12:52 18.04.2018
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զենյալյանը SHANTNEWS.AM-ին քիչ առաջ տեղեկացրեց,որ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանի հետ քիչ առաջ Ազգային ժողովում միջնորդություն են ստրագրել այն մասին, որ Հանրային հեռուստառադիոպետկոմի շենքը գրավելու գործով կասկածյալ Տիգրան Մազմանյանի նկատմամբ կիրառվի ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոց:
12:03 18.04.2018
Այսօր՝ 18.04.2018 թվականի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ ոստիկանության տարբեր բաժանմունքներ բերման է ենթարկվել 66 քաղաքացի։
11:53 18.04.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցված քրեական գործը
11:44 18.04.2018
Հարգելի լրագրողներ,
Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվող հավաքի վայրերում Ոստիկանությունը իրականացնում է հասարակական կարգի խախտումները կասեցնող գործողություններ
11:37 18.04.2018
018թ. ապրիլի 13-ից մայրաքաղաքում մեկնարկած ապօրինի հավաքի կողմնակիցները և մասնակիցները շարունակաբար իրենց գործողություններով խոչընդոտում են այլոց իրավունքների, ազատությունների իրացմանը, պետական մարմինների, կազմակերպությունների բնականոն գործունությանը:
Նմանատիպ բոլոր գործողությունների նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից մինչ օրս դրսևորվել է հանդուրժողականություն՝ բազմաթիվ հայտարարություններով փորձելով կանխել հակաիրավական գործունեությունը
11:41 17.04.2018
«Նման լարած իրավիճակն, իհարկե, անհանգստացնում է, սակայն ԱԺ նիստի այսօրվա օրակարգում փոփոխություն չկա, կքննարկենք վարչապետի թեկնածությունը, հարցերը կավարտվեն,եթե հասցնենք`կքվեարկենք»,-Աժ նիստից առաջ լրագրողներին ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը:
18:26 16.04.2018
«Ինձ մանդատ չեն տվել, որ գնամ, աչքերս փակ հետևեմ Նիկոլ Փաշինյանին: Էդպիսի ծրագրով ես հանդես չեմ եկել ժողովրդի առջև, ես հանդես եմ եկել «Նոր սկիզբ, արդար Հայաստան» ծրագրով, որի համար էլ այստեղ եմ, ոչ թե ես պիտի առաջնորդվեմ Նիկոլ Փաշինյանով»,- ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարը:
16:05 16.04.2018
Նրա խոսքերով՝ ընդդիմությունը հարմար պահն օգտագործում է ժողովրդի դժգոհությունն օգտագործելու համար:
15:43 16.04.2018
Արմեն Ռուստամյանն այսօր ՀԿԿ-ՀՅԴ համատեղ կարճատև նիստից հետո պատասխանեց լրագրողների հարցին այն մասին, թե ինչպես է վերաբերվում մայրաքաղաքում կատարվող իրադարձություններին:
18:33 14.04.2018
Ամերիկացի գիտնականները կարծում են, որ պեպտիդների հիմքով ատամի վերականգնումը անվտանգ և այլընտրաքային մեթոդ է և կարող է նոր հեռանկարներ բացել ատամնաբուժության բնագավառում: Այն բավականին հեշտ մեթոդ է, կարելի է իրականացնել առանց բժշկի նշանակման:
17:09 14.04.2018
ԱՄՆ և դաշնակիցների կողմից Սիրիան հրթիռակոծելուց հետո Մոսկվան կրկին կարող է անդրադառնալ Սիրիային С-300 տեսակի զենիթային հրթիռներ մատակարարելու հարցին,- ասել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Սերգեյ Ռուդսկին Պաշտպանության նախարարության բրիֆինգում
18:32 13.04.2018
Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Յակովենկոն դիվանագիտական առաքելության կողմից հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ռուսական կողմը չի ստացել այն հարցի պատասխանը, թե «Նովիչոկ» թունավոր գազն արդյո՞ք չի արտադրվել բրիտականան տարածքում։
17:30 13.04.2018
Ռուսական հատուկ ծառայությունները երկար ժամանակ՝ մոտ 5 տարի, հետևել են Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը՝ Յուլյային։
20:51 12.04.2018
Վիգեն Սարգսյանը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած շարքային կազմի պարտադիր զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելիս հաշվարկվող պատվովճարի չափը, տրման կարգը և պատվովճարի տնօրինման ուղղությունները:
19:14 12.04.2018
Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է եղել մարզպետարանների աշխատանքին, մասնավորապես, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության գործունեության արդյունավետությունն ապահովելու և ՀՀ մարզպետարանների միջև միաժամանակյա կոնֆերանս տեսազանգերի ապահովման, ՀՀ մարզերի խնդիրների բացահայտման, համայնքներում ծառայութունների հասանելիության մեծացման, առկա խնդիրների բարեփոխումների և դրանց լուծման ուղիների լուսաբանման, վերապատրաստման ծառայությունների օնլայն մատուցման, գիտելիքների արագ փոխանակման նպատակով կառավարությունը որոշել է պահուստային ֆոնդից գումար հատկացնել նախարարությանը՝ վիդեոկոնֆերանսի ծառայությունների և դրանց կազմակերպման համար անհրաժեշտ համապատասխան սարքավորումների ձեռք բերման համար:
18:35 12.04.2018
Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է եղել 2018թ. համար ավանդների փոխհատուցման իրավունքի ճանաչման և վճարման գործընթացների բնականոն ընթացքի ապահովման խնդրին:
18:16 12.04.2018
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը ներկայացրել է 2018-22 թվականների ընթացքում Հայաստանին անհրաժեշտ հակառետրովիրուսային և հակատուբերկուլյոզային դեղերի գնման գործընթացը կազմակերպելու մասին կառավարության որոշման նախագիծը, որի համաձայն՝ տեղական մրցույթների գները համեմատվելու են միջազգային գործակալությունների առաջարկվող գների հետ և ընտրվելու են էժան տարբերակները:
17:53 12.04.2018
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանձնարարեց ճանապարհային նշանների անհամապատասխանությունները վերացնելու նպատակով տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, տարածքային կառավարման և զարգացման նախարարների պաշտոնակատարներին, ինչպես նաև ոստիկանության պետին մեկամսյա ժամկետում համատեղ քննարկել և, համաձայնեցնելով ոստիկանության հետ, միջոցներ ձեռնարկել ճանապարհային նշանների անհամապատասխանությունները վերացնելու, բնակավայրերի սկզբի և վերջի նշանների և արագաչափ սարքավորումների առկայության վերաբերյալ ցուցանակներին կից առավելագույն արագության սահմանափակման նշումներ տեղադրելու ուղղությամբ։
17:46 12.04.2018
Կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվել ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու նպատակով հաստատել 2018 թվականին Սևանա լճից ջրառի հարցը:
17:33 12.04.2018
Կառավարության այսօրվա նիստում գործադիրը սահմանել է նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության տեխնիկական կանոնակարգը:
17:04 12.04.2018
Հաշվի առնելով գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագրի փորձը և արդյունավետությունը՝ հանձնարարվել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարին 15-օրյա ժամկետում մշակել և կառավարության քննարկմանը ներկայացնել ագրոպարենային ողջ ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության նոր ծրագիր՝ ներառելով անասնաբուծությունում, բուսաբուծությունում, սառնարանային, ջերմոցային տնտեսություններում և ագրովերամշակող արդյունաբերությունում օգտագործվող սարքավորումները։
16:59 12.04.2018
Գործադիրը որոշել է ապրիլի 30-ի աշխատանքային օրը տեղափոխել: Այդ օրվա փոխարեն աշխատանքային կլինի ապրիլի 28-ը: Այս որոշմամբ ՀՀ քաղաքացիները կհանգստանան ապրիլի 29-ից մինչև մայիսի 1-ը ներառյալ՝ երեք օր: Ապրիլի 30-ը ոչ աշխատանքային օր սահմանելու մասին հարցն այսօր քննարկվել է կառավարության նիստում: