12:55 03.03.2022
Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը Ռուսաստանի վարկանիշը իջեցրել է միանգամից վեց աստիճանով՝ «Baa3»-ից մինչև «B3»՝ հետագա իջեցման հնարավորությամբ։ Պարզաբանվում է, որ նման որոշման պատճառ են հանդիսացել Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների կողմից սահմանված կոշտ պատժամիջոցները, ներառյալ Կենտրոնական բանկի և որոշ խոշոր ֆինանսական հաստատությունների դեմ պատժամիջոցները՝ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ռազմական գործողություններով պայմանավորված։ «B3» մակարդակն արտացոլում է թողարկողի վարկային […]
12:06 03.03.2022
Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է ՀՀ մարդու իրավունքների նորանշանակ պաշտպան Քրիստինե Գրիգորյանին և նրան հաջողություն մաղթել։ «Մենք ակնկալում են, որ Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի արդյունավետությունը գնալով ավելի կբարձրանա և կօգնի նաև ՀՀ պետական իշխանության մարմիններին՝ բարձրացնելու երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը»,-նշել է վարչապետ Փաշինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:40 02.03.2022
Խորհրդարանում պատգամավորների և կառավարության անդամների հարցուպատասխանի ընթացքում ստեղծվել է լարված մթնոլորտ։ Նիստը վարող ԱԺ նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը նախազգուշացումներ է արել թե՛ իշխող, և թե՛ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին, հորդորել վերջիններիս իրավիճակը չսրել ու լինել կոռեկտ։ Հակոբ Արշակյանը նաև մի քանի պատգամավորների նախազգուշացումներ անելուց հետո դահլիճից դուրս է հրավիրել, որից հետո դահլիճը լքել են ընդդիմադիր պատգամավորները։ […]
20:21 02.03.2022
Ուկրաինայի հայ համայնքի տեղափոխման խնդիրներ, Հայաստան-Թուրքիա բանակցություններ, գնաճ, սոցիալ-տնտեսական և անվտանգության ոլորտներին ուղղված այլ հարցեր։ Խորհրդարանում այսօր կայացել է պատգամավորների և կառավարության անդամների միջև հերթական հարցուպատասխանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
17:14 02.03.2022
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չորեքշաբթի օրը հեռախոսով քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և նշել բանակցությունների ընթացքում փոխզիջումային համաձայնությունների ձեռքբերման բացառիկ կարևորությունը։ Այս մասին հայտնում է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Պետությունների ղեկավարները քննարկել են երկու երկրների տնտեսական իրավիճակին և առևտրատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող արդիական հարցեր։ Քննարկելով Ուկրաինայի շուրջ […]
16:24 02.03.2022
Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը բացատրություն է խնդրել Մինսկից՝ Բելառուսի Անվտանգության խորհրդի նիստում Ուկրաինայում ռազմական գործողությունների քարտեզի ցուցադրությունից հետո, որտեղ նշված է դեպի հանրապետության սահմաններ հարվածի ուղղությունը։ Ինչպես չորեքշաբթի օրը հայտնել են Մոլդովայի ԱԳՆ մամուլի ծառայությունից՝ Բելառուսի դեսպան Անատոլի Կալինինը հրավիրվել է ԱԳՆ։ «Ինչպես պարզաբանել է դիվանագետը, Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնյաները (քարտեզի վրա) սխալ տեղեկատվություն […]
16:18 02.03.2022
Եվրամիությունը որոշել է SWIFT միջազգային վճարային համակարգից անջատել ռուսական ВТБ, «Россия», «Открытие», «Новикомбанк», «Промсвязьбанк», «Совкомбанк» և ВЭБ.РФ բանկերը։ Այն, որ Արևմուտքը որոշել է անջատել պատժամիջոցների տակ գտնվող բանկերը SWIFT միջբանկային տեղեկատվության փոխանցման համակարգից, նախկինում հայտնի էր։ Այսօր կոնկրետ ցուցակ է համաձայնեցվել ու հրապարակվել։ Ընդգծվել է, որ ԵՄ-ն չի կարողանա ամբողջությամբ և ակնթարթորեն անջատել Ռուսաստանը SWIFT-ից։ […]
16:06 02.03.2022
