TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+26.09 oC
Տիգրան Հովակիմյան

Տիգրան Հովակիմյան

Վլադիլեն Բալյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր

11:41 30.08.2021

97 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը: Իր երկարատև գործունեության ընթացքում Վլադիլեն Բալյանը ստեղծագործել է տարբեր ժանրերում՝ սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային, հեղինակել բազմաթիվ երգեր, որոնք հայկական երգարվեստի հարուստ ժառանգության մաս են կազմում: Վլադիլեն Բալյանի հոգեհանգիստը տեղի է ունենում այսօր՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, իսկ վերջին հրաժեշտը կլինի վաղը՝ նույն վայրից։ Վլադիլեն Բալյանի մահվան […]

̰
Կոկորդիլոսը հարձակվել է ԱՄՆ-ի «Սողունների կենտրոնի» աշխատակցի վրա

20:22 29.08.2021

Կոկորդիլոսը հարձակվել է ԱՄՆ-ի «Սողունների կենտրոնի» կենտրոնի աշխատակցի վրա: Տեսանյութը հրապարակել է ականատեսներից մեկը: Ինչպես երևում է կադրերում, սողունը բռնել է կենտրոնում աշխատող կնոջ ձեռքը, իսկ հետո աշխատակցին փորձել քաշել ջրի տակ: Դրանից հետո կոկորդիլոսը սկսել է պտտվել՝ ձեռքը պոկելու համար: Տուժած աշխատակցուհին չի բղավել և վերահսկել է իր գործողությունները՝ կանխելու կենդանուն ավելի մեծ վնաս […]

̰
Ճապոնիայում երկու մարդ է մահացել «Moderna»-ով պատվաստվելուց հետո

17:00 28.08.2021

Ճապոնիայում «Moderna»-ի պատվաստումից հետո 30 տարեկան երկու տղամարդ է մահացել: Այս մասին հայտնում է The Times of India-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը: Մահից մի քանի օր առաջ նրանք ստացել են կորոնավիրուսային պատվաստանյութի երկրորդ դոզան: Գերատեսչության տվյալներով՝ մահվան ճշգրիտ պատճառը ճշտվում է: Ավելի վաղ Ճապոնիայի իշխանությունները դադարեցրել էին Moderna-ով պատվաստումը, քանի որ որոշ չափաբաժիններում հայտնաբերվել […]

̰
Սենեգալի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավակ է շրջվել

13:50 28.08.2021

Սենեգալի ափերի մոտ նավակ է շրջվել, որում եղել է մոտ 60 միգրանտ: Նրանցից 48-ն անհետ կորած է համարվում: Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Սենեգալի բանակի հայտարարությանը: Նշվում է, որ երկրի ռազմածովային ուժերը փրկել են 11 ուղևորի և մեկ մարմին դուրս բերել ջրից: Փրկվածների թվում է Սենեգալի ութ քաղաքացի և երեք գամբիացի: Որոնողափրկարարական աշխատանքները […]

̰
Անցկացվել է Կառավարության հերթական նիստը

15:16 27.08.2021

Կառավարության այսօրվա նիստում զեկուցվող բոլոր հարցերը վերաբերել են պետական բյուջեի մասին օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ կատարելուն։ Ըստ այդմ, կհիմնանորոգվեն ճանապարհներ, Արցախին կտրամադրվի դրամական օգնություն, իսկ Սևանի թերակղզու տարածքում կանցկացվի հեծանվավազքի սիրողական մրցաշար։ Կառավարության 2021-26թթ․-ի գործունեության ծրագրին երեկ ԱԺ-ը հավանություն տվեց, արձանագրեց Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ հերթը միջոցառումների հնգամյա ծրագրի կազմելունն ու հաստատելունն է, […]

̰
Պատվաստումներին զուգահեռ կուժեղացվի նաև ոստիկանական և տեսչական մարմինների հսկողությունը

13:49 27.08.2021

Հայաստանում կորոնավիրուսով վարակված 700 մարդ գտնվում է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում, այս մասին տեղեկացրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Հայտնել է նաև, որ այս պահին քովիդով վարակվածներին բուժող 14 բժշկական կենտրոններում առկա 1500 մահճակալից զբաղված է 1143-ը։ Ընդհանուր հոսպիտալացված և ծանր հիվանդների թվի համամասնությունը նախարարը մտահոգիչ է համարել: Խոսելով պատվաստումային գործընթացի մասին՝ նախարարը տեղեկացրել […]

