TIME
Ամսաթիվ
16 06 2024
  • $
    388.49
  • RUBLE
    4.40
  • 415.57
WEATHER
+22.09 oC
Վանիկ Հակոբյան

Վանիկ Հակոբյան

Հայաստանի արտգործնախարարը զրույց է ունեցել Հունաստանի գործընկերոջ հետ

15:23 31.12.2020

Դեկտեմբերի 31-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ: Զրուցակիցները քննարկեցին երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր: Երկուստեք վերահաստվեց պատրաստակամությունը ջանքեր գործադրել երկու բարեկամ երկրների միջև երկկողմ և բազմակողմ հարթակներում հաստատված համագործակցության ընդլայնման ու խորացման ուղղությամբ: Նախարարներ Այվազյանը և Դենդիասը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ: […]

̰
Մենք պետք է ճշմարտության հետևից գնալու կամք ունենանք. Նիկոլ Փաշինյան

20:22 24.12.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախյան պատերազմի մասնակից կամավորական ջոկատների մի քանի տասնյակ ներկայացուցիչների հետ: Ողջունելով կամավորականներին՝ վարչապետը նշել է. «Հարգելի եղբայրներ, ուրախ եմ մեր այսօրվա հանդիպման համար: Մենք, ինչպես և պայմանավորվել էինք, այսօր հանդիպում ենք որպես կամավոր կամ զորահավաքի շրջանակում առաջնագիծ մեկնած խմբերի, ջոկատների ներկայացուցիչների հետ, ովքեր տարբեր ձևաչափերով հանդես են […]

̰
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է․ հայտարարություն

20:10 11.08.2020

Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով․ «Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող դիմումներին առավել արդյունավետ և արագ պատասխան ստանալու համար դիմումն անհրաժեշտ է ուղարկել ՃՈ հաշվառման և քննական տարածքային ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեին: Էլեկտրոնային փոստի հասցեներն են՝ Երևանի ՀՔԲ – [email protected] Կոտայքի […]

̰
Պարետը ինքնամեկուսացման կանոնների վերաբերյալ նոր որոշում է ստորագրել

13:37 28.07.2020

Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել, որով փոփոխություններ ու լրացումներ են կատարվել պարետի՝ 2020 թվականի մարտի 18-ի՝ «Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս և Հայաստանի Հանրապետության վարչական սահմաններում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 5 որոշման մեջ։ Նոր որոշմամբ ինքնամեկուսացումից կարող են ազատվել մի շարք անձինք. 1. պետական, պաշտոնական և աշխատանքային այցերով օտարերկրյա պատվիրակությունների կազմում ժամանողները, […]

̰
67 տարեկանում մահացել է լեգենդար թմբկահար Նիլ Փիրթը

23:10 11.01.2020

Նիլ Փիրթը մահացել է Կալիֆոռնիայի նահանգի Սանտա-Մոնիկա քաղաքում:  Բոլոր ժամանակների լավագույն ռոք թմբկահարներից մեկի  մոտ գլխուղեղի քաղցկեղ էին ախտորոշել երեքուկես տարի առաջ: Փիրթը ոչ միայն կանադական հռչակավոր Rush պրոգրեսիվ ռոք խմբի անփոխարինելի թմբկահարն էր, այլև երգերի բառերի հիմնական մասի հեղինակը: 20-րդ դարի ամենաճանաչված թմբկահարներից մեկը ՝ Նիլ Փիրթը, Rush խմբին միացել էր 1974 թվականին: Նա […]

̰
Պարզվում է՝ 2019 թվականի արդյունքներով անցել ենք և՛ Վրաստանին, և՛ Ադրբեջանին. Նիկոլ Փաշինյան

19:51 06.01.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 2019-ի տնտեսական ցուցանիշներին: Կառավարության ղեկավարը հիշեցրել է ԱԺ ամբիոնից իր ելույթն այն մասին, որ 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Հայաստանն առաջ կանցնի Վրաստանին, իսկ 2020 թվականի արդյունքներով՝ նաև Ադրբեջանին: «Պարզվում է՝ 2019 թվականի արդյունքներով անցել ենք և՛ Վրաստանին, և՛ Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը: Դա պաշտոնապես […]

̰
Բրիտանական կառավարությունը հետաձգել է Brexit-ի հետ կապված քվեարկությունը

22:38 19.10.2019

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը հավանության է արժանացրել այն փոփոխությունը, որ երկրի վարչապետին կստիպի ԵՄ-ից խնդրել Brexit-ի ժամկետի երկարաձգում: Մեծ Բրիտանիայի կառավարությունն էլ հայտարարել է, որ Brexit-ի հետ կապված քվեարկությունը տեղափոխվում է երկուշաբթի: Իսկ վարչապետ Բորիս Ջոնսոնը նշել է, որ մտադիր չէ Բրյուսելից խնդրել երկարաձգել Brexit-ի ժամկետը: Լոնդոնի փողոցներում հազարավոր մարդիկ շարունակում են իրենց բողոքի ակցիաները […]

̰
Երևանում քաղաքացու ոսկյա զարդերը գողացել էին նրա 11-ամյա երկվորյակ որդիները

22:08 19.10.2019

Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բնակիչ, 44-ամյա Արթուր Գ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 13:30-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու գործադրմամբ բացել են իր տան մուտքի դուռը, մտել ներս, և ննջասենյակի պահարանից […]

̰
Բնապահպանական աղետ Արցախում

21:41 19.10.2019

Բնապահպանական աղետ Արցախում, գրել է Վլադիմիր Դոլուխանյանը և կից տեսանյութ հրապարակել: Սա Խաչենագետի ջրամբարն է: Ջրամբարի ափերին և ափամերձ գոտում հարյուրավոր, հազարավոր սատկած ձկներ են գտնվում: Կոչ եմ անում պատկան մարմիններին՝ Բնապահպանության, Ջրային տնտեսության և իրավապահ մարմիններին զբաղվել այս խնդրով: Հ.Գ. Սա ձկների մասսայական անկման առաջին դեպքը չէ: Ականատեսների վկայությամբ, այսպիսի մի դեպք էլ տեղի […]

̰
Հայտնի է «Ավրորա-2019»-ի հաղթողը

21:11 19.10.2019

Այսօր տեղի է ունեցել «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը: Մեծարանքի են արժանացել 2019թ. «Ավրորայի» հերոսները՝ մարդիկ, որոնք անձնվիրաբար օգնել են ուրիշներին ու կարևոր ազդեցություն ունեցել մարդասիրության ոլորտում: Այս տարի հաղթող է ճանաչվել «Լյուֆթբրյուքե Իրաք» կազմակերպության համահիմնադիր և տնօրեն Միրզա Դինային: Կազմակերպությունը հարյուրավոր կանանց օգնել է փախչել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարբարոսություններից և բժշկական օգնություն ցուցաբերել: Դափնեկիրը […]

̰
Նիկոլ Փաշինյանը՝ «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությանը

20:43 19.10.2019

Նիկոլ Փաշինյանը ելույթ է ուևնենում «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությանը։ Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Ցավում եմ, որ ծնողը կարող է իր երեխային օգտագործել` փող շորթել փորձելու համար. Դավիթ Սանասարյան

00:41 15.10.2019

Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեխային վրաերթի ենթարկելու մասին լուրին. «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈւՆ Նախորդ գրառմամբ հայտարարեցի, որ շառ են անում և ես ոչ մի երեխայի վրաերթի չեմ ենթարկել, որին հետևեց մի շինծու մեղադրանք մի ստախոս կնոջ կողմից, ում երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռնելուց դիպչեց մեքենային ընկավ գետնին։ Որից հետո, ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԻՑ ելնելով, իրենց հետ միասին […]

̰
Երևանում հարևանուհիները վիճաբանել են ու ծեծկռտուք սարքել

23:59 14.10.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 9-ին Երևանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով։ Ժամը 00։10-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացու կողմից, որ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում վիճաբանություն է տեղի ունենում։ Աղբյուրի հաղորդմամբ՝ նշված հասցե են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, […]

̰
Եվրամիությունը զենքի վաճառքի արգելք կկիրառի Թուրքիայի դեմ

23:54 14.10.2019

Լյուքսեմբուրգում կայացել է Եվրամիության արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստը, որի ժամանակ քննարկվել է Սիրիայում Թուրքիայի  նախաձեռնած ռազմական գործողությունը։ Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը հրապարակել է քննարկման արդյունքում ԵՄ անդամ 28 երկրների ընդունած որոշումը, համաձայն որի՝ ԵՄ-ն զենքի վաճառքի արգելք (էմբարգո) կսահմանի Թուրքիայի դեմ։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Խոսելով Սիրիայի հյուսիսում Թուրքիայի նախաձեռնած «խաղաղության ակունք» ռազմագործողության մասին՝ […]

̰
Վանաձորում փորձարկվում են տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսաձայնային շատրվաններ

23:35 14.10.2019

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Վանաձորում փորձարկվում են տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսաձայնային շատրվաններ ու կից տեսանյութ հրապարակել. «Վանաձորում փորձարկվում են տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսաձայնային շատրվանները, որոնց կառուցման ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ կառավարության և Վանաձորի համայնքապետարանի միջոցներով»։

̰
Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են կալանավայր

23:28 14.10.2019

ArmDaily.am-ի տեղեկություններով, Գագիկ Խաչատրյանին այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից արդեն տեղափոխել են կալանավայր:  Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար, առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեղադրանքով կալանքի տակ գտնվող Գագիկ Խաչատրյանին օրեր առաջ տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Աղբյուրի տեղեկություններով, Գագիկ Խաչատրյանը պառկած է եղել նեյրովիրաբուժության բաժանմունքում, […]

̰
Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ խորհրդակցություն է անցկացրել

23:21 14.10.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 14-ին երկշաբաթյա պարբերականությամբ հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որին մասնակցել են նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանն ու վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, խորհրդակցության օրակարգի շրջանակներում […]

̰
Հայ ականազերծողների և բժիշկների մարդասիրական առաքելության նոր խումբը մեկնել է Սիրիա

23:15 14.10.2019

Ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից կազմված մարդասիրական առաքելության երրորդ հերթափոխի երկրորդ խումբը հոկտեմբերի 14-ին, ռուսաստանցի գործընկերների աջակցությամբ, մասնավորապես` ՌԴ զինված ուժերի ինքնաթիռով, տեղափոխվել է Սիրիայի Արաբական Հանրապետություն` Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով:  Այս մասին տեղեկացրին Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնից։

̰
Արարատի մարզպետարանը հայտարարություն է տարածել Նորաշենում ստեղծված իրավիճակի մասին

23:08 14.10.2019

Անդրադառնալով մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, թե դատարանը կասեցրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի՝ Նորաշեն համայնքում ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու որոշումը, հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արարատի մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։ «Հաշվի առնելով թեմայի վերաբերյալ հանրային հետաքրքրությունը` հարկ ենք համարում նշել, որ վարչական ակտի կատարման կասեցումը չի ենթադրում հայցադիմումը […]

̰
Թուրքիային աջակցող «Սիրիայի ազգային բանակ» խմբավորումը հայտարարություն է արել

22:43 14.10.2019

«Սիրիայի ազգային բանակ» (ՍԱԲ) խմբավորումը, որը մասնակցում է Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական գործողությանը, տեղի բնակչությանը խոստացել է ապահովել նրանց անվտանգությունը քուրդ զինյալներից: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Վերոհիշյալ խմբավորման հրամանատարներից Յուսուֆ Աբբուդը հայտարարել է. թե իբր իրենք տարբերություն չեն դնում հայի, քրիստոնյայի, արաբի, թուրքմենի ու քրդի միջև: Եվ որպես իրենց նպատակ […]

̰
Զորավարժությունների արդյունքում մեր վստահությունն ավելացել է մեր ԶՈՒ, կազմակերպչական ռեսուրսների և հավաքական ուժի նկատմամբ. Փաշինյան

22:26 14.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացված ռազմավարական զորավարժությունների արդյունքները: Խորհրդակցությանը մասնակցել են Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ԶՈՒ բարձրագույն սպակայակազմը: Վարչապետ Փաշինյանն իր խոսքում նշել […]

̰
ՀՀ-ն պետք է ոչ թե իջեցնի արտաքին պարտքի մակարդակը, այլ տնտեսության զարգացման համար ներգրավի նոր պարտքեր․ Հ․ Բագրատյան

23:25 28.09.2019

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է իր կարծիքը հայկական եվրաբոնդերի 3-րդ հերթի թողարկման վերաբերյալ․ «Հայկական եվրաբոնդերի 3-րդ հերթի թողարկման հետ կապված շատերը դիմում են մեկնաբանության համար։ Ստորև հակիրճ ներկայացնում եմ կարծիքս։ Ընդհանուր առմամբ այսօր աշխարհում փողն ու արժեթղթերը շատ են էժանացել։ Այսպես, ԵԿԲ-ի (եվրո) և ԴՌՀ-ի (դոլար) տոկոսադրույքները տատանվում եմ 0-1 […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:58 28.09.2019

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: 28-ի գիշերը, 29-30-ը, հոկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝  15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-ի ցերեկը և 29-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 28-ին՝ կեսօրից հետո, […]

̰
Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ

22:43 28.09.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր կայացել է աշխատանքային խորհրդակցություն ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որը վարել է նախարար Սուրեն Պապիկյանը։ Այս մասին հայտնում են ՏԿԵՆ նախարարությունից: Մինչ օրակարգային հարցերին անցնելը նախարար Պապիկյանը խոսել է սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը Հայաստանում անցկացվող ռազմավարական լայանածավալ զորավարժությունների բարեհաջող ընթացքի մասին և գոհունակությամբ ընդգծել, որ ՀՀ ՊՆ-ը բարձր է գնահատել […]

̰
Ռոբոտին սովորեցրել են ակրոբատիկ հնարքներ կատարել

22:15 28.09.2019

Boston Dynamics ընկերության գիտնականները Atlas անվանումով մարդակերպ ռոբոտին ակրոբատիկ հնարքներ են սովորեցրել: Այդ մասին տեսանյութ է տարածվել ընկերության յութուբյան ալիքում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Երևանի ջրատարներից մեկում դի է հայտնաբերվել

22:00 28.09.2019

Սեպտեմբերի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 19։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի փողոցում գտնվող ջրատարում դի կա։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Այս պահին փրկարարներն ու ոստիկանները ճոպանի միջոցով փորձում են դին դուրս բերել։ […]

̰
Ես ու Աննան անհամբերությամբ ենք սպասում վարչապետի և տիկին Հո Չինի հետ նախատեսված մեր հանդիպումներին. Փաշինյան

21:45 28.09.2019

Սինգապուրի վարչապետ Լի Սիեն Լուն տիկնոջ հետ պաշտոնական այցով ժամանել է Երևան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես ու Աննան անհամբերությամբ ենք սպասում վարչապետի և տիկին Հո Չինի հետ վաղը նախատեսված մեր հանդիպումներին»:  

̰
Երևանյան մանկական զարգացման կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել են 5 երեխա և 3 աշխատակից

21:15 28.09.2019

Սեպտեմբերի 28-ին` ժամը 13:30-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 31 հասցեում գտնվող մանկապարտեզի պահեստային տարածքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մանկական զարգացման կենտրոնի սանհանգույցում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ: Հրդեհը […]

̰
Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի Ժակ Շիրակի հոգեհանգստի արարողությանը

21:03 28.09.2019

Սեպտեմբերի 30-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Ֆրանսիայի Հանրապետություն՝ մասնակցելու Ֆրանսիայի Հանրապետության նախկին նախագահ Ժակ Շիրակի հոգեհանգստի արարողությանը, որը կանցկացվի Փարիզի Սեն Սյուլպիս եկեղեցում (Église Saint-Sulpice): Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: 

̰
Վայոց ձորի մարզում՝ առվակում, հայտնաբերվել է 1 տարեկան երեխայի դի

20:57 28.09.2019

Սեպտեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 18։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքում 1 տարեկան տղա երեխան կորել է, և նրան գտնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Քիչ առաջ Վայոց ձորի մարզի փրկարարները, Ոստիկանության Վայքի բաժնի մեծ թվով […]

̰
BACK_TO_TOP