15:40 10.07.2021
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը շաբաթ օրը հայտնել է, որ ինքն ու իր ընկերուհի Սյուզաննա Տիրը սպասում են իրենց առաջնեկին: «Մենք շատ ուրախ և երախտապարտ ենք, որ շուտով երեք հոգի կլինենք: Ձեզ խնդրում եմ հասկանալ, որ մենք շարունակելու ենք մեր անձնական կյանքը պահել գաղտնի, ինչպես նախկինում», – գրել է Կուրցը ֆեյսբուքյան իր էջում ՝ հրապարակմանը կցելով […]
14:51 10.07.2021
Աֆղանստանի Բադղիս նահանգի Կալայ-Նաու քաղաքում իշխանությունների և թալիբների բախումների հետևանքով անցյալ երեք օրվա ընթացքում 77 խաղաղ բնակիչ վիրավորվել է, չորսը` մահացել։ Այս մասին հաղորդում է տեղական 1TV-ն ՝ հղում անելով հիվանդանոցի աշխատակցին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ աֆղանական զինուժը սկսել է գործողություններ իրականացնել Աֆղանստանի Բադղիս նահանգի Կալայ-Նաու քաղաքը արմատական «Թալիբան» շարժման գրոհայիններից ազատագրելու համար: Նախօրեին […]
14:26 10.07.2021
Մահացածի մարմինը գտել են Չելյաբինսկի շրջանում՝ անտառային հրդեհի վայրում, РИА Новости-ին հայտնել է նահանգապետի մամուլի քարտուղար Սերգեյ Զյուսը: «Տղամարդուն գտել են այրված տանը», – ավելացրել է նա: «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով ստացել է Չելյաբինսկի նահանգապետ Ալեքսեյ Թեքսլերի զեկույցը՝ տարածաշրջանում անտառային հրդեհների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,-ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ […]
11:49 10.07.2021
Իրանում երկաթուղու համակարգչային համակարգի վրա հավանական կիբերհարձակման պատճառով գնացքների ժամանակացույցը կաթվածահար է եղել։ Այս մասին հայտնել է Սինհուան ՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները։ Fars գործակալության հաղորդմամբ՝ հարյուրավոր ուղերթներ հետաձգվել կամ չեղարկվել են, իսկ տոմսարկղերը, փոխադրումների էլեկտրոնային ծառայությունները դադարել են աշխատել։ Չի գործել նաև Իրանի երկաթուղային ընկերության պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ կիբերհարձակման պատճառով ուկրաինական նավատորմի կայքում նախօրեին […]
11:41 10.07.2021
Հարավաֆրիկյան Հանրապետության խոշորագույն քաղաքներից մեկի՝ Յոհանեսբուրգի քաղաքապետ, 53-ամյա Ջեֆրի Մահուբոն մահացել է կորոնավիրուսի հարուցած բարդություններից։ Այս մասին հուլիսի 9-ին հայտնել է AFP-ն: Հունիսի վերջին Մահուբոյի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է ստացվել։ Պաշտոնյան հոսպիտալացվել էր հուլիսի 3-ին: Մահուբոն չէր հասցրել պատվաստվել: Հարավային Աֆրիկայում նախ պատվաստվել են 60 տարեկանից բարձր քաղաքացիները: 50-59 տարեկան քաղաքացիների պատվաստումների գրանցումը մեկնարկել […]
11:25 10.07.2021
5,9 մագնիտուդով երկրաշարժը վաղ առավոտյան ցնցել է Տաջիկստանի հյուսիսը, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խուջանդ քաղաքից 169 կիլոմետր հարավ-արևելք, օջախը՝ 40 կիլոմետր խորության վրա: ԶԼՄ-ները հայտնում են 5 զոհի մասին։ Այս պահին այլ տեղեկություններ չկան։
11:19 10.07.2021
