13:16 16.11.2021
Բելառուսի սահմաններին գտնվող միգրանտները պետք է ստանան հումանիտար օգնություն և վերադառնան իրենց երկրներ։ Այդ մասին երեքշաբթի՝ նոյեմբերի 16-ին, հայտարարել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է «Ուկրինֆորմ»-ը: «Եվրամիություն տանող ճանապարհը Բելառուսով չի անցնում: Մեր պատվիրակություններն ամբողջ աշխարհում, հատկապես առավել տուժած երկրներում, տարածում են այս […]
12:55 16.11.2021
Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարությունը բելառուսական ծառայություններին մեղադրել է գիշերը պետական սահմանի պարիսպը միտումնավոր քանդելու մեջ։ Այս մասին հայտնում է գերատեսչության Twitter-ում։ «Բելառուսական ծառայությունները գիշերը քանդում են ցանկապատը, որպեսզի միգրանտները կարողանան ապօրինի հատել սահմանը»,- ասվում է ՊՆ-ում։ Նախօրեին հաղորդվել էր, որ միգրանտները ծակել են լեհ ոստիկանի սաղավարտը։ Մի քանի հարյուր միգրանտներ փորձել են ներխուժել Լեհաստանի սահմանը՝ […]
12:36 16.11.2021
Միացյալ Նահանգները պետք է դադարի թաքնվել ազգային անվտանգության հարցի հետևում՝ չինական ընկերությունների վրա ճնշում գործադրելու համար, հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ վիրտուալ հանդիպման ժամանակ։ «Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրատնտեսական հարաբերություններն իրենց բնույթով փոխշահավետ են, բիզնեսը բիզնես է, և կարիք չկա քաղաքականացնել առևտրատնտեսական խնդիրները», – ասել է Չինաստանի […]
10:01 16.11.2021
Միջազգային տիեզերակայանին սպառնում են արբանյակի բեկորները․ անձնակազմը կարող է ստիպված լինել թաքնվել «Սոյուզ» տիեզերանավում և ամերիկյան հատվածում։ Այս մասին պարզ է դառնում Երկրի հետ անձնակազմի բանակցություններից, որոնք հեռարձակվում են ՆԱՍԱ-ի կողմից։ Հյուսթոնի առաքելության կառավարման կենտրոնի մասնագետները խորհուրդ են տվել ամերիկյան հատվածի տիեզերագնացներին թաքնվել և փակել դիտանցքերը։ Նշվում է, որ տիեզերքում կա 1500 միավոր վերահսկվող տիեզերական […]
22:27 14.11.2021
Աֆղանստանում մինչև հինգ տարեկան առնվազն 1 միլիոն երեխա կարող է մահանալ թերսնումից, եթե անհապաղ բուժում չստանա: Այս մասին ուրբաթ օրը Ժնևում կայացած ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսը՝ կոչ անելով միջազգային հանրությանը մարդասիրական օգնություն ցուցաբերել երկրին։ «Թերսնումը շարունակում է մնալ ահագնացող խնդիր Աֆղանստանում. սպասվում է, որ մինչև հինգ տարեկան 3,2 […]
14:26 13.11.2021
Եգիպտոսի հարավում գտնվող Ասուան քաղաքը շաբաթ օրը եղել է տարերքի հարվածի տակ։ Հորդառատ անձրևն ու կարկուտը, որոնք այս կողմերում չափազանց հազվադեպ են, ավերել ու փլուզել են մի քանի տուն, հաղորդում է Sada el-Balad հեռուստաալիքը։ Իշխանությունները կարգադրել են դադարեցնել երթևեկությունը Նեղոս գետով և փակել մայրուղիները՝ կոչ անելով քաղաքացիներին մնալ տանը: Բացի տեղումներից, քաղաքում ավազամրրիկի հետևանքով վատացել […]
23:27 12.11.2021
Ամերիկյան ռեալիթի շոուի հեռուստաաստղ և մոդել Փերիս Հիլթոնն ամուսնացել է։ Այս մասին 40-ամյա ընկերուհին պատմել է Instagram-ի իր գրառման մեջ։ Հիլթոնի ընկերը 40-ամյա ձեռնարկատեր Քարթեր Ռաումն է։ Նրանք միասին են գրեթե երկու տարի, չնայած հանդիպել են ավելի քան տասը տարի առաջ։ Ռաումը նրան ամուսնության առաջարկ է արել դեռևս փետրվարին։ Մինչ այդ Հիլթոնը երեք անգամ նշանվել […]
13:00 08.11.2021
