TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+28.09 oC
Տիգրան Հովակիմյան

Տիգրան Հովակիմյան

Լուկաշենկոն բարձր է գնահատել ռուս-բելառուսական միասնական արժույթ ստեղծելու գաղափարը

12:28 02.12.2021

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բարձր է գնահատել Միութենական պետության շրջանակներում Ռուսաստանի հետ միասնական արժույթ ստեղծելու գաղափարը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Նրա խոսքով, սա ինտեգրման ավելի բարձր մակարդակ է, որին երկու երկրները դեռ չեն մոտեցել և, առայժմ կարիք չկա այդ հարցը բարձրացնելու։ «Մենք կորոշենք: Պետք է քայլ առ քայլ գանք այս հարցին»,-նշել է Լուկաշենկոն։ […]

̰
Մարզիկը թռիչք է կատարել գործող հրաբխի խառնարանի վրայով

23:00 01.12.2021

Սեբաստիան Ալվարեսը մի ամբողջ տարի է՝ պատրաստվում է յուրահատուկ հնարքների։ Նա դարձել է առաջին մարդը, ով թևավոր հագուստով մտել է հրաբխի խառնարան և ապահով հեռացել այնտեղից։ Թռիչքի տեսանյութը հայտնվել է Red Bull YouTube ալիքում։   Ինչպես հայտնում է Red Bull կայքը, նա թռիչքին պատրաստվել է մի ամբողջ տարի՝ ուսումնասիրելով ամեն ինչ հրաբուխների և դրանց վերևում […]

̰
Պուտինն ամենամյա մեծ մամուլի ասուլիսը կանցկացնի դեկտեմբերի 23-ին

17:42 01.12.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ մամուլի ասուլիսը կկայանա դեկտեմբերի 23-ին, լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով լրատվամիջոցների ներկայացուցիչների թիվը սահմանվել է 500: «Տեղերի թիվը, ցավոք, սահմանափակվելու է հինգ հարյուրով: Սովորաբար մենք ունենք հազարից ավելի լրագրողներ: Քանի որ տեղերը սահմանափակ են լինելու, մենք անվճար հավատարմագրում չենք անի»,- ասել է […]

̰
ԵՄ-ն մտադիր Է ներդնել 300 մլրդ եվրո ենթակառուցվածքային, թվային և կլիմայական նախագծերում

17:22 01.12.2021

Եվրամիությունը մտադիր է մինչև 2027 թվականն ամբողջ աշխարհում ներդնել 300 միլիարդ եվրո ենթակառուցվածքային, թվային և կլիմայական նախագծերում: Դեկտեմբերի 1-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: «Մինչև 2027 թվականը մենք 300 միլիարդ եվրո կներդնենք, որպեսզի նպաստենք մեր գերակայություններին՝ կանաչ և թվային անցումներին»,- ասել է նա: Ինչպես նշված […]

̰
Թալիբները ջախջախել են Աֆղանստանի արևելքում մարդկանց առևանգած ավազակախմբին

16:40 01.12.2021

Աֆղանստանում իշխանությունը զավթած արմատական ​​«Թալիբան» շարժման ուժայինները ոչնչացրել են զինված հանցախմբի առնվազն երկու անդամների, որոնք առևանգում էին մարդկանց արևելյան Նանգարհար նահանգի մայրաքաղաք Ջալալաբադ քաղաքում։ Ինչպես չորեքշաբթի հայտնել է «Սինհուա» լրատվական գործակալությունը՝ հղում անելով թալիբների կողմից ձևավորված Գլխավոր հետախուզական վարչությանը, բանդան ոչնչացվել է հատուկ նշանակության ուժերի գործողության ընթացքում։ «Ջալալաբադում հատուկջոկատայինները գործողություն են իրականացրել առևանգողների հանցախմբի դեմ, […]

