TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+12.09 oC

Վրաերթ մահվան ելքով

13:51 10.11.2017

Երեկ առավոտյան «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի Օգոստոսի 23-ի և Իսակովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1945 թ. ծնված Սաթիկ Թովմասյանին, ով մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 14.30-ին, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում Սաթենիկ Թովմասյանը մահացել է: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

̰
«Արցախցիները միշտ էլ պատրաստ են պատերազմի». Արցախի ԱԺ պատգամավոր

13:44 10.11.2017

«Արցախը միշտ էլ պատրաստ է պատերազմի»,- լրագրողների հետ զրույցում այսօր նշել է Արցախի խորհրդարանի պատգամավոր Ազրիկ Մխիթարյանը:  Պատգամավորը պատասխանել է   հարցին, թե համաձա՞յն եք հնչած այն տեսակետի հետ, որ Արցախի բանակցային կողմ դառնալու ճանապարհը պատերազմն է:  Կին պատգամավորը խոսել է նաև Սարգսյան-Ալիև վերջին բանակցությունների արձգանքներից:  «Արցախում չեն զարմանում, երբ Իլհամ Ալիևը նստում է Սերժ Սարգսյանի […]

̰
Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ. Իսրայել Կաց

13:39 10.11.2017

Իսրայելի տրասպորտի և հետախուզության հարցերով նախարար Իսրայել Կացը «7 ալիքին» տված հարցազրույցում իր տեսակետն է հայտնել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի կապակցությամբ: Նա մասնավորապես անդրադարձել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականին և Իսրայելի հարևան երկրներում Իրանի ազդեցության տարածմանը: Կացի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ջանքեր է գործադրում Իրանի հետ միջուկային գործարքը փոխելու ուղղությամբ: Նա նաև ընդգծել […]

̰
Կատալոնիայի օրենսդիր մարմնի խոսնակը ձերբակալվել է

13:25 10.11.2017

Իսպանիայի Գերագույն դատարանը Կատալոնիայի Ազգային ժողովի խոսնակ Կարմե Ֆուրկադելին ձերբակալելու հրաման է արձակել, հայտնում է El Mundo-ն:

̰
iPhone X-ի էկրանը սառնամանիքին անջատվում է

13:16 10.11.2017

Համացանցում սկսել են բողոքներ հայտնվել iPhone X-ի օգտատերերից՝ կապված սմարթֆոնի դիսփլեյի հետ:

̰
Արցախցիները մեծ հավատով են լցված իրենց ապագայի հանդեպ. Սերժ Սարգսյան

13:03 10.11.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդարանական պատվիրակությանը՝ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել մասնակցելու Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստին:

̰
Իգոր Դոդոնը հետևել է շախմատի առաջնությանը

12:59 10.11.2017

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հայաստանյան այցելության վերջին կանգառը եղել է Հայաստանի շախմատի ակադեմիայում,  որտեղ ընթանում էր դպրոցականների 12-րդ հանրապետական օլիմպիադան։  Էրեբունի համայնքի 23 դպրոցների սաներն էին մրցում։  Ակադեմիայի հիմնադիր,  շախմատի ԳՄ Սմբատ Լպուտյանը  ներկայացրել է ակադեմիայի պատմուությունն ու գրանցած հաջողությունները աշխարհի ամենատարբեր մրցույթներում։ 

̰
Google-ն այլևս չի կարդա իր օգտատերերի նամակները

12:45 10.11.2017

Google ընկերությունը որոշել է հրաժարվել օգտատերերի նամակների սքանավորումից, որն արվում էր Gmail-ում գովազդների թիրախավորման համար:

̰
Հայ սակրավորները վերապատրաստվել են Ռուսաստանի հակաականային կենտրոնում

12:31 10.11.2017

Հայաստանի զինված ուժերի առնվազն երեք զինծառայող վերապատրաստման դասընթաց է անցել Ռուսաստանի ԶՈւ միջազգային հակաականային կենտրոնում։ Հայաստանի զինծառայողների հետ դաընթացին մասնակցել են նաև Ղազախստանի և Բելառուսի սակրավորները։