Իրանի իշխանությունները կարծում են, որ Միացյալ Նահանգները կկարողանա վերադառնալ միջուկային համաձայնագրին միայն այն դեպքում, եթե Թեհրանի նկատմամբ չեղարկվեն տնտեսական պատժամիջոցները, ընդունի իր մեղքը գործարքի փլուզման մեջ, ինչպես նաև հավաստիացնի Թեհրանին, որ ԱՄՆ-ի դուրս գալը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից այլևս չի կարող կրկնվել։ Այս մասին այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն։ «ԱՄՆ-ի համար ՀԳՀԾ-ին […]
12:52 05.11.2021
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում մեքենան մխրճվել է դպրոցականների խմբի մեջ. նախնական տեղեկություններով՝ մեկ երեխա զոհվել է, երկուսը՝ վիրավորվել, հայտնում է ABC Madrid-ը։ Մահացած աղջիկը վեց տարեկան էր։ Եվս երկու երեխա՝ 10 և 12 տարեկան, ծանր վիճակում են, նրանք հոսպիտալացվել են։ Պարբերականի հաղորդմամբ՝ ղեկին կին է եղել, ով դպրոց էր եկել դասերի ավարտին՝ երեխային տուն տանելու։ Օրգանիզմում […]
12:00 05.11.2021
Չինաստանն ուժեղացրել է սահմանային հսկողությունը՝ COVID-19-ի բռնկման ֆոնին։ Այդ մասին հայտնում է Global Times-ը: Քաղաքացիներին խորհուրդ է տրվել անհարկի չմեկնել արտերկիր, իսկ օտարերկրացիներին՝ խստորեն պահպանել մուտքի կանոնները։ Խիստ վերահսկողություն է սահմանվել ցամաքային անցակետերում, նավահանգիստներում և օդանավակայաններում։ Սահմանային սառցակալած գետերը պետք է հսկվեն՝ սահմանի ապօրինի հատումները կասեցնելու համար: Նախօրեին հաղորդվել էր, որ Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսի տարածման […]
19:20 04.11.2021
Սուբվենցիոն ծրագրերի շարունակականության ապահովում, հայ գիտնականներին միջազգային ծրագրերում ներգրավելու պետական աջակցություն, ճանապարհների սպասարկման որակի բարձրացում․ նախագծեր, որոնք ընդունվել են կառավարության այսօրվա նիստին։ 1 մլրդ 6 մլն ընդհանուր արժեքով 27 սուբվենցիոն ծրագրեր համաֆինանսավորելու նպատակով Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռիի, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին միասին պետբյուջեից կհատկացվի 532 մլն դրամ։ Թվարկված մարզերի ցանկում բացակայում […]
12:25 04.11.2021
1 մլրդ 6 մլն ընդհանուր արժեքով 27 սուբվենցոն ծրագրեր համաֆինանսավորելու նպատակով 9 մարզպետարաններին միասին պետբյուջեից կհատկացվի 532 մլն դրամ։ Այս մասին որոշում է կայացվել Կառավարության այսօրվա նիստում։ Համայնքերի համաչափ զարգացմանը միտված սուբվենցիոն ծրագրերի արդյունավետության և ամփոփ թվերի մասին է խոսել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:55 03.11.2021
Իսպանիայում՝ Կանարյան արշիպելագի Լա Պալմա կղզում, այսօր՝ նոյեմբերի 3-ի առավոտյան, տեղի է ունեցել 5,0 մագնիտուդով երկրաշարժ՝ ամենահզորը Կումբրե Վիեխա հրաբխի ժայթքման սկզբից ի վեր, գրում է El Mundo-ն։ Ընդհանուր առմամբ, անցած գիշեր գրանցվել է ավելի քան 40 ցնցում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 35 կիլոմետր խորության վրա՝ Վիլա դե Մասոյի մոտ, հայտնում է Իսպանիայի Ազգային աշխարհագրական […]
20:41 03.11.2021
Մորդովիայում անհետացած 80-ամյա թոշակառուին գտել են շան շնորհիվ։ Կնոջը մի քանի օր փնտրել են։ Այս ամբողջ ընթացքում շունը տիրոջ կողքին է եղել։ Այդ մասին տեղեկացնում է «Մորդովիա» պետական հեռուստառադիոընկերությունը։ Կինը անհետացել էր հոկտեմբերի 27-ին։ Որոնողական աշխատանքներին մասնակցել են իրավապահներ, փրկարարներ, կամավորներ, մտահոգ քաղաքացիներ։ Հարազատներից մեկն ասել է, որ թոշակառուն ողջ է մնացել շան շնորհիվ։ Կինը […]
19:23 03.11.2021
Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի նիստում, որը տեսակապի միջոցով տեղի կունենա նոյեմբերի 4-ին, նախատեսում են հաստատել միության ծրագրերը, նորացված ռազմական դոկտրինը և միգրացիոն քաղաքականության հայեցակարգը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Նախատեսվում է հաստատել ինտեգրացիոն կարևոր փաստաթղթերի փաթեթ. «Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի […]
