազմական կցորդի նշանակման կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևին` պաշտոնավարման ընթացքում հայ-ռուսական ռազմական և […]
16:24 10.12.2018
«Մենք ունեցել ենք ազատ և մրցակցային գործընթաց, որտեղ կուսակցություններն ունեցել են հավասար հնարավորություններ նախընտրական քարոզչությունը իրականացնելու համար»,- դեկտեմբերի 10-ին այս մասին ասել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը: Նրա խոսքերով՝ էական առաջընթաց է գրանցվել վարչական ռեսուրսի կիրառման, ընտրակաշառքի բաժանման ու բարեգործության իրականացման առումով: Քաղաքացիները կաշկանդված չեն եղել և ասել են, որ երբևէ չեն […]
16:18 10.12.2018
ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ներկայացված չի լինի Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային Ժողովում: Սա պարտություն է, սակայն ոչ մեր ընտրողների: Եվ այս պարտության մեջ մենք տեսնում ենք հետևյալը. Ա. ընտրողն այսօր իր ձայնը […]
16:11 10.12.2018
«Ավարտվեցին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, որոնց արդյունքներով պետք է կազմավորվի 7-րդ գումարման խորհրդարանը։ Այս ընտրությունները ժողովրդավարական էին իրենց ձևով, բայց ոչ բովանդակությամբ։ Դրանք անցան այլախոհության նկատմամբ անհանդուրժողականության, թեկնածուների և նրանց աջակիցների, ՏԻՄ ղեկավարների նկատմամբ բիրտ ճնշումների և այլատյացության քարոզի պայմաններում, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառմամբ»,- իր ֆեյսբուքյան գրառումով ՀՀԿ ընտրական շտաբի հայտարարությունն է տարածել կուսակցության […]
16:08 10.12.2018
«Դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվել են ՀՀ Սահմանադրությանը և Ընտրական օրենսգրքին համապատասխան: Ընտրություններն անցել են թափանցիկ և բաց: Ընտրական հանձնաժողովներն ապահովել են բոլոր նախապայմանները ընտրողների ազատ կամքի արտահայտման համար»,- դեկտեմբերի 10-ին, ներկայացնելով ԱՊՀ դիտորդական առաքելության կողմից իրականացված դիտարկման արդյունքները, ասաց դիտորդական առաքելության խմբի անդամ Վիկտոր Գումինսկին: ՀՀ նախագահ արմեն Սարգսյանի հրավերով Հայաստանում դիտորդական առաքելություն […]
16:07 10.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ չորս անձի դանակահարության դեպքի առթիվ: 2018թ. դեկտեմբերի 9-ին՝ ժամը 22։30-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել առ այն, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի խաչմերուկում մարդիկ են հավաքված, վիճաբանում են և նրանցից մեկի […]
15:42 10.12.2018
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հղումով գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ նշել է, որ Հայաստանի ժողովուրդը սկզբից փողոցում քաղաքացիական անհնազանդությամբ, հիմա էլ ընտրություններում ասաց, որ «նրանք չեն անցնելու»։ «Շնորհավորում եմ ընկերոջս՝ Փաշինյանին, ու նրա ընկերներին, որոնք հաղթեցին աշխարհի կարգին, որը առաջ էին մղում ավտոկրատները»,- գրել է Փայլանը։
15:40 10.12.2018
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ուղերձ է հղել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կապակցությամբ: «Հայրենի մեր երկրում տարվույս դեկտեմբեր 9-ին տեղի ունեցան ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ՝ դառնալով կարևոր հանգրվան Հայաստանում վերջին ամիսներին ընթացող ներքաղաքական զարգացումների: Մեր օրհնությունն ենք բերում սիրեցյալ մեր ժողովրդին, ինչպես և կուսակցություններին, որ ապագայի հանդեպ պատասխանատվության գիտակցումով մասնակցություն բերեցին խորհրդարանական ընտրություններին: Մեր […]
15:35 10.12.2018
Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին արդար, ազատ ու թափանցիկ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Անկախ արդյունքներից, այս ընտրությունը հաղթանակ է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների այլ համայն հայության համար: Տասնյակ տարիներ բռնությամբ, խարդախությամբ ու ընտրակեղծիքների […]