̰
Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում անդրադարձել է Սյունիքում տիրող իրավիճակին

12:19 27.08.2021

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ օրակարգային հարցերին անցնելը, անդրադարձել է Սյունիքի մարզում տիրող իրավիճակին, խոսել ադրբեջանցի զինծառայողների կողմից ճանապարհահատվածի փակման մասին։ Վարչապետը նաև հանձնարարականներ է տվել՝ մինչև տարեվերջ Սյունիքում զարկ տալ այլ ենթակառուցվածքների զարգացմանը, ավարտին հասցնել այլընտրանքային ճանապարհների կառուցման կամ վերանորոգման աշխատանքները։ Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում։

̰
Խորհրդարանն ընդունել է Կառավարության հնգամյա ծրագիրը

20:33 26.08.2021

Ազգային ժողովում այսօր շարունակվել է Կառավարության հնգամյա ծրագրի քննարկումը: Հերթագրված 50 պատգամավորներից 46-ը երեկ էին արտահայտել իրենց տեսակետը, մնացած չորսը ելույթ են ունեցել այսօր, ինչից հետո խորհրդարանի երեք խմբակցությունները ներկայացրել են իրենց վերջնական դիրքորոշումները: Եզրափակիչ ելույթով հանդես է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա նախագիծը դրվել է քվեարկության և ընդունվել։ Ադրբեջանի կողմից Սյունիքի մարզի միջպետական ճանապարհահատվածը […]

̰
Կառավարության հնգամյա ծրագրի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

12:48 26.08.2021

Խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթից հետո Կառավարության հնգամյա ծրագրի նախագիծը դրվել է քվեարկության։ 70 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով որոշումն ընդունվել է։ Այսպիսով՝ ավարտվել է ԱԺ առաջին նստաշրջանի աշխատանքը։ ԱԺ 2-րդ նստաշրջանի առաջին նիստը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին։

̰
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում խոսել է Սյունիքում փակված ճանապարհահատվածից

12:45 26.08.2021

Ազգային ժողովում այսօր շարունակվել է Կառավարության հնգամյա ծրագրի քննարկումը: Հերթագրված 50 պատգամավորներից 46-ը նախորդ օրն արտահայտել էին իրենց տեսակետը, մնացած 4-ը ելույթ են ունեցել այսօր, ինչից հետո խորհրդարանի 3 խմբակցությունները ներկայացրել են իրենց վերջնական դիրքորոշումները: Եզրափակիչ ելույթով հանդես է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը նշել է, որ ծրագրի քվեարկությանը չեն մասնակցելու, […]

̰
Ընդհատվող նիստ, վիճաբանություն, քաշքշուկ․ ԱԺ-ում այսօր ևս մթնոլորտը լարված անցավ

21:00 25.08.2021

Ելույթներ ունեցող պատգամավորներն այսօր խորհրդարանում նիստը սկսեցին երեկվա միջադեպը քննադատելով։ Մեկ -երկու պատգամավորի ելույթներից հետո խորհրդարանում կրկին միջադեպ գրանցվեց, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը ելույթ էր ունենում։ Վիճաբանությունը Հայկ Սարգսյանի և «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի միջև էր։ Կրքերը բորբոքվեցին, հնչեցին փոխադարձ վիրավորանքներ նիստը ընդհատվեց մինչև ժամը 12-ը։ Կեսօրից նիստը կրկին շարունակվեց։ «Քաղաքացիական […]

̰
Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ ԱԺ-ում մթնոլորտը կրկին լարվեց

13:18 25.08.2021

Հայկ Սարգսյանի ելույթից հետո մտքեր են փոխանակել «Հայաստան» խմբակցության անդամներ Գեղամ Մանուկյանը և Վահե Հակոբյանը։ Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ մթնոլորտը կրկին լարվել է: Նորից հայտարարվել է ընդմիջում, իսկ րոպեներ անց նիստը վերսկսվել է։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայկ Սարգսյանը շարունակեց ընդհատված ելույթը

