TIME
Ամսաթիվ
08 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+19.09 oC

Լուսանկարներ, որոնց գոյությանը դժվար է հավատալ

20:00 11.11.2017

Երբեմն հրաշալի կադր ստանալու համար անհրաժեշտ է ոչ միայն լուսանկարչական լավ սարք ունենալ, այլև ճիշտ ժամանակին հայտնվել ճիշտ տեղում:

̰
ԱՄՆ-ում վաճառվել է աշխարհում ամենաթանկ գինին

19:45 11.11.2017

Նյու Օռլեանում կայացած բարեգործալամ աճուրդում 1 շիշ գինին վաճառվել է 350 հազար դոլարով, գրում է The Daily Meal-ը:

̰
Ավստրալիան երկրից վտարում է ներգաղթյալներին

19:30 11.11.2017

Երկրի իշխանությունները կոչ են անում ներգաղթյալներին տեղափոխվել տարանցիկ ճամբարներից մեկը՝ սպառնալով հակառակ դեպքում նրանց բռնի ուժով վերաբնակեցնել:

̰
Ի հայտ է եկել IPhone X-ի նոր խնդիր

19:20 11.11.2017

IPhone X-ի գնորդները դժգոհում են սմարթֆոնի առաջացրած նոր խնդիրներից: էկրանի աջ կողմում բարակ կանաչ գիծ է երևում, որը խանգարում է աշխատել:

̰
Ֆինլանդիայում տեսագրել են հյուսիսային բևեռափայլ

19:11 11.11.2017

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքի բնակիչներն ականատես են դարձել բնության գեղեցիկ երևույթի՝ պարող հյուսիսային բևեռափայլի: Այն նկատվել է ոչ միայն հյուսիսային, այլև՝ հարավային շրջաններում:

̰
Լեոնարդո դի Կապրիոյի կյանքի կանոնները

19:00 11.11.2017

Այսօր այս տաղանդավոր և սրտակեր դերասանը դառնում է 43 տարեկան:

̰
Պրեմիերա. Ջենիֆեր Լոպես-Amor, Amor, Amor

18:51 11.11.2017

Ջենիֆեր Լոպեսն իր երկրպագուներին անակնկալ է մատուցել և ներկայացրել իր նոր Amor, Amor, Amor երգի տեսահոլովակը: «Եկել է Սեր սփռելու ժամանակը»,- Instagram-ի իր էջում գրել է երգչուհին:
Երգը մի քանի ժամում գրանցել է ավելի քան 2 մլն դիտում և շարունակում է ավելանալ:

̰
Կառավարությունում քննարկվել են 2018-ին կայանալիք 3 խոշոր միջոցառումների նախապատրաստական աշխատանքները

18:43 11.11.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել 2018 թ. Հայաստանում անցկացվելիք 3 խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի, Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի և Երևանի հիմնադրման 2800-ամյակի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն:

̰
Այսօր հազարավոր  հերոսներ պաշտպանում են մեր սահմանները. Աշոտ Ղուլյան

18:27 11.11.2017

ՀՀ և Արցախի Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի արցախցի անդամներն ԱՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ այցելել են Եռաբլուր պանթեոն։

Արցախի խորհրդարանականները ծաղիկներ են դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի և քառօրյա պատերազմում զոհվածների շիրիմներին, լռությամբ ու խոնարհումով հարգել նրանց հիշատակը։

̰
Դուբայի ոստիկանները համաշխարհային ռեկորդ են սահմանել

18:15 11.11.2017

56 հոգուց կազմված ոստիկանների խումբը տեղից պոկել ու շուրջ 100 մետր տեղափոխել է A380 Emirates անվանումը կրող հսկա ինքնաթիռը: Այն կշռել է ավելի քան 302 տոննա:

̰
Վիգեն Սարգսյանը կմեկնի ԱՄՆ և Կանադա

18:05 11.11.2017

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վաղն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ` Լոս Անջելես, և Կանադա, հայտնում են պաշտպանության տեղեկատվության վարչությունից:

̰
ԱՄՆ-ն և Հրվ. Կորեան միջուկային ավիակրի համատեղ զորավարժություն են անցկացնում

17:47 11.11.2017

«Առաջին անգամ է, որ Հարավային Կորիայի հետ համատեղ զորավարժություններում միաժամանակ 3 միջուկային ավիակիրներ են ներգրաված»,- ասված է հայտարարությունում:

̰
Թուրք պաշտոնյան Կարո Փայլանից հարցրել է Երևանի Սարդար պալատի գոյության մասին

17:33 11.11.2017

Թուրքիայի վարչապետի օգնականը նույնիսկ հայտարարել է, որ 2003-2014 թվականների ընթացքում Թուրքիայի տարածքում 1000-ից ավելի պատմական կառույցներ են վերադարձվել իրենց նախկին տերերին, այդ թվում՝ հայերին՝ բնականաբար չնշելով, թե դրանք կոնկրետ որոնք են:

̰
Մայք Թայսոնին արգելել են մտնել Չիլի

17:20 11.11.2017

Նախկին բռնցքամարտիկը Չիլիի մայրաքաղաք է ժամանել տեղական միջոցառումներից մեկին մասնակցելու, որին նրան հրավիրել են: Վայրէջք կատարելուց հետո հենց օդնավակայանում հաստատել են, որ Թայսոնի մուտքը այդ երկիր արգելված է:

̰
Շոգեբաղնիք հաճախակի այցելությունները օգտակար են առողջության համար

17:00 11.11.2017

Ֆինն մասնագետները նշել են, որ իրենք երկար ժամանակ են հատկացրել այս հետազոտությանը: Շուրջ 24 տարի նրանք ուսումնասիրել են շաբաթական 4 անգամ շոգեբաղնիք այցելող տղամարդկանց առողջական տվյալները: Այդ տղամարդկանց մոտ նվազել են զարկերակային ճնշման տատանումները: Մասնագետների հավաստմամբ բարձր ջերմաստիճանի պայմաններում սիրտը ավելի արագ է աշխատում և ընդհանուր արյան շրջանառությունը ավելի ակտիվանում է:

̰
Տիգրան Կիրակոսյանը սամբոյի աշխարհի չեմպիոն

16:47 11.11.2017

Նոյեմբերի 10-12 Սոչիում անցկացվող սամբոի աշխարհի առաջնությանը գերազանց է հանդես եկել 52 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Կիրակոսյանը, ով հաղթելով բոլոր մրցակիցներին՝ դարձել է ոսկե մեդալակիր:

̰
Հինգ քարանձավ արդեն վարձակալ ունի

16:38 11.11.2017

Հոկտեմբերի 20-ին ամփոփվել են քարանձավների վարձակալության մրցույթները: Վարձակալվել են մրցույթի ներկայացված բոլոր քարանձավները։ Ամենայն հավանականությամբ, դրանց շահագործումը կսկսվի հաջորդ տարվանից՝ կախված վարձակալների` աշխատանքներն իրականացնելու արագությունից, հայտնում է Հետքը:

̰
Սատուրնից կենդանի օրգանիզմների մասին վկայող ռադիոալիքներ են հասել երկիր

16:26 11.11.2017

«Մենք իսկապես անսպասելի բան հայտնաբերեցինք, ռադիոալիքներ՝ յուրօրինակ օբյեկտներից »,- ասել է Միլլերը: Նազելի

̰
Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները դուրս չեն եկել ճգնաժամից. Պուտին

16:03 11.11.2017

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բացատրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առանձին հանդիպման բացակայությունը երկկողմ հարաբերություններում առկա ճգնաժամով:

̰
Բիթքոինի փոխարժեքի դրամատիկ անկումը

15:53 11.11.2017

Երկու օրում Bitcoin թվային տարադրամը 1000 դոլարի անկում է գրանցել։

̰
Անօրինական թմրաշրջանառության շղթան ամբողջանում է

15:32 11.11.2017

Ոստիկանների բացահայտած անօրինական թմրաշրջանառության շղթային ավելացել է նոր օղակ

̰
Թուրքիայում խորհրդարանի նոր նախագահ կընտրեն

15:20 11.11.2017

Նոյեմբերի 20-ին Թուրքիայի խորհրդարանը կընտրի խորհրդարանի նոր նախագահ, քանի որ գործող նախագահի պաշտոնավարման ժամկետը սպառվում է։