Քաբուլն արտաքին գործընկերներին ՝ ներառյալ Չինաստանին, Հնդկաստանին և Ռուսաստանին, կոչ է արել տեխնիկապես օգնել Աֆղանստանի պաշտպանական և անվտանգության ուժերին ահաբեկչության դեմ պայքարում: Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել երկրի նախագահի ազգային խորհրդական Համդուլլա Մոհիբը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում: «Խաղաղությունն ու կայունությունը հնարավոր են միայն տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս բոլորի հետ համագործակցության դեպքում: Մենք արտաքին գործընկերներին […]
11:10 10.07.2021
Նիգերիայի Ֆարո քաղաքում զինյալները սպանել են առնվազն 45 մարդու: Այս մասին հուլիսի 9-ին հայտնել է Reuters- ը՝ վկայակոչելով ականատեսներին և բուժաշխատողներին: «Հարյուր մոտոցիկլետներով զինված ավազակները հուլիսի 8-ի կեսօրին ներխուժել են քաղաք և անկանոն կրակ բացել», – ասել է Ֆարոյի բնակիչ Աբուբաքար Իլիասուն: Ավելի վաղ՝ հուլիսի 7-ին, հաղորդվել է, որ Նիգերիայի հյուսիս-արևելյան Ադամավա նահանգում 18 մարդ […]
16:11 09.07.2021
Հայաստանում համաճարակային վիճակը վերջին 3 ամիսներին կառավարելի է։ Ասուլիսին այն կարևոր ձեռքբերում է համարել առողջապահության նախարարի պաշտոնակատարը և նշել, որ ամբողջ աշխարհում կա պատվաստանյութի դեֆիցիտ, սակայն Հայաստանում քաղաքացիները կարող են անվճար պատվաստվել։ Հուլիսի 7-ի դրությամբ` Հայաստանում կատարվել է 97․711 պատվաստում կամ պատվաստվել է քաղաքացիների 3․3 տոկոսը։ Մինչև հուլիսի 7-ը Հայաստան է ներկրվել պատվաստանյութի 279․460 դեղաչափ, […]
12:32 09.07.2021
Վաղը՝ հուլիսի 10-ին, Սևանա լճում մեկնարկելու է լողասեզոնի բացումը։ Հանրային 8 լողափներից կահավորված են 3-ը։ Հանգստացողների համար կմատուցվեն անվճար տարբեր ծառայություններ՝ փրկարար ծառայություն, բուժսպասարկում, մարզական ու մանկական խաղահրապարակներ, ավտոկայանատեղի, հանդերձարաններ, լողաթախտեր, հովանոցներ, նստարաններ։ Աննախադեպ շոգը և կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները հաշվի առնելով, մասնագետները կանխատեսում են, որ Սևանա լճում հանգստացողների թիվն այս տարի շատ է լինելու։ Ջրափրկարարներն […]
12:18 09.07.2021
Նոր Զելանդիայի Քուինսթաուն քաղաքում ուժգին քամուց օդապարիկը շրջվել է, հարվածել էլեկտրահաղորդման գծին և ընկել: 11 մարդ վիրավորվել է, նրանք հոսպիտալացվել են: Երկուսը գտնվում են ծանր վիճակում, գրում է The New Zealand Herald-ը: Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 10-ին: Ըստ հրապարակման, օդաչուին և 10 ուղևորներին հաջողվել է ինքնուրույն դուրս գալ: Երկու մարդու մոտ ներքին արյունահոսություն […]
16:54 08.07.2021
Հինգշաբթի օրը Լիբանանում փոքր ուսումնական ինքնաթիռը վթարի է ենթարկել Բեյրութից 10 կիլոմետր հյուսիս գտնվող Գոստ քաղաքի մոտակայքում: Այս մասին հայտնում է «Լիբանան 24» հեռուստաալիքը: Օդանավում եղել են օդաչուն և երկու ուղևոր՝ տղամարդ և կին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ նրանք բոլորը զոհվել են։ Օդանավը, նախնական տվյալներով, վթարվել է լեռներում:
16:38 08.07.2021
Ղրղզստանի նախկին նախագահներ Ասկար Ակաևը և Կուրմանբեկ Բակիևը հայտնվել են միջազգային հետախուզման մեջ՝ կապված «Կումտոր» ոսկու հանքի գործունեության հետ: Այս մասին հինգշաբթի օրը Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիևը: «Նախկին նախագահներ Ակաևը և Բակիևը հայտնվել են հետախուզման մեջ՝ Կումտորի գործի քննության արդյունքում»,- ասել է նա: Ըստ նրա՝ […]
15:48 08.07.2021
Բրիտանական Defender կործանիչը, որը հունիսի վերջին խախտել էր Ֆիոլենտ հրվանդանի մերձակայքում Ռուսաստանի սահմանը, հուլիսի 6-ին արդեն գտնվում էր Ջիբրալթարի նեղուցում: Այդ մասին վկայում են Marine Traffic պորտալի տվյալները: Վերջին տվյալների համաձայն՝ նավն արդեն հասել է բրիտանական բազա՝ Ատլանտյան օվկիանոսի ելքի մոտ: Հունիսի 23-ին բրիտանական Defender կործանիչը հատել է Ռուսաստանի սահմանը Ղրիմի Ֆիոլենտ հրվանդանի մոտակայքում: Ռուսական […]
12:50 08.07.2021
ԱՄՆ ռազմածովային ուժերի տրանսպորտա-դեսանտային արագընթաց Yuma նավը սկսել է շարժվել Սև ծովի ուղղությամբ ՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների ու գործընկերների հետ գործողություններ իրականացնելու համար: Այս մասին ասվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի վեցերորդ նավատորմի կողմից հինգշաբթի օրը տարածված հաղորդագրության մեջ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հունիսի 28-ից հուլիսի 10-ը Սև ծովում անցկացվում են Sea Breeze 2021 (Ծովային զեփյուռ) զորավարժությունները։ […]
12:40 08.07.2021
ԵՄ երկրները չպետք է ճանաչեն Ռուսաստանում և Չինաստանում ստեղծված հակակորոնավիրուսային պատվաստանյութերը: Այս մասին հուլիսի 7-ին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Քլեմենտ Բոնը՝ ելույթ ունենալով France 2 հեռուստաալիքի եթերում: «Անհրաժեշտ է, որպեսզի այն պատրաստուկների ցանկը, որովով պատվաստելու դեպքում մարդկանց կթույլատրվի մուտք գործել Ֆրանսիայի տարածք, սահմանափակվի միայն այն պատվաստանյութերով, որոնց արդյունավետության հարցում մենք վստահ ենք: Ներկայումս Ֆրանսիայում […]
19:58 05.07.2021
Հայաստանում առաջին անգամ տեղի է ունեցել «Rotary International» միջազգային կազմակերպության տարեկան ասամբլեան։ Ինը երկրներից բաղկացած կառույցում ամեն տարի հուլիսի մեկին տեղի է ունենում ղեկավարության փոփոխություն։ Տարածաշրջանային կազմակերպությունը մեկ տարով առաջին անգամ կառավարելու է Հայաստանի ներկայացուցիչը՝ Աշոտ Կարապետյանը։ «Rotary International» միջազգային կազմակերպությունը զբաղվում է հասարակական գործունեությամբ և հայտնի է իր բազմաթիվ բարեգործական ծրագրերով։ Ամբողջ աշխարհում պոլիոմելիտի […]
11:27 05.07.2021
Գիշերը հզոր պայթյուն է տեղի ունեցել Բանգկոգից ոչ հեռու գտնվող Բանգֆլի քաղաքի քիմիական գործարանում, որի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդ։ Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։ 5 կմ շառավղով տարհանում է իրականացվում։ Այս մասին հաղորդում է Թաիլանդի Երրորդ ազգային հեռուստաալիքը: Պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով 03.20-ին (Մոսկվայի ժամանակով 23.20-ին)։ «Ինձ արթնացրեց սարսափելի պայթյունը, […]
19:27 04.07.2021
Հյուսիսային Կորեայի հեռուստատեսությունը խոստովանել է Կիմ Չեն Ինի քաշի ակնհայտ կորուստը՝ Փհենյանում իր առողջական մտահոգությունների մասին պատմությունների ֆոնին։Այս թեմայով հարցազրույց է հայտնվել Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությունում, հաղորդում է հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը: «Մարդիկ շատ սրտացավ էին՝ տեսնելով, որ հարգարժան գլխավոր քարտուղարը ավելի նիհար է թվում: Ասում են, որ բոլորը լաց էին լինում », – այս […]
18:59 03.07.2021
«Այս ընտրությունները Հայաստանին քաղաքական կայունություն չեն բերելու, մենք էլ չենք դադարելու պայքարել»․ այս տեսակետն է հայտնել խորհրդարանական ընտրություններից հետո առաջին անգամ ասուլիսով հանդես եկած «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը։ Ըստ նրա, ընտրություններն անցկացվել են 7-10 տոկոս խախտումներով, որն էլ իրենց դաշինքին հիմք է տվել դիմելու ՍԴ և վիճարկելու ընտրությունների արդյունքները։ Աշոտյանը խոսել է երկրում […]
17:49 03.07.2021
Սլովակիայում գիտնականները հորինել են FastBreathSpec սարքը, որը կարող է արագորեն հայտնաբերել կորոնավիրուսը մարդու շնչառության մեջ, գրում է The Slovak Spectator: Նշվում է, որ մշակմանը մասնակցել են Masatech- ը և Բրատիսլավայի, Կոմենիուսի և Սլովակիայի համալսարանների անհատական ֆակուլտետները: Այդ ամենը ֆինանսավորվել է կառավարության կողմից: Մասնագետներին հաջողվել է ստեղծել այնպիսի սարքավորում, որը կարող է 60 վայրկյանից պակաս ժամանակահատվածում […]
22:22 02.07.2021
Ըստ ականատեսների` 46-ամյա դերասանուհին և 31-ամյա ռեփերը մի քանի ժամ անցկացրել են ռեստորանում, որից հետո այնտեղից նրանք առանձին դուրս են եկել։ Կանադացի ռեփերը, ով այս տարի շահել է BillBoard և iHeart մրցանակները, տարբեր ժամանակներում հանդիպել է մոդել Բելլա Հադիդի և երգչուհի Սելենա Գոմեսի հետ: 2021 թվականի մայիսին հաղորդվում էր, որ Անջելինա Ջոլիի նախկին ամուսինը ՝ […]
17:27 02.07.2021
«Հայաստան» դաշինքն այսօր ՍԴ է մուտքագրել դիմում՝ ԿԸՀ-ի 2021թ․-ի հունիսի 27-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը ճեպազրույց է տվել՝ ներկայացնելով մանրամասներ ՍԴ մուտքագրված դիմումի վերաբերյալ։ Նրա տեղեկացմամբ, այսօր ՍԴ մուտքագրված դիմումը բաղկացած է 12 կետից, կից ներկայացվել են նաև փաստաթղթեր և տեսանյութեր պարունակող կրիչներ։ Վարդևանյանի հավաստմամբ, ՍԴ-ում քննության առարկա են […]
21:36 01.07.2021
Արցախի անվտանգությանը, ջրային ռեսուրսներին, ֆինանսական հիմնախնդիրներին և կարևոր այլ ոլորտներին առնչվող հարցերին առցանց ասուլիսի ձևաչափով պատասխանել է Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Ի՞նչ գործողություններ են իրականացվում Արցախի ինքնորոշման շուրջ․ Արտակ Բեգլարյանին ուղղված այս հարցին զուգահեռ, օգտատերն ավելացրել էր` կարո՞ղ եք վստահաբար ասել, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմի մեջ։ Արցախից արտագաղթը կանխելու լավագույն լուծումները, […]
12:35 30.06.2021
Եվրամիության երկրներին խորհուրդ է տրվում պահպանել կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները հասարակական վայրերում: Այս մասին չորեքշաբթի, հունիսի 30-ին, հայտարարել է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) խոսնակը: «Երկրները, որոնք ունեն բարենպաստ համաճարակաբանական իրավիճակ և առաջընթաց պատվաստումների գործընթացում, հասարակական վայրերում սահմանափակումները պետք է պահպանեն»,- ասել է նա: Հունիսի 9-ին Եվրախորհրդարանը հավանություն էր տվել հուլիսի 1-ից ԵՄ-ում կորոնավիրուսի […]
18:33 28.06.2021
«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի կալանքը վերացնելու պահանջով մի խումբ բժիշկներ բողոքի ակցիա են անցկացրել և այս անգամ էլ բաց նամակով դիմել են հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին: Նրանք նշել են, որ Չարչյանի առողջական վիճակն ավելի է վատացել և եթե նա շարունակի մնալ անազատության մեջ, կառաջանան նոր բարդություններ։ Բժիշկները երաշխավորել են, որ եթե Արմեն […]
17:48 28.06.2021
Հունիսի 26-ին կյանքից հեռացել է ակնաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սվետլանա Ալեքսանդրի Բախշինովան: Սվետլանա Բախշինովան ծնվել էր 1936թ․-ի փետրվարի 20-ին՝ Թբիլիսիում։ 1955թ․-ին ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարան։ 1961-ին ավարտել է այդ համալսարանի բուժական ֆակուլտետը։ 1964-2020թթ․-ին աշխատել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում՝ որպես ակնաբույժ, աչքի ֆունկցիոնալ հետազոտությունների լաբորատորիայի վարիչ։ Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի […]
13:57 26.06.2021
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսը երկարացրել է սահմանափակումները՝ կապված Սիդնեյում և հարակից շրջաններում COVID-19-ի բռնկման հետ, ասվում է նահանգապետ Գլեդիս Բերեջիկլյանի հայտարարության մեջ: «Բնակիչներին համաճարակի տարածումից պաշտպանելու համար գործող սահմանափակումները տարածվում են ամբողջ Մեծ Սիդնեյում հունիսի 26-ից՝ երեկոյան ժամը 6:00-ից մինչև հուլիսի 9-ը», -ասվում է նահանգապետի հայտարարության մեջ: Կարանտինի գոտիների բնակիչներին արգելափակման ընթացքում թույլատրվում տներից դուրս […]
19:17 24.06.2021
Կործանվել է Ֆիլիպինների ռազմաօդային ուժերի S-70i Black Hawk ուղղաթիռը: Օդանավում գտնվող վեց մարդկանցից ոչ ոք չի փրկվել, այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, հաղորդել է CNN-ը: Վթարը տեղի է ունեցել հինգշաբթի գիշերը Մանիլայից հյուսիս: Ուղղաթիռում եղել են անձնակազմի երեք անդամներ և երեք զինծառայողներ: «Մինչ այժմ փրկվածներ չեն հայտնաբերվել: Անձնակազմի անդամների ինքնությունը կհրապարակվի նրանց ընտանիքի անդամներին պատշաճ […]
18:07 24.06.2021
Ժամը 16։30-ին ակցիան նախաձեռնող Տիգրան Ամբարդարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ նստացույցը դադարեցնում են, քանի որ կառավարությունից ներս են հրավիրել, ունեցել են հանդիպում, քննարկել իրենց առաջարկած պայմանները։ Մասնավորապես, ըստ Տիգրան Ամբարդարյանի, պայմանների կետերից մեկով ստեղծվելու է ժամանակավոր հանձնաժողով, որը անընդհատ անմիջական կապ պետք է ունենա գերիների հարազատների հետ։ Տիգրանը նշել է նաև, որ եթե […]