20:05 24.10.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Լազոյի փ․ 4, 6 շենքեր, Լազոյի, Կաշեգործների փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Լվովյան փ. 5 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավթաշեն 4-րդ թաղ․ 20, 21, 22, […]
11:57 24.10.2023
Հոկտեմբերի 23-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կոշ գյուղում «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարե պարսպին և վթարի ենթարկվել: Վարորդը՝ 60-ամյա Մերուժան Մկրտչյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […]
11:52 24.10.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի փոխնախարար Միկլոշ Փանիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է պատվիրակության անդամներին և կարևորել ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում հայ-հունգարական համագործակցության ընդլայնումը ու զարգացմումը: «Մեր երկրների միջև համագործակցության […]
11:49 24.10.2023
Հոկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի տնտեսական հարցերով տեղակալ Մեհդի Սաֆարիի հետ: ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը Հայաստան է ժամանել ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի գլխավորած պատվիրակության կազմում՝ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու Ագարակ-Քաջարան հատվածի կառուցման պայմանագիրը ստորագրելու արարողությանը մասնակցելու նպատակով: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԻԻՀ […]
11:46 24.10.2023
Հոկտեմբերի 21-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Հալաբյան փողոցում կարծես թե կրակել են իր կողմից շահագործվող երթուղային ավտոբուսի վրա: Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 11.30-ին Արզումանյան փողոցում 48-ամյա տղամարդը օդաճնշիչ ատրճանակից կրակել և անզգուշությամբ վնասել է նշված ավտոբուսի կողային ապակին: Նա հայտնաբերվել, գույքը վնասելու […]
11:38 24.10.2023
Օդանավակայանի հատուկ սրահից կկարողանա օգտվել նաև պաշտոնաթող վարչապետը, եթե խորհրդարանն ընդունի համապատասխան օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար ԱԺ նիստում ներկայացրեց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը: Փոխնախարարն ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում մեկ ավելացում է […]
11:31 24.10.2023
Հոկտեմբերի 21-ին կրակոցներ են տեղի ունեցել Երևանում: Այդ օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Նուբարաշեն վարչական շրջանի 9-րդ փողոցի 1 շենքի բակում անհայտ անձը, խախտելով հասարակական կարգը և անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ոգելից խմիչքի ազդեցության տակ կրակոցներ է արձակել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: […]
11:25 24.10.2023
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 23-ին Միներալնիե Վոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել 52-ամյա Մհեր Մ.-ն: Նա 2017 թ. հուլիսի 24-ից Վոլգոգրադի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 171.2-րդ հոդվածի (Մոլախաղերի ապօրինի կազմակերպումն ու անցկացումը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին […]
11:21 24.10.2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 22-ին կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Ժամը 08:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել Արարատի մարզի բնակիչ՝ 34-ամյա Մարզպետ Կ.-ից, ով հայտնել է, որ Ուրցաձոր գյուղի հիվանդանոցի մոտ ինքը հայտնաբերել է իրեն պատկանող Chevrolet մակնիշի ավտոմեքենայի վրա հրազենային բազմաթիվ հետքեր: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության […]
11:17 24.10.2023
Թմրանյութ պահելու, օգտագործելու, իրացնելու և կանեփ աճեցնելու հիմնավոր կասկածանքով ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները հոկտեմբերի 20-ին Գեղադիր գյուղում հայտնաբերել, ձերբակալել ու բաժին են տեղափոխել նույն գյուղի 36-ամյա մի բնակչի: Տղամարդը հայտնել է, որ տանն ունի կանեփի չորացված, մանրացված զանգված, իսկ բակում աճեցնում է կանեփ: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում խուզարկվել են գեղադիրցի տղամարդու […]
