TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+19.09 oC
Տիգրան Հովակիմյան

Տիգրան Հովակիմյան

Զելենսկին դիմել է ռուս զինվորականներին

15:40 09.03.2022

Ուկրաինայում ռուս զինվորականներին միայն մահ կամ գերություն է սպասվում, փախչելու համար դեռ ուշ չէ, ասում է նախագահը։ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի օրը՝ մարտի 9-ին, դիմել է ռուս զինվորականներին «տուն գնալու» կոչով։ «Գրեթե 2 շաբաթ, մեր դիմադրությունը ցույց տվեց ձեզ, որ մենք չենք հանձնվելու, որ մենք կպայքարենք այնքան ժամանակ, մինչև չվերադարձնենք մեր հողը և մինչև ամբողջական պատասխան […]

̰
Ռուսները հոսանքազրկել են Չեռնոբիլի ատոմակայանը. Укрэнерго

15:20 09.03.2022

Ռուսական բանակի գործողությունների հետևանքով Չեռնոբիլի ատոմակայանը լիովին հոսանքազրկվել է։ Այս մասին չորեքշաբթի օրը՝ մարտի 9-ին, հայտնել է Укрэнерго-ի մամուլի ծառայությունը։ «Չեռնոբիլի ատոմակայանը լիովին հոսանքազրկվել է, մարտերը շարունակվում են, ինչը անհնարին է դարձնում վերանորոգման աշխատանքները և էլեկտրամատակարարման վերականգնումը։ Հոսանքազրկված է նաև Սլավուտիչ քաղաքը։ «Укрэнерго»-ն վերահսկում է իրավիճակը և ցանկացած փոփոխության մասին կտեղեկացնի»,- ասված է հաղորդագրության մեջ։ […]

̰
ԱՄՆ-ը տնտեսական պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ․ Պեսկով

15:14 09.03.2022

ԱՄՆ-ը դե ֆակտո տնտեսական պատերազմ է հայտարարել և վարում Ռուսաստանի դեմ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «ԱՄՆ-ն, իհարկե, տնտեսական պատերազմ է հայտարարել Ռուսաստանին, նա այդ պատերազմն է վարում, դե ֆակտո, այդպես է»,- լրագրողներին ասել է Պեսկովը։ Արևմտյան երկրները նոր հակառուսական պատժամիջոցներ են սահմանել՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։ Մասնավորապես, դրանց ենթակայության տակ […]

̰
Կանադան Ուկրաինա կուղարկի ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ

15:07 09.03.2022

Կանադան Ուկրաինա կուղարկի բարձր մասնագիտացված ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ, չորեքշաբթի ասել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։ «Հենց նոր խոսեցի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Ես նրան տեղեկացրի, որ Կանադան Ուկրաինային կուղարկի բարձր մասնագիտացված ռազմական տեխնիկայի ևս մեկ խմբաքանակ: Մենք նաև քննարկել ենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների և Ուկրաինային մարդասիրական օգնության տրամադրման հարցերը»,- գրել է Թրյուդոն Twitter-ի իր միկրոբլոգում: […]

̰
Կրեմլը մեկնաբանել է Ուկրաինայում կորուստների վերաբերյալ ՄԱԿ-ի տվյալները

15:00 09.03.2022

Կրեմլը տեսնում է ՄԱԿ-ի տվյալները՝ Ուկրաինայում կորուստների վերաբերյալ, բայց չգիտի, թե որքանով են դրանք հավաստի, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Իհարկե, այս հատուկ գործողության շարունակության համատեքստում, այն համատեքստում, որ, գիտեք՝ շատ քաղաքներ արգելափակված են, ազգային գումարտակները մարդկանց չեն թողնում այնտեղից դուրս գալ, և շատ դժվար է հնարավոր կորուստների վերջնական պատկերը հասկանալ: Իհարկե, […]

̰
Կիևը պատրաստվում է ՌԴ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլերին․ Զելենսկի