13:15 25.08.2021

Կեսօրից ԱԺ-ում նիստը կրկին շարունակվել է։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանն իր ընդհատված ելույթը շարունակել է, խոսել միջադեպի մասին և որոշ պարզաբանումներ տվել։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ԱԺ-ում մթնոլորտը դարձյալ լարվեց

11:19 25.08.2021

Խորհրդարանում այսօր շարունակվել է Կառավարության հնգամյա ծրագրի քննարկմանը նվիրված նիստը։ Պատգամավորները ծրագրի վերաբերյալ մտքեր են փոխանակել։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը ելույթի ընթացքում  վիճաբանության մեջ է մտել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ։ Պատգամավորների փոխադարձ վիրավորանքների և ստեղծված լարված իրավիճակի պատճառով նիստը ընդհատվել է մինչև ժամը 12-ը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ի՞նչ պայմաններում է քննարկվել Կառավարության գործունեության ծրագիրը

20:39 24.08.2021

Վարչապետին հարցեր տալու համար հերթագրվեց 21 պատգամավոր։ Նախ հերթը «Պատիվ ունեմ» խմբակցությանն էր։ Առաջինը վարչապետին հարց ուղղեց խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ Գեղարքունիքի մարզում տիրող իրավիճակի և ԱԺ-ում լրագրողների գործունեության սահմանափակումների վերաբերյալ։ Այնուհետև հարց ուղղելու նպատակով միացվեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի բարձրախոսը։ Պատգամավորը մինչ վարչապետին կուղղեր հարցը, այդ ընթացքում նրա օգտագործած բառապաշարը դահլիճում աղմուկ […]

̰
Միջադեպ ԱԺ-ում․ Աննա Մկրտչյանին դահլիճից դուրս են հրավիրել

15:11 24.08.2021

Հայտարարված ընդմիջումից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է պատգամավորների հարցերին։ Հերթագրված պատգամավորները եղել են 21-ը։ «Պատիվ ունեմ խմբակցության» պատգամավորների կողմից հարց ու պատասխանի ժամանակ տեղի է ունեցել միջադեպ։ Հայտարարվել է 20 րոպե ընդմիջում, իսկ «Պատիվ ունեմ խմբակցության» պատգամավոր Աննա Մկրտչյանին ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը զգուշացումներից հետո դահլիճից դուրս է հրավիրել։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
ԱԺ-ում քննարկվում է Կառավարության հնգամյա ծրագիրը

12:17 24.08.2021

Խորհրդարանում մեկնարկել է Կառավարության հնգամյա ծրագրի քննարկման նիստը: Նիստին ներկա է Կառավարության ամբողջական կազմը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Նիստի մեկնարկին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է` ի նշան բողոքի դահլիճը լքելու մասին: Վարման կարգով ելույթներ են հնչեցրել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն անդրադարձել է Արմեն Չարչյանի` դատարանի կայացրած կալանավորման որոշմանը: […]

̰
Բրիտանիան յոթ ռուսաստանցու է ավելացրել քիմիական զենքի դեմ պատժամիջոցների ցուցակում

19:30 20.08.2021

Բրիտանիան Ալեքսեյ Նավալնիի «թունավորման» հետ կապված՝ քիմիական զենքի կիրառման պատժամիջոցների ցուցակում ներառել է յոթ ռուսաստանցու, ասվում է երկրի ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: Այդ ցանկում են Ալեքսեյ Ալեքսանդրովը, Վլադիմիր Պինյաևը, Իվան Օսիպովը, Վլադիմիր Բոգդանովը, Կիրիլ Վասիլիևը, Ստանիսլավ Մախակովը և Ալեքսեյ Սեդովը: Ըստ բրիտանական կողմի՝ նրանք բոլորը ռուսական ԱԱԾ աշխատակիցներ են: Առաջին անգամ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ […]

̰
«Թալիբանը» հայտարարում է կառավարություն ստեղծելու բանակցությունների վերսկսման մասին

