10:30 26.10.2023
Բրյուսելում ընթացող «Global Gateway» (Գլոբալ դարպասներ) համաժողովի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում երկու «SMART» կրթական կենտրոններ հիմնելու համար ներդրումային դրամաշնորհի հատկացման համաձայնագրի վերջնականացման մասին հայտարարության ստորագրմանը: Հայտարարությունը ստորագրել են Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեյը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Ամբրուազ Ֆայոլլը: Ընդգծելով նման կրթական կենտրոնների […]
10:22 26.10.2023
ՀՀ Առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով կարմրուկի ակնհայտ բարդությունները: Դրանցից են՝ ջերմություն, քթից արտադրություն, չոր հազ և այլն: Մանրամասները՝ տեսանյութում:
10:18 26.10.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարշելաձեն: Նիկոլ Փաշինյանն այսօր կմասնակցի Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին: Այցի շրջանակում նախատեսված է նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը:
10:07 26.10.2023
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) իր Telegram ալիքում հայտնել է, որ տանկային գրոհ է իրականացրել Գազայի հատվածի հյուսիսում՝ նախապատրաստվելով «մարտական գործողությունների հաջորդ փուլերին»։ «Գիշերվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը թիրախավորված տանկային հարձակում է իրականացրել Գազայի հատվածի հյուսիսում՝ նախապատրաստվելով մարտական գործողությունների հաջորդ փուլերին… Գործողության ընթացքում զինվորները հայտնաբերել և հարվածներ են հասցրել բազմաթիվ ահաբեկիչների, ահաբեկիչների ենթակառուցվածքի և հակատանկային հրթիռների […]
10:02 26.10.2023
Հրապարակվել է 2023 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը՝ այստեղ: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 266 միլիարդ 911 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 967 […]
09:50 26.10.2023
Ամերիկյան Մեն նահանգի իրավապահ մարմինները ձերբակալել են մի տղամարդու, ով ենթադրաբար զանգվածային հրաձգություն է իրականացրել Լյուիսթոն քաղաքում, որի հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել, հայտնում է Fox News-ը։ Ըստ աղբյուրի՝ հետաքննությանը միացել են ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները։ Հետաքննությունը ղեկավարում է նահանգի ոստիկանությունը։ Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ միջադեպի ժամանակ կարող էր տուժել մոտ 60 մարդ։ Նախնական […]
09:42 26.10.2023
Ռազմական ակադեմիայի կուրսանտները՝ ԶՈւ ապագա հրամանատարները, ուսումնական տարվա մի մասն անցկացնում են զորավարժարաններում: Նրանցից շատերն ամիսներ անց կարժանանան Հայկական բանակի սպա կոչվելու բարձր պատվին, իսկ առայժմ ռազմական ակադեմիայում տարիների ուսումնառության ամփոփիչ շրջանն է. այս ժամանակահատվածը վճռորոշ է հատկապես ավարտական կուրսերի կուրսանտների համար: «Զինուժ մեդիան» անդրադարձել է կուրսանտների դաշտային պարապմունքներին: Մանրամասները՝ տեսանյութում:
09:35 26.10.2023
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 400 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 405 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 426 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 428 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,30 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,37 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։
11:57 25.10.2023
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 24-ին հանդիպել է Կորեայի Հանրապետության առևտրի նախարար Ան Դոկգունի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Կորեայի միջև համագործակցության առավել հեռանկարային ուղղությունները, այդ թվում՝ մետալուրգիա, հանքարդյունաբերություն, արևային և վերականգնվող էներգետիկա, կանաչ տնտեսություն, ինչպես նաև արդյունաբերական պարկերի կառուցում։ Ներկայացնելով Գյումրիի «չոր նավահանգստի» նախագիծը՝ Վահան Քերոբյանն առաջարկել է կորեական կողմին դիտարկել […]
11:54 25.10.2023
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ հոկտեմբերի 26-ին կգումարվի Երևանի ավագանու արտահերթ նիստ, այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչությունը։ Ավագանու նիստի օրակարգում է քաղաքապետի տեղակալներ նշանակելու հարցը։ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի թեկնածուն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արմեն Փամբուխչյանն է։ Քաղաքապետի տեղակալի թեկնածուներն են Լևոն Հովհաննիսյանը, Սուրեն Գրիգորյանը և«Հանրապետություն» կուսակցության անդամ Սարգիս Մադաթյանը։
11:51 25.10.2023
Հանրապետության ավտոճանապարհներին հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով հոկտեմբերի 25-ին ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ Աչաջուր գյուղից դեպի Մակարավանք վանական համալիր տանող ավտոճանապարհին՝ «Կապի ձոր» կոչվող հանդամասում, իրականացնում են հարկադիր քարաթափման աշխատանքներ։
11:48 25.10.2023
Իսրայելի պաշտպանության բանակը չորեքշաբթի հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հրամանատարներից մեկի՝ Թայասիր Մուբաշիրիի սպանության մասին, որը նախկինում զբաղեցնում էր շարժման ռազմածովային ուժերի ղեկավարի պաշտոնը։ «Իսրայելի պաշտպանության բանակի և անվտանգության ծառայության տվյալներով՝ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները սպանել են ահաբեկչական ՀԱՄԱՍ-ի գումարտակի հրամանատար Թայասիր Մուբաշիրին: Նախկինում նա եղել է ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի հրամանատարը», – ասվում է բանակի […]
11:43 25.10.2023
Հոկտեմբերի 23-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի հրազենային գնդակային թափանցող վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կապան քաղաքի 38-ամյա մի բնակիչ: Րոպեներ անց հիվանդանոցից հաջորդ ահազանգն է ստացվել. «վերին վերջույթների հրազենային գնդակային շոշափող վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 40-ամյա տղամարդ՝ դարձյալ Կապանի բնակիչ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել […]
11:40 25.10.2023
Այսօր «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայում տեղի է ունեցել «Սևանի ընկերներ» ծրագրի արդյունքների ներկայացման միջոցառումը, որն իրականացվում է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության համաֆինանսավորմամբ «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի աջակցությամբ` «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ի կողմից։ Ծրագրի նպատակն է բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունը՝ նպաստելով Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանությանն ու էկոհամակարգի վերականգնմանը։ Ծրագիրն […]
11:35 25.10.2023
«ՌեԱ» միազգային 15-րդ փառատոնի շրջանակում «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ համագործակցությամբ Շառլ Ազնավուրի անվան հրապարակի աստղային ճեմուղում տեղադրել է հայ անիմացիայի հիմնադիր Լև Ատամանովի և մեծանուն անիմատոր Վալենտին Պոդպոմոգովի անվանական հուշաստղերը։ Անվանական հուշաստղերի բացման հանդիսավոր միջոցառմանը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին՝ ժամը 12:00-ին։ Միջոցառմանը ներկա են լինելու ՀՀ […]
11:27 25.10.2023
Բաքվի մոտակայքում գտնվող Բինա գյուղի չորս դպրոցներում զանգվածային թունավորումներ են տեղի ունեցել, 21 աշակերտ հոսպիտալացվել է, հայտնում է Ադրբեջանի Բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման ասոցիացիայի (TƏBİB) մամուլի ծառայությունը։ «Բինա գյուղում երեխաների թունավորման դեպքի առթիվ Շտապօգնության և շտապ բուժօգնության հանրապետական կենտրոնում ահազանգեր են ստացվել գյուղի 88, 117, 121 և 149 միջնակարգ դպրոցներից, ինչպես նաև տարբեր բնակելի շենքերից։ […]
11:24 25.10.2023
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի անդամ Մեժլում Մեժլումյանը բրոնզե մեդալ է նվաճել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում: 61 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մեժլումյանն ուժերը չափել է չեզոք դրոշի ներքո հանդես եկող Իվան Հրամիկայի հետ և 11-0 հաշվով վստահ հաղթանակ տարել: Հայ ըմբիշը մեկնարկային գոտեմարտում պարտվել էր չեզոք դրոշի […]
11:21 25.10.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ղազախստանի գլխավոր ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։ Ձեր կողմից հետևողականորեն իրականացվող՝ պետականության ամրապնդման, տնտեսության արդիականացման և դիվերսիֆիկացման քաղաքական ուղին ամուր հիմք է հանդիսանում սոցիալ-տնտեսական բարեփոխումներ իրականացնելու և երկրի միջազգային հեղինակությունը բարձրացնելու […]
11:12 25.10.2023
Ավարտվել է Շիրակի մարզի Պեմզաշեն բնակավայրի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության, 12 տարին չլրացած աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, ավազակություն կատարելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կտրող-ծակող կամ, կյանքից զրկելու, կամ առողջությանը վնաս պատճառելու համար գործիք պատրաստելու, ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային […]
11:00 25.10.2023