16:53 03.11.2021
ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը շփոթել է ամերիկյան երկու հայտնի հրատարակությունները. Գլազգոյում կայացած մամուլի ասուլիսում ամերիկացի առաջնորդը խոսքը տվել է լրագրողներից մեկին՝ նրան անվանելով The Wall Street Journal-ի աշխատակից։ Կինն իր հերթին ուղղել է Բայդենին ու բացատրել, որ աշխատում է Bloomberg-ում։ Գլազգոյում ԱՄՆ նախագահի ելույթի տեսանյութը հրապարակվել է We Look մեդիա հարթակում։ Ավելի վաղ Բայդենը հայտարարել […]
16:09 03.11.2021
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի խոսքերը այրվող տունդրայի մասին։ Խոսելով Գլազգոյի կլիմայական գագաթնաժողովում Բայդենի ելույթի մասին` Պեսկովը նշել է, որ ՌԴ իշխանությունները համաձայն չեն հարցի նման ձևակերպման հետ։ Կրեմլի խոսնակը հիշեցրել է հենց նահանգներում բռնկված անտառային հրդեհները: «Տունդրան իսկապես այրվում է, բայց եկեք […]
15:07 03.11.2021
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հայտարարությունը Ռուսաստանի կողմից սահմանին ռազմական ներկայության պահպանման մասին՝ նշելով, որ ՌԴ-ն անում է այն, ինչ անհրաժեշտ է համարում իր տարածքում։ «Ռուսաստանը պահպանում է ռազմական ներկայությունը իր տարածքում, որտեղ դա անհրաժեշտ է համարում»,- ասել է նա լրագրողներին։ Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը, վկայակոչելով երկրի գլխավոր […]
13:10 03.11.2021
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոր արտահերթ զեկույցին վերաբերող մամուլի ասուլիս է տվել։ Ըստ նրա՝ զեկույցն ամբողջությամբ, փաստերով հիմնավորում է սահմանին անվտանգության գոտու առկայության անհրաժեշտությունը։ Արման Թաթոյանը խոսել է սահմանային բնակավայրեր կատարած իրենց այցերից, Սյունիքում և Գեղարքունիքում մեկ տարի շարունակ կատարած ուսումնասիրությունից։ Մանրամասները՝ տեսանյութում։
19:38 02.11.2021
Ե՞րբ կավարտվի Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի շինարարությունը, և այլընտրանքային ի՞նչ նոր ճանապարհներ են կառուցվելու․ դրանց ընթացքի ու արդյունավետության մասին մանրամասներ է հայտնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
18:19 02.11.2021
Արդյո՞ք գնաճը Հայաստանում պայմանավորված է հակամրցակցային տարրեր պարունակող ապրանքատեսակներով։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շարունակում է ուսումնասիրել հավի ձվի, բենզինի, շաքարավազի, կարագի շուկաները։ Առայժմ գերիշխող դիրք զբաղեցնողներ չեն հայտնաբերվել։ Մանրամասները՝ տեսանյութում։
12:45 02.11.2021
Գերմանիայի ոստիկանությունը հոկտեմբերին ձերբակալել է 5285 անձանց, որոնք փորձել են ապօրինի հատել երկրի սահմանները Բելառուսով և Լեհաստանով անցնող երթուղիներով: Նման տվյալներ են ներկայացրել ԳԴՀ իշխանությունները երկուշաբթի՝ նոյեմբերի 1-ին։ Ընդհանուր առմամբ, տարեսկզբից իրավապահները հայտնաբերել են 7832 անօրինական ներգաղթյալների, որոնք փորձել են այս ճանապարհով ներթափանցել Գերմանիա։ Միայն վերջին 2 օրվա ընթացքում ոստիկանությունը 597 անօրինական ներգաղթյալի՝ Իրաքի, Սիրիայի, […]
19:23 31.10.2021
NASA- ի տնօրեն Բիլ Նելսոնը խոստովանել է այլմոլորակայինների գոյության հնարավորության մասին: Այդ մասին նա հայտարարել է Վիրջինիայի համալսարանի քաղաքականության կենտրոնի տնօրեն Լարի Սաբատի կազմակերպած առցանց քննարկման ժամանակ, հայտնում է Washington Examiner– ը: «Ես զրուցեցի օդաչուների հետ, և նրանք գիտեն, որ իրենք էլ ինչ -որ բան տեսել են, և նրանց ռադարներն արձանագրել են այն: Եվ օդաչուները […]