14:42 09.03.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական կողմը պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցությունների հաջորդ փուլին՝ խաղաղության հասնելու համար։ «Բելառուսի մեր պատվիրակությունը գիշերը վերադարձել է բանակցություններից, ես կլսեմ նրանց զեկույցը: Մենք կպատրաստվենք բանակցությունների հաջորդ փուլերին՝ հանուն Ուկրաինայի, հանուն խաղաղության»,- ասել է նա չորեքշաբթի օրը իր Telegram ալիքով հրապարակված տեսաուղերձում։ Ռուսաստանն Ուկրաինայում ռազմական գործողություն է սկսել […]

̰
Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Ուկրաինայի միջուկային օբյեկտները․ Զախարովա

14:30 09.03.2022

Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Ուկրաինայում մի շարք միջուկային օբյեկտներ՝ զինյալների կողմից միջուկային սադրանքները կանխելու համար, դրա վտանգն իսկապես կա։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հատուկ գործողության ընթացքում Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը վերահսկողություն են հաստատել Չեռնոբիլի, Զապորոժիեի ատոմակայանների և դրանց հարակից տարածքների նկատմամբ։ Այդ քայլն արվել է բացառապես […]

̰
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացումն անհրաժեշտ է համարում ՝ չնայած հետևանքներին

17:48 08.03.2022

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասսն անհրաժեշտ է համարում ուժեղացնել պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա՝ չնայած հենց թագավորության բնակիչների համար դրա հետևանքներին։ Նման հայտարարություն նա արել է երեքշաբթի օրը՝ խորհրդարանի Համայնքների պալատում։ «Իհարկե, այս պատժամիջոցները բրիտանացիների համար գին կունենան, բայց այս գինը ոչինչ է այն բանի համեմատ, որ Ուկրաինայի ժողովուրդը վճարում է այն սարսափելի բարբարոսության […]

̰
Հնդկաստանը մարտի 27-ից հանում է միջազգային թռիչքների արգելքը

17:33 08.03.2022

Հնդկաստանը երեքշաբթի օրը որոշել է վերացնել միջազգային թռիչքների արգելքը երկու տարվա ընդմիջումից հետո, որը սահմանվել էր կորոնավիրուսային համավարակի պատճառով։ Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարարության տվյալներով՝ մարտի 27-ից արտերկրյա թռիչքներն ամբողջությամբ թույլատրվելու են։ Հնդկաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը 2020 թվականի մարտի 23-ին դադարեցրել էր միջազգային առևտրային ուղևորափոխադրումները COVID-19-ի հիվանդացության աճի պատճառով:  

̰
ՆԱՏՕ-ն մտադիր է երաշխավորել, որ Ուկրաինայի հակամարտությունը դուրս չի գա երկրի սահմաններից

17:25 08.03.2022

Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է ապահովի, որ Ուկրաինայի հակամարտությունը երկրի տարածքից դուրս չծավալվի։ Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը խոսել է երեքշաբթի օրը Ռիգայում Լատվիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «ՆԱՏՕ-ն պատասխանատվություն է կրում ապահովելու, որ հակամարտության հետագա սրացում և դրա տարածում Ուկրաինայի սահմաններից դուրս չլինի»,- ասել է Ստոլտենբերգը։ «Դա կլինի էլ ավելի վտանգավոր, […]

̰
TikTok-ը Ռուսաստանում դադարեցնում է ուղիղ հեռարձակման և հրապարակումների հնարավորությունը

12:35 07.03.2022

TikTok սոցիալական ցանցը ժամանակավորապես դադարեցնում է նոր բովանդակության տարածումը և ուղիղ հեռարձակման հնարավորությունը Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ ռուսական օրենսդրության խստացման պատճառով։ Այս մասին ասվում է կիրակի օրը սոցցանցի կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Կեղծ լուրերի մասին Ռուսաստանի նոր օրենքի լույսի ներքո մենք այլ ելք չունենք, քան դադարեցնել ուղիղ հեռարձակումները և նոր բովանդակության հրապարակումը, քանի դեռ չենք գնահատել […]

̰
Պատանի երկրապահները Եռաբլուրում երդվեցին

19:17 05.03.2022

Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը Եռաբլուրում տեղի է ունեցել «Պատանի երկրապահների» երդման արարողությունը, որին ներկա են գտնվել ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանը, նախարարներ, պետական այրեր, երկրապահներ ու այլ քաղաքացիներ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Կրեմլն արձագանքել է «Պուտինին սպանելու» ամերիկացի սենատորի կոչին

17:26 04.03.2022

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Վլադիմիր Պուտինի սպանության վերաբերյալ ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմի կոչը բացատրել է նրանով, որ «ռուսաֆոբիական ցնցումների մեջ շատերը «խելքները թռցնում են»»։ «Ցավոք սրտի, չափազանց լարված այս մթնոլորտում, առավել ևս այնպիսի երկրներում, ինչպիսին Միացյալ Նահանգներն է, կա ռուսաֆոբիայի հիստերիա, ես կասեի՝ հիստերայի աղաղակող սրացում»,- լրագրողներին տված հարցազրույցում ասել է Կրեմլի խոսնակը։ […]

̰
ԵԱՀԿ նախագահը ողջունել է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հումանիտար միջանցքների վերաբերյալ համաձայնագիրը

16:57 04.03.2022

ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն ողջունել է հումանիտար միջանցքների ստեղծման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի համաձայնությունը։ Այդ մասին նա գրել է ուրբաթ օրը Twitter-ում։ «Ես ողջունում եմ ուկրաինական պաշարված քաղաքներից խաղաղ բնակիչների տարհանման համար հումանիտար միջանցքներ ստեղծելու մասին համաձայնագիրը: ԵԱՀԿ երկրների մեծ մասի հետ ես դրա մասին կոչ արեցի հակամարտության հենց սկզբից: […]

̰
Մեզ հետ համագործակցել չցանկացողները կվնասեն նաև իրենք իրենց․ Պուտին

16:43 04.03.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մարշալ Ռոկոսովսկի նոր լաստանավի դրոշի բարձրացման արարողության ժամանակ ընդգծել է, որ Ռուսաստանի հետ համատեղ նախագծերից օտարերկրյա գործընկերների հրաժարումը որոշակի վնաս է հասցնում, սակայն դրված խնդիրները դեռ կլուծվեն։ «Մենք բազմիցս ցույց ենք տվել և պատրաստ ենք ևս մեկ անգամ ցույց տալ, որ եթե որևէ մեկը չցանկանա մեզ հետ համագործակցել, այս կերպ կվնասի ոչ […]

̰
Պուտինը հարևան երկրներին կոչ է արել չսրել և չվատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ

15:32 04.03.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ որքան էլ դժվար լինի, Ռուսաստանը կշարունակի իր զարգացումը, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքները կամրապնդվեն ողջ երկրում։ «Անկախ նրանից, թե որքան դժվար է, մենք անպայման կշարունակենք մեր զարգացումը, մենք կուժեղացնենք տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքները ողջ երկրում»,- ասել է նախագահը Մարշալ Ռոկոսովսկի նոր լաստանավի դրոշի բարձրացման արարողության ժամանակ։ Նա ընդգծել է, […]

̰
Չեխիայում արտակարգ դրություն է սահմանվել Ուկրաինայից փախստականների թվի աճի պատճառով

14:52 04.03.2022

Չեխիայում ուրբաթ օրվանից ուժի մեջ է մտել արտակարգ դրությունը՝ կապված Ուկրաինայից փախստականների թվի աճի հետ։ Որոշումն ավելի վաղ ընդունել է վարչապետ Պետր Ֆիալայի կառավարությունը, հաղորդում է CTK լրատվական գործակալությունը։ «Արտակարգ դրությունը մտցվում է տեխնիկական պատճառներով, որպեսզի ապահովենք Ուկրաինայից փախստականների ընդունելությունը և ապահովենք այն ամենով, ինչ անհրաժեշտ է։ Դա ոչ մի կերպ չի ազդի Չեխիայի քաղաքացիների […]

̰
Նորվեգիան սառեցնում է Ռուսաստանի հետ համագործակցությունը գիտության և կրթության ոլորտում

14:47 04.03.2022

Նորվեգիայի իշխանությունները որոշել են դադարեցնել գիտակրթական համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակով, ասվում է երկրի կառավարության հաղորդագրության մեջ։ «Մենք կասեցնում ենք Ռուսաստանի իշխանությունների հետ ցանկացած երկխոսություն, և պետք է կասեցվեն բոլոր համաձայնագրերը՝ նորվեգական և ռուսական գիտահետազոտական ​​ու կրթական հաստատությունների միջև»,- ասվում է գիտության և բարձրագույն կրթության նախարար Օլա Բորտեն Մոուի հայտարարության մեջ: Նշվում է, […]

̰
Պայթյուն Պակիստանի մզկիթում․ կա առնվազն 30 զոհ

14:06 04.03.2022

Ուրբաթ օրը Փեշավար քաղաքի (Պակիստանի հյուսիսարևմտյան Խայբեր Փախտունխվա նահանգի մայրաքաղաք) մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Geo Tv-ն։ Աղբյուրը հայտնել է, որ միջադեպի հետևանքով տուժածների թիվը հասել է 50-ի։

̰
Կարգելվի հանրային սննդի օբյեկտներում սեղանին աղաման դնելը՝ առանց սպառողի ցանկության. նախագիծ

13:40 04.03.2022

ՀՀ առողջապահությանը նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագիծ։ Ըստ այդմ՝ հանրային սննդի օբյեկտներում կարգելվի աղամանի առկայությունը սեղանի վրա, եթե դա հաճախորդը չի պահանջում: «Համաձայն ԱՀԿ-ի՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը (օրական <2 գրամ նատրիումին […]

̰
Ժիտոմիրում օդուժի հարվածից  դպրոցի կեսը փլուզվել է․ Корреспондент.net

13:33 04.03.2022

Ժիտոմիրում օդուժի հարվածի է ենթարկվել դպրոցներից մեկը: Корреспондент.net-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 4-ի առավոտյան հայտարարել է քաղաքապետ Սերգեյ Սուխոմլինը։ Նա նշել է, որ դպրոցի կեսը ավերվել ու փլուզվել է։ Փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։ Ավելի ուշ Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունից հայտնել են, որ զոհեր և վիրավորներ չկան։ «Ժամը 09:35-ին տեղեկություն է ստացվել, որ Ժիտոմիրում Մալայա […]

̰
Բելառուսն ուժեղացրել է հակաօդային պաշտպանությունը սահմանի ողջ երկայնքով

13:21 04.03.2022

Բելառուսն ուժեղացրել է երկրի հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի կազմը։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալ, գնդապետ Անատոլի Բուլավկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Բելառուսի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի, մեր երկրի նախագահի հանձնարարականների համաձայն՝ մենք ուժեղացրել ենք ՀՕՊ-ի հերթապահ ուժերի կազմը, ինչը մեզ թույլ է տվել էապես բարձրացնել […]

̰
Զապորոժիեի ԱԷԿ-ում վեց ռեակտորներից չորսը հովացվում են

12:47 04.03.2022

Վեց միջուկային ռեակտորներից չորսը հովացվում են Զապորոժիեի ԱԷԿ-ում, հայտնել են տարածաշրջանի ռազմական վարչակազմում՝ վկայակոչելով միջուկային կարգավորող պետական ​​տեսչությունը։ Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Telegram-ալիքում տեղադրված տեսաուղերձում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է ԱԷԿ-ի անվտանգության հարցը: Ավելի վաղ կայանի մամուլի ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Տուզը հայտնել էր, որ օբյեկտի տարածքում հրդեհ է բռնկվել: Ավելի ուշ […]

̰
Փարիզի մերձակայքում պայթյուն է որոտացել. տուժել է 22 մարդ

12:05 04.03.2022

Փարիզի Օբերվիլիե արվարձանում գտնվող բնակելի շենքում պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով տուժել է 22 մարդ, որոնցից 19-ը ստացել են թեթև վնասվածքներ, 3-ը ծանր վիճակում են, հայտնում է BFM Paris-ը՝ վկայակոչելով հրշեջներին: Նրանց տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան՝ մոտավորապես ժամը 5։30-ին (Երևանի ժամանակով 8։30-ին): Պայթյունից հետո չորսհարկանի բնակելի շենքում հրդեհ է բռնկվել: Դեպքի […]

̰
Ուկրաինայի ԳՇ-ն հրապարակել է ռուսական բանակի կորուստները

11:43 04.03.2022

Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացրել են ավելի քան 250 ռուսական տանկ, 37 ուղղաթիռ և 33 ինքնաթիռ։ Փետրվարի 24-ից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայում ռուսական զորքերի անձնակազմի ընդհանուր կորուստները կազմել է մոտավորապես 9166 մարդ։ Այս մասին ասվում է Ուկրաինայի գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ։ Ոչնչացված․ 33 ինքնաթիռ (կհաստատվի) 37 ուղղաթիռ (կհաստատվի) 251 տանկ 939 զրահատեխնիկա 105 հրետանային համակարգ […]

̰
Արևմտյան երկրները դադարեցրել են մասնակցությունը Արկտիկայի խորհրդի միջոցառումներին

21:00 03.03.2022

Արկտիկական խորհրդի արևմտյան անդամ երկրները հայտարարել են, որ կասեցնում են ֆորումի ցանկացած միջոցառման մասնակցությունը  և հրաժարում՝ իրենց ներկայացուցիչներին Ռուսաստան ուղարկելուց ՝ ասոցիացիայի՝ ուկրաինական իրադարձությունների դեմ բողոքի ակցիայի շրջանակներում։ «Մեր ներկայացուցիչները չեն մեկնի Ռուսաստան Արկտիկական խորհրդի նիստերի համար»,- ասվում է Կանադայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և Միացյալ Նահանգների համատեղ հայտարարության մեջ։ «Բացի դրանից, մեր պետությունները […]

̰
Պայթյունից հետո բեռնանավը խորտակվել է Օդեսայի ափերի մոտ

20:18 03.03.2022

Էստոնական բեռնանավը խորտակվել է Օդեսայի նավահանգստի մոտ՝ պայթյունի հետևանքով. Այս մասին մարտի 3-ին հայտնել է  Reuters  գործակալությունը՝ հղում անելով տրանսպորտային կառավարման Vista Shipping Agency ընկերությանը։ Ընկերության մենեջեր Իգոր Իլվեսը գործակալությանը հայտնել է, որ նավը հնարավոր է ականապատված լինի։ «Նավն ամբողջությամբ խորտակվել է։ Անձնակազմի երկու անդամներ գտնվում են լաստանավում, ևս չորսը անհետ կորել են»,- ասել է […]

̰
Ի՞նչ որոշումներ են ընդունվել կառավարության այսօրվա նիստում

19:58 03.03.2022

Հայաստանն ունի Մարդու իրավունքների նոր պաշտպան, Սյունիքն էլ՝ նոր մարզպետ։ Կառավարության այսօրվա նիստում քննարկվել են նաև Մեղրիում երկաթուղու ծրագրի, պարենային անվտանգությանն ուղղված հարցեր, անդրադարձ է արվել գազի գնի բարձրացմանն ու շուկայում ձվի գնի անկմանը։ Առավել մանրամասն՝ ռեպորտաժում։

̰
Անկարան բացատրում է, թե ինչպես են բայրաքթարները հասել Ուկրաինա

19:44 03.03.2022

Թուրքիան «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) չի փոխանցել Ուկրաինային՝ որպես օգնություն, այլ՝ գնել է մասնավոր ընկերությունից։ Այս մասին ասել է փոխարտգործնախարար Յավուզ Սելիմ Քըրանը։ 2018-2020 թվականներին Ուկրաինան ներմուծել է Bayraktar TV2 թուրքական գրոհային անօդաչու թռչող սարքեր, որոնց գնումն արժեցել է մոտ 74 միլիոն դոլար։ Փետրվարի սկզբին նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ Ուկրաինան և Թուրքիան […]

̰
Արգենտինան տարհանել է Կիևում իր դեսպանատունը

19:30 03.03.2022

Արգենտինան տարհանում է Կիևում իր դեսպանատունը, հայտնում է TN-ը՝ վկայակոչելով արտգործնախարար Սանտյագո Կաֆիերոյին։ «Ես հրաման եմ տվել տարհանել դեսպանատունը։ Վաղ առավոտյան մենք տեղափոխում էինք դեսպանին, նրա դստերը և հյուպատոսին, սա դիվանագետների վերջին անձնակազմն է, որ աշխատում էր այնտեղ»,- նախարարի խոսքերը  մեջբերում է հեռուստաալիքը։ Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում հինգշաբթի օրը՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան։ […]

̰
BACK_TO_TOP