̰
Նիգերիայում լաստանավի շրջվելու հետևանքով ավելի քան 20 մարդ է խեղդվել

15:24 01.12.2021

Նիգերիայում չորեքշաբթի օրը լաստանավի շրջվելու հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ, այդ թվում՝ մի քանի ուսանող։ Այս մասին հայտնում է Dailytrust թերթը։ Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան, երկրի հյուսիսում՝ Կանո նահանգում։ Խեղդվածների թվում են Բագվայի մահմեդական դպրոցի աշակերտները։ Գետն անցնելիս լաստանավը շրջվել և խորտակվել է։ Ընդհանուր առմամբ լաստանավում եղել է 47 մարդ։ 7-ին […]

̰
ԱՀԿ-ն օմիկրոնի շտամի պատվաստանյութերի արդյունավետության նվազման մասին տվյալներ չունի

15:23 01.12.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չունի տվյալներ օմիկրոն շտամի առաջացման հետ կապված կորոնավիրուսի դեմ գործող պատվաստանյութերի արդյունավետության նվազման մասին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՀԿ-ի ներկայացուցչին։ Ըստ ԱՀԿ-ի՝ նաև կարիք չկա ստեղծելու նոր պատվաստանյութ, քանի որ դեղագործական ընկերություններին անհրաժեշտ է միայն փոքր փոփոխություններ կատարել արդեն իսկ մշակված դեղամիջոցների բաղադրության մեջ։

̰
Առաջին անգամ եզդի աղջկա սպանության համար ԻՊ մարտիկին ցմահ ազատազրկման են դատապարտել

14:31 01.12.2021

Գերմանական դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել «Իսլամական պետություն» խմբավորման նախկին անդամին՝ իրաքցի Թահու ալ-Ջումայլիին, Հյուսիսային Իրաքում ազգային փոքրամասնություն հանդիսացող եզդիների ցեղասպանության մեղադրանքով,- հայտնում է BBC news-ը։ Ալ-Ջումաիլին ԻՊ-ի առաջին անդամն է, որ դատապարտվում է եզդիների դեմ հանցագործությունների համար: Նա մեղավոր է ճանաչվել 5-ամյա եզդի աղջկա սպանության մեջ, որին գնել և ստրկացրել է 2015 թվականին, որոշ […]

̰
Moderna-ի ղեկավարը քննադատել է պատվաստանյութերի 60%-ը հետ կանչելու ԱՄՆ իշխանությունների որոշումը

14:03 01.12.2021

Moderna-ն ստիպված է եղել կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութերի 60%-ը հանձնել ԱՄՆ կառավարությանը, ասել է գործադիր տնօրեն Սթիվեն Բանսելը: «Դա հիմնականում հարուստ երկրների քաղաքական որոշումն էր, ԱՄՆ-ում մեզ ասացին, որ մենք այլ ելք չունենք, քան մեր արտադրանքի 60%-ը տալ ԱՄՆ կառավարությանը, դա Moderna-ի որոշումը չէր, դա որոշեց ԱՄՆ կառավարությունը»,- ասել է նա Financial Times թերթին։ Բանսելը […]

̰
Թել Ավիվը՝ աշխարհի ամենաթանկ քաղաք

12:37 01.12.2021

Թել Ավիվը թանկությամբ առաջ է անցել Փարիզից (Ֆրանսիա) և Հոնկոնգից (Չինաստան)՝ այս տարի դառնալով աշխարհի ամենաթանկ քաղաքն ապրելու համար։ Այս մասին նշվում է բրիտանական Economist Group-ի վերլուծաբանների կողմից պատրաստված «Աշխարհում ապրելու արժեքը 2021 թվականին» հետազոտության մեջ, որն անցկացվել է աշխարհի 173 քաղաքներում։ Անցյալ տարի Թել Ավիվը հինգերորդ ամենաթանկ քաղաքն էր Փարիզից, Հոնկոնգից, Օսակայից (Ճապոնիա) և […]