Խորհրդարանի նախագահին պատգամավորներն ընտրելու են փակ քվեարկությամբ, մինչև չորս փուլով։ Առաջին և երկրորդ փուլերում հաղթող ճանաչվելու համար անհրաժեշտ է 550 ձայնից ապահովել 376-ի կողմ լինելը։ Եթե որակյալ մեծամասնություն ապահովել չստացվի, ապա կլինեն նաև երրորդ և չորրորդ փուլեր։

Այս փուլերում արդեն բավարար կլինի խորհրդարանի պարզ մեծամասնության ձայները՝ 276 պատգամավորի կողմ լինելը։

Գործող խորհրդարանում երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի «Արդարություն և զարգացում կուսակցությունն» ունի 316 տեղ և կարող է ապահովել իր թեկնածուի ընտրությունը պարզ մեծամասնությամբ։ Սակայն կուսակցությունը դեռ չի հայտարարել իր թեկնածուի անունը։

Մյուս երեք կուսակցություններն ավելի քիչ ձայներ ունեն ու չեն կարող հավակնել Թուրքիայի խորհրդարանի նախագահի աթոռին, թեև առաջարկել են իրենց թեկնածուներին։

̰
Պուտինը ներկայացվել է որպես «կոմունիստական առաջնորդ»

15:09 11.11.2017

Ըստ արդյունքների՝ ԱՄՆ-ի՝ 15-35 տարեկան խումբն ընդգրկող երիտասարդները նախընտրում են ապրել ոչ թե կապիտալիզմի, այլ սոցիալիզմի շրջանում:

̰
Արման Թաթոյանն այցելել է Գյումրու թիվ 3 հատուկ դպրոց և տուն-ինտերնատ

15:00 11.11.2017

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը երեկ այցելել է Գյումրու տուն-ինտերնատ և Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 3 հատուկ դպրոց, տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

̰
Շատինի գյուղացիներին ընտրակաշառք է առաջարկել. գլխավոր դատախազություն

14:49 11.11.2017

2017 թվականի նոյեմբերի 7-ին Վայոց ձորի մարզի Շատին գյուղի բնակիչներ Հ.Գ.-ն և Տ.Ս.-ն ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժնում հաղորդումներ են տվել այն մասին, որ ս.թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների ընթացքում նույն գյուղի բնակիչ Ռ.Մ.-ն իրենց գումար է առաջարկել 2017 թվականի նոյեմբերի 5-ին կայանալիք Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ թեկնածու Մ.Ս.-ի օգտին քվեարկելու համար:

̰
Բացահայտվել են  բնակարանային գողություններ

14:41 11.11.2017

Բացահայտվել են Արմավիրի գյուղերում վերջին մեկ տարվա ընթացքում կատարված բնակարանային գողությունները:

̰
Ջավախքում պոռնկությանը նպաստելու մեղադրանքով քաղաքացի է ձերբակալվել

14:40 11.11.2017

Քննությամբ պարզվել է, որ վերջինս թուրքական բարում գումարի դիմաց պոռնկությամբ զբաղվելու համար տեղ է հատկացրել:

̰
Հակատանկային նռնակի պայթյունից վիրավորված ՊԲ զինծառայողն սկսել է ինքնուրույն շնչել

14:30 11.11.2017

Արցախի զորամասերից մեկում հակատանկային ականի պայթյունից վիրավորված զինծառայողն սկսել է ինքնուրույն շնչել։

̰
Չերքեզյան շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմայիլովին ձերբակալելու որոշում է կայացվել

14:10 11.11.2017

Թելման Իսմայիլովի գտնվելու վայրը հայտնի չէ, ուստի նրան գտնելու համար միջազգային հետախուզում է հայտարարվել:

̰
Հայտնի է «Ոսկե գնդակ»-ի մրցանակաբաշխության օրը

13:58 11.11.2017

Հիշեցնենք, որ նախորդ տարի պատվավոր մրցանակը ստացել էր Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

̰
BACK_TO_TOP