Վերապատրաստումն անցկացվել է Ռուսաստանի այն կենտրոնում, որը զբաղվում է Սիրիայում զինյալներից մաքրված տարածքների ականազերծմամբ։ Կենտրոնի զինծառայողների սիրիական փորձը նույնպես ներկայացվել է դասընթացի ընթացքում։

Հավանական է, որ դասընթացն անցկացվել է այն բանի համար, որ երեք երկրների, այդ թվում և Հայաստանի սակրավորները պատրաստ լինեն Սիրիայում գործողություններին։

Հայաստանը Սիրիայի ականազերծման աշխատանքներին մասնակցելու պատրաստակամությունը հաստատել է նոյեմբերի սկզբին։ Սակայն այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարը՝ առանց մասնավորեցնելու, թե քանի զինծառայողի մասնակցության մասին է խոսքը։

̰
Դատապարտյալը հանիավի մեղադրել է դատախազին

12:25 10.11.2017

Հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սերոբ Մխիթարյանը հանցագործության մասին սուտ մատնություն է կատարել:

̰
Արմեն Ամիրյանը բարկացել է

12:19 10.11.2017

Հուշարձանների վերանորոգման մրցույթների փաթեթներում որևէ անճշտության դեպքում Արմեն Ամիրյանը խիստ է լինելու.

«Ես թույլ չե′մ տա, որ 2018 թվականի հուշարձանների վերանորոգման նախահաշիվների, ծավալների, այլ տվյալների մեջ անհամապատասխանություն լինի։ Եթե մրցույթին առնչվող որևէ դետալի մեջ անճշտություն լինի, բոլորիդ հանդեպ չափազանց խիստ եմ լինելու։ Բոլորի՛դ»,- Արմեն Ամիրյանի այս հորդորն ուղղված էր մշակույթի նախարարությունում աշխատող այն մասնագետներին, որոնք պատասխանատու են պատմամշակութային հուշարձանների վերանորոգումը նախապատրաստող և վերահսկող ընթացակարգերի համար։

̰
Հետախուզական աշխատանքների կազմակերպման բացթողումների փաստով քրգործեր են հարցուվել

12:11 10.11.2017

ՀՀ դատախազությունում 2017թ. մայիսին ստեղծված աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրվել է անցած 17 տարվա ընթացքում հետախուզական աշխատանքների իրականացման, դրանց օրինականության նկատմամբ դատախազական հսկողության վիճակը:

̰
Ասպիրանտուրա են գնում միայն տղաներըը. պատգամավոր

12:02 10.11.2017

Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արման Սաղաթելյանը Շանթի Հեռանկարի տաղավարում իր կարծիքն է տարկետման իրավունքի սահմանափակման վերաբերյալ: Նա, մասնավորապես, ասել է, որ բուհերում ասպիրանտուրայի տեղերը բախշվում են բացառապես տղաների միջեւ, քանի որ նրանք պետք է բանակի խնդիր լուծեն: Պատգամավորը նաեւ մեջբերել է ԵՊՀ դեկանների մեկի խոսքերը, որ իր ֆակուլտետում ասպիրանտուրա  գոյություն ունի բացառապես տարկետման […]

̰
Աշխատավարձեր յուրացրած տնօրենի գործով քրգործ է հարուցվել

11:57 10.11.2017

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից ձեռնարկված օպրետիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է կրթության և գիտության նախարարության «Եղվարդի թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ տնօրեն Ռ. Ս. կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր:

̰
Բաքվում այրվում է բիզնես կենտրոն

11:32 10.11.2017

Բաքվի Նարիմանովի շրջանում այրվում է Afen-plaza բիզնես կենտրոնը: Հրդեհի օջախը գտնվում է 6-րդ հարկում և տարածվում դեպի վերին հարկերը:

̰
Նախագահականում հրաժեշտ են տվել Իգոր Դոդոնին

11:25 10.11.2017

Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:

Մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել այցի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր ազդակ կհաղորդեն հայ-մոլդովական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանը:

