20:13 03.07.2023
Արցախի Հանրապետության նախագահը այսօր հաստատել է Կառավարության N 543-Ն որոշումը՝ Հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումները սահմանելու մասին՝ պայմանավորված 2023 թվականի հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության լրիվ շրջափակման հետևանքով առաջացած պարենային մթերքների խնայողական օգտագործման անհրաժեշտությամբ: ԱՀ Կառավարության որոշման համաձայն՝ 1. 2023 թվականի հուլիսի 5-ի ժամը 09:00-ից հանրային սննդի օբյեկտներում արգելվում է. 1) Տոնական, ընտանեկան կամ […]
20:05 03.07.2023
Համացանցի օգտատերերը շուրջ 860 հազար եվրո են հավաքել առցանց նվիրատվության հարթակում Փարիզի Նանտեր արվարձանում դեռահասի վրա գնդակահարած ոստիկանի ընտանիքի համար: Այս մասին հայտնում է BFM հեռուստաալիքը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ Gofundme կայքում ավելի քան 40 հազար մարդ է նվիրատվություն կատարել, նախնական նպատակը եղել է 50 հազար եվրո, այս պահին հավաքված գումարը կազմում է 858 հազար եվրո։ Միաժամանակ […]
15:57 03.07.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետի աշխատակազմի պատասխանատուների, Արթիկ և Անի համայնքների ղեկավարների, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժին պետ Լևոն Գասպարյանի մասնակցությամբ։ Մուշեղ Մուրադյանը կարևորելով մարզպետի աշխատակազմի և համայնքների համատեղ աշխատանքը՝ նշել է, որ համայնքային ցանկացած այցելության ընթացքում բարձրացված խնդրի լուծման համար լիազորությունների շրջանակում քայլեր կձեռնարկի․ «Համայնքներում իրականացվող […]
15:54 03.07.2023
ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ կրկին Արցախում է «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը: Խորհրդատվությունները կիրականացվեն հուլիսի 3-ից 7-ը ներառյալ: Ուշադրություն. գործընթացը կկազմակերպվի հերթական համարների տրամադրման միջոցով, ուստի խնդրում ենք հերթագրվել նախօրոք՝ այցելելով «Արևիկ» ԲՄ-ի պոլիկլինկայի 3-րդ հարկի 10-րդ սենյակ: Լրացուցիչ տեղեկությունների համար ԱՀ քաղաքացիները կարող են դիմել «Արևիկ»բուժմիավորում […]
15:50 03.07.2023
Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության հիման վրա՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է Բարձրագույն Դատական խորհրդի կողմից: Այս մասին հայտնում են ՀՀ Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից: Ըստ այդմ՝ դատավորների լիազորությունները դադարեցվել են՝ էական կարգապահական խախտման հիմքով: Տվյալ գործով կարգապահական […]
15:47 03.07.2023
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Վաչիկ Մկրտչյանին պատկանող հացի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Արմավիրի մարզ, գ. Դաշտ): Մասնավորապես արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում՝ պատերը և առաստաղը ունեցել են բորբոս, ճաքեր, հատակի […]
15:43 03.07.2023
2023 թվականից սկսած՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորումն անցկացվում է 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների համար։ Ատեստավորման հայտերի ընդունելության վերջնաժամկետը 2023 թվականի հուլիսի 15-ն է: ԿԳՄՍ նախարարության և Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքէջերում հասանելի են բոլոր առարկաների ուղեցույցները, այդ թվում՝ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» առարկայի համար: Կից ներկայացված են առարկաները և ուղեցույցները՝ ակտիվ հղումներով. […]
15:37 03.07.2023
Հուլիսի 2-ի գիշերը, ժամը 1.38-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժին է փոխանցվել մի քաղաքացու ահազանգը, որ Սարյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում արդեն երկրորդ անգամ հրավառություն է, որոնց ձայներից միացել են նաև մեքենաների անվտանգային ազդանշանները: Նույն պահին Կենտրոնական բաժնում էլ են ստացվում ահազանգեր` նույն հրավառության վերաբերյալ: Ահազանգողներից մեկն անգամ հայտնում էր, որ երեխաները վախից վեր են թռել: […]
15:24 03.07.2023
Շրջակա միջավայրի նախարարությունը անդրադառնում է վերջին օրերին սոցիալական հարթակներում ակտիվ քննարկվող այն հարցին, թե ինչ է իրենից ներկայացնում Երևան-Սևան-Իջևան ճանապարհահատվածի M-4 մայրուղու 57կմ հատվածում տեղադրված սարքավորումը։ «ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ դա ՄԱԶԾ-ի օժանդակությամբ ձեռք բերված ճանապարհային ավտոմատ օդերևութաբանական կայան է, որը 10 րոպեն մեկ հաճախականությամբ չափում և տրամադրում է տեղեկատվություն հետևյալ օդերևութաբանական պարամետրերի […]
15:09 03.07.2023
Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները երկրորդ անգամ են հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնել է Ազատ գյուղում ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների տուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը: Փաստաբանը նախ հիշեցրել է, որ իրենք ապրիլի 30-ին ներկայացրել են միջնորդություն՝ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին՝ փորձագետներին […]
14:56 03.07.2023
Հունիսի 26-ից հուլիսի 2-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 600 դեպք, որից 175-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 84, փլուզման, պայթյունի, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, որոնողափրկարարական՝ 2-ական, ուժեղ քամու, թունավորման, վայրի կենդանիների հարձակման՝ 5-ական, ուժեղ կարկուտի՝ 6, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, դիակի հայտնաբերման, դարափուլի, տեղատարափ անձրևի՝ 1-ական, ինքնասպանության փորձի՝ 16, օձի նկատման՝ 88, ճանապարհատրանսպորտային […]
14:40 03.07.2023
Հանրապետության տարածքում` Հուլիսի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 4-ի ցերեկը, 5-ին, 7-ի ուշ երեկոյան, 8-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-7-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 […]
14:21 03.07.2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ: Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դիվանագիտական ծառայության ընթացքում հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում դեսպան Զոհուրիի ներդրած ջանքերի համար:
14:15 03.07.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ այս երկրի անկախության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներս և ջերմ մաղթանքներս Բելառուսի Հանրապետության անկախության օրվա առթիվ։ Անկախության տարիների ընթացքում Բելառուսը զգալի հաջողությունների է հասել սոցիալ-տնտեսական, գիտա-տեխնիկական և բազմաթիվ այլ ոլորտներում։ Վստահ եմ, որ բարեկամ ժողովուրդների միջև փոխըմբռնման […]
14:02 03.07.2023
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աբբաս Բադախշան Զոհուրիին՝ ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ այս տարիներին ցուցաբերած աջակցության համար և մաղթել հաջողություններ հետագա աշխատանքներում: Ա.Գրիգորյանը կարևորել է համատեղ կատարված աշխատանքը՝ հույս հայտնելով, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն ինտենսիվ զարգանալ ի […]
13:49 03.07.2023
Հուլիսի 3-ին, ժամը 11։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թամանցիների փողոցի թիվ 79 հասցեում պարիսպը մասամբ փլուզվել է, առկա է մյուս հատվածի փլուզման վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մասամբ փլուզվել է Թամանցիների փողոցի […]
13:34 03.07.2023
Բրազիլիայի կառավարությունը մեկնարկում է 2024 թվականի բակալավրիատի ուսանողների փոխանակման ծրագրի ընտրական գործընթացը (PEC- G 2024): PEC-G-ն Բրազիլիայի կառավարության բակալավրիատի մակարդակով կրթական համագործակցության ծրագիր է՝ ստեղծված 1965 թվականին, որն օտարերկրյա ուսանողներին առաջարկում է անվճար տեղեր Բրազիլիայի ավելի քան հարյուր պետական և մասնավոր բուհերում՝ առանց ինստիտուցիոնալ ծախսերի կամ ընդունելության թեստերի։ PEC-G-ն կրթաթոշակային ծրագիր չէ. բոլոր դիմորդները պետք […]
13:33 03.07.2023
Հունիսի 25-ին ընտրված Հունաստանի խորհրդարանի նոր կազմի պատգամավորները երկուշաբթի օրը կայացած առաջին նիստում երդում են տվել։ Հանդիպումը հեռարձակում է Հունաստանի խորհրդարանական Vouli հեռուստաալիքը։ Երդում տված պատգամավորների թվում են Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը և կառավարության անդամները, որոնք նույնպես խորհրդարանականներ են։ Ավանդաբար հիմնական օրենսդիր մարմնում աշխատանքային առաջին օրը բանավեճեր չեն լինում։ Երեքշաբթի օրը կընտրվեն խորհրդարանի նախագահն ու […]
13:29 03.07.2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 3-ին՝ ժամը 10:40-11:40-ը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանի ՊՆ-ն նաև հերթական կեղծ պնդումն է տարածել՝ նույն ուղղությամբ իր կողմից իբր թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։ Այս մասին հայտնում […]