̰
Շվեդիայում առաջին անգամ տրանսգենդերը նշանակվել է նախարարի պաշտոնում

12:27 01.12.2021

Շվեդիայում կրթության նոր նախարար է նշանակվել Լինա Ակսելսոն Քիլբլոմ անունով տրանսգենդեր կինը, որը դարձել է երկրի առաջին տրանսգենդեր պաշտոնյան, հայտնում է Expressen-ը։ Նախկինում 51-ամյա Քիլբլոմը եղել է դպրոցի հանձնաժողովի անդամ և մեծ փորձ ունի կրթական ոլորտում։ 2015 թվականին նա խոստովանել էր, որ դարձել է տրանսգենդեր։ Քիլբլոմը նաև «Իսկ հիմա քեզ դուր գալի՞ս եմ», «Պատմություն ինքնության […]

̰
Այս շաբաթ ուժի մեջ կմտնեն Բելառուսի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները

12:51 30.11.2021

Բելառուսի իշխանությունների դեմ Եվրամիության սահմանափակող միջոցների հինգերորդ փաթեթը գրեթե պատրաստ է, դաշինքը նախատեսում է այն ընդունել դեկտեմբերի 2-ին։ Այս մասին երկուշաբթի՝ նոյեմբերի 29-ին, տեղական ERR պորտալին հայտնել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Եվա-Մարիա Լիիմեցը։ «Բելառուսի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթի պատրաստումը մոտենում է ավարտին, և նախատեսվում է այն ընդունել այս շաբաթ»,- ասել է դիվանագետը։ Նրա խոսքով, […]

̰
Էժան էլեկտրականություն, մաքուր բնություն․ Երևանում բացվեց նոր էլեկտրակայան

22:40 29.11.2021

2019-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ էլեկտրակայանի հիմնարկեքի արարողությունն էր։ 2 տարի անց էլեկտրակայանը բացվեց․ կարմիր ժապավենի կտրման արարողություն, ծափողջույններ։ Նիկոլ Փաշինյանը «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիի ուղեկցությամբ շրջայց է կատարում նոր էլեկտրակայանով, ծանոթանում իրականացված աշխատանքներին: 250 Մվտ հզորությամբ համակցված շոգեգազային ցիկլով նոր էլեկտրակայանի նախագիծն իրականացվել է «Ռենկո» ընկերության, «Սեյս Սիմեստ» իտալական պետական արտահանման-վարկային […]

̰
Քովիդի նոր շտամի պատճառով Ճապոնիան փակել է օտարերկրացիների մուտքը երկիր

12:58 29.11.2021

Ճապոնիայի իշխանությունները որոշել են նոյեմբերի 30-ից փակել օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր՝ կորոնավիրուսի Օմիկրոն շտամի տարածման պատճառով։ Այս մասին նոյեմբերի 29-ին լրագրողներին հայտնել է վարչապետ Ֆումիո Կիսիդան։ Կիսիդան նշել է, որ օտարերկրացի ուսանողների և գործարարների համար մուտքի հետ կապված զիջումները, որոնք գործում էին այս տարվա նոյեմբերի 8-ից, այլևս չեն գործում։ Մեկ օր առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը […]

̰
Ադելը բացահայտել է 45 կիլոգրամով նիհարելու գաղտնիքը

22:20 27.11.2021

Բրիտանացի երգչուհի Ադելը Vogue-ին տված հարցազրույցում բացահայտել է 45 կիլոգրամ նիհարելու գաղտնիքը. Նա տեսանյութը հրապարակել է Instagram-ի իր էջում։ Ադելը նաև ցուցադրել է այն մթերքները, որոնք օգնել են նիհարելու հարցում։ Մասնավորապես, նա ուտում է դդմիկ, դդում, կանաչեղեն, բուլղարական պղպեղ, վարունգ, ավոկադո և նեկտարին։ «Ես հետևում եմ, թե ինչ եմ մատակարարում իմ մարմին», – ասել է […]

