TIME
Ամսաթիվ
08 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+13.09 oC

Դասադուլավորները ուսանողներին կոչ են արել միանալ իրենց

15:24 13.11.2017

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության ուսանողներն ու նրանց համակիրներն այսօր շարունակել են դասադուլը՝ տարկետման իրավունքի փոփոխությունների դեմ բողոքով։

̰
«Տաշիրը» Հայաստանում կներդնի 1 միլիարդ դոլար

14:28 13.11.2017

«Տաշիր» ընկերությունների խումբը Հայաստանի էներգահամակարգում կներդնի 1 միլիարդ դոլար, հայտարարել է ընկերության փոխնախագահ Կարեն Դարբինյանը:

̰
Նոր հնարավորություններ ուսանողների համար. Պոլիտեխնիկում լաբորատորիա է բացվել

14:18 13.11.2017

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում նոր հնարավորություններ են ստեղծվել Հայաստանի ուսանողների համար: Այսօր կայացել է «Տաշիր»-ի և «Կասկադ» հոլդինգի կողմից ստեղծված նորարարական կենտրոնի բացումը։
Սաթենիկ Հայրապետյան

̰
Իրանցին փորձում էր սահմանով օպտիկական նշանոց անցկացնել

13:53 13.11.2017

Հայաստանում ՌԴ սահամանապահ ջոկատի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Իրանի քաղաքացին փորձել է հայ-իրանական սահմանով անցկացնել օպտիկական նշանոց, որը նախատեսված է ՁՀՆ-7 հակատանկային նռնականետի համար: Տղամարդը հայտնել է, որ նշոցը գնել է Երևանի շուկանում` ընկերոջ խնդրանքով։

̰
Իմ երեխաներն ազատ խոսում են հայերեն. Մարգարիտա Սիմոնյան

13:33 13.11.2017

Forbes ամսագրի վարկածով աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկը նշել է, որ իր ազգականները հայերեն են սովորեցնում երեխաներին, քանի որ ինքը հայերեն չի խոսում:

̰
Ոստիկանությունը փնտրում է հոշոտված կնոջը ճանաչողներին

13:12 13.11.2017

Նոյեմբերի 11-ին Իջևան-Ճամբարակ ավտոճանապարհի հարևանությամբ հոսող Աղստև գետի ափին հայտնաբերվել է միջահասակ, սպիտակամաշկ, 30-ից 35 տարեկան կնոջ դի՝ կենդանիների կողմից հոշոտված: Կնոջ հագին եղել է լուսանկարներում պատկերված հագուստը: Ինքնության վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02:

̰
Նավթի շուկան աճի միտումներ է ցուցաբերում

13:10 13.11.2017

Նավթի շուկան հինգերրորդ շաբաթն անընդմեջ ավարտել է իր գնանշումները աճով՝ Brent ապրանքանիշի նավթի արժեքը ավելացել է՝ 1 բարելի դիմաց կազմելով մինչև 63,67 դոլար, աճը կազմել է 2,57%:

̰
ՊԵԿ-ը խստացնում է պատասխանատվության միջոցները

12:59 13.11.2017

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի գլխավորությամբ կայացել է եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստը, որին մասնակցել են բիզնեսի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին առնչվող հարցերի լայն շրջանակ: Կարևորելով տնտեսվարողների հարկային կարգապահության ամրապնդումը՝ Վարդան Հարությունյանը նշել է.

̰
Պետական մեղադրողը  հրապարակեց մեղադրանքը «Իգլայի գործով»

12:45 13.11.2017

Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջաների ընդհանուր իրավասության դատարանում  Սամվել Բաբայանի եվ 6 ամբաստայաների գործով դատաքնությունն ավարտվեց:Պետական մեղադրող Արամ Արամյանը կարդաց մեղադրական ճառը: Նա հաստատված գնահատեց Բաբայանին բոլոր առաջադրված 2  մեղադրանքները՝ ռազմամթերքի ապօրինի շրջանառություն և փողերի լվացում:Ռազմամթերքի ապօրինի շրջանառության  մասին մեղադրողը հայտարարեց, որ դատավարությամբ ձեռք բերված ապացույցները, այդ թվում՝ ներքին դիտում օպերացիայի արդյունքները, ցույց են տվել, որ «Իգլա»-ի […]

̰
Ճշտվում է Հովք գյուղի մոտ հայտնաբերված դիակի ինքնությունը. քննչական կոմիտե

12:36 13.11.2017

Դիլիջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ Տավուշի տարածքում հայտնաբերված դիակի ինքնությունը, սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ, հայտնում են քննչական կոմիտեից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 11-ին՝ Իջևան-Ճամբարակ ավտոճանապարհի խաչմերուկից շուրջ 600 մետր դեպի Իջևան քաղաքի ուղղությամբ՝ ճանապարհի աջ մասով հոսող գետի ափին, հայտնաբերվել է իգական սեռի դիակ՝ մասամբ հոշոտված։ Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև հագուստներ և այլ իրեր:

̰
Երևանի Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում 5-ամյա երեխա է մահացել

12:21 13.11.2017

Երեխան Վեդիի հիվանդանոց ընդունվել է արդեն ծանր վիճակում: Ճանապահին երեխայի մոտ սրտի կանգ է դիտվել: Բժշկական եզրակացույամբ երեխայի մոտ նեյրոինֆեկցիա է գրանցվել: Նազելի

̰
Հայտնի է, թե երբ տեղի կունենա Պուտինի ամենամյա մեծ մամուլի ասուլիսը

12:12 13.11.2017

«Ես կարող եմ հաստատել, որ մեծ մամուլի ասուլիսը, ավանդույթի համաձայն, տեղի կունենա արդեն տարեվերջին: Դա տեղի կունենա դեկտեմբերին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Իրանին և Իրաքին օգնություն է առաջարկել

11:45 13.11.2017

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը օգնություն է առաջարկել երկու երկրների սահմանին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար: Գուտերիշը նաև ցավակցություն է հայտնել Իրաքում և Իրանում երկրաշարժի զոհերի ընտանիքներին և տուժածներին մաղթել է շուտափույթ ապաքինում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, Իրանի և Իրաքի սահմանին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 339-ի:

̰
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին

11:28 13.11.2017

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Քերմանշահ նահանգի Ազգալե բնակավայրի հարակից տարածքում հարյուրավոր զոհերի պատճառ դարձած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:

̰
Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցել է ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին

11:15 13.11.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին՝ Իրանի Քերմանշահ նահանգի Ազգալե բնակավայրի հարակից տարածքում հարյուրավոր զոհերի պատճառ դարձած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:

̰
Սպանությունը ներկայացվել էր որպես ինքնասպանություն

11:08 13.11.2017

Վայոց Ձորի Մալիշկա գյուղում կատարված սպանությունը ներկայացվել էր որպես ինքնասպանություն

̰
Նախագահը օրենքներ է ստորագրել

11:01 13.11.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունած «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին

̰
Ռուսաստանից C-400-ի ձեռքբերման հարցում Թուրքիան այլընտրանք չուներ. Յըլդըրըմ

10:46 13.11.2017

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ԱՄՆ կատարած իր պաշտոնական այցի ժամանակ հարցազրույց է տվել CNN հեռուստաընկերությանը: Հարցազրույցի մանրամասները ներկայացրել է թուրքական Hurriyet պարբերականը: Ռուսաստանից C-400 հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու վերաբերյալ հարցին նա պատասխանել է, որ Թուրքիան այլընտրանք չուներ: «Մենք ցանկանում էինք այդ համակարգերը ձեռք բերել ՆԱՏՕ-ի անդամ պետություններից, սակայն ԱՄՆ-ից անհրաժեշտ աջակցությունը չստացանք: Մենք ՆԱՏՕ-ից դուրս […]

̰
«Կուլ են տալիս թասի մեջ լողացող դելֆինները կղանքը». Նարե Արամյան

10:34 13.11.2017

Բնապահպան Նարե Արամյանը, անդրադառնալով վերջերս միջազգային լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկություններին, որ Հայաստանում կենդանիները պահվում են դաժան պայմաններում, հետեւյալ կարծիքն է հայտնել համապատասխան պետական պաշտոնյաների մասին. «Տպավորություն է ստեղծվում, որ նրանք պատրաստ են դելֆինների կղանքը ուտել, արջերի լափամանից ուտել, միայն թե օրենքը օրենքը չխստացնել»:

̰
«Իգլայի գործով» մեղադրողը կարդում է մեղադրական ճառը

10:07 13.11.2017

Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Սամվել Բաբայանի եվ 6 ամբաստանյալների գործով դատաքննությունը։ Այժմ դատական վիճաբանությունների փուլն է։ Պետական մեղադրող Արամ Արամյանը կարդում է Սամվել Բաբայանի մեղադրական ճառը:

̰
Ապօրինի որսը շարունակվում է օրենսդրական բացի պատճառով. բանպահպան

10:00 13.11.2017

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ բնապահպանները կրկին անդրադարձել են ապօրինի ոսրի դեպքերին: Ըստ բնապահպան Սիլվա Ադամյանի, օրենսդրական դաշտի բացն է, որ  բերում է ամենաթողության: 

̰
Արգելափակվել էր ցեխակույտում

09:43 13.11.2017

Այսօր լուսադեմին «Mercedes» «Mercedes C180» մակնիշի 35 AU 546 պետհամարանիշով ավտոմեքենան Հ-67 ավտոճանապարհի Ալվար-Ամասիա հատվածի 7-րդ կմ-ին արգելափակվել է ցեխակույտում: Դեպքի ցայր մեկնած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել այն: Այս մասի հայտնում է ԱԻՆ կայքը:

̰
Վթար Ծովինար գյուղի մոտ

09:29 13.11.2017

Երեկ գիշեր ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար: Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Մարտունի-Վարդենիս հատվածի 14-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2121» մակնիշի 15 LO 352 (վարորդ` 1998 թ. ծնված Պ. Մ.) և «ԿամԱԶ» մակնիշի 16 SU 766 (վարորդ՝ 1992 թ. ծնված Հ. Գ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

̰
Հայտնաբերվել է կնոջ հոշոտված դի

09:22 13.11.2017

Նոյեմբերի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, Ժամը 15:00-ի սահմաններում Ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան–Իջևան ճանապարհից դեպի Ճամբարակ տանող խաչմերուկից մոտ 600 մետր հեռավորության վրա՝ կամրջին հարակից տարածքում, թափառող շան երախում քաղաքացիները նկատել են մարդու մարմնի մաս, որը նմանեցնում են ձեռքի:

̰
Պուտինն ու Էրդողանը կրկին կհանդիպեն Սոչիում

09:12 13.11.2017

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սոչիում հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Սա երկու երկրների նախագահների միջև այս տարվա արդեն 4-րդ հանդիպումն է: Պուտինն ու Էրդողանը քննարկելու են ահաբեկչության դեմ պայքարը և Սիրիայում տիրող իրավիճակը: Նրանց քննարկման թեմաներից կլինի նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդումը և էներերգետիկ ոլորտում համագործակցությունը:

̰
Իսպանիայի վարչապետն այցելել է Կատալոնիա

09:05 13.11.2017

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը Կատալոնիայի նահանգային կառավարության անդամներին պաշտոնազրկելուց հետո առաջին անգամ այցելել է Բարսելոնա: Նա այստեղ է գտնվում, որպեսզի սատարի Խավիեր Գարսիա-Ալբիոլին, ով առաջիկա ընտրություններին Ռախոյի «Ժողովրդական կուսակցության» կողմից առաջադրվել է Կատալոնիայի կառավարության ղեկավարի պաշտոնի համար:  BBC-ի փոխանցմամբ՝ Ռախոյը «լռող մեծամասնությանը» կոչ է արել ներկայանալ դեկտեմբերի 21-ին կայանալիք նահանգային ընտրություններին, որտեղ կլինեն «իսկական քվեատուփեր ժողովրդավարությունը […]

̰
Զինծառայողների ապահովագրման հիմնադրամից գումար է ստացել ևս մեկ վիրավոր զինծառայողի ընտանիք

21:08 11.11.2017

Նոյեմբերի 9-ին «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ է փոխանցել 1-ին խմբի զինհաշմանդամ Թաթուլ Արամայիսի Հարությունյանին։ Զինծառայողին 20 տարվա ընթացքում կտրամադրվի նաև ամսական 200 000 ՀՀ դրամ:

̰
ՀՀ պաշտպանության նախարարը կմասնակցի ՄԱԿ-ի համաժողովին

20:58 11.11.2017

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 12-ին աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ` Լոս Անջելես, և Կանադա:

̰
Արցախում վիրավորված զինծառայողին տեղափոխել են Երևան

20:16 11.11.2017

Արցախում նոյեմբերի 4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայող Գևորգ Հյուսնունցին Արցախի զինվորական հոսպիտալից տեղափոխել են Երևան: Նա սրունքի շրջանում բեկորային վնասվածքներ է ստացել, վիճակը բավարար է, սակայն, որոշում է կայացվել տեղափոխել Երևան:

̰
Արմեն Ջիգարխանյանի կինը դերասանին մեղադրել է հրապարակային ստորացումների մեջ

20:11 11.11.2017

Նրա խոսքով՝ Ջիգարխանյանն անշնորհակալ մարդ է, որը իրեն չի գնահատել:

̰
BACK_TO_TOP