TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+37.09 oC
Վահագն Հակոբյան

Վահագն Հակոբյան

ՆԳ նախարարը Վանաձորում աշխատանքային քննարկում է ունեցել ոստիկանության Լոռու մարզային ստորաբաժանումների ծառայողների հետ

17:52 30.07.2024

Հուլիսի 30-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն աշխատանքային այցով եղել է Վանաձորում։ Նախարարը հանդիպել է ոստիկանության Լոռու մարզային ստորաբաժանումների ծառայողների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են ՆԳ նախարարության բարեփոխումների շրջանակում ոստիկանության չորս հենասյունային ուղություններով իրականացված աշխատանքները, մասնավորապես՝ Պարեկային ծառայության, Քրեական ոստիկանության, Համայնքային ոստիկանության, Ոստիկանության գվարդիայի ձևավորման գործընթացները, կադրային համալրումն ու ձեռքբերումները։ Անդրադառնալով ոստիկանության ծառայողների ատեստավորման գործընթացին՝ […]

̰
Հնդկաստանում սողանքների հետևանքով կան տասնյակ զոհեր

17:45 30.07.2024

Հուլիսի լույս 30-ին երկարատև անձրևներից հետո չորս ժամվա ընթացքում երեք սողանք է տեղի ունեցել Հնդկաստանի Կերալայի հյուսիս-արևելքի Վայանադի շրջանում: Վերջին տվյալների համաձայն` զոհվել է առնվազն 93 մարդ։ Նշվում է, որ այդ թիվը կարող է աճել, քանի որ կան անհետ կորածներ: Երկրի իշխանությունները հուլիսի 30-ը և 31-ը սգո օրեր են հայտարարել նահանգում։  

̰
«Ուշացած Վարդավառ 2024». տեխնո-կրթական ճամբարի բացմանը մասնակցել է նաև ԲՏԱ փոխնախարարը

17:35 30.07.2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը  հուլիսի 29-ին  մասնակցել է Դիլիջանում անցկացվող ՁԻՀ «Ալիք» երիտասարդական նախաձեռնության «Ուշացած Վարդավառ 2024» տեխնո-կրթական ճամբարի բացմանը։ Նախարարի տեղակալն իր ելույթում խոսել է մասնագիտական կողմնորոշման, յուրաքանչյուր ոլորտում՝ հատկապես տեխնոլոգիաների, հաջողության հասնելու հնարավորությունների շուրջ։ Ռուբեն Սիմոնյանը կիսվել է իր հաջողության պատմությամբ, աշխատանքային ձեռբերումներով, այդ ճանապարհին հանդիպած դժվարություններով և թե […]

̰
Հարիսը օգոստոսի սկզբին կհայտարարի ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում թեկնածուի անունը

22:31 27.07.2024

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, որն այժմ համարվում է Դեմոկրատական ​​կուսակցությունից նախագահական ընտրություններին մասնակցելու ամենահավանական թեկնածուն, օգոստոսի սկզբին կհայտարարի նախընտրական մրցավազքում իր գործընկերոջ անունը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։  Սպասվում է, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում հայտնի կդառնա փոխնախագահի հավանական թեկնածուի անունը։ Հավակնորդների թվում հեռուստաալիքն առանձնացնում է Կենտուկիի, Փենսիլվանիայի և Հյուսիսային Կարոլինայի նահանգապետեր Էնդի […]

̰
Իսրայելի պաշտպանության նախարարը Գոլանի գնդակոծությունից հետո օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել

22:10 27.07.2024

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը շտապ օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել Գոլանում տեղի ունեցած միջադեպից հետո։ Ինչպես հայտնում է ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը, հանդիպմանը մասնակցում են Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին և պաշտպանական կառույցների ղեկավարները։ Ավելի վաղ բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր լիբանանյան տարածքից երկրի հյուսիսի զանգվածային գնդակոծման մասին, այդ թվում՝ Իսրայելի կողմից վերահսկվող […]

̰
Ադրբեջանը բողոք կներկայացնի ՄՕԿ-ին՝ հայերի ու ԼՂ-ի վերաբերյալ France 2-ի հաղորդավարների հայտարարությունների կապակցությամբ