11:14 24.10.2023
Թուրքիայում շրջվել է Մուշ-Ստամբուլ ուղեւորվող ավտոբուսը. այս մասին հայտնում է Ihlas-ը։ Միջադեպը տեղի է ունեցել Կայսերի-Մալաթիա ավտոճանապարհին։ Նախնական տեղեկություններով՝ ճանապարհի երկարության պատճառով վարորդը կորցրել է կառավարումը։ Արդյունքում տուժել է 38 մարդ։ Նրանցից ութի մոտ ախտորոշվել են ծանր վնասվածքներ։ Հոսպիտալացման ենթակա տուժածները ուղարկվել են տեղի հիվանդանոցներ: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկաններն ու հրշեջները։ Շրջված ավտոբուսը […]
11:00 24.10.2023
Հարկ վճարողների կողմից 2023 թ. սեպտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 726 056, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 34 969-ով կամ 5.1%-ով:
10:54 24.10.2023
Պերմի «Բոլշոյե Սավինո» օդանավակայանում յոթ չվերթ է հետաձգվել՝ ինքնաթիռի թռիչքուղուց դուրս գալու պատճառով, հայտնել է օդանավակայանի մամուլի ծառայությունը իր Telegram ալիքում։ «Բոլշոյե Սավինո» օդանավակայանի ժամանակավոր փակման պատճառով հետաձգվել է չվերթերի մեկնումը դեպի Բաքու, Սոչի, Մոսկվա, Անթալիա, Սանկտ Պետերբուրգ, Մախաչկալա, պարզաբանել են օդանավակայանից: Ավելի ուշ տեղեկացրել են, որ «Բոլշոյե Սավինո» օդանավակայանը վերսկսել է ինքնաթիռների ընդունումն ու […]
10:47 24.10.2023
2023թ. հոկտեմբերի 22-ին՝ ժամը 18:00-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում 24-ամյա կինը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 06:30-08:00-ն ընկած ժամանակահատվածում, ամուսինը ձեռքերով, ոտքերով, մկրատով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր հատվածներին, հատուկ լուծույթով ցանկացել է հրկիզել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական […]
10:43 24.10.2023
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման անդամները տեսանյութ են հրապարակել, որտեղ երևում է Գազայի հատվածի գերությունից երկու տարեց իսրայելցի կանանց ազատ արձակումը։ Կադրերում երևում է, թե ինչպես են համազգեստով մի քանի հոգի 79-ամյա Նուրիտ Կուպերին և 85-ամյա Յոխավեդ Լիֆշիցին հերթով ուղեկցում շտապօգնության մեքենայի մոտ և հանձնում բժիշկներին։ «Նրանց այս պահին ուղարկում են Իսրայելի բժշկական կենտրոն, կազմակերպված և հատուկ […]
10:35 24.10.2023
Երգչուհի Ալլա Պուգաչովան երեխաների հետ հեռացել է Իսրայելից, հայտնում է KP.ru-ն։ Դիվան երեխաների՝ Լիզայի և Հարրիի հետ տեղափոխվել է Կիպրոս։ Հրատարակության տվյալներով՝ նրանք նախատեսում են այնտեղ ապրել մոտ մեկ տարի։ Կատակերգու Մաքսիմ Գալկինի՝ ընտանիքի հետ հեռանալու մասին ոչինչ չի նշվել։ Ավելի վաղ Գալկինը հերքել էր Իսրայելից հեռանալու մասին լուրերը։ Նա հայտարարել է, որ կարող է […]
10:28 24.10.2023
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնած «Համաճարակաբանական տեղեկատվություն բաց աղբյուրներ (ՀՏԲԱ)» խորագրով դասընթացին։ Դասընթացի ընթացքում ներկայացվել են հանրային առողջությանը սպառնացող՝ մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների վաղ հայտնաբերման, հաստատման, գնահատման և դրանց վերաբերյալ տեղեկատվության ձեռքբերման հիմնական մեխանիզմները, կանխարգելման համապատասխան միջոցառումների հաջորդականությունը։ Մասնակիցները ծանոթացել են բաց աղբյուրներից համաճարակաբանական տեղեկատվության ստացման համակարգի […]
10:18 24.10.2023
Թբիլիսիի Վազիսուբանի թաղամասի բազմահարկ բնակելի շենքի բնակարաններից մեկում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած պայթյունից հետո տարեց կին է մահացել։ Այս մասին լրագրողներին հայտնել են Սիմոն Խեչինաշվիլիի անվան համալսարանական կլինիկայում։ Ըստ բժիշկների՝ պայթյունից անմիջապես հետո կնոջը տեղափոխել են իրենց կլինիկա, սակայն նա արդեն ծանր վիճակում է եղել։ Նա մի քանի ժամ գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, սակայն բժիշկներին […]
10:11 24.10.2023
Բիթքոինի գինը բարձրացել է մոտ 14%-ով և երեքշաբթի գիշերը գերազանցել է 34000 դոլարը, ցույց են տալիս առևտրի տվյալները։ Binance-ում՝ կրիպտոարժույթների ծավալով ամենամեծ բորսայում, բիթքոինը թանկացել է 14%-ով՝ հասնելով 34243 դոլարի: Ըստ CoinMarketCap պորտալի, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին գինը, բիթքոինի արժեքն աճել է 14,59%-ով՝ միջինը կազմելով 34,351 դոլար: Դինամիկան նկատվում է ամենուր: […]
10:04 24.10.2023
Հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ Թիերի Կովաքսին, որը Հայաստան է ժամանել Օվերնյը-Ռոն-Ալպի և Սյունիքի մարզի միջև հաստատված գործընկերության շրջանակում՝ օժանդակելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների կարիքները հոգալու աշխատանքներին: ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի՝ Հայաստանի հանդեպ բարեկամությունն ու սատարող նախաձեռնությունները, ինչպիսիք են ռեգիոնալ խորհրդի […]
09:56 24.10.2023
Առնվազն 13 մունիցիպալ ոստիկան է սպանվել Ակապուլկո-Զիուատանեխո դաշնային մայրուղու վրա հարձակման հետևանքով, հայտնում է Formula ռադիոն։ «Գերերոյում Կոյուկա քաղաքի մունիցիպալ ոստիկանության անդամների վրա հարձակման հետևանքով 13 ոստիկան է զոհվել: Հարձակումը տեղի է ունեցել Ակապուլկո-Զիուատանեխո դաշնային մայրուղու վրա»,- ասվում է ռադիոկայանի կայքում։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զոհվածների թվում կա մի կին սպա, ինչպես նաև մունիցիպալ ոստիկանության պետ, […]
09:49 24.10.2023
Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս և Ռաֆահ քաղաքների տների վրա իսրայելական օդային հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, հայտնում է Al-Jazeera-ն՝ հղում անելով իր աղբյուրին։ «53 մարդ, այդ թվում՝ երեխաներ, զոհվել են Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս և Ռաֆահ բնակավայրերի տների վրա իսրայելական ավիահարվածների հետևանքով», – ասել է հեռուստաալիքի աղբյուրը: Պաղեստինա-իսրայելական […]
09:40 24.10.2023
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 12:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Ջրառատ և Քաղսի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
09:32 24.10.2023
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի նախարարի տեղակալ Միկլոշ Պանյիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, աշխատակազմի ղեկավար Ռայմունդ Վունցը, Հունգարիայի վարչապետի գրասենյակի ներկայացուցիչ, գլխավոր ռազմավարական խորհրդական Բերտաալն Քիշը, Պազմանի Պետերի կաթոլիկ համալսարանի հայագիտության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Բալինտ Կովաչը, ՀՀ արտակարգ և լիազոր […]
09:25 24.10.2023
ԱՄՆ Լուիզիանա նահանգում թանձր մառախուղի պատճառով տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով երկու մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հայտնում է NBC-ի տեղական մարմինը։ «Լուիզիանայի մայրուղիներից մեկում հարյուրավոր մեքենաների մասնակցությամբ ավտովթարի հետևանքով երկու մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են», – ասվում է զեկույցում: Հեռուստաալիքի տվյալներով՝ ավտոճանապարհին մի շարք վթարներ են տեղի ունեցել, որոնցում […]
09:18 24.10.2023
24 ժամվա ընթացքում ուկրաինական զորքերը 51 անգամ գնդակոծել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքը՝ արձակելով 172 փամփուշտ, իր Telegram ալիքում հաղորդում է Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում (JCCC) ԴԺՀ ներկայացուցչությունը: «Վերջին 24 ժամվա ընթացքում ներկայացուցչությունը հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից կրակոցների 51 դեպքի մասին: Դոնեցկի ուղղությամբ հակառակորդը 33 գրոհ […]
09:08 24.10.2023
Կանադայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ համագործակցելով կանադական երաժշտական վոկալ անսամբլի հետ՝ պատրաստվում է Մոնրեալում և Օտտավայում հոկտեմբերի 24-ին և 29-ին ներկայացնել Կոմիտասի «Սուրբ Պատարագ»-ը՝ ի թիվս այլ երաժշտական կատարումների: հայտնում է նաև, որ Օտտավայի համերգի հասույթի մի մասը կտրամադրվի «Հայաստան» հիմնադրամին՝ Արցախից բռնի տեղահանված հայերին աջակցելու համար։ Երգչախմբային այս սուրբ ծրագիրը ուսումնասիրում է հայ […]