16:51 20.08.2021

«Թալիբան» շարժումը վերսկսել է բանակցությունները Աֆղանստանում նոր` ներառական կառավարության ստեղծման շուրջ: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է աֆղանական TOLONews հեռուստաալիքը ՝ հղում անելով շարժման Կատարի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Սոհեյլ Շահինի հայտարարությանը: «Մենք վերսկսել ենք Աֆղանստանում ներառական կառավարություն ստեղծելու շուրջ բանակցությունները»,-  մեջբերում է նրան հեռուստաալիքը: «Այժմ կառավարությունը որոշելու համար ընտրություններ անցկացնելու ժամանակը չէ։ Մենք […]

̰
Ակնկալում ենք կառուցողական աշխատանք գազի ընդհանուր շուկայի ձևավորման վերաբերյալ․ Փաշինյան

16:44 20.08.2021

Երկօրյա աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ նեղ կազմով նիստին։ Նիստում քննարկվել են Միության գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր։ Անդրադարձ է եղել ԵԱՏՄ անդամ երկրների փոխադարձ և արտաքին առևտրի ապահովագրական աջակցության միջոցառումներին, գլոբալ կլիմայական օրակարգի իրագործման շուրջ ընդհանուր մոտեցումների մշակման ուղղությամբ անելիքներին և այլն։ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի […]

̰
«Թալիբան» շարժումն արգելափակել է Քաբուլի օդանավակայանի մուտքը

16:04 20.08.2021

«Թալիբան» արմատական ​​շարժման մարտիկները թույլ չեն տալիս Աֆղանստանի քաղաքացիներին հասնել Քաբուլի օդանավակայան, հայտնում է al-Arabiya հեռուստաալիքը: Իրավիճակը Աֆղանստանում հատկապես սրվել է վերջին շաբաթների ընթացքում, երբ «Թալիբան» շարժման զինյալները հարձակում են սկսել ամբողջ երկրում և գրավել սահմանային բոլոր անցակետերը: Օգոստոսի 15 -ին զինյալները մտել են Քաբուլ և վերահսկողություն հաստատել նախագահական պալատի վրա: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին […]

̰
Սքարլեթ Յոհանսոնը երկրորդ անգամ է մայրացել

18:15 19.08.2021

Դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը և նրա ամուսինը՝ կատակերգու Քոլին Ժոստը որդի են ունեցել: Նորաթուխ հայրը բարի լուրը հայտնել է Instagram-ում: «Մենք երեխա ունենք: Նրա անունը Կոսմո է: Մենք նրան շատ ենք սիրում»,- գրել է Ժոստը: Դերասանուհին հղիության մասին իմացել է միայն հուլիսի սկզբին, սակայն ո՛չ ինքը, ո՛չ ամուսինը չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը: Հիշեցնենք, որ Կոսմոն Սքարլեթի […]

̰
Բորելը կոչ է արել թույլ չտալ Ռուսաստանին վերահսկել իրավիճակը Աֆղանստանում

12:41 19.08.2021

ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը կարծում է, որ ԵՄ -ն չի կարող թույլ տալ Ռուսաստանին և Չինաստանին վերահսկել իրավիճակն Աֆղանստանում։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ Չինաստանը և Ռուսաստանի Դաշնությունը վերահսկեն իրավիճակը Աֆղանստանում», – ասել է Բորելը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի անդամների առջև: Նրա խոսքով՝ այժմ քննարկվում է Աֆղանստանի ապագան, ազգային […]

̰
Գործադիրն ընդունել է «ՀՀ կառավարության 2021-26 թթ․-ի գործունեության ծրագրի» նախագիծը

16:45 18.08.2021

Ինչպիսի՞ն է լինելու ՀՀ կառավարության 2021-26 թթ․-ի գործունեության ծրագիրը։ 6 բաժիններից բաղկացած ծրագիրն այսօրվա կառավարության նիստում ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ծրագրի նախագիծը կառավարության կողմից ընդունվել է և օգոստոսի 20-ին այն կուղարկվի ԱԺ՝ 7-օրյա քննարկման։  

̰
Ճապոնիայում հրաբուխը նոր կղզի է ստեղծել

23:59 17.08.2021

Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությունը նոր կղզի է հայտնաբերել երկրի ծովային տարածքում: Այն ձևավորվել է հրաբխի ժայթքման հետևանքով: Այս մասին հայտնում է Kyodo News- ը: Հաղորդվում է, որ կղզին հայտնաբերվել է կիրակի` ուրբաթ օրը տեղի ունեցած ժայթքումից հետո: Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը նախազգուշացրել է նոր կղզու մոտակայքում մեծ քանակությամբ ծխի և մոխրի առկայության մասին: Նորաստեղծ կղզին ունի […]

̰
Կորեացին հին սառնարանում հայտնաբերել է 95 հազար դոլարին համարժեք գումար

23:52 16.08.2021

Հարավային Կորեայի բնակիչը 95,000 դոլար է գտել օգտագործված սառնարանում, որը գնել էր առցանց խանութի միջոցով: Այս մասին հաղորդում է Mothership-ը: Նշվում է, որ տղամարդը սառնարանը մաքրելիս գտել է 2200 թղթադրամ ՝ 110 մլն վոնի չափով, ինչը կազմում է մոտ 95 հազար դոլար: Ներկայումս իրավապահ մարմինները փորձում են պարզել սառնարանի նախկին տիրոջ ինքնությունը: Եթե ​​վեց ամսվա […]

̰
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացածների թիվը կրկին գերազանցել է 800-ը

13:20 16.08.2021

Մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հաստատվել է COVID-19-ից մահվան 806 դեպք, պանդեմիայի ամբողջ ընթացքում ՝ 171 305, հայտնում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը: Նախորդ օրերին Ռուսաստանում գրանցվել էր 816, 819 մահ։ Մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է 20 765-ով՝ հասնելով 6 621 601-ի։ Աճի տեմպը կազմում է 0․31 տոկոս։  

̰
Թալիբները խոստացել են բարելավել աֆղան ժողովրդի կյանքը

13:11 16.08.2021

Թալիբները (Ռուսաստանի Դաշնությունում արգելված ահաբեկչական կազմակերպության՝ «Թալիբանի» զինյալները) հաղորդել են, որ եկել է աֆղանների կյանքում խաղաղություն հաստատելու ժամանակը: Այս մասին երկուշաբթի օրը՝ օգոստոսի 16-ին, ասել է շարժման առաջնորդներից մոլլա Ախունդը: «Հիմա եկել է փորձարկումների ժամանակը. Մենք կծառայենք ժողովրդին, խաղաղություն կբերենք ժողովրդի կյանք, հնարավորինս հեռու կգնանք մարդկանց կյանքը բարելավելու համար»,- նրա խոսքերն է մեջբերում BBC-ն: Նա […]

̰
Քաբուլում Ռուսաստանի դեսպանատունն անցել է թալիբների պաշտպանության ներքո

12:43 16.08.2021

Քաբուլում Ռուսաստանի դեսպանատունը հսկող աֆղան զինծառայողները հեռացել են, այժմ դեսպանատունը գտնվում է թալիբների պաշտպանության ներքո («Թալիբան» ահաբեկչական կազմակերպությունը արգելված է Ռուսաստանի Դաշնությունում): Այս մասին օգոստոսի 16 -ին հայտարարել է Քաբուլում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Ժիրնովը: «Մեր դեսպանատունն արդեն վերահսկվում է թալիբների կողմից: Այսօր տեղի ունեցավ հանձնում. Աֆղանստանի ազգային անվտանգության ուժերի զինվորականները, որոնք մեզ պաշտպանում էին, գնացել […]

̰
COVID-19․ Հունաստանում առաջին անգամ գրանցվել է պատվաստված քաղաքացու մահ

12:15 16.08.2021

Կորոնավիրուսի դեմ լիովին պատվաստված մարդկանց շրջանում մահվան առաջին դեպքն է գրանցվել Հունաստանում ՝ Սալոնիկում։ Այս մասին ասել է Պապանիկոլաուի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի տնօրեն Նիկոս Կարավելոսը: «Իմ բաժանմունքում մենք ունենք լիովին պատվաստված հիվանդի առաջին մահը։ Նա չի ունեցել ուղեկցվող հիվանդություն: Սա բացառություն է: 13000 -ից առաջին մահը», – ասել է նա՝ OPEN հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Չպատվաստվածներին […]

̰
BACK_TO_TOP