TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+17.09 oC

NASA-ն պատրաստում է առաջին անօդաչու առաքելությունը դեպի Լուսին

20:09 09.11.2017

Ամերիկյան տիեզերական NASA գործակալությունը ներկայացրել է հրթիռ, որը կիրականացնի առաջին անօդաչու առաքելությունը Լուսնի ուղեծիր, ասվում է գործակալության կայքում:

̰
Հայտնի է ամենավաճառվող սմարթֆոնների թոփ 5-յակը

19:43 09.11.2017

Canalys ընկերության փորձագետները կազմել են ամենավաճառվող սմարթֆոնների վարկանշային աղյուսակը 2017թ. երրորդ եռամսյակի արդյունքներով, հայտնում է CNBC-ն:

̰
Հայաստանի և Դանիայի միջև վիզային ռեժիմը կդյուրացվի

19:39 09.11.2017

Կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի նպատակն է դյուրացնել վիզաների տրամադրումը ՀՀ քաղաքացիներին 180 օրվա յուրաքանչյուր ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավելի ժամանակահատվածով որոշակի նպատակով Դանիայի Թագավորությունում և Շենգենյան գոտու այլ անդամ պետություններում գտնվելու համար:

̰
̰
Կարեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվողները դատապարտվել են 24 և 22 տարվա ազատազրկման

19:27 09.11.2017

Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր հրապարակվել է 2016թ. մարտին Սևանում դաժանորեն սպանված «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ փորձագետ Կարեն Վարդանյանի գործով դատավճիռը:

̰
Բողոքի ակցիա իրականացնող ուսանողների և վարչապետի հանդիպման տեսագրությունը

19:24 09.11.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է կառավարության շենքի առջև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի դեմ բողոքի ակցիա իրականացնող ուսանողների ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

̰
Ապրանքային նշանի ապօրինի օգտագործման դեպք

19:17 09.11.2017

Ոստիկաններն ապրանքային նշանի ապօրինի օգտագործման դեպք են բացահայտել:

̰
ՀՀ ԱԻՆ-ը և Արցախի Հանրապետության ԱԻ ծառայությունը չեզոքացնում են քարաթափման վտանգը

19:02 09.11.2017

Նոյեմբերի 8-14-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները մեկնել են Արցախի Հանրապետության Դրմբոն համայնք` քարաթափման վտանգ սպառնացող տեղանքում կանխարգելման և վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Աշխատանքները կիրականացնեն ՀՀ ԱԻ նախարարության շուրջ 20 փրկարար՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումների հետ:

Երթևեկությունը կանոնակարգում է տեղի ճանապարհային ոստիկնությունը:

Նշված տեղանքում նախկինում եղել են քարաթափումներ՝ ավտոճանապարհը դարձնելով դժվարանցանելի: ՀՀ ԱԻՆ և ԱՀ ԱԻ համատեղ ջանքերը հնարավորություն կտան խուսափել հետագա վտանգներից և պատահարներից:

̰
Հայաստանը խոշոր հաշվով հաղթեց Բելառուսին

18:52 09.11.2017

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում մրցում էր Բելառուսի ընտրանու հետ:

̰
Հայաստանի ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի հանդիպմանը

18:50 09.11.2017

Նոյեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների ձևաչափով հանդիպմանը:

̰
Հրապարակվել է Իժևսկում բնակելի շենքի փլուզման պահը պատկերող տեսանյութը

18:22 09.11.2017

Համացանցում տեղադրվել է Իժևսկում բնակելի տան մուտքի փլուզման պահն արձանագրած տեսանյութը:

̰
«Ծանոթացանք հայ ժողովրդի մեծությանը». Իգոր Դոդոն

18:13 09.11.2017

«Հայ ժողովուրդի մեծությունն է արտահայտում այն ամենը, ինչ այսօր հասցրեցինք տեսնել Հայաստանում»,- ասել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ Մատենադարան կատարած այցից հետո:

Նա տիկնոջ և բարձրաստիճան պաշտոնյաների հետ շրջայց է կատարել նաև Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարանում։ Մոլդովայի նախագահին ներկայացրել են մատենադարանի թանգարանային հատվածում պահվող ձեռագրերն ու բացառիկ նմուշները։ Իգոր Դոդոնը շրջայցից հետո կիսվել է իր տպավորություններով:

Մոլդովայի նախագահը հույս է հայտնել, որ վաղը ևս շատ հետաքրքիր օր է ունենալու. նախատեսվում է Իգոր Դոդոնի այցը Էջմիածին, Երևանի կոնյակի գործարան և Շախմատի տուն:

̰
Լիբանանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները լարվել են

18:09 09.11.2017

Սաուդյան Արաբիան կոչ է արել իր քաղաքացիներին լքել Լիբանանը, հայտնել է SPA պետական լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ի աղբյուրներին: Հաղորդվում է նաև , որ Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել իր քաղաքացիներին զերծ մնալ Լիբանան այցելելուց:

̰
Վարչապետի մոտ տեղի է ունեցել անտառային ոլորտի բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություն

18:05 09.11.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել անտառային ոլորտի բարեփոխումների վերաբերյալ հերթական խորհրդակցությունը:

̰
Մեկնարկում է սամբոյի աշխարհի առաջնությունը

18:04 09.11.2017

Նոյեմբերի 10-12ը Սոչիյում կկայանա մարզական և մարտական սամբոի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցի շուրջ 1000 մարզիկ՝ 93 երկրներից:

̰
«Ես տպավորված եմ հայ երիտասարդների ունակություններով». Իգոր Դոդոն

17:59 09.11.2017

Մոլդովայի հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը պաշտոնական հանդիպումներից հետո եղել է նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, որտեղ շրջել և ծանոթացել է կիրառվող նորագույն տեխնոլոգիաներին, կենտրոնի հագեցվածությանն ու հնարավորություններին:

Թումոյի սաները բացի նրանից, որ ներկայացրել են իրենց կատարած աշխատանքներն ու զարմացրել Դոդոնին, նաև հնարավորություն են ունեցել նախագահի հետ սելֆի անելու:

«Ես տպավորված եմ հայ երիտասարդների ունակություններով, իսկ այն տեխնոլոգիաները, որ այսօր կիրառվում են Հայաստանում, կարծում եմ կիրառելի են նաև Մոլդովայում», – ասել է Իգոր Դոդոնը:

̰
SpaceX-ը ուղեծիր դուրս կբերի թուրքական արբանյակներ

17:56 09.11.2017

Հայտնի է, որ այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ընդունել է Իլոն Մասկին: Հանդիպումը տևել է ավելի քան 1 ժամ:

̰
Լրացուցիչ միջոցներ կուղղվեն սրտի վիրահատության ծառայությունների մատուցմանը

17:37 09.11.2017

ՀՀ քաղաքացիներին անվճար և արտոնյալ պայմաններով սրտի վիրահատության ծառայությունների հասանելիությունն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ, նախատեսվում է նվազեցնել որոշ ծրագրերի ընդհանուր միջոցները և դրանք ուղղել սրտի վիրահատության ծառայությունների մատուցմանը, քանի որ տարեցտարի պահպանվում է դրանց հրատապությունը և փաստացի գերակատարումների մեծ ծավալը։ Նախատեսվում է նվազագույնի հասցնել բյուջետային միջոցների հաշվին ցածր արդյունավետությամբ ծրագրերի իրականացումը: Առաջարկվում է նվազեցումների հաշվին «Սրտի վիրահատության ծառայություններ» ծրագրի ընդհանուր միջոցներն ավելացնել 194,477.6 հազար ՀՀ դրամով, որի շրջանակում մինչև 2017 թ. ավարտը հնարավոր կլինի փոխհատուցել լրացուցիչ 220 սրտի վիրահատություն: Ի պատասխան վարչապետի հարցին՝ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշել է, որ սրտի վիրահատության ծառայությունների գների նվազեցման առումով աշխատանքները շարունակվում են: Ըստ նախարարի՝ նախատեսվում է դեկտեմբերի սկզբներին առաջարկել գնային նոր բանաձև, որը կիրառության մեջ կդրվի հունվարից:
Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով նախատեսվում է Հայաստանում վերահսկել մարդու պապիլոմավիրուսով պայմանավորված վարակների առաջացումը: Մասնավորապես, որպես արգանդի վզիկի քաղցկեղի համալիր միջոցառումների առաջնային օղակ, կանխարգելել արգանդի վզիկի քաղցկեղի զարգացումը՝ նպաստելով կանանց շրջանում արգանդի վզիկի քաղցկեղի հիվանդացության և մահացության կրճատմանը: Հիմնավորման համաձայն, Հայաստանում 13 տարեկան աղջիկների շրջանում մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի ներդրումով հնարավորություն կընձեռվի ամբողջական դարձնել արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պայքարի համալիր կանխարգելիչ միջոցառումները: Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքը (ԳԱՎԻ) հավանություն է տվել ՀՀ առողջապահության նախարարության ծրագրային առաջարկին: ԳԱՎԻ-ն Հայաստանին կտրամադրի պատվաստանյութը և պատվաստումների օժանդակ պարագաները երկու տարվա ընթացքում, ինչպես նաև ներդրման համար նախապատրաստական միջոցառումների մի մասի ծախսերը:

̰
Իժևսկում շենքի փլուզման հետևանքով կա 1զոհ

17:30 09.11.2017

Իժևսկում բազմաբնակարան շենքի մի հատվածի 9 հարկերի փլուզման հետևանքով զոհվել է 1 մարդ, վիրավորվել՝ 2-ը: Այս մասին հայտնել են Ուդմուրտիայի արտակարգ ծառայությունները: Տուժածներին հոսպիտալացրել են: Նախնական տվյալներով, տեղի ունեցածի պատճառը կենցաղային գազի պայթյունն է եղել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, Իժևսկում բազմաբնակարան շենքի մի մասը՝ առաջինից մինչև իններորդ հարկերը, փլուզվել էին:

#ижевск #взрыв дорога перекрыта, на улице кипишь???? pic.twitter.com/fMRcmhbTAe

— Ольга (@oezhbaeva) 9 ноября 2017 г.

̰
Current Time-ը՝ Ալիևների մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալի մասին

17:27 09.11.2017

Настоящее время-ն (Current Time) ռեպորտաժ է պատրաստել Ալիևների ընտանիքի
մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալի մասին:

̰
Իգոր Դոդոնն այցելել է ԹՈՒՄՈ

17:18 09.11.2017

Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն այսօր այցելել էր Թումո ստեղծարարական կենտրոն: Այստեղ նա ծանոթացել է կենտրոնի աշխատանքին, երեխաների առօրյային և շրջել Թումոյի տարբեր բաժիններում:

̰
Սպանված արջ, մուֆլոն և բեզոարյան այծ.EcoNews-ը որսագողության նոր դեպքեր է բացահայտել

17:11 09.11.2017

EcoNews.am-ը շարունակում է ներկայացնել ապօրինի որսի դեպքերի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ: «Այս անգամ խոսքը վերաբերում է խոշոր կենդանիների որսի «իսկական սիրահար», արտասահմանաբնակ անձնավորությանը, ով սիրում է ժամանակ առ ժամանակ վերադառնալ հայրենիք և զբաղվել «արգելված որսով», այդ թվում նաև Կարմիր գրքում գրանցված կենդանիների: Հայաստանում «արգելված որսով» զբաղվող 45-ամյա Տիգրան Խաչատրյանի համացանցային հասանելի տվյալների վերլուծության արդյունքում պարզվեց, որ վերջինս մշտական բնակություն է հաստատել Գերմանիայում»,-գրում է կայքը և ներկայացնում 2014թ.-ի ընթացքում այս անգամ կիզակետում հայտնված «հերոսի» կողմից սոցիալական կայքերից մեկում բեռնված մի քանի լուսանկար, որտեղ սպանված է արջ, բեզոարյան այծ և մուֆլոն:

̰
Գերմանիայում բուժեղբայրը 106 հիվանդի է սպանել

17:10 09.11.2017

Տղամարդը խոստովանել է, որ մահացու ներարկում է արել, որպեսզի հետո փորձի նրանց ուշքի բերել և որպես փրկիչ ներկայանալ իր գործընկերների մոտ:

̰
ՍԱՊԾ-ն երկու մանկապարտեզում կասեցրել է հանրային սննդի  կազմակերպման գործառույթը

17:01 09.11.2017

ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պետական վերահսկողության շրջանակներում կասեցրել է Մարալիկի համայնքային «Անի» և «Արթիկի թիվ 4» մանկապարտեզներում հանրային սննդի արտադրական գործառույթը:

Ստուգումների արդյունքում Ծառայությունը երկու մանկապարտեզներում էլ բացահայտել է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ. չեն պահպանվել սննդամթերքի հիգիենային ներկայացվող տեխնիկական կանոնակարգի պահանջները:

̰
Վարչապետի և ուսանողների հանդիպումն ավարտվեց

16:49 09.11.2017

Տարկետման իրավունքի վերացման դեմ պայքարող 5 ուսանողների և վարչապետի հանդիպումը տևել է ավելի քան 2 ժամ: Այն անցել է փակ դռների հետևում, առանց լրագրողների ներկայության: Հանդիպումից հետո ուսանողները նշել են, որ իրենց պահանջները կառավարության ղեկավարին փորձել են ներկայացնել կառուցողական փաստարկներով, բայց ստացել են նաև հակափաստարկներ կառավարության կողմից: Վարչապետը նշել է, որ օրենքը արդեն ԱԺ-ում ընդուվելու ընթացակարգում է, չնայած դրան ուսանողները կարող են ներկայացնել իրենց առաջարկությունները:

̰
Թուրքմենստանի նախագահը կրկին մարզում է անցկացրել իր գեներալների համար

16:44 09.11.2017

Ցանցում է հայտնվել Թուրքմենստանի նախագահ Գուրբանղուլի Բերդիմուհամեդովի նոր տեսանյութը, որտեղ նա կրկին մարզումներ է անցկացնում երկրի ուժային կառույցների ղեկավարների համար։ Այս անգամ մարզումները եղել են հեծանիվով բասկետբոլ խաղալու և մարզադահլիճային պարապմունքների թեմայով։

̰
Բոստոնահայ վնասվածքաբան-օրթոպեդը նորարարական դահուկներ է ստեղծել

16:42 09.11.2017

Բոստոնահայ վնասվածքաբան-օրթոպեդ Արա Նազարյանը և Քեն Ռոդրիգեսը՝ վերջինիս գործընկերը, միասին ստեղծել են նորարարական եզակի դահուկներ և ձյան վրա սահելու տախտակ։

̰
Պետք է ընդլայնել հայ-վրացական առևտրատնտեսական կապերը. Կարեն Կարապետյան

16:33 09.11.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Վրաստանի մրցակցային գործակալության նախագահ Նոդար Խադուրիին:

̰
Ուկրաինան Սահակաշվիլիին Վրաստան չի արտահանձնի

16:30 09.11.2017

Ուկրաինայի Միգրացիոն ծառայությունը հաստատել է Օդեսսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի՝ երկրի տարածքում գտնվելու օրինականությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հենց Սահակաշվիլին`կցելով համապատասխան փաստաթղթի ֆոտոպատճենը: Միաժամանակ նա ընդգծել է,որ չի բավարարվելու այսքանով: Նա մտադիր է դատարանի միջոցով վերականգնել Ուկրաինայի իր քաղաքացիությունը:

̰
Հայաստանը պատրաստ է դառնալ կամուրջ Ասիայի և Եվրոպայի միջև. Արա Բաբլոյան

16:28 09.11.2017

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնն այցելել է Ազգային ժողով, որտեղ հանդիպել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ:

Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ Իգոր Դոդոնի այցը կնպաստի Հայաստանի և Մոլդովայի միջպետական և միջխորհրդարանական համագործակցության ամրապնդմանը: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ հայ-մոլդովական քաղաքական երկխոսության աշխուժացումը, առեւտրատնտեսական և հումանիտար ոլորտում համագործակցության խորացումը բխում է երկու երկրների ու ժողովուրդների շահերից:

̰
BACK_TO_TOP