13:22 03.07.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 12-րդ նիստը, որի ընթացքում քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 4 էսքիզային նախագծեր: Հերթական անգամ քննարկվել է ՀՀ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի Սբ Սարգիս վանական համալիրի Սբ Աստվածածին եկեղեցու վերականգնման նախագծի կոնստրուկտորական մասը և արժանացել է հավանության: Քննարկված հարցերի թվում էր […]
13:10 03.07.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, որն ավարտում է իր առաքելությունը ՀՀ-ում: Նախարարը, ողջունելով դեսպանին, շնորհակալություն է հայտնել պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար և մաղթել հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ: Ժաննա […]
13:03 03.07.2023
Հուլիսի 2-ին ժամը 15:04-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչից «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տերտերյան փողոցում հրդեհ է բռնկվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հրդեհը մարելու և բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով, անմիջապես դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը։ Ժամը 15:24-ին հրդեհը մեկուսացվել է, լիկվիդացվել` 15:33-ին։ […]
12:58 03.07.2023
Լեհաստանում կայացած Եվրոպական ամառային երրորդ խաղերում հայ մարզիկները 4 մեդալ են նվաճել՝ 1 արծաթե և 3 բրոնզե: Խաղերի փոխչեմպիոն են հռչակվել հրաձիգներ Էլմիրա Կարապետյանն ու Բենիկ Խլղաթյանը՝ 10մ, 30+30 կրակոց թիմային միքս վարժությունում դառնալով ոսկե մեդալակիր և սահմանելով Եվրոպական խաղերի ռեկորդ: Բրոնզե մեդալակիրներ են դարձել կարատեիստ Անիտա Մակյանն ու մուայթայիստ Նարեկ Խաչիկյանը: Կրակովում անցկացվել է […]
12:51 03.07.2023
Դիլիջանում գտնվող Դիտարանում կարող եք դիտել «Պատկերք» 360° իմերսիվ ցուցադրությունը, ուր ներկայացված է հայ արվեստի ընտրանին՝ մանրանկարներից մինչև Այվազովսկի և Սարյան։ Սա Հայաստանում պատրաստված առաջին 360° իմերսիվ ցուցադրությունն է։ Արվեստաբան Սաթենիկ Չուգասզյանը նշում է, որ իմերսիվ ցուցադրության նպատակն է մեր մշակութային ժառանգության գանձերը ներկայացնել նորարարական մուլտի-մեդիա տեխնոլոգիաների և մոտեցումների միջոցով։ «Մենք արդարացիորեն հպարտանում ենք մեր […]
12:46 03.07.2023
Այսօր՝ հուլիսի 3-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 15 բուժառու ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 8 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։ «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար […]
12:42 03.07.2023
Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայողները կվերապատրաստվեն մասնագիտական բացատրական ուղեցույցով։ Ուսումնական կենտրոնն անցկացրել է ուսումնական դասընթացներ կոմիտեի ստորաբաժանումների մասնագետ-դասընթացավարների համար։ Իրավաբաններից մինչև մաքսային ծառայողներ ուսումնասիրել են «Մաքսային ծառայողի վարքագծի կանոնների բացատրական ուղեցույցը» և պատրաստ են գիտելիքները փոխանցել գործընկերներին։ 4-օրյա վերապատրաստման դասընթացներն իրականացվել են պետական եկամուտների կոմիտեի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության համագործակցությամբ։ Մանրամասները՝ տեսանյութում:
12:32 03.07.2023
Հուլիսի 1-ին, ժամը 06.30-ի սահմաններում, «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի մեքենան Կապան-Նորաշենիկ ճանապարհի 14-րդ կմ-ին դուրս եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ուղևորը՝ 18-ամյա Էլիզա Դավթյանը, մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած […]
12:25 03.07.2023
Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է դադարեցնել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով։ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, դուրս գալով խորհրդակցական սենյակից, ընթերցել է որոշումը։ Բարձրագույն դատական խորհուրդը նաև որոշել է կարգապահական պատասխանատվության ենթարկել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին՝ […]
12:03 03.07.2023
Հուլիսի 3-ին, ժամը 05.26-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժին «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են տեղափոխվել «ԳՈՒՎ հարցականով, ձախ ազդրի ծակած վերք, աջ ձեռքի կոտրվածք» ախտորոշումով՝ 24-ամյա երիտասարդ, «որովայնի առաջնային պատի ծակած վերք, լյարդի վնասում, ներքին արնահոսություն» ախտորոշումով՝ 31-ամյա երիտասարդ և «որովայնի առաջնային պատի թափանցող վերք» ախտորոշումով՝ 53-ամյա տղամարդ: Հիվանդանոցում 53-ամյա տղամարդը՝ Քարակերտ գյուղի […]