̰
Անգելա Մերկելն իր հրաժեշտի արարողությանը հանձնարարել է երգել փանկ-ռոք երաժիշտ Նինա Հագենի կատարումներից

14:42 27.11.2021

Գերմանիայում Բունդեսվերի նվագախումբը կանցլեր Անգելա Մերկելի հրաժեշտի արարողությանը կհնչեցի գերմանական փանկ-ռոք երաժիշտ Նինա Հագենի երգը։ Այս մասին հայտնում է գերմանական Der Spiegel հրատարակությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Ավանդույթի համաձայն՝ միջոցառման երաժշտական ​​նվագակցությունը կանցլերն ինքն է ընտրել։ Փանկ ռոքեր Նինա Հագենի 1974 թվականի «You Forgotten the Color Film» (Du hast den Farbfilm vergessen) երգը հիթ էր […]

̰
Նիդերլանդները մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ ուժեղացնում է կարանտինը

14:22 27.11.2021

Նիդերլանդներում լրացուցիչ սահմանափակումներ են մտցվում՝ կապված կորոնավիրուսի դեպքերի աճի հետ, գրում է AFP-ն։ Այսպիսով՝ ժամը 17:00-ից մինչև 5:00-ը փակ կլինեն փոքր խանութները, ռեստորանները, բարերը և մշակութային օբյեկտները։ Սուպերմարկետները կաշխատեն մինչև ժամը 20:00-ն։ Դպրոցները կշարունակեն գործել։ Նոյեմբերի 28-ից երեք շաբաթով նոր սահմանափակումներ կմտցվեն։ Երկրում օրական գրանցվում է կորոնավիրուսով վարակման ավելի քան 20 հազար դեպք, չնայած այն […]

̰
Շրի Լանկայում անձրևներից առաջացած հեղեղումները 14 մարդու կյանք են խլել

12:52 26.11.2021

Շրի Լանկայում մեկ շաբաթվա ընթացքում հորդառատ տեղումներն ու քամին 14 մարդու կյանք են խլել։ Այս մասին գրում է «Սինհուա» գործակալությունը։ Մեկ մարդ համարվում է անհետ կորած։ Շրի Լանկայի Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնի տվյալներով՝ վատ եղանակից տուժել է ընդհանուր առմամբ ավելի քան 100 հազար ընտանիք, առնվազն 22 մարդ վիրավոր է։ Օդերևութաբաններն  առաջիկա օրվա ընթացքում երկրի տարածքի […]

̰
Ղրղզստանում հեղաշրջման փորձ է կանխվել

12:49 26.11.2021

Ղրղզստանի հատուկ ծառայությունները ուրբաթ օրը՝ նոյեմբերի 26-ին, հայտնել են, որ հեղաշրջման փորձ են կանխել։ Այս մասին հայտնում է АКИpress հրատարակությունը։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչների խոսքով՝ կիրակի կայացած խորհրդարանական ընտրություններից հետո  հարձակվողները պատրաստվում էին զանգվածային բողոքի ցույցեր կազմակերպել, որին պետք է հաջորդեր իշխանության զավթումը։ Ծրագրի իրականացման համար խումբը հավաքել էր մոտ 1000 երիտասարդի։ Արդյունքում նոյեմբերի 26-ին քննիչները […]

̰
Սյունիքին և Արցախին կտրվի օժանդակություն, կրթության ոլորտը դարձյալ կբարեփոխվի․ կառավարության հերթական նիստը

20:58 25.11.2021

Կառավարության այսօրվա նիստին ընդունվել  են Սյունիքին և Արցախին ֆինանսապես օժանդակելու, հանրակրթության ոլորտում դարձյալ բարեփոխումներ կատարելու և այլ հարցերի վերաբերող նախագծեր։ Սյունիքի համայնքային ենթակառուցվածքներում, ինչպես նաև բնակչության համար սոցիալական և կենսական նշանակություն ունեցող կարևոր, հրատապ հարցեր լուծելու համար, մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին այս փուլի աշխատանքների կատարման համար պետբյուջեից կհատկացվի ևս 400 մլն դրամ։ Արցախի հանրապետության […]

̰
Ավստրալիայում կույրին վարորդական իրավունք են տվել

18:17 25.11.2021

Ավստրալիայում ի ծնե կույր Չաս Մոլեր-Նիլսոնին տրվել է վարորդական իրավունք՝ արտաճանապարհային մոտոցիկլետ վարելու համար: Այս մասին չորեքշաբթի՝ նոյեմբերի 24-ին, հայտնել է ABC News-ը։ Հաղորդվում է, որ Չաս Մոլեր-Նիլսոնը քննությունը հանձնելու համար դիմել է ընկերոջ օգնությանը։ Վերջինս նստել է կույր ընկերոջ կողքին և սաղավարտի մեջ տեղադրված խոսափողի և ականջակալների միջոցով հուշել, թե ինչպես վարել: Մոլեր-Նիլսոնն ինքն […]

̰
Ո՞ր փուլում են Սյունիքի այլընտրանքային ճանապարհներն ու Շուռնուխի նոր թաղամասի կառուցումը

14:10 25.11.2021

Սյունիքի այլընտրանքային 7 ճանապարհներից մեկը՝ Տաթև-Աղվանին, ամբողջությամբ պատրաստ է և երթևեկելի, իսկ 6 ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են։ Վարչապետի առաջարկությամբ Սյունիքում դիտարկվում է ևս 3 նոր ճանապարհների կառուցման հարցը։ Այլընտրանքային ճանապարհների և Շուռնուխի նոր թաղամասի կառուցման վերաբերյալ մանրամասներ են ներկայացվել կառավարության այսօրվա նիստին։ Ավելին՝ տեսանյութում։

̰
Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում ներկայացրել է նորանշանակ փոխվարչապետին

11:32 25.11.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին նախ ներկայացրել է նորանշանակ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին, նրան շնորհավորել է և հաջողություններ մաղթել։ Հիշեցնենք, Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարար նշանակելուց հետո, փոխվարչապետի պաշտոնը մնացել էր թափուր։ Մանրամասները ՝ տեսանյութում։

̰
Հայտնի է, թե որն է օդի աղտոտվածության ամենաբարձր մակարդակ ունեցող քաղաքը

23:03 24.11.2021

Պակիստանի Լահոր քաղաքը գլխավորում է աշխարհի ամենաաղտոտված մթնոլորտ ունեցող քաղաքների ցուցակը։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է օդի որակի մոնիթորինգի շվեյցարական առցանց հարթակը IQAir։ Պորտալի տվյալներով՝ Լահորի օդում PM2,5 մասնիկների կոնցենտրացիան ներկայումս 38,6 անգամ գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարեկան ստանդարտները։ Օդի որակի պաշտոնական ինդեքսի (AQI) համաձայն՝ Լահորն ունի օդի աղտոտվածության ամենաբարձր ինդեքսը միջազգային […]

̰
Պուտինը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է քթի կաթիլային պատվաստանյութով

16:55 24.11.2021

Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստվել է քթի կաթիլային պատվաստանյութով։ Նախագահը պարզաբանել է, որ ընթացակարգից հետո ոչ մի տհաճություն չի զգացել։ Բացի դրանից՝ պետության ղեկավարը հայտնել է, որ նոյեմբերի 22-ին իրեն կրկին պատվաստել են Sputnik Light-ով։ «Պատվաստումից ուղիղ վեց ամիս անց փորձագետները խորհուրդ տվեցին վերապատվաստման ընթացակարգ անցկացնել, ինչը […]

̰
Կրեմլը խոսել է առանց Ռուսաստանի և Չինաստանի մասնակցության առաջիկա գագաթնաժողովի մասին

16:00 24.11.2021

ԱՄՆ-ը փորձում է սեփականաշնորհել ժողովրդավարությունը և նոր բաժանարար գծեր գծել երկրների միջև՝ նախապատրաստելով «ժողովրդավարության գագաթնաժողով»՝ առանց Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի մասնակցության, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք, իհարկե, բացասաբար ենք վերաբերվում այս գալիք իրադարձությանը: Սա ոչ այլ ինչ է, քան, գիտեք, որոշ նոր բաժանարար գծեր գծելու փորձ: Այժմ ԱՄՆ-ը, ցավոք, նախընտրում […]

̰
Կոլումբիայում առգրավվել են թմրամիջոցների՝ այս տարվա ամենամեծ խմբաքանակը

12:38 24.11.2021

Կոլումբիայի Նարինո նահանգում՝ Էկվադորի հետ սահմանի մոտ, նոյեմբերի 23-ին առգրավվել է ավելի քան 300 մլն դոլար արժողությամբ 10 տոննա կոկաին, որն առգրավված թմրանյութերի ամենամեծ խմբաքանակն է այս տարի։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Կոլումբիայի պաշտպանության նախարար Դիեգո Մոլանոյին։ Բացի դրանից, թմրամիջոցների դեմ պայքարի գործողության ընթացքում լուծարվել է երկու նարկոլաբորատորիա։ Ավելի վաղ կոլումբացի […]

̰
Եվրոպայում գազի գինը 1000 խորանարդ մետրի դիմաց գերազանցել է 1080 դոլարը

12:34 24.11.2021

Չորեքշաբթի՝ նոյեմբերի 24-ին, Եվրոպայում գազի արժեքը 1000 խորանարդ մետրի դիմաց գերազանցել է 1080 դոլարը՝ նախորդ օրվա համեմատ գրանցելով 2%-ի աճ։ Այս մասին են վկայում Լոնդոնի ICE բորսայի տվյալները։ Այսպիսով, Նիդեռլանդների TTF հանգույցում գազի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքն առևտրային օրվա ավարտին կանգ է առել 1082 դոլարի վրա։ Եվրոպական գազի գինը սկսել է արագ աճել այն բանից հետո, […]

̰
ԱՄՆ-ը չի թուլացնի Իրանի դեմ պատժամիջոցները, որպեսզի վերադառնա միջուկային գործարքի շուրջ բանակցություններին

13:07 23.11.2021

Միացյալ Նահանգները միակողմանի միջոցներ չի ձեռնարկի՝ ինչպիսիք են պատժամիջոցների վերացումը՝ Իրանին միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններին վերադարձնելու համար: Այս մասին երկուշաբթի օրը լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։ «Մենք շատ պարզ ասացինք՝ ինչ կողմից էլ նայեք, որ պատրաստ չենք և միակողմանի քայլեր չենք ձեռնարկի որպես խայծ միայն նրա համար, […]

̰
Չինաստանի կարգավորիչ մարմինը տուգանել է Alibaba-ին և մի շարք այլ խոշոր ընկերությունների

16:00 20.11.2021

Alibaba կորպորացիան, վեբ ծառայությունների օպերատոր Baidu-ն, մանրածախ առևտրի առաջատար ձեռնարկություններից մեկը՝ Suning-ը և ներդրումային Tencent հոլդինգը տուգանվել են 500 հազար յուանով (78,2 հազար դոլար)՝ հակամենաշնորհային օրենքները խախտելու համար։ Այս մասին հայտնել է Չինաստանի շուկայի վերահսկման գլխավոր վարչությունը։ Վարչությունը բացահայտել է Meizu Technology Co, Yongyang Anfeng (Beijing) Technology Co և AutoNavi Software Holdings Co-ի բաժնետոմսերի անօրինական […]

̰
BACK_TO_TOP