̰
Չինական արբանյակը տեսականորեն կարող է ընկնել նաև Հայաստանի վրա

11:21 10.11.2017

Չինաստանը հայտարարել է, որ այլևս չի վերահսկում իր արհեստական արբանյակներից մեկը, և այն 2018-ի սկզբներին ընկնելու է Երկրի մակերևույթին։ Գիտնականները հաշվել են, թե երկրագնդի որ հատվածում տեղականորեն կարող է ընկնել արբանյակը, և այդ տարածքի մեջ մտնում է նաև Հայաստանը։

Հաշվի առնելով ընկնելու հավանական վայրերի քանակն ու դրանց համեմատությամբ Հայաստանի տարածքի փոքրությունը՝ հավանականությունը խիստ փոքր է, որ 8,5 տոննա զանգվածով արբանյակը կընկնի հենց Հայաստանի վրա։ Բայց այդ հավանականությունը կա։

Երկրի մթնոլորտ մտնելիս արբանյակն ամենայն հավանականությամբ ջախջախվելու է և բաժանվելու է մասերի։ Այդ մասերի մեծ մասն էլ այրվելու է մթնոլորտում։ Սակայն կա հավանականություն, որ բեկորների մի մասը կարող է հասնել Երկրի մակերևույթին։

Սակայն տիեզերքում գործունեությունը կարգավորող միջազգային համաձայնագրերը պնդում են, որ եթե արբանյակի որևէ բեկոր ընկնի ու վնասի որևէ օբյեկտ կամ սեփականությունը, արբանյակի «տերը» պատասխանատու է այդ վնասի փոխհատուցման համար։ Այնպես որ եթե արբանյակի բեկորներից մեկն ընկնի ձեր մեքենայի տանիքին (մեքենայից դժվար թե բան մնա), անհոգ եղեք, Չինաստանի կառավարությունը կփոխհատուցի ձեր մեքենայի վնասը։

̰
Կյանքից հեռացել է Միխայիլ Զադորնովը

11:15 10.11.2017

69 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի ռուս հումորիստ, գրող-սատիրիկ, դրամատուրգ Միխայիլ Զադորնովը: Նշվում է, որ երկար ժամանակ Զադորնովը բուժվում էր օնկոլոգիական հիվանդությունից: 

̰
Պլանային հոսանքազրկումներ հանրապետությունում

11:09 10.11.2017

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ այսօր պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն

̰
Նախագահն օրենքներ է ստորագրել

11:00 10.11.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրիայի Հանրապետության դաշնային կառավարության միջև օդային տրանսպորտի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները:

̰
Օպերատիվ վիճակը հանրապետությունում նոյեմբերի 9-ից 10-ը

10:54 10.11.2017

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 9-ից 10-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 12-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք։

̰
Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ փոխնախագահի և Թուրքիայի վարչապետի հանդիպումը

10:44 10.11.2017

Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի և Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հանդիպումը, որի մասին հայտարարություն է տարածել Սպիտակ տունը: Երկու կողմերն էլ հույս են հայտնել, որ այս հանդիպումը կօգնի նոր էջ բացել ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում: Նրանք ընդգծել են, որ թե՛ ԱՄՆ-ին, թե՛ Թուրքիային մտահոգում է Մերձավոր Արևելքում կայունության և անվտանգության ապահովումը: Թուրքիայի վարչապետը նշել է, […]

̰
Վարչապետն ընդունել է ԵԽ ներկայացուցիչներին

10:31 10.11.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնշտրյոմին։

Կառավարության ղեկավարը կարևորել է ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահի այցը և մասնակցությունը Հայաստանում տեղական իշխանությունների 20-ամյակին նվիրված միջոցառմանը: Վարչապետի խոսքով Հայաստանը բարձր է գնահատում ԵԽ հետ համագործակցությունը և ակտիվ մասնակցում է ԵԽ կանոնադրական և խորհրդատվական բոլոր մարմինների, այդ թվում նաև՝ Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի աշխատանքներին։