17:47 30.10.2021
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Financial Times-ին տված հարցազրույցում ասել է, որ ոչ մի ապացույց չի տեսնում, որ Ռուսաստանը շահարկում է էներգակիրների գները։ «Ես գնային մանիպուլյացիայի ապացույցներ չունեմ և որևէ մեկին չեմ մեղադրում»,- ասել է նա։ Նախագահի խոսքով, մոտ ապագայում դժվար թե հնարավոր լինի էապես իջեցնել գները, ուստի հիմնական խնդիրը ձմռան նախաշեմին մատակարարումների ընդհատումներից և վառելիքի […]
13:33 28.10.2021
Օֆլայն խանութների թրաֆիկի նվազման պատճառով շուկայավարները դիմել են Google-ին՝ իրենց արտադրանքը գովազդելու համար: Google կորպորացիան հայտարարել է եկամուտների ամենաբարձր աճը երրորդ եռամսյակում՝ վերջին 14 տարվա ընթացքում։ Այս մասին չորեքշաբթի՝ հոկտեմբերի 27-ին, գրում է The Wall Street Journal-ը։ Նշվում է, որ ընկերությունը մեկ տարում այնպիսի եռամսյակային աճ է ցույց տվել, որը որոնողական «հսկան» սովորաբար գրանցում էր […]
19:59 27.10.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Արևելյան Ասիայի տարածաշրջանը սպառազինությունների մրցավազքի վտանգի առաջ է կանգնել այն բանից հետո, երբ դադարել է գործել Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագիրը (INF): «Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրի դադարեցմամբ տարածաշրջանը բախվեց այդ հարվածային զենքերի հայտնվելու հնարավորությանը իր հսկայական տարածքում և, համապատասխանաբար, սպառազինությունների մրցավազքի […]
18:08 27.10.2021
ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլլին Չինաստանի կողմից հիպերձայնային զենքի փորձարկումները համեմատել է 1957 թվականին ԽՍՀՄ-ում առաջին արհեստական արբանյակի արձակման հետ: Ավելի վաղ Financial Times-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Չինաստանն օգոստոսին միջուկային զենք կրելու ունակ հիպերձայնային հրթիռ է փորձարկել, և դա նկատել է ԱՄՆ հետախուզությունը։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Չժաո […]
17:44 27.10.2021
ՆԱՏՕ-ն վտանգավոր խաղեր է խաղում՝ հայտարարելով իր առաքելությունն ամբողջ աշխարհում ընդլայնելու ցանկության մասին, Ռուսաստանն ամեն ինչ կանի նման միտումներին դիմակայելու համար։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Ապացույցներ կան, որ ՆԱՏՕ-ի պլանավորողներն այժմ ուշադրություն են դարձնում Արևելքին, նրանք արդեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի միջոցով խոսում են այն […]
17:24 27.10.2021
Ժայթքող հրաբխից լավայի հոսքին ճիշտ ուղղություն տալու համար Կանարյան կղզիների մաս կազմող իսպանական Հոմերա կղզու ղեկավար Կազիմիրո Կուրբելոն առաջարկել է ռազմական ինքնաթիռներից ռումբեր նետել իսպանական Պալմա կղզու վրա: Այս մասին չորեքշաբթի հայտնել է Mundo թերթը։ Ինչպես հաղորդվել է, Էլ Պասո բնակավայրի տարածքում հրաբխի ժայթքումը սկսվել է սեպտեմբերի 19-ին։ Արդեն ավելի քան 2000 տնային տնտեսություն է […]
16:30 27.10.2021
Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների պաշտպան Լյուդմիլա Դենիսովան բանտում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին այցելելուց հետո ասել է, որ նա հրաժարվել է տեղափոխվել բանտային հիվանդանոց՝ համարելով, որ այնտեղ անվտանգ չէ։ «Նա չի տեղափոխվի բանտային հիվանդանոց, որը գտնվում է գաղութում: Նա կարծում է, որ այնտեղ իր կյանքի համար անվտանգ չէ»,- այցից հետո լրագրողներին ասել է […]