15:25 10.12.2018
«Քաղաքացու որոշում» կուսակցության առաջնորդ Սուրեն Սահակյանը ԱԺ արտահերթ ընտրություններից հետո շնորհավորել է ընտրված բոլոր ուժերին ու պատգամավորներին: Նա նաև շնորհակալություն է հայտնել իր աշխատանքային թիմին ու «Քաղաքացու որոշում» կուսակցությանն աջակցություն ցուցաբերած քաղաքացիներին: «Հարգելի՛ ընկերներ, նախ ուզում եմ մեծագույն շնորհակալություն հայտնել ընդհանուր՝ մեզ, ու անձամբ ինձ տրված վստահության ամեն քվեի համար։ Շնորհակալություն բառի տակ դնում եմ […]
15:19 10.12.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև. «Հայաստանում կայացած պատմական ընտրությունները մեր երկրում հեղափոխության տրամաբանական շարունակությունն էին, դրա արժեքների կապիտալիզացիան ապահովող հիմնական գործընթացը։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը արժևորում է օրինական ընտրությունների կազմակերպման իրողությունը՝ իր երախտագիտությունը հայտնելով մեր կուսակցությանը վստահության քվե տված քաղաքացիներին։ Մենք դա համարում […]
15:18 10.12.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ոչ թե «Իմ քայլը» դաշինքից «ծնված» ընդդիմություն է, այլ ժողովրդից է ծնվել դեռ այն ժամանակ, երբ այդ դաշինքները չկային, հետևաբար, այդ մտահոգությունը տեղին չէ։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։ «Ամբողջ քարոզարշավի ընթացքում ամենաշատը մեզ տրվող հարցն էր՝ դուք կարո՞ղ եք լինել ընդդիմություն, թե՞ չէ։ Ուրեմն՝ կլինենք, կտեսնեք, […]
15:10 10.12.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այս վեց ամիսների ընթացքում չի խուսափել իշխանությանը քննադատելուց, բայց և թույլ չի տվել, որ հեղափոխությունը կրի հետընթաց։ Ավելին, կուսակցության կողմից կառավարության մաս կազմելն իրենց չի կաշկանդելու լինել ընդդիմություն։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նրա խոսքերով՝ կառավարության գործունեության 6 ամիսների ընթացքում եղած սխալները ներելի են եղել, բայց այսօրվանից […]
15:07 10.12.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունում առաջիկայում կլինեն քննարկումներ, թե ինչն են ճիշտ արել և ինչն են սխալ արել ընտրություններին պատրաստվելիս ու քարոզչություն իրականացնելիս, բայց նախկին փորձը ցույց է տալիս, որ իրենց որոշումները ճիշտ են եղել։ Այս մասին այսօր հայտարարեց կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս նա անդրադարձավ նաև ՀՀԿ և ՀՅԴ հավաքած ձայներին ու ասաց, […]
15:06 10.12.2018
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագաh Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Դեկտեմբերի 9-ի խորհրդարանի արտահերթ ընտրություններն ավարտվեցին, և հանրության քվեով ձևավորվեց այն խորհրդարանը, որը մեր երկրում պետք է իրականացնի քաղաքական և տնտեսական այն բարեփոխումները, որոնք նախանշելու են մեր երկրի առաջիկա տարիների զարգացումը: Ես՝ որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում […]
15:04 10.12.2018
ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով քվեաթերթիկների ստուգման ժամանակ հայտնաբերված խախտումների մասին: «Ուշադրությո՛ւն, գողացվել են իմ օգտին քվեարկած քաղաքացիների ձայները։ Սույնով տեղեկացնում եմ լրատվամիջոցներին և սպասում եմ իրավապահների և ԿԸՀ֊ի արձագանքին։ Սա միայն մեկ տեղամասում (4 /40)։ Աստված գիտի, էլ քանի տեղ ու քանի ձայն են գողացել։ Հերթով ստուգում ենք ու […]
15:01 10.12.2018
«Լուսավոր Հայաստանը» հայտարարում է խորհրդարանի միակ ընդդիմությունը լինելու մասին։ Ինչ վերաբերում է ակնկալվածից քիչ ձայներ հավաքելուն և խոստացած երկրորդ տեղը չզբաղեցնելուն, կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց, որ դա կապված էր նաև իրենց ծախսած ֆինանսների հետ՝ համեմատած այլ ուժերի ծախսերի հետ։ Դրանից բացի, ըստ Մարուքյանի, իրենց ուժի դեմ հսկայական հակաքարոզչություն է իրականացվել։ «Եվ […]