̰
Իժևսկում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 6-ի

10:17 10.11.2017

Իժևսկում բազմաբնակարան շենքի մուտքի ինը հարկերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի: Կա նաև 3 վիրավոր: Դեպքը տեղի էր ունեցել երեկ երեկոյան: Շենքի բոլոր բնակիչները տարհանվել էին: Նախնական տվյալներով՝ փլուզման պատճառը եղել է կենցաղային գազի պայթյունը: Փրկարարական աշխատանքները շարունակվում են: 2 մարդ դեռ անհետ կորած է համարվում: Համապատասխան մարմինները պետք է հատուկ տեխնիկայի միջոցով […]

̰
Բրեքսիթի ժամկետը հայտնի է

10:10 10.11.2017

Բրիտանիայի իշխանությունները հայտարարել են Եվրամիությունից դուրս գալու հստակ ժամկետը: Բրեքզիթը տեղի կունենա 2019թ. մարտի 29-ին, լոնդոնյան ժամանակով ժամը 23:00-ին: Այս մասին ասել է Բրեքզիթի հարցերով նախարար Դևիդ Դևիսը: Օրը մինչ այդ էլ էր հայտնի, սակայն Լոնդոնը որոշել է ճշտում մտցնել օրենսդրության մեջ՝ նշելով կոնկրետ ժամը: Հիշեցնենք, որ Եվրամիությունից դուրս գալու համար անցյալ տարվա հունիսին Մեծ […]

̰
Դասադուլավորները հանդիպել են կիրառականի դեկանի հետ

09:45 10.11.2017

Տարկետման իրավունքը վերացնելու դեմ բողոքող ուսանողներն այսօր հանդիպել են ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուպտետի դեկան Վահրամ Դումանյանի հետ, որը ներկայացրել է իր տեսակետը վեճեր առաջացրած նախագծի շուրջ:

̰
Դասադուլը շարունակվում է

09:30 10.11.2017

Արդեն չորրորդ օրն է, որ մի խումբ ուսանողներ դասադուլ են անում՝ բողոքելով «Զիմապարտության մասին» նոր օրենքի դեմ, որով նախատեսվում է վերացնել տարկետումը մագիտստրատուրայում սովորող երիտասարդների համար:  

̰
«Հանուն գիտության զարգացման» ֆեյսբուքյան խումբը տեսանյութ է հրապարակել  դասադուլ հայտարարած ուսանողներից

20:58 09.11.2017

SHANTNEWS-ն այսօր հայտնել էր, որ վարչապետ Կարեն Կարապետյան ընդունել է տարկետման վերացման դեմ պայքարող դասադուլավոր ուսանողներից 5-ին: Հանդիպումը տևել էր շուրջ 2 ժամ: Դրան մասնակցել էին նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Լրատվամիջոցները հանդիպմանը չէին մասնակցել, այնուհետև կառավարության մամուլի ծառայությունը հրապարակել էր հանդիպման ընթացքից շուրջ 20 րոպեանոց տեսանյութ:

̰
Ի՞նչ կա Iphone X-ի ներսում

20:41 09.11.2017

Այն բանից հետո, երբ Apple ընկերությունը վաճառքի հանեց իր կողմից երբևէ արտադրված ամենաթան սմարթֆոնը՝ Iphone X-ը, համացանցի օգտատերերը տարատեսակ փորձարկումներ են իրականացնում նորույթի վրա: Ոմանք փորձում են պարզել դրա ամրության աստիճանը քրաշ տեստերի միջոցով: Բլոգերներից մեկն էլ որոշել է սղոցել նոր սմարթֆոնը և տեսնել թե ինչ կադ դրա ներսում:

̰
Մահացել է Ջեյմս Բոնդի «ընկերուհիներից» մեկը

20:30 09.11.2017

Մյունխենում մահացել է գերմանացի դերասանուհի Կարին Դորնը, որը մարմնավորել է Ջեյմս Բոնդի ընկերուհուն «Ապրում ես միայն երկու անգամ» ֆիլմում, որը նկարահանվել է 1967թ.:

̰
BACK_TO_TOP