Բայդենը միշտ համարել է, որ Հարիսը պատրաստ է ղեկավարել Միացյալ Նահանգները․ Սպիտակ տունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+20.09 oC

Բայդենը միշտ համարել է, որ Հարիսը պատրաստ է ղեկավարել Միացյալ Նահանգները․ Սպիտակ տունը

22:50 23.07.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր նախագահության հենց սկզբից համարել է, որ փոխնախագահ Քամալա Հարիսը պատրաստ է կառավարել երկիրը, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։

 «Նա ընտրեց Քամալա Հարիսին որպես իր փոխնախագահ, քանի որ առաջին իսկ օրվանից հավատում էր, որ նա ի վիճակի կլինի ղեկավարել», – ասել է նա ABC News-ին:

Սպիտակ տան խոսնակը հավելել է, որ չնայած Բայդենը դուրս է եկել նախընտրական մրցապայքարից, սակայն նրա՝ որպես նախագահի աշխատանքը դեռ ավարտված չէ, և պետության ղեկավարը մտադիր է այն կատարել մինչև վերջ:   

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 02.05.2025

SHANTNEWS

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի ցուցահանդեսի բացմանը

19:58 02.05.2025

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի ցուցահանդեսի բացմանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հայաստանի նկարիչների միությունում ներկա է գտնվել գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի ցուցահանդեսի բացմանը: «Շրջանների միջև» ցուցահանդեսը ներկայացնում է գեղանկարչի վերջին 20 տարիների ստեղծագործությունների ընտրանին: Արայիկ Հարությունյանը շրջել է ցուցասրահով՝ ծանոթացել ներկայացված աշխատանքներին: ...

«Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսը՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

19:54 02.05.2025

«Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսը՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

«Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Նիդերլանդցին կատալոնական «Բարսելոնայի» դեմ կիսաեզրափակչի առաջին մրցավեճում դուբլ էր գրանցել և մեկ գոլային փոխանցում կատարել: Շաբաթվա լավագույնի կոչման համար պայքարում միլանցիների պաշտպանն առաջ է անցել ֆրանսիական ՊՍԺ-ի պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյայից: ...

Մայրաքաղաքում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

19:50 02.05.2025

Մայրաքաղաքում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայիսի 6-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: «Մասնավորապես՝ Բաղյան փողոցից դեպի Գյուրջյան փողոց նախկին թույլատրված աջ և ձախ երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ» ուղղությունով»,- ասվում է հաղորդագրությունում: ...

Կլիմայի փոփոխության գործընթացում «շրջադարձային կետերը» անխուսափելի են

19:44 02.05.2025

Կլիմայի փոփոխության գործընթացում «շրջադարձային կետերը» անխուսափելի են

Կլիմայի փոփոխության գործընթացում «շրջադարձային կետերը» անխուսափելի են: Ինչպես տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, Էքսետերի և Համբուրգի համալսարանների գիտնականների նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ եթե գլոբալ քաղաքականությունը շարունակվի այնպես, ինչպես կա, կլիմայական բազմաթիվ «շրջադարձային կետեր» կարող են առաջանալ: «Շրջադարձային կետ» է համարվում այն, երբ փոքր փոփոխությունը համակարգը տեղափոխում է նոր վիճակի՝ առաջացնելով զգալի և […] ...

Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ Նարեկ Մկրտչյանը հյուրընկալել է աշխատանքի վետերանների

19:39 02.05.2025

Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ Նարեկ Մկրտչյանը հյուրընկալել է աշխատանքի վետերանների

Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր նախարարությունում հյուրընկալել է աշխատանքի վետերաններ՝ 89-ամյա Թամարա Կարապետյանին և 86-ամյա Ռազմիկ Աբրահամյանին, ովքեր բնակվում են պետության ենթակայությամբ գործող շուրջօրյա խնամքի հաստատություններում։ Նախարարը շնորհակալություն է հայտնել նրանց՝ երկարամյա աշխատանքային գործունեության և ունեցած վաստակի համար։ Վերջիններս նախարարին պատմել են իրենց գործունեության, խոսել աշխատելու […] ...

BACK_TO_TOP