22:05 27.07.2024

Ադրբեջանական կողմը բողոք կներկայացնի Միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ) ֆրանսիական France 2 հեռուստաալիքով Օլիմպիական խաղերի բացման արարողության ուղիղ հեռարձակման ժամանակ Բաքվին ուղղված հայտարարությունների կապակցությամբ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հեռախոսով հայտնել է Ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Չինգիզ Հուսեյնզադեն։ «Բողոքի տեքստը պատրաստվում է: Մենք այսօր կփորձենք փոխանցել ՄՕԿ-ին»,- ասել է Հուսեյնզադեն: Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Փարիզում Օլիմպիական խաղերի […]

̰
Չինաստանը չի հանդուրժի ԱՄՆ ճնշումը ուկրաինական ճգնաժամի համատեքստում

21:40 27.07.2024

Չինաստանը չի հանդուրժի ԱՄՆ-ի ճնշումը ուկրաինական ճգնաժամի համատեքստում և վճռական ու արդյունավետ միջոցներ կձեռնարկի իր շահերն ու օրինական իրավունքները պաշտպանելու համար, հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ։  Վան Իի և Բլինքենի հանդիպումը տեղի է ունեցել շաբաթ օրը Լաոսում՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի կազմակերպած միջոցառումների շրջանակում։ Վան Իի խոսքով՝ […]

̰
Օրբանը նշել է, թե ինչու Ուկրաինան չի դառնա ԵՄ անդամ

21:26 27.07.2024

Ուկրաինան չի դառնա Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ, ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Մենք պետք է պատրաստվենք այն բանին, որ Ուկրաինան չի դառնա ոչ ԵՄ-ի, ոչ էլ ՆԱՏՕ-ի անդամ, քանի որ մենք՝ եվրոպացիներս, դրա համար բավականաչափ գումար չունենք, եթե բախտը բերի, Ուկրաինան կվերադառնա բուֆերային պետության դիրքին անվտանգության միջազգային երաշխիքներով, որոնք ամրագրվելու են Ռուսաստանի և ԱՄՆ-ի […]

̰
ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է Զապորոժիեի ԱԷԿ-ում միջուկային անվտանգության ոլորտում բարդ իրավիճակի մասին

11:40 27.07.2024

Զապորոժիեի ատոմակայանում միջուկային անվտանգության իրավիճակը մնում է բարդ։ Այս մասին հայտնում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ)։ «Զապորոժիեի ատոմակայանի միջուկային անվտանգության իրավիճակը ռազմական հակամարտության ընթացքում մնում է չափազանց բարդ, դա վերաբերում է նաև անվտանգության հիմնական համակարգերի և այլ կենսական սարքավորումների պատշաճ սպասարկումն ապահովելու ջանքերին», – ասվում է կազմակերպության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունում։ Միևնույն ժամանակ, ՄԱԳԱՏԷ-ն […]

̰
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են ամենաբարձր մակարդակներով շփումների ժամանակացույցը

22:15 26.07.2024

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը քննարկել են ամենաբարձր և բարձր մակարդակներով առաջիկա շփումների ժամանակացույցը։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ՝ Վիենտյանում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի նախարարական միջոցառումների շրջանակում նախարարների հանդիպման արդյունքներով։ «Քննարկել են ամենաբարձր և բարձր մակարդակներով առաջիկա երկկողմ շփումների ժամանակացույցը», – նշել են դիվանագիտական ​​գերատեսչությունում։

̰
Գևորգ Մանթաշյանը «Sevan Agritech Summit»-ին կարևորել է ագրո արտադրությունում առաջադեմ տեխնոլոգիաների կիրառումը

22:15 26.07.2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հուլիսի 24-ին մասնակցել է «Sevan Agritech Summit»-ին: Գևորգ Մանթաշյանն իր ելույթում կարևորել է միջոցառման անցկացումը և նշել, որ կներդրվեն անհրաժեշտ բոլոր ռեսուրսները Հայաստանի գյուղատնտեսության թվային փոխակերպման և գյուղատնտեսության մեջ բարձր տեխնոլոգիաների կիրառման գործում լավ արդյունքների հասնելու համար: Նախարարի առաջին տեղակալն իր խոսքում կարևորել է ագրո արտադրությունում […]

̰
Ի՞նչ կտա Հայաստանին Իրանի ու Արևմուտքի միջև միջուկային գործարքի վերագործարկումը

21:29 26.07.2024

Վաշինգտոնը տեղեկացրել է Թեհրանին, որ պատրաստ է արագացված կերպով քննարկել միջուկային գործարքի պայմաններին վերադառնալու հարցը: Այդ մասին տեղեկացնող լրատվամիջոցները վկայակոչում են իրանական դիվանագիտական կառույցներում իրենց աղբյուրներին: Թեմային «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

̰
Իսրայելի ազգային անվտանգության և ֆինանսների նախարարները հերքում են Գազայի վերաբերյալ Հարիսի հայտարարությունները

20:46 26.07.2024

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը և ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը քննադատել են ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի հայտարարությունները Գազայի հատվածում հրադադարի հնարավոր համաձայնագրի վերաբերյալ: Երկու քաղաքական գործիչներն էլ համապատասխան հայտարարություններ են հրապարակել X-ում: Ըստ Սմոտրիչի՝ «Հարիսը բացահայտեց ողջ աշխարհին», որ «իրականում գործարքը» պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման հետ «նշանակում է կապիտուլյացիա։ Իսրայելի ֆինանսների նախարարության ղեկավարի խոսքով՝ […]

̰
Հուլիսի 29-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:23 26.07.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-15:00 Միչուրինի փ․ 5 շենք, 11։00-17:00 Պուշկինի փ. 58-72 շենքեր, Սարյան փ. 7-17 շենքեր, Այգեստան 9 փող․ 67-105 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Այգեստան 11 փող․ 7-227 առանձնատներ, «Սիրկապ» ՍՊԸ, «Էդմենտ» ՍՊԸ, […]

̰
Շիրակի մարզպետը ներկա է գտնվել Ջաջուռավան բնակավայրի մանկապարտեզի բացման արարողությանը

17:26 26.07.2024

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների, Ազգային ժողվի պատգամավորներ Կարեն Սարուխանյանի, Էմմա Պալյանի, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ այսօր ներկա է գտնվել Ջաջուռավան բնակավայրի մանկապարտեզի բացման արարողությանը։ 2021 թվականին մեկնարկած սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն այս ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 38 մլն 464 հազար դրամ, ՀՀ կառավարությունը տրամադրելու է 23 մլն 78 հազար […]

̰
Փարիզի Օլիմպիական խաղերի բյուջեն գնահատվում է 11 միլիարդ եվրո

17:08 26.07.2024

Ֆրանսիայի մայրաքաղաքում մեկնարկող Օլիմպիական խաղերի արժեքը գնահատվում է 11 միլիարդ եվրո: Այդ գումարը գրեթե կրկնակի գերազանցում է սկզբնական բյուջեն, հաղորդում է Ouest-France թերթը: Ըստ թերթի տվյալների` Փարիզի թեկնածությունը որպես մրցույթի անցկացման վայր ներկայացնելու ժամանակ «խաղերի բյուջեն հաշվվել է մոտ 6,2 միլիարդ եվրո, բայց ի վերջո այն գրեթե կրկնապատկվել է»։ Ինչպես նշում է հրատարակությունը, մասնավորապես, ավելացել […]

̰
Ուկրաինայի նախագահի գրասենյակն այս փուլում դեմ է արտահայտվել Ռուսաստանի հետ համաձայնագրին

15:43 26.07.2024

Ռուսաստանի հետ համաձայնագիրը չի հանգեցնի ուկրաինական հակամարտության ավարտին, այլ միայն կսառեցնի այն։ Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ «Սա կարող է լինել հակամարտության սառեցում որոշակի ժամանակով, բայց դա նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնությունը կաշխատի իր սխալների վրա և կթարմացնի իր բանակը», – ասել է նա Associated Press-ին տված հարցազրույցում։ Հուլիսի […]

̰
Ինչպե՞ս տեսակավորել թափոնները. երեխաները սովորում են մանկապարտեզում

22:37 25.07.2024

Ինչպե՞ս տեսակավորել թափոնները. երեխաները սովորում են մանկապարտեզում, հետո նաև կիրառում տանը: Ծրագիրը Երևանի քաղաքապետարանն իրականացնում է «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» նախագծի շրջանակում:

̰
Հնդկաստանում երեխա է ծնվել երկու դեմքով, երկու զույգ ձեռքերով և ոտքերով

21:18 25.07.2024

Երկու դեմքով և երկու զույգ ձեռքերով ու ոտքերով երեխա է ծնվել Հնդկաստանի հյուսիսում՝ Ուտար Պրադեշ նահանգի Սիտապուր քաղաքի հիվանդանոցում: Այս մասին հայտնում է Free Press Journal-ը։ Ինչպես պարզվել է, երեխայի մայրը հղիության ընթացքում չի ենթարկվել անհրաժեշտ հետազոտությունների, ուստի նման երեխայի ծնունդն անակնկալ է եղել հիվանդանոցի անձնակազմի համար։ Ավելի ուշ պարզվել է, որ երեխան չի կարող […]

̰
Պուտինն Ասադի հետ չի քննարկել ուկրաինական խնդիրները․ Պեսկով

20:42 25.07.2024

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր սիրիացի գործընկեր Բաշար ալ-Ասադի հետ չի քննարկել ուկրաինական խնդիրները. այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։  «Ոչ, ուկրաինայի թեման, բնականաբար, չի քննարկվել, հանդիպմանը գլխավորը եղել է քաղաքական կարգավորման թեման և իրավիճակը տարածաշրջանում։ Ընդհանուր առմամբ, եղել է մտքերի բավականին լայն փոխանակում բոլոր այն թեմաների շուրջ, որոնք առնչվում […]

̰
Արդյո՞ք Ֆրանսիան նույնպես Հայաստանում ատոմակայան կառուցելու նախագիծ կներկայացնի

22:45 24.07.2024

Աշխատանքային այցով Հայաստանում է ֆրանսիական «Framatome» ընկերության պատվիրակությունը: Ընկերությունը մասնագիտացած է միջուկային էներգետիկայի բնագավառում առաջատար տեխնոլոգիաների մշակման գործում: Պատվիրակության անդամները Երևանում մի շարք հանդիպումներ են ունեցել: Թեմային «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

̰
Շտապել է պետք. քաղաքաշինության ոլորտում գործող կազմակերպությունները պետք է վերալիցենզավորվեն

22:29 24.07.2024

Օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ մինչև այս տարվա սեպտեմբերի 17-ը քաղաքաշինության բնագավառում գործող կազմակերպությունները պետք է դիմեն վերալիցենզավորման համար: Դա վերաբերելու է բոլոր նրանց, ովքեր արդեն իսկ լիցենզավորված են և ցանկանում են շարունակել գործունեությունը: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը:

̰
Սի Ծինփինը հայտարարել է Ռուսաստանի հետ գլոբալ էներգետիկայի զարգացմանը նպաստելու պատրաստակամության մասին

13:16 24.07.2024

Չինաստանի իշխանությունները պատրաստ են աշխատել Ռուսաստանի հետ՝ խթանելու համաշխարհային էներգետիկ արդյունաբերության առողջ զարգացումը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ «Չինաստանը պատրաստ է ռուսական կողմի հետ նպաստել համաշխարհային էներգետիկ արդյունաբերության ավելի հզոր, էկոլոգիապես մաքուր և առողջ զարգացմանը»,- ասվում է ուղերձում, որը Սի Ծինփինը հղել է ռուս-չինական VI էներգետիկ բիզնես ֆորումի մասնակիցներին։ Ինչպես պարզաբանել է […]

̰
Էստոնիան մտադիր է պահպանել ռազմական աջակցությունն Ուկրաինային

12:37 24.07.2024

Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը Վլադիմիր Զելենսկու հետ իր պաշտոնավարման առաջին օրը զրույցից հետո ասել է, որ Էստոնիան կշարունակի ՀՆԱ-ի տարեկան 0,25%-ը հատկացնել Ուկրաինայի ռազմական օգնությանը։ Էստոնիայի նոր կառավարությունը՝ վարչապետ Քրիստեն Միխալի գլխավորությամբ, երեքշաբթի՝ հուլիսի 23-ին, երդվեց, որից հետո ստանձնեց պաշտոնը։  «Իմ պաշտոնավարման առաջին օրը ես զրուցեցի Զելենսկու հետ։ Մենք կշարունակենք Ուկրաինային հատկացնել ՀՆԱ-ի 0,25%-ը՝ ռազմական […]

̰
Բայդենը միշտ համարել է, որ Հարիսը պատրաստ է ղեկավարել Միացյալ Նահանգները․ Սպիտակ տունը

22:50 23.07.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր նախագահության հենց սկզբից համարել է, որ փոխնախագահ Քամալա Հարիսը պատրաստ է կառավարել երկիրը, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։  «Նա ընտրեց Քամալա Հարիսին որպես իր փոխնախագահ, քանի որ առաջին իսկ օրվանից հավատում էր, որ նա ի վիճակի կլինի ղեկավարել», – ասել է նա ABC News-ին: Սպիտակ տան […]

̰
Շիրակի մարզպետը ծանոթացել է մարզի մի քանի համայնքներում իրականացված սուբվենցիոն ծրագրերին

22:27 23.07.2024

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ այսօր այցելել է Ախուրյանի Ջրառատ բնակավայրի մանկապարտեզ, որի շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են։ 2021 թվականին մեկնարկած, երկու փուլից բաղկացած սուբվենցիոն այս ծրագրով իրականացվել են հողային և հիմքերի կառուցման, արտաքին պատերի շարվածքի՝ ջերմամեկուսացումով, կտուրի կառուցման, դռների ու պատուհանների տեղադրման, ներքին հարդարման աշխատանքներ։ «Որևէ թերացում […]

̰
Բժիշկը խոսել է Բայդենի առողջական վիճակի մասին

21:57 23.07.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այլևս չունի կորոնավիրուսի ախտանիշներ, և իր հիվանդության ողջ ընթացքում նա  ջերմություն չի ունեցել, երեքշաբթի ասել է ամերիկացի առաջնորդի բժիշկ Քևին Օ’Քոնորը։  «Նախագահի ախտանիշները անհետացել են: Նրա հիվանդության ողջ ընթացքում երբեք չի բարձրացել ջերմությունը, և նրա կենսական նշանները, այդ թվում՝ զարկերակային օքսիմետրիայի արդյունքները, մնացել են նորմալ: Նրա թոքերը նույնպես առողջ են»,- ասվում […]

̰
Երմակը Հարիսի օգնականի հետ քննարկել է Կիևին աջակցելու հարցը

21:50 23.07.2024

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հեռախոսով քննարկել է ԱՄՆ փոխնախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ֆիլ Գորդոնի հետ Վաշինգտոնից Կիևին հետագա աջակցությունը։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ Երմակն ու Գորդոնը քննարկել են ԱՄՆ-ի հետագա աջակցությունը և ուկրաինական հակամարտության կարգավորման համաժողովի արդյունքները։ Երմակը Գորդոնին զեկուցել է նաև առաջնագծում տիրող իրավիճակի մասին։ 

̰
Թուրքական ընդդիմության առաջնորդն առաջիկա օրերին կհանդիպի Ասադի հետ

12:40 23.07.2024

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը մոտ օրերս կհանդիպի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցը։ Այս մասին լրագրողներին հայտնել է կուսակցության մամուլի քարտուղար Դենիզ Յուջելը։ «Այս թեման մեր օրակարգում է։ Անհրաժեշտ շփումներն ու աշխատանքներն իրականացվում են դիվանագիտական ​​ուղիներով։ Կարող ենք հայտարարել, որ առաջիկա օրերին գեներալ Օզգուր Օզելը կհանդիպի Սիրիայի […]

̰
Ինչո՞ւ է Քամալա Հարիսի առաջադրումը բխում Հայաստանի շահերից

22:37 22.07.2024

ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ  դուրս է գալիս նախագահական ընտրությունների մրցապայքարից։ Նա կոչ է արել դեմոկրատներին նախագահի թեկնածու առաջադրել փոխնախագահ Քամալա Հարիսին: Ի՞նչ նշանակություն ունի այս փոփոխությունը մեզ համար, ինչիպիսի՞ն են  Հարիսի մոտեցումները Հայաստանի կարևորագույն հարցերում, ովքե՞ր կարող են մրցել Քամալա Հարիսի թիմում փոխնախագահի թեկնածու լինելու համար ու նրանցից ո՞վ է մեզ […]

̰
BACK_TO_TOP