Այս պահին հայտնի չէ, թե երբ կկայանան Ռուսաստանի հետ ռազմական գործողությունների ավարտի վերաբերյալ նոր բանակցությունները, չորեքշաբթի օրը՝ մարտի 2-ին, ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ «Մենք պատրաստ ենք բանակցությունների, պատրաստ ենք դիվանագիտության, բայց ոչ մի կերպ պատրաստ չենք ընդունել ռուսական վերջնագրերը, այս պահին հայտնի չէ, թե երբ են լինելու նոր բանակցությունները»,- ասել է նա։ Նախարարը […]
15:52 02.03.2022
Չինաստանը հավանություն չի տալիս Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների սահմանմանը, հատկապես միակողմանի, և մտադիր չէ միանալ նման սահմանափակումներին։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՉԺՀ-ի բանկային և ապահովագրական գործունեության վերահսկման պետական կոմիտեի ղեկավար Գո Շուցինը։ «Ինչ վերաբերում է ֆինանսական պատժամիջոցներին, մենք դրանք հավանություն չենք տալիս, մենք հատկապես հավանություն չենք տալիս միակողմանիորեն կիրառվող պատժամիջոցներին: Մենք […]
15:33 02.03.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքն այն մասին, թե ինչպես են գծվել Ուկրաինայի սահմանները ԽՍՀՄ-ի շրջանակներում, չի վերաբերում նախկին խորհրդային մյուս հանրապետություններին։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը հրաժարվել է պատասխանել, թե նախագահի համար ի՞նչ տարբերություն, թե ինչպես են որոշվել Ուկրաինայի և, օրինակ, Ղազախստանի սահմանները։ «Մենք, մեծ ցանկության դեպքում անգամ, […]
15:25 02.03.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է դիմել ժողովրդին՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ, այն կցուցադրվի տեղական ժամանակով 20։00-ին (Երևանի ժամանակով 22։00-ին)։ Համապատասխան հաղորդագրությունը նա հրապարակել է չորեքշաբթի իր Telegram ալիքում։ «Հարգելի հայրենակիցներ, այսօր երեկոյան ժամը 20:00-ին կդիմեմ ձեզ Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ»,- գրել է նա։ Ուղերձի բովանդակությունը դեռ չի հաղորդվում։ Չորեքշաբթի ավելի վաղ նախագահն անցկացրել […]
15:07 02.03.2022
Ղրիմին պատկանելությունը քննարկման ենթակա չէ, այն Ռուսաստանի կազմում է. Այս մասին Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Ղրիմը Ռուսաստանի մաս է, և դրա շուրջ բանակցություններ չեն կարող լինել»,- ասել է նա։ 2014 թվականի փետրվարին Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո Ղրիմի և Սևաստոպոլի իշխանությունները որոշել են հանրաքվե անցկացնել Ռուսաստանի Դաշնության հետ […]
14:30 02.03.2022
Ռուսաստանը գրավոր ծանուցել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) այն մասին, որ իր զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի Զապորոժիեի ատոմակայանի շրջակայքը, այնտեղ ռադիացիայի մակարդակը մնում է նորմալ։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, որի խոսքերը մեջբերում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է, որ իր զինված ուժերը […]
14:17 02.03.2022
Երրորդ համաշխարհային պատերազմը, եթե դա տեղի ունենա, կլինի միջուկային և կործանարար: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Aljazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում, որից մի հատված չորեքշաբթի հրապարակվել է հեռուստաալիքի Twitter-ում։ «Երրորդ համաշխարհային պատերազմը կլինի կործանարար միջուկային պատերազմ»,- ասել է նախարարը։ Լավրովը նաև ուշադրություն է հրավիրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերի վրա, որն […]
18:15 01.03.2022
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ցամաքային միջին և փոքր հեռահարության հրթիռներ։ «Ցանկանում եմ ընդգծել, որ Ռուսաստանը չի ունեցել և չունի ցամաքային միջին և փոքր հեռահարության հրթիռներ, հակառակը պնդել նշանակում է միտումնավոր կեղծ պատկեր ստեղծել, կոծկել գործողությունները նրանց, ովքեր կրում են РСМД` «Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագիր»-ի ոչնչացման […]
17:56 01.03.2022
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հաստատում է, որ ԵՄ-ն պատրաստ է ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթները։ Այդ մասին նա հայտարարել է երեքշաբթի օրը՝ Լյուքսեմբուրգի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Կանցլերը նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ դիվանագիտական ջանքեր է գործադրել Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու համար։ «Բայց ճշմարտությունն այն է, […]
17:21 01.03.2022
Ուկրաինական և ռուսական կողմերի միջև նոր բանակցությունները նախատեսված են մարտի 2-ին։ Երեքշաբթի օրը բանակցությունների հաջորդ փուլի ժամկետի մասին տեղեկություն է տարածել ուկրաինական «Зеркало недели» հրատարակությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Հիշեցնենք՝ երկուշաբթի օրը կայացել են ռուս-ուկրաինական բանակցություններ, հանդիպումը տևել է հինգ ժամ։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Ավելի վաղ նա ասել էր, որ […]
16:12 01.03.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանը հեռախոսով քննարկել են Ռուսաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև համագործակցության արդի հարցերը, այս մասին երեքշաբթի հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Քննարկվել են ռուս-էմիրաթական համագործակցության արդի հարցերը։ Բարձր գնահատական է տրվել քաղաքական, առևտրային, տնտեսական և այլ ոլորտներում փոխգործակցության ձեռք բերված մակարդակին։ Միջազգային կազմակերպությունների, […]
16:00 01.03.2022
Բուդապեշտը պաշտպանում է ԵՄ ութ երկրների ղեկավարների նախաձեռնությունը՝ բանակցություններ սկսել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ։ Այս մասին երեքշաբթի օրը առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ «Հունգարիան աջակցում է այս նախաձեռնությանը, և մենք Բրյուսելին կոչ ենք անում օրակարգ մտցնել այս հարցը»,- ասել է Սիյարտոն։ Նա նաև նշել է, որ Բուդապեշտը աջակցում է Ուկրաինայի […]
15:20 01.03.2022
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է Ղրղզստանից և Վրաստանից Ուկրաինայի դեսպաններին խորհրդակցությունների համար հետ կանչելու մասին, քանի որ այդ երկրներն արդարացնում են Ռուսաստանի ռազմական գործողությունն Ուկրաինայի դեմ և դիրքորոշումը՝ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների առնչությամբ։ «Մեր դիվանագետները հենց հիմա իրականացնում են կարևոր և միանգամայն անհրաժեշտ որոշումներ այն պետությունների վերաբերյալ, որոնք փոխել են իրենց խոսքը և միջազգային […]
14:23 01.03.2022
Ռուսաստանն ակնկալում է, որ Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցությունները հաջողությամբ կավարտվեն, դրան այլընտրանք չկա։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ տեսաուղերձով ելույթ ունենալով Ժնևում զինաթափման համաժողովում։ «Ջանքերը շարունակվում են՝ վերականգնելու Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (JCPOA) ամբողջական կատարումը՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար: Մենք հուսով ենք, որ դրանք […]
14:15 01.03.2022
Ռուսական բանակը կշարունակի հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում՝ մինչև իր նպատակներին հասնելը։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն։ «Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի խմբավորումը կշարունակի իրականացնել հատուկ ռազմական գործողություն, քանի դեռ չի հասել սահմանված նպատակներին»,- երեքշաբթի օրը կայացած կոնֆերանսի ժամանակ ասել է Շոյգուն։ Ռուսաստանին Արևմուտքի ռազմական սպառնալիքից պաշտպանելը Ուկրաինայում հատուկ գործողության հիմնական […]
14:00 01.03.2022
Բելառուսի հակաօդային պաշտպանության համակարգերը բերվել են մարտական պատրաստության՝ ՌԴ Զինված ուժերի թիկունքից հարվածը կանխելու համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի Անվտանգության խորհրդի նիստում։ Նրա խոսքերով՝ Բելառուսում «օդային պաշտպանության համակարգերը բերվել են մարտական պատրաստության՝ թույլ չտալու համար ռուսական զորքերին թիկունքից հարվածներ հասցնելը»։ «Պաշտպանության նախարարն ինձ զեկուցեց արևմտյան սահմանը ևս […]
13:27 01.03.2022
Թուրքիան կշարունակի իր սկզբունքային արտաքին քաղաքականությունը և կպահպանի բացառապես դրական հարաբերություններ ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի հետ, ասել է պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ «Մենք տխրությամբ և մտահոգությամբ հետևում ենք իրադարձությունների զարգացմանը: Մենք տխուր ենք մարդկային կորուստների համար: Մենք չափազանց դրական հարաբերություններ ենք պահպանում Ուկրաինայի և Ռուսաստանի հետ: Մեր նախագահը հստակ սահմանել է մեր հարաբերությունները: Այս […]
12:59 01.03.2022
Ռազմական գործողությունների սկզբից ի վեր Ուկրաինայի ավելի քան 377,000 բնակիչներ մուտք են գործել Լեհաստան, հայտնում է հանրապետության սահմանապահ ծառայությունը։ «Փետրվարի 24-ից ի վեր սահմանապահ ծառայության աշխատակիցներն Ուկրաինայի հետ սահմանային անցակետերում գրանցել են ավելի քան 377400 մարդու, ովքեր փախել են պատերազմից տուժած Ուկրաինայից»,- ասվում է զեկույցում։ Սահմանապահ ծառայության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայից Լեհաստան են […]
12:41 01.03.2022
Բուլղարիան, Լեհաստանը և Սլովակիան Ուկրաինային են փոխանցում 70 ռազմական ինքնաթիռ, որոնք կարող են տեղակայվել Լեհաստանի օդանավակայաններում։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին երեքշաբթի օրը Facebook-ի իր պաշտոնական էջում հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը։ «70 ինքնաթիռ ուկրաինական բանակի համար: Մեր գործընկերները մեզ տալիս են ՄիԳ-29 և Սու-25: Անհրաժեշտության դեպքում դրանք կարող են տեղակայվել Լեհաստանի […]
20:31 28.02.2022
«Հեռանկարի» տաղավարում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կարևորել է կառավարության տնտեսության արդիականացման ծրագիրը, որի շրջանակներում կառավարությունը մշակվող արդյունաբերության ոլորտի ձեռնարկություններին առաջարկում է սուբսիդավորել՝ նոր սարքավորումների գնման վարկային տոկոսների նույնիսկ մեծ մասը, ընդհուպ՝ ամբողջությամբ։ «Դա թույլ է տալու, որպեսզի մենք լուծենք մեր տնտեսության մոդեռնիզացիայի ամենակարևոր խնդիրները՝ սարքավորումների թարմացումով։ Հայաստանում դա լուրջ խնդիր է, և մեր տնտեսությունը […]
19:59 28.02.2022
Տնտեսության զարգացման առանցքային ուղղություններից մեկը գյուղատնտեսությունն է, և ՀՀ կառավարությունն այս ուղղությամբ մի շարք ծրագրեր է մշակել․ մանրամասնել է Վահան Քերոբյանը։ «Գյուղատնտեսության ոլորտում ունենք լուծելու լուրջ խնդիրներ։ Դա հողային ռեֆորմն է, որ գյուղացիները ավելի մեծ հողակտորների վրա կարողանան ավելի մեծ գումար աշխատել և ավելի շատ եկամուտ ունենալ։ Մեր գյուղացիական ծրագրերով առաջին հերթին փորձում ենք գյուղատնտեսության […]
19:42 28.02.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Քեթանջի Բրաուն Ջեքսոնին առաջադրել է ԱՄՆ Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Boston Herald-ը։ Ջեքսոնը պաշտոնում հաստատվելու դեպքում կլինի առաջին սևամորթ կինը, որը պաշտոն կստանա Գերագույն դատարանում։ Ըստ տեղեկությունների՝ նա կզբաղեցնի դատավոր Սթիվեն Բրեյերի տեղը, որի օգնականն է եղել Ջեքսոնը նախկինում: «Կարծում եմ, որ եկել է ժամանակը, որպեսզի մենք […]
19:30 28.02.2022
Հայաստանը բարելավել է տնտեսական ցուցանիշները ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ․ի՞նչ սպասել հետագայում։ Թեմային «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Մեր առևտուրը էապես աճել է (ԵԱՏՄ) համարյա բոլոր երկրների հետ և, բնականաբար, մեր ջանքերը ուղղված են նրան, որպեսզի մաքսիմալացնենք մեր երկրի օգուտները ԵԱՏՄ անդամակցությունից։ Փորձելու ենք մեր բիզնես շահերը առավելագույնս պաշտպանենք ԵԱՏՄ երկրներում […]