Մեկնարկել է Համդան Բին Ռաշիդ Ալ-Մակթում ՅՈւՆԵՍԿՕ միջազգային մրցանակի համար հայտերի ընդունման գործընթացը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Մրցանակային ֆոնդը կազմում է 300 000 ԱՄՆ դոլար՝ նախատեսված առավելագույնը երեք մրցանակակրի համար։ Մրցանակը շնորհվելու է տարբեր հաստատություններ, պետական և ոչ պետական կազմակերպություններ, կրթական և հետազոտական կենտրոններ ներկայացնող այն անհատներին, որոնց կողմից իրականացվող (առնվազն երեք […]
10:54 25.10.2023
Ադրբեջանում ընթացող բոլոր դատավարությունները, այդ թվում՝ Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը, ֆարսի ժանրից են և մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ծաղր և համընդհանուր ընդունված միջազգային նորմերի խախտում՝ Ադրբեջանի ստանձնած բոլոր պարտավորությունների համատեքստում։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: «Այսօր 70-ամյա Վագիֆ Խաչատրյանը կրկին հերքեց իր մասնակցությունը Մեշալի դեպքերին և ներողություն խնդրեց […]
10:46 25.10.2023
Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.10-ին, Երևանի Էրեբունու փողոցում «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 63-ամյա Հրաչիկ Հարությունյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հոկտեմբերի 23-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության […]
10:39 25.10.2023
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից Հորդանան գետի արևմտյան ափին զոհերի թիվը գերազանցել է 100-ը, հայտնում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հորդանան գետի արևմտյան ափին զոհերի թիվը հասել է 95-ի։ «Հոկտեմբերի 7-ից ի վեր Հորդանան գետի Արևմտյան ափին հարյուր երեք մարդ է մահացել, նրանցից երկուսը մահացել են Իսրայելի օկուպացիոն բանտերում»,- ասվում է գերատեսչության […]
10:33 25.10.2023
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 400 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 406 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 423 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 430 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,30 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,42 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։
21:00 24.10.2023
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է երեխաների կրթության համար Երևանում նախատեսվող որոշ ծրագրեր: Մասնավորապես գրել է. «Երևան քաղաքում մեր փոքրիկների կրթության համար պետք է լինեն լավագույն պայմանները․ Կենտրոն վարչական շրջանում ևս շարունակվում են մանկարապարտեզների և դպրոցների բարեկարգման աշխատանքները։ 1965թ․ հիմնադրված թիվ 15 մանկապարտեզը վերանորոգումից հետո իր դռներն է բացել 180 փոքրիկների առջև։ […]
20:46 24.10.2023
ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը X սոցիալական ցանցում կոչ է արել կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին անհապաղ հրաժարական տալ՝ նրան անվանելով ՄԱԿ-ը ղեկավարելու համար ոչ պիտանի։ «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ով ըմբռնումով է մոտենում երեխաների, կանանց և տարեցների զանգվածային սպանությունների արշավին, պիտանի չէ ղեկավարել ՄԱԿ-ը: Ես կոչ եմ անում նրան անհապաղ հրաժարական տալ»,- գրել է […]
20:40 24.10.2023
Ս.թ. հոկտեմբերի 24-ին համացանցում լայն շրջանառվում է մեկ լուսանկար, որով ներկայացվում է, թե Արցախի Ամարասի վանական համալիրում գտնվող Գրիգոր Լուսավորչի թոռան՝ կաթողիկոս Սբ. Գրիգորիսի տապանաքարն իբրև ոչնչացվել է թշնամու կողմից: «ԼՈՒՅՍ» հիմնադրամը հայտարարում է, որ նշյալ լուսանկարը հին է։ Լուսանկարում երևացող այս տապանաքարը պատրաստվել էր 1898թ.-ին Շուշիի հայերի օժանդակությամբ Շուշիի ճարտարապետ Միքայել Տեր-Իսրայելյանցի կողմից։ Սակայն […]
20:31 24.10.2023
Տագանրոգում 18-ամյա աղջիկը տուժել է բեռնատար գնացքի հարվածից հետո։ Այս մասին այսօր հայտնել է Rostovgazeta.ru-ն։ Դեպքը տեղի է ունեցել Տագանրոգ-Պասահիրսկի-Մորսկայա երկաթուղային հատվածում։ Տուժածը Ռոստովի մարզի Վարենովկա գյուղի բնակիչ էր։ Նա հոսպիտալացվել է տարբեր ծանրության վնասվածքներով, հայտնում է 360 հեռուստաալիքը։ Տրանսպորտային ոստիկանության աշխատակիցների խոսքով՝ միջադեպի պատճառը եղել է երկաթուղում գտնվելու ժամանակ անվտանգության կանոնների խախտումը, փոխանցում է […]
20:13 24.10.2023
ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ 2023թ. հոկտեմբերի 23-ին «Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին, ՀՀ ԱԳՆ է կանչվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր: